«Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի խմբավար Մարիա Աբուլյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 27-ին: 1967 թվականին ավարտել է Թբիլիսիի Ա.Ս.Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը: 1976 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի թեորետիկ-կոմպոզիտորական ֆակուլտետը: Մանկավարժական ստաժը կազմում է 45 տարի: 2011 թվականի հոկտեմբերից աշխատում է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, որպես «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի խմբավար: Այրի է, ունի երկու որդի՝ Ալեքսանդր Վարդանով- ատամնաբույժ, ամուսնացած և Պավել Վարդանով՝ կարդեովիրաբույժ, ամուսնացած:
|