Մարիետտա Ապետյանը ծնվել է 1977թ-ի դեկտեմբերի 29-ին ք. Բաթումիում : 1983թ-ին ընդունվել է թիվ 7 միջնակարգ դպրոցը, իսկ 1986թ-ին տեղափոխվել թիվ 19 հանրային դպրոց, որը 1994թ-ին ավարտել է գերազանց: Նույն տարին ընդունվել է ք. Բաթումի Միջազգային ինստիտուտի արևմտաեվրոպական լեզուների և գրականության ֆակուլտետ: 1999թ-ին ավարտելով նշված ինստիտուտի մագիստրատուրան, ստացել է անգլերեն լեզվի ուսուցչի որակավորում: Ավարտել է նաև Բաթումի բժշկական քոլեջը` ստանալով բուժքրոջ որակավորում: 2008թ-ից առ այսօր աշխատում է «ABC» մանկական ստուդիայում` խմբի համակարգող: 1996թ-ից երգում է «Սուրբ Փրկիչ» եկեղեցում: 2014-ից մինչ օրս աշխատում է Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում՝ որպես գեղագիտական խմբակիուսուցիչ: Տիրապետում է հայերեն, ռուսերեն,վրացերեն,անգլերեն լեզուներին: Ամուսնացած չէ:
|