1eng

 

fb you od

Բանաստեղծ – թարգմանիչ Գիվի Շահնազարի հանդիպումն ընթերցողների հետ PDF Print E-mail

172704 278404832276336 383992709 o

Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցում կայացավ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի հանդիպումն ընթերցողների հետ: Հանդիպումը, որ նախաձեռնել էր Վրաստանի մշակույթի նախարարի թեկնածու Գուրամ Օդիշարիան, խորհրդանշորեն համընկավ Հայոց Եկեղեցու կողմից գրերի գյուտի և թարգմանչաց տոնի նշանավորման օրվան: Միջոցառման կազմակերպմանը աջակցել էր «Վրացական երազանք» կոալիցիան, կուսակցության անդամ Գոգա Էլիբեկովի անմիջական մասնակցությամբ:Հանդիպմանը ներկա էին Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի մշակույթի նախարարի թեկնածու Գուրամ Օդիշարիան, Վրաստանի պատժա-կատարողական և իրավաբանական հարցերով նախարարի թեկնածու Սոզար Սուբարը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Վրացական երազանք» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Յուրի Մեչիտովը և Ռուսլան Պողոսյանը, հայ և վրաց գրականասեր հասարակայնության ներկայացուցիչներ, մտավորականներ, ոչկառավարական կազմակերպությունների ղեկավարներ:Բացելով հանդիպումը, Վրաստանի մշակույթի նախարարի թեկնածու Գուրամ Օդիշարիան երախտիքի խոսքեր ուղղեց Գիվի Շահնազարին, ում ողջ ստեղծագործական կյանքը նվիրված է գրականությանը,

Read more...
 
Վիրահայ երիտասարդների համաժողով Թբիլիսիում PDF Print E-mail

334407 284582168325269 1171486660 o

Սույն թվականի հոկտեմբերի 26-27-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, կայացավ Վիրահայ երիտասարդների համաժողով: Հայաստանի Հանրապետության Սփյուռքի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունների աջակցությամբ կայացած երկօրյա համաժողովի նպատակն էր վիրահայ երիտասարդությանը մերձեցնել միմյանց և ներգրավել հասարակական և եկեղեցական կյանքում: Համաժողովի աշխատանքին ընդգրկվել էին ինչպես քաղաքամայր Թբիլիսիի, այնպես էլ Վրաստանի տարբեր   տարածաշրջանների հայկական երիտասարդական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներ:

Read more...
 
Ստեղծվեց Վրաստանի հայ երաժիշտների միություն PDF Print E-mail

177221 280041938779292 768155211 o

Մի քանի ամսվա երկարատև և անդուլ նախապատրաստական աշխատանքից հետո, սույն թվականի հոկտեմբերի 14-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ Վրաստանի հայ երաժիշտների միության հիմնադիր ժողովը
Ժողովին ներկա էին երաժշտական արվեստի տարբեր ճյուղերի հայ մասնագետներ: Ներկաներին օրհնեց և բարեմաղթանքի իր խոսքն ուղղեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը
«
Հայարտուն» մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավար և ժողովի վարող Պավել Օգանեզովը, կարևորելով Վրաստանում հայ երաժիշտների միություն ստեղծելու անհրաժեշտությունը ,

Read more...
 
Բաթումի «Աղբյուր» մանկական երգչախմբի համերգը Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում PDF Print E-mail

280998 281928935257259 1280654114 o

Հոկտեմբերի 22-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» մանկա-պատանեկան երգչախմբի համերգը: Երգացանկում ունենալով Կոմիտասի, Մակար Եկմալյանի ստեղծագործություններից, նաև ժողովրդական երգեր, 8-15 տարեկան հասակի, թվով 16 աղջիկներից բաղկացած երգչախումբը, խմբավար Ռուզաննա Օվանեսյանի գլխավորությամբ, հանդես եկավ դրանց բարձրարժեք կատարումներով: Բաթումցի երեխաների հրաշալի ելույթներին ունկնդիր էին «Հայարտուն մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալի» մանկա-պատանեկան երգչախմբի անդամները, կիրակնօրյա դպրոցների սաները, նրանց ծնողները, ուսուցիչները, Վիրահայոց Թեմի և «Հայարտուն» մշակույթի կենտրոնի այցելուները:

Read more...
 
Անահիտ Հարությունյանի մենահամերգը Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում PDF Print E-mail

176115 276650279118458 535491565 o

Հոկտեմբերի 8-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Անահիտ Հարությունյանի մենահամերգը: Նախաձեռնությունը երկուստեք էր. մշակույթի կենտրոնը նպատակն էր թբիլիսահայ հանդիսատեսին ներկայացնել Անահիտ Հարությունյանի կատարողական վարպետությունը, իսկ Անահիտ Հարությունյանը՝ ամուսնության պատճառով Ֆրանսիա մեկնելուց առաջ ցանկանում էր մենահամերգի միջոցով հրաժեշտ տալ հանդիսատեսին:

Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աշխատակազմի ղեկավար և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանն ասաց, որ չնայած նախատեսված էր Անահիտ Հարությունյանի մենահամերգը, սակայն հարգելով Անահիտին իրենց երգով հրաժեշտ տալու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի շուրջը համախմբված անհատ կատարողների ցանկությունը, ծրագրի մեջ մտցվեցին նաև նրանց կատարումները, մանավանդ որ հոկտեմբերի 8-ին լրացավ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեության մեկ տարին:

Read more...
 
<< Start < Prev 261 262 263 264 265 266 267 268 269 270 Next > End >>

Page 267 of 280