1

fb you od

Սաթենիկ Դանիելյան PDF Տպել Էլ.փոստ

Satenik DanielyanԲաթումի «Սբ. Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի և թատերական խմբի ղեկավար
Սաթենիկ Դանիելյանը ծնվել է 1973թ-ի մարտի 10-ին, ՀՀ ք.Եղեգնաձորում:
1979 -1989թթ սովորել և ավարտել է Բաթումի  թիվ 6 միջնակարգ  դպրոցը  (հայկական մասնաճյուղ):
Զուգահեռ ուսանել  է Բաթումի  Զ. Փալիաշվիլու անվան պետ. երաժշտական դպրոցում, որն ավարտել է 1987թվականին:
1990-1995թթ. Սովորել  և ավարտել Թբիլիսիի Սուլխան Սաբա Օրբելյանու անվան Պետ. Մանկավարժական  Համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ստանալով  հայոց լեզվի և գրականության  և վրաց լեզվի և գրականության ուսուցչի  որակավորում:
1996թ-ից մինչև 2010թ աշխատել  է Բաթումիի թիվ 6  միջնակարգ դպրոցի հայկական մասնաճյուղում որպես  մանկավարժ:
1997- 2001թթ  ընտրվել է Բաթումիի  քաղաքապետարանի  պատգամավոր:
2003թ-ին  աշխատել է «Աջարիա» հեռուստատեսությունում ` թարգմանիչ:
2007թ-ից ք. Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական Համալսարանի ասպիրանտուրայի   հայցորդ է “Տարիքային  և մանկավարժական  հոգեբանություն“  մասնագիտությամբ:
2010 – 2014թթ աշխատել է  մանկավարժ Բաթումի  թիվ 9 հանրային դպրոցի հայկական մասնաճյուղում:
2009-ից աշխատում է Բաթումի  “Խեսեդ Ցվի“ կազմակերպության  դպրոցում` մանկավարժ - հոգեբան:
2014-ից աշխատում է Բաթումի «Գիմնազիա 21 դար» հանրային դպրոցում, որպես  մանկավարժ- հոգեբան:
 2014-2015թթ աշխատել է Վիրահայոց թեմի  ք. Օզուրգեթի «Սուրբ Սահակ Պարթև» հայկական  մեկօրյա դպրոցում:
2015թ-ից  աշխատում է Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանցի  անվան կրթամշակութային և երիտասարդական  կենտրոնի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հայերենի  ուսուցման  մեկօրյա դպրոցում `ուսուցիչ: Միաժամանակ ղեկավարում է կենտրոնում գործող ասմունքի և թատերական խմբակները :
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն լեզուներին, զբաղվում է թարգմանությամբ:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: