Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում տեղի ունեցավ «Վերադարձ» ճամբարի փակման արարողությունը: |
«Վերադարձ» բակային ճամբարը առաջին անգամ էր գործում Նինոծմինդայի Գանձա գյուղում: Այն փորձնական մեկշաբաթյա ծրագիր էր, որն իրականցվում էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հովանավորությամբ և աջակցությամբ: Երեխաները մեկ շաբաթվա ընթացքում սովորեցին աղոթքներ, հայրենասիրական և հոգևոր երգեր, ինչպես նաև ծանոթացան Վահան Տերյանի կյանքին և գործնեությանը: Օգոստոսի 17-ին, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանի օրհնությամբ և միասնական աղոթքով ազդարարվեց «Վերադարձ» ճամբարի փակմանը նվիրված հանդիսությունը: Շուրջ 30 երեխաներ հանդես եկան Վահան Տերյանի «Կարոտս հավերժ» շարքից բանաստեղծություն Միջոցառմանը ներկան էին նաև Մայր Աթոռ Սբ Էջմիածնի երիտասարդական բաժնի երիտասարդները, ովքեր ճամբարականներին նվիրեցին մանկական Աստվածաշունչ մատյաններ: Երեխաներին տրվեցին հավաստագրեր, որ մասնակցել են «Վերադարձ» բակային ճամբարին:
|