Թբիլիսիի մասին արձակ երգեր |
Հոկտեմբերի 28-ին հերթական միջոցառումն էր Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, իսկ հանդիսատեսը թբիլիսեցի բազմազգ բնակչության ներկայացուցիչներն էին, ովքեր եկել էին մեկ անգամ կրկին արտահայտելու իրենց սերն ու նվիրվածությունը այն քաղաքին, որի իսկական քաղաքացիներն են իրենք: Երեկոն, որ կազմակերպել և վարում էր Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը, նվիրված էր «Փոխանցված գրքով» «Թբիլիսիի մասին արձակ երգեր» գիրք-էսսե ժողովածուի շնորհանդեսին: Երեկոյի գլխավոր հերոս, «Փոխանցված գրքով» էսսեների հեղինակ, ռեժիսոր, թատերագետ, սցենարիստ, վրացական հեռուստատեսության վետերան Միխայիլ Գիժիմկրելիի նպատակն էր էսսեների միջոցով սերունդների հիշողության մեջ վառ պահել այն հատկանիշները, որ հատուկ են միայն այս քաղաքի բնակիչներին: Թբիլիսեցի լինելը, իհարկե, մասնագիտություն չէ, բայց դա իր տեսակի ծառայություն է: Ծառայություն այն քաղաքին, որտեղ գիտեն սիրել, ընկերություն անել, ուրախանալ կյանքով, և որ գլխավորն է , կիսել ուրիշի տառապանքները և ցավը:
Չլինել անտարբեր, պահպանել արժանապատվությունը, կարողանալ լսել և հասկանալ դիմացինին, ձգտել ընդհանրության – ահա այս մասին խոսեցին երեկոյի ընթացքում ելույթ ունեցող բոլոր բանագնացները: Երեկոյի վարող Արտեմ Կիրակոզովը, ով հանդիսանում է այս նախագծի հեղինակը և քաղաքային պատմվածքների ժողովածուի կազմողը, այն պատմվածքների, որոնք և դարձան այս հրաշալի էսսեների համար խթան, շնորհակալություն հայտնեց Վիրահայոց Թեմին , հրատարակության նախաձեռնողներին , բոլոր նրանց, ովքեր աջակցել և մասնակցել են էսսե գրքի ստեղծմանը և Միխայիլ Գիժիմկրելիի հետ հանդիպմանը: Երեկոն համեմվեց Աննա Պողոսովայի, Ռուբեն Ոսկանյանի, Նինա Կարապետյանի և Ռոման Բրեգվաձեի կողմից երգերի կատարումներով: |