1rus

fb you od

Փոխհամագործակցության պայմանագիր «Հայարտուն» մշակույթի կենտրոնի և թիվ 98 հանրային դպրոցի միջև PDF Печать E-mail

411095 303610689755750 243437704 o

Դեկտեմբերի 20-ին, մայրաքաղաքի թիվ 98 դպրոցի տոնականորեն զարդարված դահլիճում հավաքվել էին աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր: Ռուսական ուսուցմամբ հազար հարյուր աշակերտ ունեցող այս կրթօջախում, ուսում են ստանում շուրջ 800 հայ երեխաներ, իսկ մանկավարժական կոլեկտիվի շուրջ 80 տոկոսը նույնպես հայեր են: Այս կրթօջախում կենտրոնացած ազգությամբ հայերին իրենց պատմական արմատներին մոտեցնելու և հայերեն սովորեցնելու նպատակին էր միտված փոխհամագործակցության մասին պայմանագիրը, որը կնքվեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի և Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցի միջև:

472710 303609803089172 517126161 o

Պայմանագրի նպատակների իրականացման համար կողմերը պայմանավորվեցին համագործակցել կրթական բնագավառում և պլանավորեցին անցկացնել համատեղ միջոցառումներ: «Հայարտուն» մշակույթի կենտրոնը ստանձնեց դպրոցի սովորողների համար հայոց լեզվի անվճար դասաժամեր անցկացնելու պարտավորություն, մայրենիի տարածման համար մշակել և իրականացնել ուսումնական և կրթական նախագծեր, ինչպես նաև այլ միջոցառումներով նպաստել հայ մշակույթի և ավանդույթների զարգացմանը և տարածմանը:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի անունից պայմանագիրը ստորագրեց համակարգող Լևոն Չիդիլյանը, իսկ թիվ 98 հանրային դպրոցի անունից՝ տնօրեն Գիորգի Մոմցելիձեն: Հանդիսավորապես ստորագրված պայմանագրով չեն սահմանափակվում համագործակցության տեսակները և շրջանակները և պայմանագիրը ստորագրված է անսահմանափակ ժամկետով:

Համագործակցության նոր որակի կապակցությամբ օրհնության խոսք ասաց հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան ստորագրող առաջին դեմքերը:

Այնուհետև կայացավ ճոխ համերգ, որին մասնակցեցին «Անի» պարային համույթը (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) և մեներգիչ Հենրիխ Պետրոսյանը: Ավելացնենք, որ համագործակցությունն արդեն սկսվել է, քանզի համերգի տեխնիկական հագեցվածությունն ապահովել էր «Հայարտուն» կենտրոնը՝ տեխնիկական բաժնի պատասխանատու Վալերի Բադալյանի գլխավորությամբ: