1rus

fb you od

Ժորա Սնխչյան PDF Печать E-mail

Jora Snkhchyan«Ռաֆայել Ջավախ» կենտրոնի տնօրեն  
Ժորա Սնխչյանը ծնվել  է  1951  թվականի  հունվարի  5-ին,  Վրաստանի  Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդայի)  շրջանի  Ջիգրաշեն  գյուղում:  Սովորել  է  տեղի, ապա՝ Բոգդանովկայի  հայկական  դպրոցում: 1968-ին  ընդունվել և   1973-ին  ավարտել  է  ԵՊՀ-ի բանասիրական  ֆակուլտետը:Ավարտելուց  հետո  աշխատել  է  ծննդավայրի  միջնակարգ  դպրոցում,       1976-ից՝ շրջանային  կոմերիտական  և  կուսակցական  մարմիններում, շրջանային  թերթի  խմբագրությունում: 1992-ին  ընտրվել  է  Վրաստանի  I պրոֆեսիոնալ  խորհրդարանի  անդամ, այնուհետև  աշխատել  է  երկրի  նախագահի  աշխատակազմում  որպես  խորհրդական,  ազգամիջյան  հարաբերությունների  ծառայության  պետի  տեղակալ:
2006  թվականից  ցայսօր  աշխատում է  Նինոծմինդայի  մունիցիպալիտետի  մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների  պահպանության  և  երիտասարդական  հարցերով  ծառայության  պետ: Պարգևատրվել  է  Վրաստանի  Պատվո  շքանշանով, ՀՀ  Մովսես  Խորենացի  մեդալով, ՀՀ  մշակույթի նախարարության  երկու  ոսկե  մեդալով, ՀՀ  սփյուռքի  նախարարության  Վիլյամ  Սարոյան  մեդալով, ՀԳՄ «Գրական  վաստակի  համար»  մեդալով  և  այլն: 1997-ից  Վրաստանի  հայ  գրողների «Վերնատուն»  միության  հիմնադիր  նախագահն  է, խմբագրում  է «Վերնատուն» և  «Զարթոնք»  գրական  տարեգրքերը:  Հայաստանի  և  Վրաստանի  գրողների  միությունների  անդամ  է, մի  քանի  գրքերի  հեղինակ: Ամուսնացած  է, ունի  երեք  զավակ, 5  թոռ:

«Ռաֆայել Ջավախ» կենտրոնի տնօրեն 