1eng

 

fb you od

Վիրահայ երիտասարդները մասնակցեցին ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին PDF Print E-mail

IMG 0650

Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը (տնօրեն՝ Վալերի Բադալյան) մեծ ակտիվությամբ մասնակցեց ՀՀ Սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության 2014 թվականի «Արի տուն» ծրագրին: 55 երիտասարդներ (Մառնեուլի շրջանից 15 և Թբիլիսիից 40 ակտիվիստներ) ընդգրկվեցին ծրագրի երեք փուլերին: Ժամանակին և լավ իրականացված նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքի արդյունքում, Վիրահայոց թեմը ներկայացնող խմբերը աչքի ընկան բարձր կարգապահությամբ, ազգագրական մշակույթի իմացությամբ և օրինակելի վարքով: Հատկանշական է, որ մասնակիցների ներգրավումը ծրագրի փուլերին իրականացվում էր բաժնի տնօրենի ներկայությամբ և անմիջական վերահսկողությամբ: Վիրահայ 13-18 տարեկան երիտասարդները երկշաբաթյա փուլերով հյուրընկալվեցին հայաստանաբնակ ընտանիքներում, Ծաղկաձորում մասնակցեցին ծրագրի ճամբարային փուլին:

Տեղում դրսևորած մեծ պատասխանատվության և խմբի օրինակելի վարքի համար Ծրագրի տնօրինության բարձր գնահատականին արժանացան թբիլիսյան խմբերի ղեկավարներ Սուրեն Աբրահամյանը և Ռուբեն Պետրոսյանը: Երկրորդ փուլին ընդգրկված թբիլիսյան խումբը, մասնակցելով սպորտային մրցույթներին, վոլեյբոլից զբաղեցրեց առաջին տեղը և արժանացավ հատուկ պատվոգրի:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում վիրահայ երիտասարդները ավելի մոտ ծանոթացան Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, ձեռք բերեցին նոր ընկերներ և հաստատեցին ընկերական հարաբերություններ:

Վիրահայ երիտասարդները «Արի տուն» ծրագրից վերադարձան իրենց հետ բերելով ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից:

IMG 0522 IMG 0502 IMG 0527 

IMG 0556 IMG 0704 IMG 1288 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)