1eng

 

fb you od

Կայացավ Հայկական վիրտուալ Համալսարանի Թբիլիսիի «Հայարտան» լսարանի շնորհանդեսը PDF Print E-mail

395373 166404240143063 455532304 n

Փետրվարի 26-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Հայկական վիրտուալ համալսարանի թբիլիսյան լսարանի շնորհանդեսը: Ներկա էին վիրտուալ համալսարանի սովորողները, համայնքային գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հեռաուսուցմամբ հետաքրքրվողներ: Միջոցառումը բացեց ՀՎՀ թբիլիսյան մասնաճյուղի համակարգող Մարի Առաքելովան: Նա հավաքվածներին ներկայացրեց հայապահպանության և ազգապահպանության վեհ գաղափարների իրականացնող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գործունեությունը, որի ոլորտներից մեկը կրթական համակարգն է եւ ողջ աշխարհի հայությանը հայեցի կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը: Նա տեսաֆիլմի միջոցով հավաքվածներին ծանոթացրեց Հայկական Վիրտուալ Համալսարանի ուսուցման մեխանիզմին, որից կարող են օգտվել բոլորը՝

426673 166403976809756 266635843 n

անկախ տարիքից, գտնվելու տեղից և գիտելիքների մակարդակից:

Այնուհետեւ ներկայացվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն կից գործող Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում տեղակայված ՀՎՀ նոր լսարանը, որի բացումն իրականացավ ՀԲԸՄ-ի և Վրաստանի թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ջանքերով, ով ՀՎՀ նոր լսարանի համար «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նորակառույց շենքում լսարան հատկացրեց, իսկ ՀԲԸՄ-ն այն զինեց համապատասխան տեխնիկայով և համակարգիչներով:

Միջոցառման ժամանակ իրականացվեց ուղիղ միացում Հայկական Վիրտուալ Համալսարանի երեւանյան գրասենյակի հետ: Հավաքվածներին նոր լսարանի եւ ծրագրի շնորհանդեսի առթիվ ողջույնի եւ շնորհավորանքի խոսք ասաց ՀՎՀ-ի ընդհանուր գործադիր տնօրեն Հասմիկ Խալաթյանը: Իսկ համակարգողներ Դալար Ղազանչյանը եւ Արփինե Թալաքալյանը խոսեցին ՀՎՀ-ի թբիլիսյան լսարանի եւ ուսուցիչ-հրահանգիչ Աշխեն Էրոյանի արգասաբեր աշխատանքի եւ նախագծված առաջիկա միջոցառումների մասին:

Տեսաֆիլմից հետո թբիլիսյան լսարանի համակարգող Մարի Առաքելովան պատասխանեց հարցերին: Կոչ արվեց օգտվել հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն եւ հայ մշակույթ սովորելու ՀՎՀ-ի ընձեռած հնարավորությունից, բազմապատկել հայերեն սովորել ցանկացողների թվաքանակը:

Ներկաներին բաժանվեցին ՀՎՀ-ի բուկլետներ: