1rus

fb you od

Սոնա Հովհաննիսյան PDF Печать E-mail

Sona HovhanisyanՎիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի տնօրեն
Սոնա  Հովհաննիսյանը ծնվել է1985թ. մարտի 5-ին, Վաղարշապատ քաղաքում:
1992-2002թթ. սովորել  և ավարտել  է Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը:
 2002թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան  Պետական Մանկավարժական համալսարանի <<Մանկավարժության և Հոգեբանության>> ֆակուլտետը:
2007թ. ավարտել է վերոհիշյալ համալսարանը` ստանալով մանկավարժ-հոգեբանի և
իրավաբան-հոգեբանի որակավորում: Ունի մագիստրոսի կոչում:
2007-2009թթ. աշխատել է Վաղարշապատ քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում` մանկավարժ-հոգեբան:
2007-2008թթ. <<Այգ>> հոգեբանական ծառայության կենտրնում մասնակցել է հոգեբանական թրեյնինգների, սեմինարների:
2009-2014թթ. աշխատել է Վիրահայոց թեմի  ք. Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցում:
2013թ. <<Սուրբ Փրկիչ>> եկեղեցուն կից  ձևավորել է <<Հեղնար>> պարային խումբը  և << Անուշ>>   տիկնանց  միությունը:
2015թ.-ից  Վիրահայոց թեմի առաջնորդի տնօրինությամբ նշանակվել է քաղաք Բաթումի  Ալ.Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի տնօրեն:
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի ամուսին և  երկու դուստր: