1

fb you od

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր

 

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք /360-363/ սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս.

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` հունվարի 14- ից 18-ը:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ /մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում/ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

Սասունցի Դավթի հանդիպումը սուրբ Սարգսին

Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց.
-Խանդութ խանում, ես կերթամ կռիվ:
Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջեւանց թոզ ու դուման կիգա:
Էկավ, տեսավ օր սըփ Սարգիսն է:
Դավիթ գնաց, օր սըփ Սարսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.
-Հանե քո Սըփ Նշան , ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:
Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս, էն լէ սըփ Սարգսին համբուրեց:
-Դե գնա,- ըսեց,- Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:
Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու:

Ըստ Փավստոս Բուզանդի     

Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետևորդ էր և հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է և 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաև Սուրբ Սարգիսը:
(Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)

Նշման ամսաթիվը

21.01.2008
07.02.2009
30.01.2010
19.02.2011
04.02.2012
26.01.2013
15.02.2014
31.01.2015
23.01.2016
11.02.2017
27.01.2018
16.02.2019
08.02.2020
30.01.2021
12.02.2022
04.02.2023
27.01.2024
15.02.2025
31.01.2026
23.01.2027
12.02.2028
27.01.2029
16.02.2030

Սուրբ Սուքիասյանց վկաների հիշատակության օր

Սուրբ Սուքիասյանց վկաների հիշատակության օր

 

Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի համար լավագույն օրինակ են, որոնք Տիրոջը խոստովանությամբ և աղոթքներով դիմակայել են բոլոր տեսակի դժվարությունների:

Հայոց արքունիքում Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով, հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել եւ ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց:

Նշման ամսաթիվը

22.01.2008
10.02.2009
02.02.2010
22.02.2011
07.02.2012
29.01.2013
18.02.2014
03.02.2015
26.01.2016
13.02.2017
30.01.2018
19.02.2019
11.02.2020
02.02.2021
15.02.2022
07.02.2023
30.01.2024
18.02.2025
03.02.2026
26.01.2027
15.02.2028
30.01.2029
19.02.2030

Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

 

Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս Առաքյալին եւ նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է նաեւ քահանա: Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում եւ շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետեւում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները: Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ 18 պալատականներ, որոնք մկրտություն են ստանում Եփրատ գետում եւ Ոսկյանների հետ հեռանում են լեռներ:

Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել եւ ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց: Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունը, ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը (ինչպես այս տարի) կամ Սուքիասյանց տոնի հետ միասին:

Նշման ամսաթիվը

24.01.2008
12.02.2009
04.02.2010
24.02.2011
09.02.2012
31.01.2013
20.02.2014
05.02.2015
28.01.2016
16.02.2017
01.02.2018
21.02.2019
13.02.2020
04.02.2021
17.02.2022
09.02.2023
01.02.2024
20.02.2025
05.02.2026
28.01.2027
17.02.2028
01.02.2029
21.02.2030

Տոն Սբ. Սահակ Պարթև Հայրապետի տոն

Տոն Սբ. Սահակ Պարթև Հայրապետի տոն

 

Սբ. Իսահակ Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության եւ լեզվագիտության մեջ, Սահակ Պարթեւը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր: Տառերի գյուտից հետո Սբ. Սահակն ու Սբ. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը եւ այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:

Նշման ամսաթիվը

26.01.2008
31.01.2009
06.02.2010
26.02.2011
11.02.2012
02.02.2013
22.02.2014
07.02.2015
30.01.2016
18.02.2017
03.02.2018
23.02.2019
15.02.2020
06.02.2021
19.02.2022
11.02.2023
03.02.2024
22.02.2025
07.02.2026
30.01.2027
19.02.2028
03.02.2029
23.02.2030

Կոստանդնուպոլսի Սբ. ժողովի 150 հայրապետների (381թ.) հիշատակության օր

Կոստանդնուպոլսի Սբ. ժողովի 150 հայրապետների (381թ.) հիշատակության օր

 

Ընդհանրական եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչա-կազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կոստանդնուպոլսի Բ տիեզերաժողովը:

Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, որը մերժում էր Ս. Հոգու աստվածությունը: Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Ս. Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Ընդունելով սույն տիեզերաժողովը` Հայ Եկեղեցին նշում է նաև մասնակից 150 հայրապետների հիշատակության օրը:

Նշման ամսաթիվը

02.02.2008
21.02.2009
13.02.2010
05.03.2011
18.02.2012
09.02.2013
01.03.2014
24.01.2015
06.02.2016
25.02.2017
10.02.2018
02.03.2019
22.02.2020
13.02.2021
26.02.2022
18.02.2023
10.02.2024
01.03.2025
24.01.2026
06.02.2027
26.02.2028
10.02.2029
02.03.2030

Բարեկենդան Առաջավորաց Պահոց

Բարեկենդան Առաջավորաց Պահոց

 

Հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Սկսվում է Մեծ Պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում, այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Ս. Պատարագ մատուցել: Առաջավորաց Պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ Առաջավորաց Պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ Եկեղեցու վարդապետների, Առաջավորաց Պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի Առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. Ա. իբրև կարապետ Մեծ Պահքի, Բ. իբրև Հայոց առաջին պահքը: Առաջավորաց Պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ Առաջավորաց Պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Միջնադարում հույներն ու վրացիները մեղադրել են Հայ Եկեղեցուն Առաջավորաց Պահքը Ս. Սարգսի անվան հետ կապելու համար, որին էլ վերագրում են կախարդություններ: Հայ մատենագիրների վկայության համաձայն, Առաջավորաց Պահքը հնում գոյություն է ունեցել նաեւ հույների ու լատինների մոտ:

Առաջավորաց Պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը ոչ իբրև Ս. Հովնան մարգարեի տոն, այլ իբրև մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ:

Նշման ամսաթիվը

13.01.2008
01.02.2009
24.01.2010
13.02.2011
29.01.2012
20.01.2013
09.02.2014
25.01.2015
17.01.2016
05.02.2017
21.01.2018
10.02.2019
02.02.2020
24.01.2021
06.02.2022
29.01.2023
21.01.2024
09.02.2025
25.01.2026
17.01.2027
06.02.2028
21.01.2029
10.02.2030

Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

Սբ. Կիրակոսի, նրա մոր Հուղիտայի հիշատակության օր

 

Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, որի անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները շարունակվում են: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում: Մանուկ Կիրակոսն արտասվում էր` տեսնելով մոր չարչարանքները, բայց հակառակ դատավորի ցույց տված գուրգուրանքների ու փաղաքշանքների, զորանալով ի Քրիստոս ունեցած իր հավատով, կրկնում էր մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: Մանուկն ամեն կերպ աշխատում էր ազատվել դատավորի ձեռքից և մոր մոտ գնալ: Նա ուժգին հարվածում է դատավորի ձեռքին, իսկ վերջինս զայրույթից մանկանը նետում է սանդուղքներից: Կիրակոսի գլուխը խփվելով քարին` վնասվում է ու հոգին ավանդում` խառնվելով Բեթղեհեմի անմեղ մանուկների խմբին: Իսկ նրա մայր Հուղիտան փառք է տալիս Աստծուն, որ իր որդին նահատակության պսակին արժանացավ` չդավաճանելով Հիսուս Փրկչին: Մորը նույնպես ենթարկում են անասելի տանջանքների ու գլխատում: Այս դեպքը տեղի է ունեցել  305 թվականին: Հայ Եկեղեցին Սբ. Կիրակոսին  պատվել է հատուկ շարականով:

Նշման ամսաթիվը

24.07.2008
22.01.2009
21.01.2010
24.01.2011
23.01.2012
29.07.2013
21.01.2014
22.01.2015
28.07.2016
23.01.2017
30.07.2018
21.01.2019
21.01.2020
21.01.2021
24.01.2022
23.01.2023
29.06.2024
21.01.2025
22.01.2026
27.07.2027
24.01.2028
30.07.2029
21.01.2030

Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օր

 

Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան: 379 թվականին նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսն առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես Հայրապետին: Ուղղափառ հավատի զորացման համար կարևորվում է 381 թվականին նրա հրամանով գումարված Կ. Պոլսի Տիեզերական ժողովը: Ուսանելի է բարեպաշտ քրիստոնյայի խոնարհ վարքը: Երբ Միլանի եպիսկոպոսն ի պատիժ Թեսաղոնիկեում կազմակերպած ժողովրդի կոտորածի, կայսրին արգելում է մուտք գործել եկեղեցի, վերջինս խոնարհաբար հնազանդվում է և միայն 8-ամսյա ապաշխարությունից հետո ոտք դնում Աստծո տաճար: Հայ Եկեղեցում նույն օրը նշվում է նաև Եփեսոսի 7 մանկանց հիշատակությունը: Եփեսոսցի ազնվական 7 երիտասարդներ գաղտնի մկրտվում են, ընդունելով քրիստոնեական հավատը: Վերջինիս համար հալածվում են Դեկոս կայսրի կողմից և թաքնվում մոտակա լեռան (Ողքոս) այրում: Այստեղ աստվածառաք քնով ննջում են նրանք 140 տարի եւ արթնանում միայն 389 թվականին: Թեոդոս բարեպաշտ կայսրի օրոք: Երբ բացահայտվում է աստվածային հրաշքը, թագավորն ու համաքաղաքացիներն ամենամեծ պատիվներով դիմավորում են հալածված քրիստոնյաներին: Վերադառնալով իրենց քարայրը, 7 երիտասարդները կրկին ննջում են, այս անգամ` հավերժական քնով: Նրանց թաղում են նույն քարայրում, որի վրա հետագայում կառուցվում է փառահեղ մի եկեղեցի:

Նշման ամսաթիվը

22.07.2008
20.01.2009
19.01.2010
20.01.2011
19.01.2012
19.01.2013
20.01.2014
20.01.2015
26.07.2016
19.01.2017
20.10.2018
19.01.2019
20.01.2020
19.01.2021
20.01.2022
19.01.2023
20.01.2024
20.01.2025
20.01.2026
26.07.2027
20.01.2028
20.10.2029
19.01.2030

Սբ. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

Սբ. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

 

Ալեքսանդրիայի Սբ. Պետրոս հայրապետը և Աբիսողոմ սարկավագը Ընդհանրական Եկեղեցու մեծ սրբերից են: IV դարի սկզբին գլխավորելով Ալեքսանդրիայի աթոռը` Սբ. Պետրոս հայրապետն իր հավատի արիությամբ եւ Աբիսողոմ սարկավագի աջակցությամբ պահպանել է հավատավոր հոտը Դիոկղետիանոսի, Գաղերիոսի և Մաքսիմիանոսի կայսրերի հալածանքների ընթացքում:

 Հալածանքների սաստկացման պատճառով, համայնքի պնդմամբ հայրապետը հեռանում է Պաղեստին և Միջագետք, սակայն, լսելով քրիստոնյաների նահատակությունների մասին, շուտափույթ վերադառնում է Ալեքսանդրիա եւ քիչ անց բանտարկվում: Սրբի ցանկության համաձայն, նաև երկյուղելով ժողովրդի զայրույթից` զինվորները նրան հրապարակավ չեն գլխատում: 311 թվականին հայրապետն իր սարկավագի հետ միասին գիշերով ընդունում են արյան պսակը: Սեբաստիայի Վլաս եպիսկոպոսը` սրբակենցաղ եւ քաջարի հովիվը, մշտապես օրինակ է ծառայել քրիստոնյաներին և քաջալերել նահատակներին:

Լիկիանոս կայսեր հալածանքների շրջանում Սբ. Վլասն իր հոտին խորհուրդ է տալիս հեռանալ քաղաքից, իսկ ինքն ապաստանում է Արգեոս լեռան մենաստաններում` որտեղ ապրում է ճգնությամբ և աղոթական կյանքով:  Հրաշագործ սրբի տեղը հայտնի է դառնում իշխանություններին, որին բերում են ատյան, ուր նա Տիրոջ Հոգով լցված հանդիմանում է հեթանոսներին, ինչի համար տանջանքների է ենթարկվում, նետվում Սեբաստիո լիճը և ապա գլխատվում 316 թվականին: Սբ. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի վարքը և մարտիրոսությունը դարեր շարունակ օրինակելի են եղել ողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև, իրապես, մարտիրոսների արյան գնով հիմնադրվեց Եկեղեցին:

Նշման ամսաթիվը

19.07.2008
17.01.2009
16.01.2010
17.01.2011
16.01.2012
15.01.2013
16.01.2014
17.01.2015
16.01.2016
16.01.2017
16.01.2018
15.01.2019
16.01.2020
16.01.2021
17.01.2022
16.01.2023
16.01.2024
16.01.2025
17.01.2026
16.01.2027
17.01.2028
16.01.2029
15.01.2030

Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

 

Հունվարի 19-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի`Կարապետի (որն ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծննդյան տոնը:  Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:

Հովհաննես Մկրտիչը, որը պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Սբ. Մկրտչի մորն, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի~ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»:

Նշման ամսաթիվը

19.01.2008
15.01.2009
14.01.2010
15.01.2011
14.01.2012
14.01.2013
14.01.2014
15.01.2015
14.01.2016
14.01.2017
15.01.2018
14.01.2019
14.01.2020
14.01.2021
15.01.2022
14.01.2023
15.01.2024
14.01.2025
15.01.2026
14.01.2027
15.01.2028
15.01.2029
14.01.2030

Քրիստոսի Անվանակոչության տոն

Քրիստոսի Անվանակոչության տոն

 

Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց:  Այդ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ:

Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):  Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային: Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:

Նշման ամսաթիվը

13.01.2008
13.01.2009
13.01.2010
13.01.2011
13.01.2012
13.01.2013
13.01.2014
13.01.2015
13.01.2016
13.01.2017
13.01.2018
13.01.2019
13.01.2020
13.01.2021
13.01.2022
13.01.2023
13.01.2024
13.01.2025
13.01.2026
13.01.2027
13.01.2028
13.01.2029
13.01.2030

Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

 

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Սբ.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը` (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:

Հիսուսի ծնունդն այսպես եղավ:

Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ սբ. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Ս.Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, և եւ յերկիր խաղաղութիուն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14):  Այնուհետև արևելքից մոգեր եկան, որոնց մի աստղ էր առաջնորդել և երկրպագեցին Մանուկին, նրան ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները:

Նշման ամսաթիվը

06.01.2008
06.01.2009
06.01.2010
06.01.2011
06.01.2012
06.01.2013
06.01.2014
06.01.2015
06.01.2016
06.01.2017
06.01.2018
06.01.2019
06.01.2020
06.01.2021
06.01.2022
06.01.2023
06.01.2024
06.01.2025
06.01.2026
06.01.2027
06.01.2028
06.01.2029
06.01.2030

Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

 

Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին: Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց Աստվածահայտնության և մատուցվում Սբ.Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Նշման ամսաթիվը

05.01.2008
05.01.2009
05.01.2010
05.01.2011
05.01.2012
05.01.2013
05.01.2014
05.01.2015
05.01.2016
05.01.2017
05.01.2018
05.01.2019
05.01.2020
05.01.2021
05.01.2022
05.01.2023
05.01.2024
05.01.2025
05.01.2026
05.01.2027
05.01.2028
05.01.2029
05.01.2030

Կաղանդ, Տարեմուտ

Կաղանդ, Տարեմուտ

 

Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում՝ կաշկանդված հավիտենական մահվամբ: Քրիստոս այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանն ազատեց հավիտենական մահից և առաջնորդում է Երկնքի արքայություն: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում:

Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի:

Նշման ամսաթիվը

01.01.2008
01.01.2009
01.01.2010
01.01.2011
01.01.2012
01.01.2013
01.01.2014
01.01.2015
01.01.2016
01.01.2017
01.01.2018
01.01.2019
01.01.2020
01.01.2021
01.01.2022
01.01.2023
01.01.2024
01.01.2025
01.01.2026
01.01.2027
01.01.2028
01.01.2029
01.01.2030