1eng

 

fb you od

Երեխաների պաշտպանության օրվա նշումը Դավթյան ընտանեկան տիկնիկային թատրոնում PDF Print E-mail

480383 232186443564842 1529507135 n

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Գարի Դավթյան ընտանեկան տիկնիկային թատրոնի խամաճիկները իրենց տիրուհի Ժաննա Դավթյանի նախաձեռնությամբ   երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ անցկացրեցին երեխաների հյուրընկալության շաբաթ:

Հունիսի մեկին տիկնիկային թատրոնի հյուրերն էին   Թբիլիսիի թիվ 209 դպրոց-պանսիոնատի   սաները: Այս էլ որերորդ անգամ   նրանք, իրենց սիրելի ուսուցչուհի Նինա Տիգիշվիլիի   հետ, հյուրընկալվում են այս զարմանահրաշ աշխարհում: Այս անգամ նրանց այցելությունը քաջածանոթ Դավթյան ընտանեկան տիկնիկային թատրոն, կապված էր իրենց տոնի նշանավորման հետ: Տիկնիկային թատրոնի   տնտեսուհի Ժաննա Դավթյանը երեխաներին ընդունելու համար հատուկ էր պատրաստվել:

533965 232186513564835 1915116176 n

Փոքրիկներին, որ տիկին Ժաննային եւ ներկա գտնվողներին ոչ առաջին անգամ հիացնում էին իրենց խելացի եւ կիրթ պահվածքով, սպասում էր ոչ միայն տիկնիկների զվարճալի ու հիասքանչ խաղը, այլեւ ուրախ ժամանց եւ գեղեցիկ նվերներ: Երեխաներին տիկնիկների մասնակցությամբ ներկայացում ցույց տալուց հետո, տիկին Ժաննան նրանց հյուրասիրեց տարբեր տեսակի խաղցրավենիքով   եւ նրանց սիրելի տոնական տորթով, իսկ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը որոշել էր   երջանկացնել փոքրիկներին նրանց հասակակիցների սրտից բխած եւ ձեռքերով պատրաստած նվերներով, որ երեխաներին բաժանեցին «Բարի Սամարացի» միջազգային բարեգործական ոչկառավարական կազմակերպության ներկայացուցիչներ Կարեն Երիցյանը եւ Ալեքսանդր Գրիգորյանը:

Այդ օրվա հյուրերը, որ արդեն լավ բարեկամական հարաբերությունների մեջ են տիկին Ժաննա Դավթյանի հետ, սիրելի տանտիրուհուն նվիրեցին   իրենց ձեռքով պատրաստած Ժաննա մորաքրոջ եւ նրանից   անբաժան տիկնիկների պատկերով կոլաժ: Երկուստեք հանդիպումից երջանկացած դեմքերով բաժանվեցին՝ ապագայում կրկին հանդիպելու հույսով:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շարքից, հունիսի 3-ին Դավթյան ընտանեկան տիկնիկային թատրոն այցելեցին   Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալիի» անվան մանկա-պատանեկան համույթի սաները, խմբավար Մարի Աբուլյանի հետ: Ուրախանալով եւ հիանալով այստեղ «բնակվող» տարբեր տիկնիկներով, երեխաները   տիկին Ժաննայի եւ նրա ընտանիքի անդամների միջոցով դիտեցին այս հեքիաթային աշխարհի «հերոսների» մասնակցությամբ համերգը եւ բեմադրությունը: Հիացած գեղեցիկ տիկնիկներով եւ ուրախ ներկայացումից, «Ններսես Շնորհալի» համույթի սաները խոստացան հաջորդ այցելության ժամանակ արդեն իրենք հանդես գալ   համերգով: Երեխաները բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին տիկնիկներին եւ տիկին Ժաննա Դավթյանին:

Հունիսի 5-ին խամաճիկային թատրոնի հանդիսատեսներն էին մայրաքաղաքի թիվ 43 հանրային դպրոցի սաները: Տիկնիկային թատրոնի տիրուհուց լսելով այստեղ յուրաքանչյուր տիկնիկի ստեղծման, նրանցում կերտած բնավորության գծերի եւ կարողությունների մասին տիկին Ժաննայի պատմածը, երեխաները   իրենց սերն ու համակրանքը արտահայտեցին նրանց նկատմամբ:

Ողջ շաբաթվա ընթացքում չէր դադարում երեխաների հոսքը Գարրի Դավթյան ընտանեկան տիկնիկային թատրոն: Ահա այսպես նշանավորվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը Դավթյանների տիկնիկային թատրոնում: