1

fb you od

Տ. Արմաշ Քահանա Պողոսյան PDF Տպել Էլ.փոստ

IMG 0759

Տ. Արմաշ քահանա Պողոսյանը (ավազանի անունը Վահե) ծնվել է 1981թ-ի նոյեմբերի 18-ին ՀՀ Էջմիածին քաղաքում:

1988-99թթ-ին սովորել եւ ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ 12 միջնակարգ դպրոցը:

1999-2000թթ-ին ընդունվել և սովորել է Շիրակի հոգևոր ընծայարանում:

2000-06թթ-ին սովորել և ավարտել է Մայր Աթոռի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:

2006թ-ի փետրվարի 23-ին՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2006թ-ից անցել է աշխատանքի Մայր

Աթոռի տնտեսական բաժնում որպես տնտեսվարի օգնական:

2007թ-ի ապրիլի 15-ին Մայր Տաճարում՝ ձեռամբ Տ. Հովնան

արքեպիսկոպոս Տերտերյանի օծվել է ամուսնացյալ քահանա:

2007թ-ի հունիսի 1-ից Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում:

2007թ-ի հունիսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի

տնօրինությամբ նշանակվել է Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի հայության և ,Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, ուր անփոփոխ ծառայում է մինչ այժմ:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Բնակության վայրը՝ Սամցխե-Ջավախք, ք. Նինոծմինդա:

Հեռախոս. +995595913748, էլ. Հասցե Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար