1eng

 

fb you od

Ստեղծվեց Վրաստանի հայ երաժիշտների միություն PDF Print E-mail

177221 280041938779292 768155211 o

Մի քանի ամսվա երկարատև և անդուլ նախապատրաստական աշխատանքից հետո, սույն թվականի հոկտեմբերի 14-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ Վրաստանի հայ երաժիշտների միության հիմնադիր ժողովը
Ժողովին ներկա էին երաժշտական արվեստի տարբեր ճյուղերի հայ մասնագետներ: Ներկաներին օրհնեց և բարեմաղթանքի իր խոսքն ուղղեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը
«
Հայարտուն» մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավար և ժողովի վարող Պավել Օգանեզովը, կարևորելով Վրաստանում հայ երաժիշտների միություն ստեղծելու անհրաժեշտությունը ,

132872 280041868779299 816835497 o

ներկայացրեց կառույցի ստեղծման մոդելը և անվանեց միության նախագահի երկու թեկնածուների ազգանունները. վիրահայ հասարակությանը քաջածանոթ երաժիշտ-դաշնակահար Եսայի Աբովյան և նվագախմբի անդամ, երաժիշտ Արտեմ Կիրակոզով: Թեկնածուների գործունեության պլանի մասին լսելուց հետո նրանց ազգանունները դրվեցին քվեարկության, որին մասնակցեցին 29 երաժիշտներ
Գաղտնի քվեարկությամբ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.Արտեմ Կիրակոզովը հավաքեց 18 ձայն, իսկ Եսայի Աբովյանին իր ձայնն էր տվել 11 մարդ: Այդպիսով, նորաստեղծ Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ ընտրվեց Արտեմ Կիրակոզովը:
Շնորհավորելով Արտեմ Կիրակոզովին Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ ընտրվելու կապակցությամբ, Սրբազան Հայրը հանձնարարեց մի քանի օրից ներկայացնել և համաձայնեցնել գեղարվեստական խորհրդի և բաժինների ղեկավարների թեկնածուների ազգանունները
: