Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի սաները մասնակցեցին մանկական նկարի ցուցահանդես-մրցույթին |
ՀայԱռաքելականՈւղղափառՍուրբԵկեղեցուՎիրահայոցԹեմի «Հայարտուն» մշակույթիկենտրոնիմանկականստեղծագործությանստուդիան, ուսուցչուհիԹամարՍուլխանիշվիլուգլխավորությամբ, հունվարի 13-ին, մասնակցեց «Իմփառապանծհայրենիք» թեմայովմանկականնկարիցուցահանդես –մրցույթին, որըտեղիունեցավԹբիլիսիիԱ.Ս.Գրիբոեդովիանվանռուսականպետականդրամատիկականթատրոնում: ԱյննվիրվածէրվրացանվանիգրողԻլիաՃավճավաձեիծննդյան 175-ամյակին: Մրցույթ-ցուցահանդեսը կազմակերպել էր «Ռուսական ակումբ» միջազգային մշակութա-լուսավորչական միությունը: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մանկական ստեղծագործության ստուդիայի սաներ Վեներա Թորոսյանը, Նանուլի և Հայկ Գևորգյանները, Նիկիտա և Աննա Բեժանովները, Աննա Դալանյանը, Դավիթ Կարոյանը: Ցուցահանդեսի հանդիսավոր բացման ժամանակ տեղի ունեցավ մասնակիցների հանդիսավոր պարգևատրման արարողություն: Ցուցահանդես-մրցույթի հատուկ դիպլոմներ ստացան բոլոր մասնակիցները, իսկ չորսամյա Մարիամ Թեվզաձեն արժանացավ հատուկ մրցանակին և պարգևատրվեց DVD կցվող սարքով և Իլիա Ճավճավաձեի բանաստեղծությունների ժողովածուով: Միջոցառումն ավարտվեց ««Տասներկու ամիս» բեմադրության ներկայացմամբ: |