1rus

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաների փոխադարձ այցը սահմանամերձ Բերդավան գյուղ PDF Печать E-mail
Новости

A2019 թվականի ապրիլի 7-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաները՝ DSC07646կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի առաջնորդությամբ և Թեմի Մշակույթի բաժնի տնօրեն Սուրեն Աբրամյանի ու «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի գլխավորությամբ, պատասխան այցով հյուրընկալվեցին  ՀՀ Տավուշի մարզի Բերդավան սահմանամերձ գյուղում:
Հյուրերին բարիգալստյան մաղթանքով դիմավորեցին արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և DSC07666գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը:  Թբիլիսիից ժամանած հյուրերը բերդավանցիների հետ աղոթք արեցին Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում և եղան  12-րդ դարի  Ղալինջաքար բերդում:
Ոգևորիչ էր թբիլիսահայ երիտասարդների այցը սահմանային գծից ընդամենը 500 մետր հեռավորությամբ DSC07686գտնվող Բերդավան գյուղ, որի քաջարի զավակները, հերոսական ժողովուրդը ոչ միայն արիաբար պաշտպանում են հայրենիքի սահմանները, այլև պահում ու զարգացնում են հայոց մշակույթը: Սահմանամերձ այս տարածքում  տարածվեց հայոց հայկական խրոխտ «Քոչարին»՝ «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային DSC07704համույթի կողմից, դառնալով ժողովրդի միասնության,  միմյանց թիկունք կանգնելու և անսասան մնալու արտահայտությունը:
Թբիլիսահայ հյուրերը ծանոթացան Բերդավանի հերոսական տարեգրությանը, աղոթեցին հնամենի բերդի ավերված եկեղեցում։ 
Հետաքրքիր էր  այցելությունը Բերդավանի գինու գործարան, ուր տնօրեն Գագիկ Աղաբաբյանը հյուրերին պատմեց տեղի գինեգործության ավանդույթների մասին: Թբիլիսեցի երիտասարդները  DSC07732համտեսեցին գործարանի արտադրանքը՝ գինին և պահածոները։
 Տոնական օրը եզրափակվեց  Բերդավանի մշակույթի կենտրոնում կայացած համերգով, որին մասնակցեցին տեղի երաժշտական դպրոցի  եւ «Հայարտուն» կենտրոնի սաները: Իրար հաջորդող երգը, պարը, արտասանությունը, հաղթական միասնական շուրջպարը մթնոլորտը հագեցրին հայրենասիրության, ազգասիրության, պետականության ու հավատքի անսասանության վեհ զգացմունքներով:  
DSC07781Իր պատվաբեր ներկայությամբ հյուրերի և Բերդավանի  մշակութային միջոցառումը պատվել էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Համերգին ներկա Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ  եպիսկոպոս Գալստանյանը, ողջույնի և օրհնության խոսքում արժևորեց Ավետման գեղեցիկ տոնը սահմանամերձ գյուղում միահամուռ ուժերով նշելու համար և   բոլոր մայրերին ու  կանանց շնորհավորեց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: 
«Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ DSC07790Տեր Տաթև քահանա Մարուքյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և ողջույնները, նշեց, որ նման հանդիպումները  Թբիլիսիի և սահմանամերձ Բերդավանի սաների միջև  կլինեն շարունակական, կամրապնդեն այս  պատանիների և երիտասարդների միջև հաստատված ընկերությունը, հիմք կդառնան տարբեր բնույթի մշակութային, հոգևոր տեսիլքների  իրականացմանը:   
DSC07799 «Հայարտուն»    կրթամշակութային կենտրոնի կողմից հուշանվեր հանձնվեց Բերդավան համայնքին, իսկ Բերդավանի «Արար»    մշակութային կենտրոնի նկարչական խմբի սաները իրենց ձեռքով պատրաստած նվերները փոխանցեցին «Հայարտուն» կենտրոնի սաներին:  
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը իր  խորին շնորհակալությունն է հայտնում Տավուշի մարզի  հոգևոր  և վարչական ղեկավարությանը՝ ջերմ ընդունելության համար: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)