1eng

 

fb you od

Հովհ. Թումանյանի ծննդյան օրվան եւ Բուն Բարիկենդանին նվիրված տոնական միջոցառում Թբիլիսիում PDF Print E-mail

421060 161253287324825 1381599415 n

Փետրվարի 19-ը միջոցառումներով հագեցած օր էր Վրաստանի հայ համայնքի կյանքում: Ի նշանավորումն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, Հայ գրողների եւ հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, Վիրահայոց Թեմի Առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, կատարվեց հոգեհանգստի կարգ, որից հետո տեղի ունեցավ գիրք նվիրելու արարողություն:

«Կամուրջ» գրական-մշակութային կազմակերպության նախագահ Անահիտ Բոստանջյանը ուրախությամբ նշեց, որ ընդամենը մեկ տարի առաջ նախաձեռնած միմյանց գիրք նվիրելու արարողությունն այսօր արդեն դարձել է ավանդական:  

426449 161234333993387 776925071 n

Այնուհետեւ միջոցառումը շարունակվեց «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով   Բուն Բարիկենդանի օրվա կապակցությամբ, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ , «Հարիսայի փառատոն» էր կազմակերպել Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը՝ Վրաստանի հայերի իրավունքների պաշտպանության ասոցիացիայի եւ Վրաստանի հայկական ազգային կոնգրեսի հետ համագործակցությամբ:

Թումանյանական շնչով հարստացած եւ գիրք նվիրելու արարողությամբ ոգեւորված ժողովուրդը սիրով դիտեց մուսալեռցիների հարիսայի փառատոնին նվիրված տեսաֆիլմ: Միջոցառումը, որ ընթացավ   հարիսայի պատրաստման, նշանակության եւ   հայկական ավանդական ճաշ լինելու մասին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանի եւ Վիրահայոց թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ելույթներով, վերածվեց հարիսայի՝ հայկական ավանդական ճաշատեսակ լինելու հանգամանքին աջակցության գործողության:

«Հարիսայի փառատոնին» ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակից Լեւոն Թորգոմյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, համայնքային կառույցների, մտավորականության ներկայացուցիչներ, հավատացյալներ:

Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, շնորհավորելով մասնակիցներին հարիսայի փառատոնի առիթով, ժողովրդին մաղթեց ուժ ու կորով Բուն Բարիկենդանին հաջորդող Մեծ Պահքի օրերը հավատով եւ սիրով անցկացնելու համար:

Սրբազան Հոր կողմից հարիսայի   օրհնությունից հետո, այն բաժանվեց ներկա գտնվողներին: Միջոցառումը համեմվեց Վրաստանի վաստակավոր դերասան Ռոբերտ Հովհաննիսյանի, թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանի, տնային տնտեսուհի Սվետլանա Հովսեփյանի ասմունքով եւ երաժիշտներ Եսայի Աբովյանի եւ Կարեն Միրզոյանի դաշնամուրային նվագով:

harisa-1-1