Սրբոց Վարդանանց տոնը Վիրահայոց թեմում |
2015 թվականի փետրվարի 12-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և ձեռամբ Ախալցիխե քաղաքի և մերձակա հայկական գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի,Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Հընթացս Պատարագի Գևորգ սարկավագ Անտոնյանն իր անդրանիկ քարոզում խոսեց օրվա խորհրդի՝ հանուն հավատքի և հանուն հայրենիքի Սուրբ Վարդանի և նրա զինակիցների նահատակության մասին և իր քարոզն ավարտեց հայ ազգին տրված խաչը դեպի Արարատ բարձրացնելու մաղթանքով: Հավարտ Պատարագի տոնի առիթով կատարված Հայրապետական մաղթանքում, օրհնելով ներկա հավատացյալներին և հոգևոր դասին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անդրադարձ կատարեց ոգու ուժով ազատության հասնելու, հայրենիքը պահպանելու և հավատքին հավատարիմ մնալու գոյամաքառումներո Տոնական Սուրբ Պատարագին ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջթեմական գրասենյակի ղեկավար Տեր Պարույր քահանա Ավետիսյանը: Սրբոց Վարդանանց տոնը Սուրբ Պատարագներով նշվեց Վիրահայոց Թեմի Սամցխե- Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Աջարիայի հայոց եկեղեցիներում:
|