1eng

 

fb you od

Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը դատապարտում են Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը PDF Print E-mail

logot

Հուլիսի 22-ին Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Պատրիարքարանում կայացավ հանդիպում Վրաց Եկեղեցու Պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար և Զուգդիդի և Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմի և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջև, որին մասնակցում էին Պատրիարքարանի մամլո խոսնակ Միքայել Բոտկովելին և Վիրահայոց թեմի սոցիալական ծառայության ղեկավար Միքայել Ավագյանը:

Կողմերը քննարկեցին հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը և համարեցին անթուլատրելի Վրաստանում ազգամիջյան կամ կրոնական խտրականության դրսևորումները ընդգծելով, որ Վրաստանը դարերով եղել է բազմազգ և բազմակրոն երկիր, որտեղ ժողովուրդները ապրել և ստեղծագործել են միասին:

Հանդիպման մասնակիցները կարևորեցին հայ և վրաց միջեկեղեցական հարաբերությունները և դարերով ձևավորված բարեկամությունը:

Անդրադառնալով միջադեպին, Վիրահայոց թեմի առաջնորդը ընդգծեց, որ եկեղեցու մոտ տեղի ունեցածում թեև կան կենցաղային և խուլիգանական դրսևորումներ, բայց, ցավոք, առկա է նաև ազգային անհանդուրժողականության արտահայտություն, ինչը անթուլատրելի է մեր հասարակությունում:

Թեմի առաջնորդը դիմեց միտրոպոլիտ Գերասիմին, որ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ, վրաց եկեղեցու համայնքներում առավել մեծ տեղ հատկացվի հանդուրժողականության և քրիստոնեական սիրո քարոզչությանը:

Հանդիպման ավարտին երկուստեք արժևորելով հայ և վրաց ժողովուրդների հազարամյակներով կողք-կողքի ապրելու պատմությունը և ավանդությունները, հորդորեցին ժողովրդին՝ ապրել սիրո և խաղաղության մեջ: Հույս հայտնեցին, որ իրավապահ մարմինները կգտնեն կազմակերպիչներին և մեղավորներին՝ Վրաստանում ժողովուրդների միջև ցանկացած պառակտում կանխելու նպատակով:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)