ՀայԱռաքելականՈւղղափառՍուրբԵկեղեցուՎիրահայոցԹեմի «Հայարտուն» մշակույթիկենտրոնիմանկականստեղծագործությանստուդիան, ուսուցչուհիԹամարՍուլխանիշվիլուգլխավորությամբ, հունվարի 13-ին, մասնակցեց «Իմփառապանծհայրենիք» թեմայովմանկականնկարիցուցահանդես –մրցույթին, որըտեղիունեցավԹբիլիսիիԱ.Ս.Գրիբոեդովիանվանռուսականպետականդրամատիկականթատրոնում: ԱյննվիրվածէրվրացանվանիգրողԻլիաՃավճավաձեիծննդյան 175-ամյակին:
|
Read more...
|
|
Ամանորյա և Սուրբ Ծննդյան հանդիսությունների հերթական տոն դարձավ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Սբ. Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոցի (ուսուցչուհի Թամարա Գաբոյան) Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հանդեսը, որը տեղի ունեցավ հունվարի 16-ին Գալուստ Գյուլբենկյան սրահում: Ուրախալի է, որ տոնահանդեսին համատեղ ուժերով իրենց մասնակցությունն էին բերել նաև Ներսես Շնորհալիի անվան պատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մառա Աբուլյան), «Ջեյրան» (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան),
|
Read more...
|
2010 թվականի հոկտեմբերին, Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին, կեղծ մեղադրանքներով, ձերբակալեցին և առանց հիմնավոր ապացույցների դատապարտեցին 11 տարվա ազատազրկման:
2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, այսօր, հունվարի 13-ին, մյուս 190 հոգու հետ միասին, կալանավայրից ազատվեցին նաև մեր հայրենակիցներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:
|
Read more...
|
Հունվարի 6-ին, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ ներկա գտնվեց Սուրբ Ծննդյան տոնական Սուրբ Պատարագին: Վրաստանի վարչապետի հետ միասին Սուրբ Պատարագին մասնակցեցին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի վերինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, խորհրդարանային մեծամասնության ֆրակցիայի ղեկավար Զաքարիա Քուցնաշվիլին, խորհրդարանի անդամներ Ռուսլան Պողոսյանը, Գիգի Ծերեթելին, Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Թամար Կինծուրաշվիլին, խորհրդարանի և կառավարության անդամներ:
|
Read more...
|
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների օրերին Աջարիայի հայ համայնքում նախաձեռնվեց անապահով հայ ընտանիքների օժանդակության ծրագիր: Այս ծրագրին իրենց մասնակցությունը բերեցին Աջարիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումիում հավատարմագրված ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Աջարիայի հայկական կազմակերպություները, մասնավորաբար “Վրաստանը մեր տունն է” հայ-վրացական կազմակերպության ղեկավար Սահակ Տալիտյանը: Վերջիններս այցելեցին Բաթումիում բնակվող սոցիալապես ծանր պայմաներում ապրող հայ ընտանիքների, ծանոթացան այս ընտանիքներում առկա առաջնահերթ խնդիրներին և խոստացան հնարավորինս օժանդակել այդ խնդիրները լուծելու համար:
|
Read more...
|
|
|
<< Start < Prev 251 252 253 254 255 256 257 258 259 260 Next > End >>
|
Page 260 of 280 |