Արաբական աշխարհում, մասնավորապես Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հայերիս համար առավել տագնապալի են: Հայոց մեծ Եղեռնից մազապուրծ փրկված հայերը ապաստանելով Սիրիայում, ստեղծել են մեծաթիվ հայ համայնք: Եվ այնտեղ հաստատված մեր հայրենակիցների համար պահը օրհասական է դարձել երկրում ծավալված ներքին խռովությունների, քաղաքացիական պատերազմի արհավիրքի հետևանքով:
Ամեն ժամ զանգվածային լրատվական միջոցները տարածում են լուրեր նորանոր գրոհների մասին, որ տեղի են ունենում Սիրիայի տարբեր քաղաքներում ընդդիմության և իշխանական ուժերի միջև: Ամեն րոպե ստացվում են լուրեր նորանոր զոհերի, վիրավորների և տարհանվածների մասին: Եվ դրանց շրջանում քիչ չեն մեր հայրենակիցները: Ուստի բնական էր Թբիլիսահայ համայնքի հետաքրքրությունը տեղի հայ համայնքի, Հալեպում ներկայումս տիրող իրավիճակի և ցուցաբերվող օգնության մասին:
Ընթացիկ տարվա նոյեմբերի 18-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ուղիղ միացում Սիրիայի Հալեպ քաղաքի հայ համայնքի հետ: Թբիլիսահայերին հետաքրքրող հարցերին պատասխանում էր Հալեպի հայ համայնքի բանբեր Ժիրայր Ռաիսյանը:
|
Read more...
|
|
Նինոծմինդայի շրջանի Ջգրաշեն գյուղի բնակչության համար, նոյեմբերի 11-ը դարձավ հիրավի պատմական: Տոնական տրամադրության առիթը Ջգրաշենում հպարտորեն կանգնած հիմնովին վերանորոգված Սուրբ Հրեշտակապետաց Եկեղեցու օծումն էր, որին իրենց մասնակցությունն էին բերել Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանը, Նինոծմինդայի հայ համայնքների հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Մանուկյանը, ծնունդով ջգրաշենցի ռուսաստանաբնակ Արսեն Քսպոյանն ընտանիքի հետ, հոգևոր հայրեր, հասարակության ներկայացուցիչներ:
Դեռևս 1829-1830 ական թվականներին Կարնո գավառի մի քանի գյուղերից փոխադրված հայ ընտանիքների Աստծո տունը՝ 1850-ական թվականներից վավերագրերում հիշատակված Սուրբ Հրեշտակապետաց Եկեղեցին, որ երկար տարիներ գտնվում էր կիսաքանդ վիճակում, ռուսաստանաբնակ ջգրաշենցի Արսեն Քսպոյանի բարերարությամբ, հիմնովին վերանորոգվել է: Գեղեցիկ և բարենորոգ տեսք է ստացել Եկեղեցին, բարեկարգվել ու ցանկապատվել են Եկեղեցու բակը և տարածքը:
|
Read more...
|
Նոյեմբերի 14-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմ այցելեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի հայկական պատվիրակությունը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից համակարգվող հայկական պատվիրակությունը, վերոնշյալ միության փոխտնօրեն Վահան Հովսեփյանի գլխավորությամբ, մասնակցում է նոյեմբերի 15-ից 17-ը Թբիլիսիի «Շերատոն Մետեխի» հյուրանոցում անցկացվող վրացական ինֆորմացիոն տեխնոլոգիական միջոցառմանը: Ժամանելով Թբիլիսի, պատվիրակության անդամները, թվով 45 ինֆորմացիոն տեխնոլոգներ, իրենց պարտքը համարեցին այցելել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Եկեղեցի և մոմ վառել Թբիլիսիում ապրած և իրենց գործերով անմահացած ազգի մեծամեծների հիշատակի համար: Այնուհետև հայ պատվիրակության անդամները, Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի ուղեկցությամբ, եղան Վիրահայոց Թեմի «Հայարտուն»
|
Read more...
|
Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի առաջնորդարանում, ընթացիկ տարվա նոյեմբերին տեղի ունեցավ Թեմի հոգևոր դասի և պաշտոնեության համատեղ ժողով: Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի աղոթքով և օրհնության խոսքով բացվեց ժողովը և օրակարգի հաստատումից հետո ատենապետությունը ստանձնեց Սամցխե – Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը: Թբիլիսիի, Բաթումի, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայ համայնքների հոգևոր հովիվները ներկայացրեցին անցնող տասնմեկ ամիսների գործունեությունը: Հատկանշական էր Սամցխե-Ջավախքի հոգևոր հովիվների առաքելությունը հատկապես գյուղական համայնքներում. յուրաքանչյուր քահանա հովվում է 10-25 համայնք, հետևում է տեղում վերականգնվող եկեղեցիների շինաշխատանքներին, կազմակերպում բազմաբնույթ
|
Read more...
|
Վրաստանի հայ մտավորականների միության նախաձեռնությամբ և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ, նոյեմբերի 25-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ վիրահայ արձակագիրներ Ծերուն Թորգոմյանի և Մկրտիչ Ասլանյանի հուշ-երեկոն: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գրող թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Ծերուն Թորգոմյանի թոռ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը:
Բացելով երեկոն, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը ներկայացրեց վիրահայ գրականության հայտնի դեմքեր, բազմաթիվ պատմվածքների, վեպերի ու վիպակների հեղինակներ Ծերուն Թորգոմյանի և Մկրտիչ Ասլանյանի կենսագրությունները, կարևորելով այս հեղինակների անունները և ստեղծագործությունները նոր սերնդին հայտնի ու սրտամոտ դարձնելու պարագան:
|
Read more...
|
|
|
<< Start < Prev 261 262 263 264 265 266 267 268 269 270 Next > End >>
|
Page 264 of 280 |