Վիրահայոց թեմի առաջնորդարանի հայտարարությունը |
Announcements |
Սիրելի հայրենակիցներ, Վիրահայոց թեմի կանոնական տարածքում գտնվող եկեղեցիների, մատուռների վերանորոգության կամ նոր եկեղեցիների կառուցման համար անհրաժեշտ է նախօրոք կապ հաստատել Թեմի առաջնորդարանի հետ, ինչպես նաև՝ Առաջնորդարանի վարչա-տնտեսական, իրավական և համագործակցության բաժինների հետ համագործակցաբար Վրաստանում գործող համապատասխան մասնագիտացված ընկերությունների միջոցով պատրաստել եկեղեցիների նորոգության կամ կառուցման նախագիծը և նախահաշիվը. Պատրաստված նախագիծը, տվյալ տարածաշրջանի հոգևոր հովվի միջնորդագիր նամակով ներկայացնել Թեմի առաջնորդին՝ Վրաստանի պետական համապատասխան գործակալությունների կողմից հաստատելու և շինարարության թույլտվություն ստանալու համար. Կարևոր է նաև շինարարության բարձր որակի պահպանումը: Վերանորոգված կամ նորակառույց եկեղեցին Թեմի առաջնորդի կողմից կօծվի միայն շինությունը ընդունող մասնագետների կողմից տրված հավաստագրից հետո: Թող Ամենազոր Աստված օրհնի բոլոր եկեղեցի կառուցողներին, բարերարներին ու վարպետ-շինարարներին: Կապի միջոցներ. Թեմի առաջնորդարան – Գիսանե Հովսեփյան - հեռ. 995 32 292 22 48 Մարգարիտա Կիրակոսյան - հեռ. 995 32 75 41 11 Էլ. Հասցե. This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it , This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it Միքայել Ավագյան - Իրավական և համագործակցության բաժնի տնօրեն , Հեռ. 577 43 79 12, էլ. Հասցե - This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it Կարեն Երիցյան - Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն, հեռ. 557 11 22 33, էլ.հասցե - This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it |