1eng

 

fb you od

Վիրահայոց Թեմի ներկայացուցիչները մասնակցեցին վրաց-իրանական II միջազգային գիտաժողովին PDF Print E-mail

706336 297313637052122 1529621848 o

Ընթացիկ տարվա նոյեմբերի 27-30-ը , Վրաստանի Պատրիարքության Սուրբ Անդրեյ Նախակոչի անվան վրացական համալսարանի նախաձեռնությամբ, ռեկտոր Սերգո Վարդոսանիձե, «Քաղաքակրթությունների երկխոսություն» նախագծի շրջանակներում, անցկացվեց վրաց-իրանական II միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն էր ուղղափառության և իսլամի արժեքների վերլուծությունը, Վրաստանում գոյություն ունեցող դավանանքների իրավիճակի քննարկումը: Գիտաժողովին իր մասնակցությունն էր բերել Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ:

Բարձր գնահատելով գիտաժողովի նպատակը՝ գիտաժողովի աշխատանքին օրհնության և բարեմաղթանքի խոսք ասաց Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա կարևորեց այն հանդուրժողական ոգին ու շունչը, որը ստեղծված է Վրաստանում գործող տարբեր դավանանքների համար իրենց Աստվածահաճո գործունեությունը ծավալելու նպատակով:

706318 297313353718817 1661317195 o

Գիտաժողովի մասնակիցների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց պատմաբան, Վրաստանի հայ մտավորականների Թբիլիսյան կազմակերպության նախագահ Ենոք Թադևոսյանի զեկուցումը, որը նվիրված էր Հայ Առաքելական ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի և հայ համայնքի պատմությանը:

Ուշագրավ էր գիտաժողովի մասնակիցների հետաքրքրությունը և բարեհաճ վերաբերմունքը ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ, ինչը վրաց ժողովրդի պատմականորեն ձևավորված հանդուրժողական վերաբերմունքի վկայությունն էր և, իրավամբ դարեր շարունակ հանդիսացել է Վրաստանում բազմազգ մշակույթների զարգացման հիմնաքարը: