1eng

 

fb you od

Հանդիպում հայ-վրացական կինոնկարի ստեղծագործական կոլեկտիվի հետ PDF Print E-mail

554681 265312183585601 1621179367 n

Հայ-վրացական համատեղ ֆիլմը, որի հայերեն տարբերակը կոչվում է «Հոբելյանական հաճախորդ», իսկ վրացերենը՝ «100 000 վայկրյան», սեպտեմբերի 6-ից կ ցուցադրվի Թբիլիսիի կինոթատրոններում: Իսկ նախորդ օրը, սեպտեմբերի 5-ին, Վրաստանի միասնական ազգային շարժումից մայրաքաղաքի Իսանի շրջանի մեծամասնական պատգամավորի թեկնածու Գիորգի Վաշաձեի աջակցությամբ, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ֆիլմի ստեղծագործական կոլեկտիվի հանդիպումը թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին պատգամավորության թեկնածու Գիորգի Վաշաձեն, նրա ընտրական շտաբի ղեկավար Խվիչա Սանաիան, գրող-թարմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական,

Read more...
 
Գուսան Հավասու ավանդական երգի տոնը Ծալկայում PDF Print E-mail

576395 273423842774435 1338389476 n

Սեպտեմբերի 29-ին տոնական տեսք էր ստացել Ծալկայի շրջանի Այազմա գյուղը: Ժողովուրդը, որ հավաքվել էր գյուղի մերձակա տարածքում, եկել էր կրկին ըմբոշխնելու գուսանական երգի հմայքը, կրկին զարմանալու այս հող ու ջրով սնված, այս ժողովրդի ծոցից դուրս եկած Գուսան Հավասու ստեղծած երգ ու քառյակի, երաժշտության ու բանաստեղծության միջոցով արտահայտված գաղափարներով: Ու եկել էին հայ գուսանական արվեստի սիրահարները, Մեծն Հավասու երգի ու խոսքի երկրպագուները ներկա գտնվելու այն ավանդական երգի տոնին, որը նաև խոնարհում է հայ երգարվեստի վարպետ Գուսան Հավասու հիշատակի առջև:

Read more...
 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի պատվիրակությունը Ախթալայի «Խորովածի փառատոնում» PDF Print E-mail

304332 266312593485560 37113191 n

Այս անգամ հայկական հարուստ խոհանոցից ի ցույց աշխարհի ներկայացվեց համով-հոտով խորովածն իր բոլոր տարատեսակներով: Ավանդույթի ուժ ստացած «Խորովածի փառատոնը» սեպտեմբերի 8-ին, արդեն 4-րդ անգամ տեղի ունեցավ Ալավերդիի շրջանի Ախթալա քաղաքում, բաց դաշտավայրում: Ու կրկին փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների և մայրաքաղաքի ռեստորաններն իրենց խոհարարարական կազմով, եկել էին ցույց տալու հայկական խորովածի պատրաստման իրենց վարպետությունը, ավանդական տեսակի հետ նաև այն նորամուծությունները, որ կրել է այս ճաշատեսակն իր զարգացման ճանապարհին: Ու թևածում էր խորովածի գրգռիչ անուշաբույրը ամենուրեք ու համտեսում էին ախորժալի խորովածը փառատոնի մասնակիցներն ու հյուրերը: Իսկ այդ հյուրերի շրջանում էր, Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանի և փառատոնի կազմկոմիտեի հրավերով, նաև Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի պատվիրակությունը համակարգող Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ:

Read more...
 
Ախալցիխեում բացվեց Վահրամ Գայֆեճյանի հուշաքարը PDF Print E-mail

272120 271167336333419 557363232 o

Սերունդները պետք է գիտենան ազգի լավագույն զավակների մասին: Ավագ սերունդը պետք է հոգա իր արժանավոր հայրենակիցների   անունը այն երկրի, քաղաքի, փողոցի ու տան մասնիկը դարձնելուն, որտեղ ծնվել և   ստեղծագործել են նրանք ու դարձել ծննդավայրի հպարտությունը: Ահա   այս գաղափարի իրականացման գեղեցիկ վկայություն դարձավ սեպտեմբերի 22-ին   Ախալցիխեում կայացած հանդիսությունը, որը նվիրված էր հայ մեծ գեղանկարիչ Վահրամ Գայֆեճյանի հուշաքարի բացմանը: Մեծ գեղանկարչի անունը   նրա սիրելի քաղաքի վկայություն դարձնելու մտահղացումը Ախալցիխեի ստեղծագործողների միությանն էր, որի իրականացմանը օժանդակեցին և աջակցեցին Ախալցիխեի տեղական իշխանությունները, մունիցիպալիտետը: Հուշաքարը բացվեց հենց այն տան պատին, որտեղ ծնվել եւ մեծացել էր մեծ նկարիչը: Իսկ Վահրամ Գայֆեճյանի գեղեցիկ ձևավորված, բարձրաճաշակ հուշաքարի հեղինակը Ախալցիխեի Ստեղծագործողների միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանն է:

Read more...
 
Հրաչ Սեչինյանի ծննդյան 115-ամյակը PDF Print E-mail

279124 269663083150511 1668716227 o

Ի նշանավորումն բաթումահայ տաղանդավոր նկարիչ և կոմպոզիտոր Հրաչ Սեչինյանի ծննդյան 115 ամյակի, Աջարիայի հայ համայնքը, Բաթումի քաղաքապետարանի աջակցությամբ եւ արվեստագետի ազգականուհի Գուլո Փութկարաձե-Սեչինյանի հետ համագործակցությամբ, ընթացիկ տարվա մարտի 7-ին Բաթումի «Բարեկամության տուն» համայնքների գրասենյակում կազմակերպեց ցերեկույթ, ուր ներկայացվեց Հրաչ Սեչինյանի արվեստը: Ցերեկույթի ընթացքում հնչեցին կատարումներ կոմպոզիտորի ստեղծագործություններից:

Հանդիսության մասնակիցները այցելեցին Հ. Սեչինյանի տուն, հարգանքի տուրք մատուցելով Հրաչ Սեչինյանի հուշատախտակի մոտ, որից հետո Բաթումի գերեզմանատանը

Read more...
 
<< Start < Prev 261 262 263 264 265 266 267 268 269 270 Next > End >>

Page 268 of 280