Վիրահայոց թեմում հոգեհանգստյան արարողություններ կատարվեցին Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին |
Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը, Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեցին հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալների, Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի հոգեհանգստյան արարողություններ: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամ Հավարտ արարողության Առաջնորդ Սրբազանը իր խոսքում Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկներին նմանեցրեց Քրիստոսի համար նահատակված մարտիրոս քրիստոնյաներին, որոնց թափված արյամբ հիմնվեց Հիսուսի Եկեղեցին և հայ քաջամարտիկների հեղված արյամբ ազատագրվեց Արցախը ու զորացավ Հայոց երկիրը: Սրբազան Հայրը Երկրապահի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր ուղղեց Երկրապահ Կամավորական միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենան Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր կենտրոն Ախալքալաքում, նախագահությամբ փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբյանի նույնպես կատարվեց հոգեհանգստյան հիշատակի կարգ, Խանդո գյուղի Սբ. Խաչ եկեղեցում` ի հիշատակություն և հավերժ կենդանություն Արցախի՝ Շուշի բերդաքաղաքի ազատագրման նահատակների: Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգսրյան պաշտոնից հետո, օրվա խորհրդի մասին խոսք ասաց Ռաֆայել Ղարսլյան (Ջավախ) կրթա-մշակութային կենտրոնի տնօրեն Գևորգ Սնխչյանը, կարևորելով օրվա խորհուրդը՝ հաղթանակի բերկրանքը տոնելիս՝ ապրողների պարտքն է անպայման հիշել նրանց, ում արյան գնով ձեռք բերվեց հաղթանակը: Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հոգեհանգստյան արարողությունից հետո վետերաններին բաժանվեց օգնություն:
|