Աստվածամոր վերափոխմանը նվիրված հանդիսություններ տեղի ունեցան Ջավախքի գործող եկեղեցիներում |
Օգոստոսի 18-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեցՍբ.Աստվածածնի Վերափոխմանտոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավարտ ոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոննէ: Առավոտյան ժամը 11-ին, Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում, ինչպես նաև Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում, մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր, գլխավորությամբ Հայր Բաբգէն Սալբիյանի: Սուրբ Պատարագին իրենց ներկայությունն էին բերել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Երիտասարդական միության անդամները, Ախալցխայից և Ծալկայից երիտասարդ ուխտավորները, հավատացյալներ և այլոք: Աստվածամոր տոնին Սբ. Խաչ եկեղեցին բազմամարդ էր, մարդիկ գալիս էին դեպի եկեղեցի ստանալու Բարձրյալի օրհնությունը և իրենց հետ տանելու խաղողի օրհնված ողկյուզները: Հավարտ Սուրբ Պատարագի Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանը քարոզի խոսք ուղղեց հավատացյալներին: Համառոտ ներկայացնելով Տիրամոր Առաքելությունը, նրա ննջեցման և Հարության, Վերափոխման մասին, տոնի առթիվ շնորհավորեց բոլոր կանանց և մայրերին, գնահատանքի խոսքեր ուղղեց բոլոր այն մարդկանց ովքեր աջակցել և աջակցում են Հայ Առաքելական Սբ. Եկեղեցուն: Այնուհետև հոգևորականները հանդիսավորապես կատարեցին ավանդական խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգ: Եկեղեցու Խաչ քավորը և դպիրները օրհված խաղողը բաժանեցին մարդկանց: Հավարտ պատարագի Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էին Ջավախքի եկեղեցասեր երիտասարդները՝ օրհնությամբ և աջակցությամբ Ջավախքի փոխանորդ Հայր Բաբգէնի: Եկեղեցու բակում գերիշխում էր հայկական ժողովրդական երգն ու պարը: Հիասքանչ կատարումներով հանդես եկան Ջավախքի երգի-պարի անսամբլի մենակատարները և պարային համույթները: Ինչպես նաև Վաչիան պարային համույթի, Օրջա, Խանդո, Բարալեթ գյուղերի մշակույթի տների սաները: |