1rus

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի պատվիրակությունը Ախթալայի «Խորովածի փառատոնում» PDF Печать E-mail

304332 266312593485560 37113191 n

Այս անգամ հայկական հարուստ խոհանոցից ի ցույց աշխարհի ներկայացվեց համով-հոտով խորովածն իր բոլոր տարատեսակներով: Ավանդույթի ուժ ստացած «Խորովածի փառատոնը» սեպտեմբերի 8-ին, արդեն 4-րդ անգամ տեղի ունեցավ Ալավերդիի շրջանի Ախթալա քաղաքում, բաց դաշտավայրում: Ու կրկին փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների և մայրաքաղաքի ռեստորաններն իրենց խոհարարարական կազմով, եկել էին ցույց տալու հայկական խորովածի պատրաստման իրենց վարպետությունը, ավանդական տեսակի հետ նաև այն նորամուծությունները, որ կրել է այս ճաշատեսակն իր զարգացման ճանապարհին: Ու թևածում էր խորովածի գրգռիչ անուշաբույրը ամենուրեք ու համտեսում էին ախորժալի խորովածը փառատոնի մասնակիցներն ու հյուրերը: Իսկ այդ հյուրերի շրջանում էր, Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանի և փառատոնի կազմկոմիտեի հրավերով, նաև Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի պատվիրակությունը համակարգող Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ:

415273 266312103485609 2010010422 o

Լոռու բարձրագագաթ լեռների գրկում, հանքանյութով հարուստ Ալավերդու տեղանքում, ճարտարապետական անկրկելի կոթող՝ Ախթալայի եկեղեցական համալիրի մերձակա տարածքում իսկական ժողովրդական զբոսաշրջություն էր. իրենց հանգստյան օրը բացօթյա անցկացնելու, իսկական հայկական խորոված վայելելու և երգ-երաժշտություն ըմբոշխնելու էին եկել ընտանիքներ, հյուրեր, զբոսաշրջիկներ, մրցույթի մասնակիցներ Հայաստանի հանրապետության տարբեր շրջաններից և հարևան Վրաստանից: Մինչև փառատոնին մասնակցող ռեստորաններն իրենց վարպետ խոհարարաների գլխավորությամբ պատրաստվում էին մրցույթին, Լոռու լեռներում արձագանքվում էր տարածվող երգի ու երաժշտության ձայնը: Ու ցնծում էր ժողովուրդը Լեյլա Սարիբեկյանի, Արմեն Դարբինյանի, «Հորովել» երգի-պարի համույթի, ,,The Beautified Project,, ռոք-երաժշտական խմբի և այլոց բարձրարվեստ կատարումներից: Իսկ ավանդական շուրջպարն իր գիրկն էր առել բոլոր մասնակիցներին, այդ թվում նաև վրաստանցի հյուրերին:

Եվ ահա օրվա վերջում, ուրախ երգ ու պարից, համեղ խորովածից ու կարմիր գինուց հետո ազդարարվեցին մրցույթին հաղթանակած ռեստորանների անունները: Անչափ ուրախալի էր, որ «Ամենահամեղ խորոված» անվանակարգից մրցույթի երրորդ տեղին արժանացավ Վրաստանի Մառնեուլիի շրջանի Խոխմել գյուղի ռեստորանը:

Համեղ խորովածով լիցքավորված, հայկական երգուպարով խանդավառված և Վրաստանի մասնակիցների հաղթանակով ոգևորված «Հայարտուն» մշակույթի կենտրոնի պատվիրակությունը վերադարձավ Թբիլիսի, որոշելով հաջորդ տարիներին արդեն ոչ միայն ներկա գտնվել, այլև մասնակցել և Թբիլիսիում նույնպես կազմակերպել նմանօրինակ փառատոներ: