1eng

 

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը մասնակցեց Հանդուրժողականության կենտրոնի 10-ամյակին PDF Print E-mail

cucahandes 

2015 թվականի ապրիլի 8-ին, Թբիլիսիի Շալվա Ամիրանաշվիլու անվան արվեստի թանգարանում կայացավ Վրաստանի ժողովրդական պաշտպանին առընթեր գործող Հանդուրժողականության կենտրոնի 10-ամյակին նվիրված ցուցահանդես:

«Վրաստանի ազգային և կրոնական բազմազանությունը նկարչությունում» խորագրի տակ ներկայացված էին Վրաստանի ազգային թանգարանում և մասնավոր հավաքորդների մոտ պահպանվող 115 աշխատանք, որոնք վրձնած են XIX-ХХI դարերում Վրաստանում գործող տարբեր ազգային պատկանելության նկարիչների ձեռքով և ներկայացնում են Վրաստանի բազմազգ և բազմազան մշակութային ավանդույթները:

Վիրահայոց թեմը և «Հայարտուն» կենտրոնը ցուցահանդեսին ներկայացված էին հավուր պատշաճի:

Վրաստանում արվեստների զարգացման գործում իր անջնջելի հետքն է թողել թբիլիսահայ դպրոցը, որի ռահվիրաներ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովի, Սերգեյ Փարաջանովի, Գայանե Խաչատրյանի, Լև Բայախչևի, Զուլեյկա Բաժբեուկ Մելիկովայի և այլոց գեղանկարները, գծանկարները և կոլաժները փառահեղորեն ներկայացված էին ցուցահանդեսում:

Ուշագրավ էին նաև Թբիլիսիի ժամանակակից հայ նկարիչների աշխատանքները: Բարձր մակարդակով էին ներկայացված մանրանկարիչ Մերուժան Շահումյանի, Մարինա Խաչատուրովայի, Իրենա Օգանջանովայի, Արտեմ Ալաբուլյանցի և այլոց կտավները:

Միջոցառումը բացեց Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին: Նա անդրադարձ կատարեց տարբեր ազգի և կրոնական համայնքի ներկայացուցիչների ցուցանմուշներին և շնորհակալություն հայտնեց Վրաստանում գործող միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ի միջազգային գործակալությանը և ՄԱԿ-ի ասոցիացիային, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, ECMI-ին, տարբեր տարիների Ժողովրդական պաշտպանին առընթեր գործող Հանդուրժողականության կենտրոնին ակտոիվորեն աջակցություն ցուցաբերելու համար: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան ազգային փոքրամասնությունների և կրոնական խորհրդի անդամները:

Ցուցահանդեսին ներկա էին «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար Վալերի Բադալյանը և Սոցիալական բաժնի պատասխանատու Գևորգ սարկավագ Անտոնյանը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 28-ը:

IMG 0153 IMG 0165 IMG 0179 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)