Ընդամենը երկու օր շարունակվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց շարժման անդամների ուխտագնացությունը Թբիլիսի:
Երեւանի եւ Արարատյան մարզի տարբեր եկեղեցիներն ընդգրկող այս շարժման 50 անդամներ, բոստոնահայ Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի գլխավորությամբ, Թբիլիսիի տեսարժան վայրերը տեսնելու եւ վիրահայ հավատացյալի հետ ավելի մոտ ծանոթանալու ու մերձենալու նպատակով, մայիսի 12-ին ուխտագնացությամբ ժամանեց Թբիլիսի:
Երիտասարդաց շարժման անդամները եղան Մցխեթայում, դիտեցին Ջվարին, Սվետիցխովելին, այցելեցին Ֆունիկուլյորի
|
Read more...
|
|
Մայիսի -4ին Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ յուրահատուկ և աննախադեպ մկրտության արարողություն. մկրտվողները քաղաքում ապրող տարեց և ծեր մարդիկ էին, որոնց մեծ մասն ապրում է միայնակ ու կարիքավոր պայմաններում: Տարեցների մկրտության այս լուսավոր և Ջավախքում նախադեպը չունեցող նախաձեռնությունը կատարվեց ի Տեր ննջած Շառլոթ Աճեմյանի սիրույն: Մկրտվողներից շատերը, Աստծո հանդեպ հավատքը սրտերում ունենալով, ողջ գիտակից կյանքում սպասել էին իրենց մկրտությանը, սակայն համայնավարների անաստվածության տարիների գաղափարական արգելքներն ու հետագա տարիների՝ մինչ օրս շարունակվող սոցիալական ծանր պայմանները, խափանել էին նվիրական երազանքի իրականացումը: Նրանցից ոմանք, նույնիսկ լինելով վատառողջ, սիրահոժար կերպով և երջանկության արցունքները աչքերում՝ ընդունեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ժառանգորդը լինելու եկեղեցու հրավերը:
|
Read more...
|
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը քրիստոնյա աշխարհի ամենակարեւոր եւ ժողովրդի կողմից ամենասիրված տոնն է: Այս տոնը, որ նշանավորվում է հոգեւոր արարողություններով, նաեւ ընթանում է ժողովրդական ավադույթներով, տոնախմբություններով:
Ուրախալի է, որ Զատիկի կապակցությամբ հայաբնակ գյուղեր այցելեց նորանշանակ քահանա Տեր Մովսես Աշուրյանը:
Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղում, վերակառուցվող Սուրբ Ավետարանչոց մատուռում Տեր Մովսեսը կատարեց Հարության տոնի՝ Զատիկի օրհնության արարողություն:
|
Read more...
|
Ապրիլի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնացույցով, հանդիսավորությամբ եւ մեծ շուքով նշանավորվեց նաեւ Վիրահայոց Թեմում: Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Բաթումի եւ Թբիլիսիի եկեղեցիներում հավուր պատշաճի կատարվեցին Ավագ շաբաթվա եւ Սուրբ Զատկի բոլոր արարողությունները: Իսկ ապրիլի 7-ի երեկոյան, ճրագալույցի Ս. Պատարագից հետո, Թբիլիսիի գործող երկու՝ Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եւ Սուրբ Էջմիածնեցոց եկեղեցիների բակերում բացվեցին տոնական սեղաններ եւ Սուրբ Հարության Ավետիսով տեղի ունեցավ հարյուրավոր հավատացյալների հյուրասիրություն:
|
Read more...
|
Ավետումը, որը նաեւ մայրության եւ գեղեցկության տոնն է, յուրովի նշանավորվեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում: Խորհրդանշական էր, որ հատկապես ապրիլի 7-ին տեղի ունեցավ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգի եւ երաժշտական գործիքների համույթի պատանեկան երգչախմբի անդրանիկ համերգը, դառնալով զավակների յուրատեսակ շնորհավորանքը՝ ուղղված բոլոր մայրերին: Համույթը տոնական համերգին ներկայացավ մեկ տասնյակից ավելի խմբային եւ մեներգային կատարումներով:
Սուրբ Ներսես Շնորհալու անունը կրող պատանեկան համույթը ստեղծվել է Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի
|
Read more...
|
|
|
<< Start < Prev 271 272 273 274 275 276 277 278 279 280 Next > End >>
|
Page 275 of 280 |