1eng

 

fb you od

Ստեփանակերտցի ուսուցիչները «Հայարտան» հյուրեր PDF Print E-mail

292622 216049441845209 113192792130875 352436 1906160676 n

Մայիսի 11-ին Ստեփանակերտի թիվ 2 հայկական դպրոցի 15 ուսուցիչներ երկօրյա այցով հյուրընկալվեցին Թբիլիսիում՝ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում: Արցախցի մանկավարժներին դիմավորեցին «Հայարտուն» կենտրոնի նախակրթարանի եւ կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները՝ կրթական բաժնի պատասխանատու Մարի Առաքելովայի գլխավորությամբ:

Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ Ռոզա Զոհրաբյանի, Թամարա Գաբոյանի, Լալա Գեւորգյանի, Եվգենյա Մարկոսյանի եւ Եկեղեցասեր Երիտասարդաց միության մի խումբ անդամների ուղեկցությամբ, հյուրերը եղան Խոջիվանքի հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում, Սուրբ Գեւորգ եկեղեցում, Սուրբ Երրորդության տաճարում, վրացական պատմական Մցխեթա քաղաքում, դիտեցին Ջվարին, Սվետիցխովելին:

537473 216049608511859 113192792130875 352441 655893758 n

Ստեփանակերտցի ուսուցիչների հաջորդ այցը եղավ Դավթյան ընտանիքի տիկնիկային թատրոն: Այստեղ նրանք ոչ միայն տեսան վաղամեռիկ վարպետ Գարրի Դավթյանի ձեռքով պատրաստած իրերով եւ տիկին Ժաննա Դավթյանի հոգատարությամբ ստեղծված հին թիֆլիսյան կոլորիտը, այլեւ հիացան այս ընտանեկան թատրոնի «բնակիչ» տիկնիկների գեղեցիկ եւ հմայիչ խաղով:

Վրաստանի հյուրասեր եւ գեղեցիկ քաղաքից ստացած վառ տպավորություններով եւ բազում նոր ծանոթ-բարեկամներով հարստացած, Ստեփանակերտի թիվ 2 դպրոցի ուսուցիչները վերադարձան իրենց հայրենի քաղաքը: