News
|
Նոյեմբերի 17-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ցուցահանդես-շնորհանդես՝ նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին: Այն համատեղ կազմակերպել էին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը: Միջոցառումը հովանավորել էր ՀՀ մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով նախարարությունը:
Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, գրող-բանաստեղծ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամները, գրականասեր հասարակայնության ներկայացուցիչներ Թբիլիսիից, Ջավախքից, երիտասարդ ստեղծագործողներ
|
Read more...
|
|
Ընթացիկ տարվա նոյեմբերի 23-ից 26-ը Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հյուրընկալվեց Արցախի երիտասարդական ֆորումի պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերով փոխնախարար Գայանե Գրիգորյանի գլխավորությամբ: Արցախի երիտասարդական ֆորումի թվով 16 ակտիվ մասնակիցներ, ովքեր ներկայացնում էին Արցախի տարբեր շրջանները, «Միասնության մեջ է մեր ուժը» ծրագրի շրջանակներում ժամանել էին Վրաստան՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական թևի հետ կապեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու, Վրաստանի տեսարժան վայրերին ծանոթանալու նպատակով:
|
Read more...
|
Նոյեմբերի 29-ին, Երևանում, Առնո Բաբաջանյանի անվան համերգային դալիճում, կայացավ «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» երրորդ հանրապետական ուսանողական մրցույթ-փառատոնը: Արդեն ավանդական դարձած մրցույթ-փառատոնը անց է կացվում «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի և Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ: Երրորդ հանրապետական մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանից և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից,ինչպես նաև Վրաստանից շուրջ 100 երիտասարդ կատարողներ: Մրցույթին մասնակցում էր նաև թբիլիսահայ մենակատարուհի Աննա Պողոսովան:
Խստապահանջ մրցատյանը, որի կազմում էին անվանի երաժիշտներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Ռաիսա Մկրտչյանը և Տիգրան Մանսուրյանը, երեք շաբաթ ընթացող նախընտրական փուլում, ընտրում էր մեծ կոմպոզիտոր և բոլոր սերունդների սիրելի երգահան Առնո Բաբաջանյանի երգերի արժանի կատարողներին, ովքեր մասնակցելու էին Առնո Բաբաջանյանի երգերի կատարման մրցույթ-փառատոնի գալա-համերգին:
|
Read more...
|
Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերին կախված սև ու սպիտակ լուսանկարները, ներկայացնում են կյանքի այն գեղեցիկ արահետը, որով համեստորեն և մեծ աշխատասիրությամբ ընթացել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում իր լուսանկարչական արհեստանոցով հայտնի Ազատ Մանուկյանը:
Մեծավարպետ լուսանկարչի կողմից ժամանակի անսահմանությունում պահի ճիշտ ընկալման և անմահացման վկաները տեղ էին գտել նոյեմբերի 10-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն»մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված Ազատ Մանուկյանի լուսանկարների ետ մահու
|
Read more...
|
Նոյեմբերի 22-ին աշունը տեղափոխվել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահ: Տարվա այս գեղեցիկ եղանակը ստեղծել էին երեխաները: Իհարկե, իրենց դաստիարակների և դիզայներ և նախակրթարանի աջակից Ասյա Հարությունյանի հարուստ երևակայության և ձևավորման շնորհիվ:
Դեղին ու կարմիր տերևներով «ծառեր», աշնան պատկերներով գեղեցիկ նկարներ, որ պատրաստել էին մշակույթի կենտրոնի գեղարվեստական ստուդիայի սաները՝ ուսուցչուհի Թամար Սուլխանիշվիլու օգնությամբ: Եվ տարբեր մրգերին համապատասխան հագուստով զուգված երեխաներ՝ հայտնի նկարիչ Գիորգի Մանոյանի պատրաստած տարբեր մրգերի գեղեցիկ պատկերներով: Աշնանային թագավորությունը հագեցած էր հպարտորեն շարված առատ մրգերի զմբյուղներով:
|
Read more...
|
|
|
<< Start < Prev 261 262 263 264 265 266 267 268 269 270 Next > End >>
|
Page 265 of 280 |