Իվանե Մկրտչյան |
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի դասարանի ուսուցիչ Իվանե Մկրտչյանը ծնվել է 1980 թվականին, Թբիլիսիում:1996 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 116 դպրոցը, այնուհետև կրթությունը շարունակել է «Նիբլիա» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1999 թվականին: Սովորելու տարիներին աշխատել է «Հայք» ազգագրական երգի-պարի համույթում: 2012 թվականից արտահաստիքային կարգով աշխատել է «Հայարտուն» կենտրոնի դուդուկի ուսուցման խմբում: 2013 թվականից աշխատանքի է անցել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում որպես դուդուկի դասարանի ուսուցիչ: 2012 և 2014 թվականներին մասնակցել է Երևանում անցկացվող դուդուկի համահայկական փառատոներին: 2016 թվականին արդեն իր աշակերտի՝ Ալեքս Բազոյանի հետ մասնակցել է համահայկական փառատոնին և արժանացել փառատոնի գալա-համերգում ելույթ ունենալու պատվին: Ամուրի է: |