1eng

 

fb you od

Ջավախքի «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը Թբիլիսիում PDF Print E-mail

621864 301958233254329 620340155 o

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը դեկտեմբերի 15-16-ին հյուրախաղերով հանդես եկավ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում: Երկու օր շարունակ կենտրոնի նախակրթարանի և կիրակնօրյա դպրոցների սաները, հայկական հանրակրթական դպրոցների աշակերտները, քաղաքի հայ երեխաները հնարավորություն ունեցան դիտելու պուրպիկցիների կատարողական բարձր արվեստը :

210984 301957856587700 1068708319 o

Թատրոնը գործում է 2004 թվականից, ստեղծվել է դերասան Լիանա Խլոյանի և Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի նախաձեռնությամբ: Դեռևս 2001 թվականին ժամանելով Ախալքալաք և տեսնելով տեղի հայության անմխիթար վիճակը, երևանաբնակ երիտասարդ դերասանուհին հաստատ որոշում է տեղափոխվել Ջավախք և նվիրվել տեղում տիկնիկային թատրոնի ստեղծմանը, նպատակ ունենալով թատրոնի ներկայացումներով օգնել Հայ Առաքելական եկեղեցու ծավալած քարոզչական աշխատանքներին, հայ երեխային փոքրուց մերձեցնել քրիստոնյա հավատքին և մայր Եկեղեցուն:

«Պուրպիկ» տիկնիկային թատրոնի դերասանական կազմը ստեղծվել է Ախալքալաքի հայկական դպրոցների սաներից: Իսկ պրեմիերան կայացել է Ախալքալաքի «Սուրբ խաչ» եկեղեցում «Պոչատ աղվեսը« բեմադրությամբ:

Ներկայումս թատրոնում գործում է դերասանական երկրորդ սերունդը: Այժմ թատրոնն իր խաղացանկում ունի չորս ներկայացում՝ «Պոչատ աղվեսը», «Ագահ փայտահատը», «Հիսուսի ծնունդը« և «Մհերի տունը»:

«Պուրպիկ» տիկնիկային մանկա-պատանեկան թատրոնն իր խաղացանկով շրջագայել է Ախալքալաքի բոլոր հայկական գյուղերում և հյուրախաղերով հանդես եկել Արցախում:

Որոշելով իրենց արվեստը ներկայացնել նաև թբիլիսահայ մանուկներին, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ , Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում անվճար ներկայացրեց «Պոչատ աղվեսը« և Ագահ փայտահատը« բեմադրությունները: Բոլոր երեք ներկայացումներն ընթացան «Հայարտուն» կենտրոնի լեփ-լեցուն դահլիճում, երեխաների ուրախ ծիծաղի , աշխույժ միջամտությունների և բուռն ծափահարությունների ներքո:

Պուրպիկ» մանկա-պատանեկան թատրոնը Թբիլիսիում ներկայացում ցուցադրեց նաև “RHA” վերականգնողական կենտրոնում, նախագահ Էլիսո Ռեխվիաշվիլու հրավերով, որի հետ թատրոնը վաղուց համագործակցում է:

Ողջունելով «Հայարտան» գործունեությամբ և թբիլիսահայության շրջանում հայապահպանության նպատակով ծավալված աշխատանքները, «Պուրպիկ» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Լիանա Խլոյանը թբիլիսյան հյուրախաղերն ավարտեց «Մենք գնում ենք նորից գալու ակնկալիքով» խոսքերով:

464091 301958243254328 1927055028 o