Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցում կայացավ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի հանդիպումն ընթերցողների հետ: Հանդիպումը, որ նախաձեռնել էր Վրաստանի մշակույթի նախարարի թեկնածու Գուրամ Օդիշարիան, խորհրդանշորեն համընկավ Հայոց Եկեղեցու կողմից գրերի գյուտի և թարգմանչաց տոնի նշանավորման օրվան: Միջոցառման կազմակերպմանը աջակցել էր «Վրացական երազանք» կոալիցիան, կուսակցության անդամ Գոգա Էլիբեկովի անմիջական մասնակցությամբ:Հանդիպմանը ներկա էին Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի մշակույթի նախարարի թեկնածու Գուրամ Օդիշարիան, Վրաստանի պատժա-կատարողական և իրավաբանական հարցերով նախարարի թեկնածու Սոզար Սուբարը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Վրացական երազանք» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Յուրի Մեչիտովը և Ռուսլան Պողոսյանը, հայ և վրաց գրականասեր հասարակայնության ներկայացուցիչներ, մտավորականներ, ոչկառավարական կազմակերպությունների ղեկավարներ:Բացելով հանդիպումը, Վրաստանի մշակույթի նախարարի թեկնածու Գուրամ Օդիշարիան երախտիքի խոսքեր ուղղեց Գիվի Շահնազարին, ում ողջ ստեղծագործական կյանքը նվիրված է գրականությանը,
|
Подробнее...
|
|
Սույն թվականի հոկտեմբերի 26-27-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, կայացավ Վիրահայ երիտասարդների համաժողով: Հայաստանի Հանրապետության Սփյուռքի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունների աջակցությամբ կայացած երկօրյա համաժողովի նպատակն էր վիրահայ երիտասարդությանը մերձեցնել միմյանց և ներգրավել հասարակական և եկեղեցական կյանքում: Համաժողովի աշխատանքին ընդգրկվել էին ինչպես քաղաքամայր Թբիլիսիի, այնպես էլ Վրաստանի տարբեր տարածաշրջանների հայկական երիտասարդական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներ:
|
Подробнее...
|
Մի քանի ամսվա երկարատև և անդուլ նախապատրաստական աշխատանքից հետո, սույն թվականի հոկտեմբերի 14-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ Վրաստանի հայ երաժիշտների միության հիմնադիր ժողովը: Ժողովին ներկա էին երաժշտական արվեստի տարբեր ճյուղերի հայ մասնագետներ: Ներկաներին օրհնեց և բարեմաղթանքի իր խոսքն ուղղեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավար և ժողովի վարող Պավել Օգանեզովը, կարևորելով Վրաստանում հայ երաժիշտների միություն ստեղծելու անհրաժեշտությունը ,
|
Подробнее...
|
Հոկտեմբերի 22-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» մանկա-պատանեկան երգչախմբի համերգը: Երգացանկում ունենալով Կոմիտասի, Մակար Եկմալյանի ստեղծագործություններից, նաև ժողովրդական երգեր, 8-15 տարեկան հասակի, թվով 16 աղջիկներից բաղկացած երգչախումբը, խմբավար Ռուզաննա Օվանեսյանի գլխավորությամբ, հանդես եկավ դրանց բարձրարժեք կատարումներով: Բաթումցի երեխաների հրաշալի ելույթներին ունկնդիր էին «Հայարտուն մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալի» մանկա-պատանեկան երգչախմբի անդամները, կիրակնօրյա դպրոցների սաները, նրանց ծնողները, ուսուցիչները, Վիրահայոց Թեմի և «Հայարտուն» մշակույթի կենտրոնի այցելուները:
|
Подробнее...
|
8 октября, 2012 г. в зале имени «Галуста Гюльбенкяна» Центра Армянской Культуры «Айартун» епархии Армянской Апостольской Святой Православной Церкви в Грузии прошел сольный концерт Анаит Арутюнян. Инициатива исходила как от центра культуры, желающего показать аудитории тбилисских армян исполнительское мастерство Анаит Арутюнян, так и от самой Анаит, которая в связи с замужеством и переездом во Францию хотела попрoщаться со зрителями.
|
Подробнее...
|
|
|
<< Первая < Предыдущая 261 262 263 264 265 266 267 268 269 270 Следующая > Последняя >>
|
Страница 267 из 280 |