1eng

 

fb you od

Վրաստանի նախագահի խորհրդականը հանդիպեց Վիրահայոց թեմի առաջնորդի հետ PDF Print E-mail

Shamanidi

Հուլիսի 29-ին, Վրաստանի նախագահի խորհրդական Սոփիո Շամանիդին հանդիպեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկեցին հայոց եկեղեցու հիմնախնդիրները և ազգային փոքրամասնությունների առկա իրավիճակը: Սոփիո Շամանիդին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ քննարկեց հուլիսի 19-ին հայոց Եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը:

Կողմերը դատապարտեցին բռնությունը և հույս հայտնեցին, որ հետաքննությունը շուտով կավարտվի:Հանդիպմանը քննարկվեցին նաև ապագա հարաբերությունների հեռանկարները:

Թեմի առաջնորդը խնդրեց տիկին Շամանիդիին իր լավագույն ողջույնները և բարեմաղթանքները փոխանցել Վրաստանի նախագահ պարոն Գիորգի Մարգվելաշվիլիին: Հանդիպմանը ներկա էր Վիրահայոց թեմի սոցիալական ծառայության ղեկավար Միքայել Ավագյանը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)