1

fb you od

Տ. Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյան

IMGP6171

Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը (ավազանի անունը Էդվարդ) ծնվել է 1965 թ. հուլիսի 21-ին, ՀՀ Արմավիրի մարզի Արտիմեդ (նախկինում Աթարբեկյան) գյուղում:
 1982-1989 թթ. ուսանել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը: 1984-1986թթ.  ծառայել է Խորհրդային բանակում:  1989թ. մայիսի 7-ին, ձեռամբ Գերշ. Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1990 թ. պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր վարդապետ Սկեռացու կյանքն ու մատենագրական ժառանգությունը» թեմայով և ստացել գերազանց գնահատական:
1991թ. հուլիսի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հանդիսապետությամբ, Մայր Տաճար Սուրբ Էջմիածնում, ձեռամբ Գերշ. Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Ձեռնադրությունից հետո  աշխատանքի է անցել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում եւ նորաբաց Քիրստոնեական Դաստիարակության կենտոնում:
1993-95թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին կից և Արարատյան Հայրապետական թեմում գործող կիրակնօրյա դպրոցների վարիչ-տնօրեն:
1995-1999 թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է վերակազմավորված ՔԴՔԿ-ի վարիչ-տնօրեն: Մինչև պաշտոնավարության ավարտը Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքներում կազմակերպել է Քրիստոնեական կրոնի  դասավանդման ուսուցիչների վերապատրաստում: Այդ ընթացքում ՔԴՔԿ-ի կողմից հրատարակվել է 26 անուն հոգեւոր գրականություն, կրոնի դասագրքեր, ուսուցիչների ուսումնական ձեռնարկ: Հիմնադրվել է «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը, իրականացվել են ամենօրյա << Սիրեցէք զմիմեանս>>, շաբաթօրյա<<Խօրան լուսոյ>> և կիրակնօրյա մանկական <<Առավոտ լուսոյ>> կրոնական հաղորդաշարերը:
1996 թ. ներկայացրել եւ պաշտպանել է վարդապետական թեզ «Սուրբ Գրիգոր Տաթեւացու «Հարցմանց» եւ «Ոսկեփորիկ» գրքերի հայրախոսական աղբյուրները» թեմայով:
1996թ. հունիսի 20-ին, Մայր Տաճար Սուրբ Էջմիածնի Խորանին՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է մասնավոր վարդապետական չորս աստիճան:
1999 թ. դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:
2001 թ. Հոգշ. Տ. Վազգեն Վարդապետ Միրզախանյանի նախաձեռնությամբ և Արագածոտնի մարզային իշխանությունների ու Մայր Աթոռի աջակցությամբ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում՝ Քրիստոնեաան կրոն առարկան պաշտոնապես ընդգրկվել է  հանրակրթական դպրոցներում:
2000-2002 թթ. գործունեության ընթացքում, ավարտին են հասցվել՝ Մուղնու «Սուրբ Գևորգ» և <<Սաղմոսավանք>> վանական համալիրների, Բյուրականի «Սուրբ Հովհաննես», Ապարանի «Սուրբ Խաչ» և Օշականի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցիների վերանորոգման աշխատանքները և կազմակերպվել դրանց վերաօծման արարողությունը:
Նշված ժամանակահատվածում տպագրվել է «Արագածոտն» երկշաբաթաթերթը:
2002 թ. սեպտեմբերի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդ:
2003 թ. հունիսի 23-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս:
2006 թվականից Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ:
2003-2018 թթ. ընթացքում Վիրահայոց թեմում կառուցվել, վերանորոգվել և օծվել են շուրջ 46 եկեղեցիներ և մատուռներ՝ Թբիլիսի, Ախալցիխե, Ախալքալաք, Ասպինձա, Բաթումի, Թեթրի-Ծղարո, Ծալկա, Մառնեուլի, Նինոծմինդա  քաղաքներում և շրջաններում:
Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդության տարիներին, հիմնադրվել են «Հայարտուն», <<Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս>>, <<Կարապետ արքեպ. Բագրատունի>>, <<Խրիմյան Հայրիկ>>, <<Ալեքսանդր Մանթաշյանց>>, <<Ռաֆայել Ջավախ>>, <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> կրթամշակութային և երիտասարդական կենտրոնները, որոնցում գործում են երգի, պարի, ժողգործիքների, ասմունքի, վոկալ գործիքային, համակարգչային ուսուցման, գեղագիտական դաստիարակության խմբակներ և համույթներ: Ինչպես նաև գործում են նախակրթարաններ, շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ: 
Թեմի գործունեությունը արդյունավետ դարձնելու նպատակով հիմնվել են կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի, մամլո և լրատվության, իրվական և համագործակցության, ֆինասական, վարչատնտեսական և սոցիալական բաժիններ, ներդրվել է կառավարման ճկուն համակարգ: Թեմը համալրվել է քահանաներով և սարկավագներով, անհամեմատ ավելացել է աշխատակիցների թիվը:
Ձեռք է բերվել Հովհաննես Թումանյանի տունը, որը վերանորոգումից և կահավորումից հետո դարձել է Հ. Թումանյան գիտամշակութային կենտրոն:
Տպագրվել է «Նորաշեն» հանդեսը, Վրաստանի Գրողների Միության և «Վերնատուն» Հայ Գրողների Միության ու անհատ գործիչների հետ համագործակցությամբ տպագրվել են մեկ տասնյակից ավել արժեքավոր գրքեր և ալբոմներ: Հիմնադրվել է թեմի կայք-էջը:
Թբիլիսի քաղաքում կառուցվել են Թեմի Առաջնորդարանը և <<Հայարտան>> կենտրոնը, Ախալքալակի շրջան, Արակովա գյուղի <<Խրիմյան Հայրիկ>> կենտրոնի շենքերը, ձեռք են բերվել Բաթումիի << Ալեքսանդր Մանթաշյանց>>, Նինոծմինդայի <<Ռաֆայել Ջավախ>> կենտրոնների շենքերը, որոնք հիմնանորոգվել և կահավորվել են:
Նշված ժամանակահատվածում Վրաստանի հայաբնակ քաղաքներում և գյուղերում տեղադրվել և օծվել են տասնյակ խաչքարեր և հուշարձաններ:
Հիմնվել են համայնքային և հասարակական կազմակերպություններ, զարկ է տրվել հոգևոր–կրթական, մշակութային, երիտասարդական գործունեությանը: Վերականգնվել են ժողովրդական և ծիսական ավանդությունները, մեծ տարածում է ստացել հայկական խոհանոցային մշակույթը:
Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի, Վրաստանի կառավարության, Վրաստանում գործող կրոնական և ազգային համայնքների հետ հաստատվել են գործնական և բարեկամական կապեր:
Սերտ համագործակցություն է ձևավորվել Մայր Հայրենիք Հայաստանի, համահայկական կառույցների և աշխարհասփյուռ հայության հետ:

Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը (ավազանի անունը Էդվարդ) ծնվել է 1965 թ. հուլիսի 21-ին, ՀՀ Արմավիրի մարզի Արտիմեդ (նախկինում Աթարբեկյան) գյուղում:

 1982-1989 թթ. ուսանել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը: 1984-1986թթ.  ծառայել է Խորհրդային բանակում:  1989թ. մայիսի 7-ին, ձեռամբ Գերշ. Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1990 թ. պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր վարդապետ Սկեռացու կյանքն ու մատենագրական ժառանգությունը» թեմայով և ստացել գերազանց գնահատական:

1991թ. հուլիսի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հանդիսապետությամբ, Մայր Տաճար Սուրբ Էջմիածնում, ձեռամբ Գերշ. Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Ձեռնադրությունից հետո  աշխատանքի է անցել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում եւ նորաբաց Քիրստոնեական Դաստիարակության կենտոնում:

1993-95թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին կից և Արարատյան Հայրապետական թեմում գործող կիրակնօրյա դպրոցների վարիչ-տնօրեն:

1995-1999 թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է վերակազմավորված ՔԴՔԿ-ի վարիչ-տնօրեն: Մինչև պաշտոնավարության ավարտը Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքներում կազմակերպել է Քրիստոնեական կրոնի  դասավանդման ուսուցիչների վերապատրաստում: Այդ ընթացքում ՔԴՔԿ-ի կողմից հրատարակվել է 26 անուն հոգեւոր գրականություն, կրոնի դասագրքեր, ուսուցիչների ուսումնական ձեռնարկ: Հիմնադրվել է «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը, իրականացվել են ամենօրյա << Սիրեցէք զմիմեանս>>, շաբաթօրյա<<Խօրան լուսոյ>> և կիրակնօրյա մանկական <<Առավոտ լուսոյ>> կրոնական հաղորդաշարերը:

1996 թ. ներկայացրել եւ պաշտպանել է վարդապետական թեզ «Սուրբ Գրիգոր Տաթեւացու «Հարցմանց» եւ «Ոսկեփորիկ» գրքերի հայրախոսական աղբյուրները» թեմայով:

1996թ. հունիսի 20-ին, Մայր Տաճար Սուրբ Էջմիածնի Խորանին՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է մասնավոր վարդապետական չորս աստիճան:

1999 թ. դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:

2001 թ. Հոգշ. Տ. Վազգեն Վարդապետ Միրզախանյանի նախաձեռնությամբ և Արագածոտնի մարզային իշխանությունների ու Մայր Աթոռի աջակցությամբ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում՝ Քրիստոնեաան կրոն առարկան պաշտոնապես ընդգրկվել է  հանրակրթական դպրոցներում:

2000-2002 թթ. գործունեության ընթացքում, ավարտին են հասցվել՝ Մուղնու «Սուրբ Գևորգ» և <<Սաղմոսավանք>> վանական համալիրների, Բյուրականի «Սուրբ Հովհաննես», Ապարանի «Սուրբ Խաչ» և Օշականի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցիների վերանորոգման աշխատանքները և կազմակերպվել դրանց վերաօծման արարողությունը:

Նշված ժամանակահատվածում տպագրվել է «Արագածոտն» երկշաբաթաթերթը:

2002 թ. սեպտեմբերի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդ:

2003 թ. հունիսի 23-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս:

2006 թվականից Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ:

2003-2018 թթ. ընթացքում Վիրահայոց թեմում կառուցվել, վերանորոգվել և օծվել են շուրջ 46 եկեղեցիներ և մատուռներ՝ Թբիլիսի, Ախալցիխե, Ախալքալաք, Ասպինձա, Բաթումի, Թեթրի-Ծղարո, Ծալկա, Մառնեուլի, Նինոծմինդա  քաղաքներում և շրջաններում:

Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդության տարիներին, հիմնադրվել են «Հայարտուն», <<Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս>>, <<Կարապետ արքեպ. Բագրատունի>>, <<Խրիմյան Հայրիկ>>, <<Ալեքսանդր Մանթաշյանց>>, <<Ռաֆայել Ջավախ>>, <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> կրթամշակութային և երիտասարդական կենտրոնները, որոնցում գործում են երգի, պարի, ժողգործիքների, ասմունքի, վոկալ գործիքային, համակարգչային ուսուցման, գեղագիտական դաստիարակության խմբակներ և համույթներ: Ինչպես նաև գործում են նախակրթարաններ, շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ: 

Թեմի գործունեությունը արդյունավետ դարձնելու նպատակով հիմնվել են կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի, մամլո և լրատվության, իրվական և համագործակցության, ֆինասական, վարչատնտեսական և սոցիալական բաժիններ, ներդրվել է կառավարման ճկուն համակարգ: Թեմը համալրվել է քահանաներով և սարկավագներով, անհամեմատ ավելացել է աշխատակիցների թիվը:

Ձեռք է բերվել Հովհաննես Թումանյանի տունը, որը վերանորոգումից և կահավորումից հետո դարձել է Հ. Թումանյան գիտամշակութային կենտրոն:

Տպագրվել է «Նորաշեն» հանդեսը, Վրաստանի Գրողների Միության և «Վերնատուն» Հայ Գրողների Միության ու անհատ գործիչների հետ համագործակցությամբ տպագրվել են մեկ տասնյակից ավել արժեքավոր գրքեր և ալբոմներ: Հիմնադրվել է թեմի կայք-էջը:

Թբիլիսի քաղաքում կառուցվել են Թեմի Առաջնորդարանը և <<Հայարտան>> կենտրոնը, Ախալքալակի շրջան, Արակովա գյուղի <<Խրիմյան Հայրիկ>> կենտրոնի շենքերը, ձեռք են բերվել Բաթումիի << Ալեքսանդր Մանթաշյանց>>, Նինոծմինդայի <<Ռաֆայել Ջավախ>> կենտրոնների շենքերը, որոնք հիմնանորոգվել և կահավորվել են:

Նշված ժամանակահատվածում Վրաստանի հայաբնակ քաղաքներում և գյուղերում տեղադրվել և օծվել են տասնյակ խաչքարեր և հուշարձաններ:

Հիմնվել են համայնքային և հասարակական կազմակերպություններ, զարկ է տրվել հոգևորկրթական, մշակութային, երիտասարդական գործունեությանը: Վերականգնվել են ժողովրդական և ծիսական ավանդությունները, մեծ տարածում է ստացել հայկական խոհանոցային մշակույթը:

Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի, Վրաստանի կառավարության, Վրաստանում գործող կրոնական և ազգային համայնքների հետ հաստատվել են գործնական և բարեկամական կապեր:

Սերտ համագործակցություն է ձևավորվել Մայր Հայրենիք Հայաստանի, համահայկական կառույցների և աշխարհասփյուռ հայության հետ:

Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյան

Ter MaghaqiaՀոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը (ավազանի անունը՝ Հայկ) ծնվել է  1980 թվականի սեպտեմբերի 13-ին, ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում:
Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1997 թվականին ընդունվել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարան:
2000 թ-ին ավարտելով ընծայարանը, ընդունվել է Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
2006 թ-ին, Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ստացել է սարկավագական ձեռնադրություն և աստիճան:
2006 թ-ի հունիսին  ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը և Վեհափառ հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Մայր տաճարում՝ իբրև լուսարար:
2007 թ. մարտի 22-ին պաշտպանել է  ավարտաճառ «Հակոբ Կարնեցին և Կարինի նշանավոր  վանքերը» թեմայով:
2007 թ-ի ապրիլի 15-ին՝ Կրկնազատիկի տոնին, ձեռամբ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, ստացել է կուսակրոն քահանայի աստիճան:
2007-2008 թվականներին ծառայության է կոչվել Խոր Վիրապի վանքում՝ իբրև վանահոր օգնական:
2008-2011 թվականներին,  Վեհափառ  Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ վերակացու, այնուհետև՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ:
2011 թ-ի մայիս ամսին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, ծառայության է կոչվել Արգենտինայի Հայոց թեմում՝ իբրև առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ:
2013 թ-ի հոկտեմբերի 5-ին պաշտպանել է  վարդապետական թեզ «Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը և տեղափոխությունները» թեմայով և ձեռամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի  ստացել մասնավոր վարդապետական աստիճանի տվչություն:
Արգենտինայում ծառայության ընթացքին Բուենոս-Այրեսի պետական համալսարանում
ուսանել է իսպաներեն լեզու, այնուհետև  Բուենոս –Այրեսի Պապական համալսարանում
շուրջ  2 տարի ուսանել է Աստվածաբանություն::
2018  թ-ի հոկտեմբերին,  Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ վերադարձել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և 2019 թվականի  մարտի 20-ին, Հայրապետական տնօրինությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ, նստավայրը՝ ք. Ախալքալաք, Սբ. Խաչ առաջնորդանիստ մայր եկեղեցի:
Տիրապետում է  հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին:

Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը (ավազանի անունը՝ Հայկ) ծնվել է  1980 թվականի սեպտեմբերի 13-ին, ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում:

Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1997 թվականին ընդունվել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարան:

2000 թ-ին ավարտելով ընծայարանը, ընդունվել է Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածնի Գևորգյան

          հոգևոր ճեմարան:

2006 թ-ին, Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Ներսես արքեպիսկոպոս

         Պոզապալյանի, ստացել է սարկավագական ձեռնադրություն և աստիճան:

2006 թ-ի հունիսին  ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը և Վեհափառ հայրապետի

          տնօրինությամբ նշանակվել է Մայր տաճարում՝ իբրև լուսարար:

2007 թ. մարտի 22-ին պաշտպանել է  ավարտաճառ «Հակոբ Կարնեցին և Կարինի նշանավոր

            վանքերը» թեմայով:

2007 թ-ի ապրիլի 15-ին՝ Կրկնազատիկի տոնին, ձեռամբ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան

           թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, ստացել է

             կուսակրոն քահանայի աստիճան:

2007-2008 թվականներին ծառայության է կոչվել Խոր Վիրապի վանքում՝ իբրև վանահոր

            օգնական:

2008-2011 թվականներին,  Վեհափառ  Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Գևորգյան

              հոգևոր ճեմարանի ավագ վերակացու, այնուհետև՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի

              փոխտեսուչ:

2011 թ-ի մայիս ամսին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, ծառայության է կոչվել

               Արգենտինայի Հայոց թեմում՝ իբրև առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

               Մայր եկեղեցու հոգևոր հովիվ:

2013 թ-ի հոկտեմբերի 5-ին պաշտպանել է  վարդապետական թեզ «Ամենայն Հայոց

               կաթողիկոսական աթոռը և տեղափոխությունները» թեմայով և ձեռամբ Միքայել

               արքեպիսկոպոս Աջապահյանի  ստացել մասնավոր վարդապետական աստիճանի

              տվչություն:

Արգենտինայում ծառայության ընթացքին Բուենոս-Այրեսի պետական համալսարանում

 ուսանել է իսպաներեն լեզու, այնուհետև  ԲուենոսԱյրեսի Պապական համալսարանում

 շուրջ  2 տարի ուսանել է Աստվածաբանություն::

2018  թ-ի հոկտեմբերին,  Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ վերադարձել է  Մայր Աթոռ

            Սուրբ Էջմիածին և 2019 թվականի  մարտի 20-ին, Հայրապետական տնօրինությամբ

            ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի և Ծալկայի

            ընդհանուր առաջնորդական փոխանորդ, նստավայրը՝ ք. Ախալքալաք, Սբ. Խաչ

            առաջնորդանիստ մայր եկեղեցի:

Տիրապետում է  հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին:

Տ. Հակոբ Աբեղա Սահակյան

IMG 0778

Տ. Հակոբ աբեղա Սահակյանը (ավազանի անունը Նորայր) ծնվել է 1982 թ-ի հունվարի 6-ին Վրաստանի Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղում:

1988-99թթ-ին սովորել եւ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:

1999-2005թթ-ին սովորել եւ ավարտել է Մայր Աթոռի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:

2005թ-ի հուլիսի 1-ից ծառայության է անցել ՔԴԿ-ում որպես գործավար-քարտուղար:

2006թ-ի ապրիլի 1-ից ծառայել է Երեւանի Սուրբ Գր. Լուսավորիչ եկեղեցում:

2006-08թթ-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2006թ-ի դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ:

2006թ-ի դեկտեմբերի 27-ին պաշտպանել է ավարտաճառ «Խորեն Ստեփանեցու կյանքն ու գործունեությունը» թեմայով:

2009թ-ի հունվարի 1-ից նշանակվել է ծառայության Մայր Աթոռում որպես փոստային առաքիչ:

2009թ-ի հուլիսի 19-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2009թ-ին սեպտեմբերի 1-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ, ծառայության է նշանակվել Վիրահայոց Թեմում եւ թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ նշանակվել է Ախալցիխեի շրջանի Վալե, Սազել, Օրալ, Ղուլալիս, Փոքր Պամաճ, Մեծ Պամաճ գյուղերի եւ Ադիգենի շրջանի հայության հոգևոր հովիվ:

2009թ-ին դեկտեմբերի 1-ին նշանակվել է ծառայության Մառնեուլիի, Բոլնիսի, Դմանիսիի, Թեթրիծղարոյի եւ Կախեթիի հայոց եկեղեցիների տեսուչ, իսկ դեկտեմբերի 30-ից համատեղել է «Հայարտուն» կենտրոնի համակարգողի պարտականությունները:

2010թ-ի հուլիսի 1-ից անցել է ծառայության Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես հոգեւոր հովիվ՝ ստանձնելով թեմի երիտասարդաց միության հոգևոր տեսուչի պարտականությունները:

2012թ-ի փետրվարի 1-ից ծառայության է նշանակված Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի Սուրբ Գր. Լուսավորիչ եկեղեցու եւ Բորժոմիի, Ասպինձայի, Ադիգենի, Աբասթումանի, Ախալցիխեի շրջանների հայության հոգևոր հովիվ:

2014 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի Մեծ Պամաճ, Փոքր Պամաճ, Օրալ, Ղուլալիս և Սազել գյուղերի հոգևոր հովիվ:

2015 թվականի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ և Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, հոգևոր տեսչության կենտրոնը հաստատվել է Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Տ. Եղիշե Ավագ Քահանա Հարությունյան

IMG 0739

Տ.Եղիշե ավագ քահանա Հարությունյանը (ավազանի անունը Ռազմիկ) ծնվել է 1939 թ-ի սեպտեմբերի 1-ին

Գյումրիում:

1946-56թթ-ին սովորել եւ ավարտել է Գյումրիի թիվ 51 հայկական միջնակարգ դպրոցը:

1959-60թթ-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:

1960-61թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում:

1962թ-ից շարունակել է ուսումնառությունը Հոգեւոր Ճեմարանում:

1968թ-ին ձեռամբ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի ձեռնադրվել է սարկավագ:

1969թ-ին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական

փոխանորդ Տ. Վահան եպիսկոպոսի օծվել է քահանա եւ անցել ծառայության Ախալքալաքի «Սուրբ Խաչ»

եկեղեցում:

1972թ-ին Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Տեր-Ստեփանյանի հրանամով տեղափոխվել է ծառայության

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

1976թ-ի հուլիսի 17-ին Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի

հրամանով տեղափոխվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի եւ ստացել լանջախաչ

կրելու իրավունք:

1990թ-ին օգոստոսի 25-ին արժանացել է ավագության աստիճանի:

2003թ-ի ապրիլի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ

վերահաստատվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես հոգևոր հովիվ:

2005թ-ի հունիսի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում որպես հոգեւոր

հովիվ:

2006թ-ի հոկտեմբերի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես

լուսարարապետ:

2010թ-ի հուլիսի 1-ից նշանակվել է ծառայության Մառնեուլիի, Թեթրի-Ծղարոյի, Բոլնիսի եւ Դմանիսիի

հայության հոգեւոր հովիվ:

2012թ-ի ապիլի 1-ից նշանակվել է ծառայության թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ:

2012թ-ի նոյեմբերի 12-ից ժամանակավորապես նշանակվել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր

առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի հայության գյուղերի հոգևոր հովիվ:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու օգնական հովիվ

2015թ. հունիսի 24-ից ծառայության է նշանակվել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր

առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում՝ որպես օգնական հովիվ:

Ամուսնացած է: Ունի չորս զավակներ:

Բնակության վայրը՝ Ախալքալաք, հեռախոս. +995571655876, +995322788415

Տ. Եղիա Ավագ Քահանա Թազայան

IMG 0720

Տ.Եղիա ավագ քահանա Թազայանը (ավազանի անունը Ալեքսան) ծնվել է 1957թ-ի հունվարի 5-ին,

Բոգդանովկայի շրջանի Օրոջալար գյուղում:

1964-74թթ-ին սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1974-77թթ-ին ընդունվել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական Ինստիտուտի

դպրոցական բաժինը:

1977-82թթ-ին ընդունվել եւ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:

1983թ-ին՝ ձեռամբ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա եւ անցել ծառայության

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում:

1984-93թթ-ին տեղափոխվել եւ ծառայել է Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում:

1993թ-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ ծառայության է

կոչվել Վիրահայոց Թեմում եւ նշանակվել Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2003թ-ի օգոստոսի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի

տնօրինությամբ վերահաստատվել է Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2007թ-ի հունիսի 1-ից նշանակվել է ծառայության Ծալկայի եւ Թեթրիծղարոյի շրջանների հայության հոգեւոր

հովիվ:

2008թ-ի մայիսի 1-ից   նշանակվել է ծառայության Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում

որպես հոգեւոր հովիվ:

2009թ-ի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Նինոծմինդայի շրջանի Գանձա, Փոկա, Փարվանա, Նոր-Խուլգումո,

Տամբովկա, Ասփարա, Վլադիմիրովկա, Սաղամո գյուղերի հոգևոր հովիվ:

2012թ-ի նոյեմբերի 12-ից նշանակվել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության

Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հոգևոր հովիվ:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Բնակության վայրը՝ Սամցխե-Ջավախք, ք. Նինոծմինդա:

Հեռախոս. +995595486872, +995599108215

 

Տ. Հուսիկ Քահանա Հարութունյան

IMG 0708

Տ. Հուսիկ քահանա Հարությունյանը /ավազանի անունը՝ Հովհաննես/ ծնվել է 1970 թվականի հունիսի 17-ին

ՀՀ Գյումրի քաղաքում՝ քահանայի ընտանիքում:

1977-87 թթ-ին սովորել և ավարտել է Թբիլիսիի թիվ 93 հայկական միջնակարգ դպրոցը:

1987 թ-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:

1988-89 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում:

1989-91թթ-ին շարունակել է ծառայությունը Հոգևոր ճեմարանում:

1991 թ-ին ծառայել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում որպես դպիր:

1993 թ-ի հունիսի 10-ին՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, ձեռնադրվել է

սարկավագ:

1993 թ-ի հունիսի 17-ին ՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա և

ծառայել Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում:

2003թ-ի օգոստոսի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից

ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ՝ հետագայում

ծառայելով թեմի այլ եկեղեցիներում:

2011 թ-ի հունվարի 1-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում

որպես հոգևոր հովվի օգնական:

2012 թ. Որպես պարգև ստացել է լանջախաչ:

2012թ-ի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու լուսարարապետ:

2014 թվականի փետրվարի 24-ին արժանացել է  ծաղկյա փիլոնի:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ

առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ և Առաջնորդարանի սոցիալական ծառայության

ղեկավար:

2016 թվականի մայիսի 1-ից Արժ. Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը նշանակվել է Բոլնիսի շրջանի

Բոլնիս քաղաքի, Դաղեթ Խաչեն և Կիանեթ գյուղերի, ինչպես նաև Թեթրիծղարոյի շրջանի Թեթրիծղարո

քաղաքի, Սամշվիլդե, Սամղրեթ, Դաղեթ, Մեծ Դուռնուկ և Փոքր Դուռնուկ գյուղերի հոգևոր հովիվ: Տեր Հուսիկ

քահանա Հարությունյանին հանձնարարվել է ուրբաթ օրերին այցելել Վրաստանի կալանավայրերի Հայ

Եկեղեցու հավատացյալներին:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Արժ. Տ. Հուսիկ քհն. Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Մառնեուլիի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ:

2017թ. փետրվարի 1-ից նշանակվում Թեթրիծղարոյի և Բոլնիսի շրջանների հայկական համայնքների հոգևոր հովիվ: Համատեղության կարգով՝ նշանակվում է Առաջնորդարանի քրեակատարողական հիմնարկների տեսչության հոգևոր տեսուչ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Բնակության վայրը՝ ք.Թբիլիսի: Հեռախոս՝ +995593510103, +995322788415

Տ. Նարեկ Քահանա Ղուշչյան

IMGP0628

Տ. Նարեկ քահանա Ղուշչյանը /ավազանի անունը՝ Սմբատ/ ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 21-ին,

Վրաստանի Ախալցիխե քաղաքում՝ բանվորի ընտանիքում:

1980-91 թթ-ին սովորել և ավարտել է Ախալցիխեի թիվ 2 ռուսական միջնակարգ դպրոցը:

1991-95 թթ-ին ընդունվել և ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

1996 թ-ի սեպտեմբերի 27-ին՝ ձեռամբ նախկին գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի,

ձեռնադրվել է սարկավագ:

1997թ-ի մայիսի 8-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս

Սերայդարյանի, օծվել է քահանա և անցել ծառայության Ախալցիխեի շրջանի գյուղերում որպես հոգևոր

հովիվ:

2003թ-ի օգոստոսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից

ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա՝ հետագայում

ծառայելով թեմի այլ եկեղեցիներում:

2009 թ-ի դեկտեմբերի 28-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ

եկեղեցում որպես լուսարարապետ:

2012 թ-ի փետրվարի 1-ից նշանակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին

եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի առաջնորդի օգնական միջկրոնական, միջեկեղեցական հարաբերւթյունների

և արտաքին կապերի գծով:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Արժ. Տ. Նարեկ քհն. Ղուշչյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ

առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ:

2017թ. փետրվարի 1-ից նշանակվում էՌուսթավի և Մառնեուլի քաղաքների հայության հոգևոր հովիվ: Համատեղության կարգով, նշանակվում է Առաջնորդարանի սոցիալական ծառայության տեսչության հոգևոր տեսուչ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի: Հեռախոս. +995571000789, +995599142574, Էլ-հասցեն. narekatsi1@yandex.ru

Տ. Սամվել քահանա Թորոսյանը

IMG 0732

Տ. Սամուել քահանա Թորոսյանը

Տ. Սամուել քահանա Թորոսյանը /ավազանի անունը՝ Սամվել/ ծնվել է 1974 թվականի մարտի 8-ին,

Վրաստանի Ախալցիխե քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում:

1980-91 թթ-ին սովորել և ավարտել է Ախալցիխեի թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցը:

1993թ-ին ընդունվել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:

1997 թ-ի օգոստոսի 17-ին՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, ձեռնադրվել է

սարկավագ:

1999թ-ի մայիսի 30-ին Խոր Վիրապի եկեղեցում՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս

Սերայդարյանի, օծվել է քահանա և անցել ծառայության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում որպես հոգևոր

հովիվ:

2009թ-ի դեկտեմբերի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից

ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես լուսարարապետ:

2011 թ-ի հունվարի 1-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես հոգևոր

հովիվ:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Սամուել քահանա Թորոսյանը նշանակվել է Թբիլիսիի

առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:

2018 թ. սեպտեմբերի 1-ից արժ. Տեր Սամուել քահանա Թորոսյանը նշանակվել է Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ:

Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի: հեռախոս. +995599959424 , +995322776009,

էլ. Հասցե. tersamvel.Torosyan@mail.ru

 

Տ. Վիրապ քահանա Ղազարյան

Ter Virap

Արժանապատիվ Տ. Վիրապ (Աշոտ) քհն. Ղազարյանը ծնվել է 1973թ. ք. Էջմիածնի Աղավնատուն գյուղում:

1980-1990թթ. սովորել և ավարտել է ք. Էջմիածնի Մովսես Խորենացու անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը:

1990-1998թթ. սովորել և ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը:

1998թ. հուլիս 4-ին ձեռամբ Տ. Շահե Արք. Աճեմյանի ձեռնադրվել է սարկավագ:

1998-2000թթ. Հոգևոր ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմում:

2000թ. նշանակվել է ՀՀ Արմավիրի թեմի Արտիմետ և հարակից գյուղերի հոգևոր պատասխանատու:

Նույն թվականին նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդի օգնական, միևնույն ժամանակ Ապարանի

տարածաշրջանի հոգևոր պատասխանատու:

2000թ. դեկտեմբեր 25-ին պաշտպանել յ ավարտաճառ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը

1771-1920թթ» թեմայով:

2001թ. հունվար 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ձեռամբ օծվել է

քահանա և փետրվար 22-ից մինչև 2015թ. հունիս ամիսը ծառայել Ապարանի հովվությունում որպես

հոգևոր հովիվ:

2015թ. հուլիս 8-ին նշանակվել է Ուկրաինայի թեմի Զապորոժյե քաղաքի հոգևոր հովիվ:

2016 թվականի մայիսի 1-ից Ուկրաինայի հայոց թեմից Վիրահայոց թեմ ծառայության տեղափոխված

Արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը նշանակվել է Քվեմո Քարթլիի նահանգի Մառնեուլիի շրջանի

Մառնեուլի քաղաքի, Միրզոևկա, Կարմիր գյուղ, Շահումյան, Դամիա, Գյուլուբաղ, Խոժոռնի, Ծոփ, Բրդաձոր,

Ուլյանովկա, Խոխմել, Չանախչի, Ախքյորփի գյուղերի հոգևոր հովիվ:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Արժ. Տ. Վիրապ քհն. Ղազարյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին

եկեղեցու հոգևոր հովիվ:

2018 թ. սեպտեմբերի 1-ից արժ. Տեր Վիրապ քհն.Ղազարյանը   նշանակվել է Քվեմո Քարթլիի նահանգի Մառնեուլիի շրջանի

Շահումյան, Շուլավեր, Միրզոևկա, Կարմիր, Դամիա, Խոխմել գյուղերի հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի Հեռախոս. +995592026378, +37499479881 էլ.հասցե. tervirap@mail.ru

 

Տ. Մանուկ Քահանա Զեյնալյան

IMG 0737

Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը (ավազանի անունը Գեւորգ) ծնվել է 1983թ-ի հունիսի 4-ին, ՀՀ Արմավիրի

 Մարզի Լուկաշին գյուղում:
1991-2000թթ-ին սովորել եւ ավարտել է տեղի ՀունանԱվետիսյանի անվան միջնակարգ դպրոցը:
2000-04թթ-ին ընդունվել եւ սովորել է Սևանի ՎազգենյանՀոգևոր Դպրանոցը:
2004-06թթ-ին շարունակել և ավարտել է Մայր Աթոռ ՍուրբԷջմիածնի Գեւորգյան Հոգևոր Ճեմարանը:
2006թ-ի փետրվարի 23-ին ձեռամբ Տ. Ներսեսարքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ:
2006թ-ի հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն ՀայոցԿաթողիկոսի բարձր տնօրինությամբ

նշանակվել էաշխատանքի  Մայր Աթոռի Գանձատանը որպես հսկիչ-բացատրող:
2007թ-ի ապրիլի 15-ին Մայր Տաճարում՝ ձեռամբ Տ. Հովնանարքեպիսկոպոս Տերտերյանի օծվել է

ամուսնացյալ քահանա:
2007թ-ի հունիսի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն ՀայոցԿաթողիկոսի բարձր կարգադրությամբ

նշանակվել էծառայության Վիրահայոց թեմում:
2007թ-ի հունիսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի

տնօրինությամբ նշանակվել է Ախալցիխեի, Ադիգենի և Բորժոմիի հայության և Ասպինձայի շրջանի

Դամալա գյուղի հոգևոր հովիվ:

2009 թ. փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ  արժանացել է

լանջախաչ կրելու պատվին:
2010թ-ի հուլիսի 1-ից նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում որպես հոգևոր հովվի օգնական:
2011թ-ի հունվարի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում որպես լուսարարապետ:

2018 թ. սեպտեմբերի 1-ից արժ. Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը  նշանակվել է Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ:

Ամուսնացած է: Ունի երեք զավակ:

Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի Հեռախոս +995322475526, +995592913746 էլ. Հասցե. . annie.zeynalyan.85@mail.ru

Normal 0 false false false RU X-NONE X-NONE

Priest Ter-Manuk Zeinalian (baptismal name Gevorg) was born on 4 June 1983 in Lukashin village of Armavir region RA.

He studied in the local secondary school named after Hunan Avetisyan starting in 1991 and graduated in 2000.

In 2000 he entered Vazgenian Theological Seminary in Sevan and graduated in 2004.

In 2004 he continued education in the Gevorkian Theological Seminary at the Mother See of Holy Etchmiadzin and graduated in 2006.

On 23 February 2006 was ordained to the diaconate by Archbishop Nerses Pozapalyan.

On 12 July 2006 by the order of the Catholicos of All Armenians, His Holiness Karekin II he was appointed to serve as supervisor at Treasury House Museum of Mother See of Holy Etchmiadzin.

On 15 April 2007 was ordained as a secular priest by His Eminence Archbishop Hovnan Terteryan at Mother Cathedral of Holy Etchmiadzin.

On 1 June 2007 by the order of the Catholicos of All Armenians, His Holiness Karekin II he was appointed to serve in the Diocese of the Armenian Apostolic Church in Georgia.

On 1 June 2007 by the order of the Leader of the Diocese of the Armenian Apostolic Orthodox Church in Georgia, His Grace Bishop Vazgen Mirzakhanian he was appointed to serve as a Spiritual shepherd of Armenians living in Damala Village of Aspindza Region.

On 1 July 2010 he was appointed to serve as Assistant Pastor in the Cathedral of Saint George in Tbilisi.

On 1 January 2011 he was appointed to serve as a sacristan in St. Echmiadzin Church in Tbilisi, where serves invariably at present.

He is married and has two children.

Place of residence: Tbilisi, Georgia.

Cell: +995 595 91 37 46 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Обычная таблица"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

Տ. Տաթեվ Քահանա Մարուքյան

IMG 0718

Տ. Տաթև քահանա Մարուքյանը /ավազանի անունը՝ Արսեն/ ծնվել է 1983 թվականի հուլիսի 19-ին

ՀՀ Գյումրի քաղաքում:

1990-2000 թթ. սովորել և ավարտել է Գյումրի քաղաքի Ա. Իսահակյանի անվան թիվ 26 միջնակարգ դպրոցը:

2000-2003 թթ. սովորել և ավարտել է Գյումրիի հոգևոր ընծայարանը:

2003- 2006 թթ. ընդունվել և ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը:

2006թ.-ի փետրվարին՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ և նշանակվել ծառայության ՔԴԿ-ում:

2008 թ.-ի ապրիլին պաշտպանել է ավարտաճառ «Քրիստոնեական դաստիարակությունը ընտանիքում և հավատքի ձևավորումը երեխաների մոտ» թեմայով:

2008 թ.-ին՝ ձեռամբ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2009 թ.-ի հունվարից նշանակվել է հոգևոր ծառայության Վիրահայոց թեմում որպես Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի, Ադիգենի և Աբասթումանի շրջանների հայության հոգևոր հովիվ:

2009 թ.-ի սեպտեմբերից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի

Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երկու զավակներ:

Բնակության վայրը՝ Ախալքալաք, հեռախոս. +995595656295, +37477 656295, էլ.-հասցե

tertatevqahana@gmail.com

Տ. Արարատ Քահանա Գումբալյան

IMG 0709

Տ. Արարատ քահանա Գումբալյանը /ավազանի անունը՝ Պետրոս/ ծնվել է 1985 թվականի հունիսի 28-ին

ՀՀ Էջմիածին քաղաքում:

1992-2002 թթ. սովորել և ավարտել է Էջմիածին քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը:

2002-2008 թթ. ընդունվել և ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը:

2006 թ. դեկտեմբերին՝ ձեռամբ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2008 թ.-ի հուլիսին պաշտպանել է ավարտաճառ «Սիոն ամսագրի մատենագիտությունը 1991-2000 թթ.» թեմայով:

2008 թ. հուլիսից ծառայության է նշանակվել Երևանի Սուրբ Գր. Լուսավորիչ Մայր եկեղեցում որպես սարկավագ:

2008 թ. նոյեմբերին՝ ձեռամբ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի,ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2009 թ.-ի հունվարից նշանակվել է հոգևոր ծառայության Վիրահայոց թեմում որպես Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Բնակության վայրը՝ ք. Բաթումի: Հեռախոս. +995558966366, +37493739151, էլ.հասցե terararat@mail.ru

Տ. Տիգրան Քահանա Մխիթարյան

IMG 0711

Տ. Տիգրան քահանա Մխիթարյանը /ավազանի անունը՝ Արթուր/ ծնվել է 1983 թվականի մայիսի 22-ին ՀՀ Գյումրի քաղաքում:

1990-2000 թթ. սովորել և ավարտել է Գյումրի քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցը:

2000-2003 թթ. սովորել և ավարտել է Գյումրիի հոգևոր ընծայարանը:

2003-2006 թ. սովորել և ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը:

2006 թ.-ին՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2006-2007 թթ. նշանակվել է ծառայության ՔԴԿ-ում:

2007 թ.-ին պաշտպանել է ավարտաճառ «Մտավոր և ֆիզիկապես թերզարգացած երեխաների հոգևոր դաստիարակությունը» թեմայով:

2007-2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009 թ. հուլիսին՝ ձեռամբ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2009 թ.-ի սեպտեմբերից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Մառնեուլիի շրջանի հայության հոգևոր հովիվ:

2010 թ.-ի հունվարից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի, Ադիգենի և Աբասթումանի շրջանների հայության հոգևոր հովիվ:

2011 թ.-ի հունվարից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի Ախալցիխե քաղաքի, Ախալցիխեի շրջանի Ծուղրութ, Ծիրա գյուղերի և Բորժոմիի հայության հոգևոր հովիվ:

2012թ-ի փետրվարի 1-ից նշանակվել է ծառայության Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի,Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից հայկական համայնքների հոգևոր հովիվ, ուր անփոփոխ ծառայում է մինչ այժմ:

2012 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն կաթողիկոսի օրհնությամբ արժանացել է լանջախաչ

կրելու պատվին:

Ամուսնացած է, ունի երկու զավակներ:

Բնակության վայրը՝ Ախալքալաքի շրջանի գյուղ Դիլիսկա

Հեռախոս. +995579113277, +37494113277 Էլ. Հասցե. tertigrangahana@mail.ru

Տ. Արմաշ Քահանա Պողոսյան

IMG 0759

Տ. Արմաշ քահանա Պողոսյանը (ավազանի անունը Վահե) ծնվել է 1981թ-ի նոյեմբերի 18-ին ՀՀ Էջմիածին քաղաքում:

1988-99թթ-ին սովորել եւ ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ 12 միջնակարգ դպրոցը:

1999-2000թթ-ին ընդունվել և սովորել է Շիրակի հոգևոր ընծայարանում:

2000-06թթ-ին սովորել և ավարտել է Մայր Աթոռի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:

2006թ-ի փետրվարի 23-ին՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2006թ-ից անցել է աշխատանքի Մայր

Աթոռի տնտեսական բաժնում որպես տնտեսվարի օգնական:

2007թ-ի ապրիլի 15-ին Մայր Տաճարում՝ ձեռամբ Տ. Հովնան

արքեպիսկոպոս Տերտերյանի օծվել է ամուսնացյալ քահանա:

2007թ-ի հունիսի 1-ից Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում:

2007թ-ի հունիսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի

տնօրինությամբ նշանակվել է Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի հայության և ,Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, ուր անփոփոխ ծառայում է մինչ այժմ:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Բնակության վայրը՝ Սամցխե-Ջավախք, ք. Նինոծմինդա:

Հեռախոս. +995595913748, էլ. Հասցե vpoxosyan@mail.ru

Տ. Թադեոս Քահանա Տեր-Մկրտչյան

IMG 0776

Տ.Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը (ավազանի անունը Արամ) ծնվել է 1982թ-ի ապրիլի 14-ին ՀՀ Շիրակի մարզի Ազատան գյուղում:

1988-97թթ-ին սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութամյա դասընթացը:

1997-99թթ-ին սովորել եւ ավարտել է Գյումրիի թիվ 23 ռուսական դպրոցը:

1999-2003թթ-ին ընդունվել և սովորել է Շիրակի հոգևոր ընծայարանում:

2003-06թթ-ին սովորել և ավարտել է Մայր Աթոռի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:

2006թ-ի հոկտեմբերի 8-ին՝ ձեռամբ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2006թ-ի հուլիս ամսից անցել է աշխատանքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրում որպես առաքիչ:

2007թ-ի նոյեմբերից հոգևոր ծառայությունը շարունակել է Շիրակի թեմում որպես սարկավագ և «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկայի պատասխանատու:

2007թ-ի հունիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ձեռամբ Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանի օծվել է ամուսնացյալ քահանա:

2007թ-ի սեպտեմբերի 1-ից, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ, նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում:

2007թ-ի սեպտեմբերի 1-ից, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, նշանակվել է Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի շրջանի Արակովա գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ, ուր անփոփոխ ծառայում է մինչ այժմ:

Ամուսնացած է: Ունի չորս զավակ:

Բնակության վայրը՝ Սամցխե-Ջավախք, գյուղ Արակովա::

Հեռախոս. +995 595 48 75 71

Տ. Ղևոնդ Քահանա Թոփաշյան

img185

Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյան (ավազանի անունը՝ Գրիգոր) ծնվել է 1982թ. ապրիլի 17-ին Թբիլիսիում (Վրաստան)

1988-1999թթ. սովորել է Թբիլիսիի թիվ 95 հայկական միջնակարգ դպրոցում

1999թ.ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան

2001թ.ոչ լիարժեք թողնելով ճեմարանական ուսումը՝ վերադարձել է Վրաստան

1993-2011թթ. ծառայել է Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում՝ որպես դպիր:

2011թ.ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) քահանայից պատրաստման լսարան, որը ավարտել է 2014թ.

2013թ.դեկտեմբերի 24-ին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռնադրվել է սարկավագ

2014թ.սեպտեմբերի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ձեռամբ գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաճարյանի, օծվել է ամուսնացյալ քահանա՝ ստանալով Տեր Ղևոնդ անունը:

2014թ.դեկտեմբերի 1-ից՝ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխե քաղաքի, Ախալցիխեի շրջանի Ծուղրութ, Ծիրա և Ճալա հայկական գյուղերի հոգևոր հովիվ:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը նշանակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու լուսարարապետ:

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Արժ. Տ. Ղևոնդ քհն. Թոփաշյանը նշանակվել է

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության

Ծալկայի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ դուստր:

Հեռախոս. +995595086033, +995597042202, +992322546031 էլ.հասցե. grigortopashyan@mail.ru

Տ. Թորգոմ քահանա Վարդանյան

Տ. Թորգոմ քահանա Վարդանյան

Ter Torgom

Տեր Թորգոմ քահանա Վանդանյանը (ավազանի անունը՝ Արտակ Վարդանյան) ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 25-ին, ՀՀ Արմավիրի մարզի ք. Էջմիածնում:

Հաճախել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, զուգահեռաբար սովորել է կիրակնօրյա դպրոցում:

2001 թվականի հոկտեմբերի 9-ին ուսանելու է մեկնել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը պատկան Ալեք և Մարի Մանուկյանների անվան ժառանգավորաց Վարժարան և Ընծայարան:

2009 թ-ին ավարտելով ուսումը ներկայիս պատրիարք Ամենապատիվ Տեր Նոււրհան արքեպս. Մանուկյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:

2009-2012 թ.թ. որպես սարկավագ հոգևոր ծառայության է նշանակվել Երուսաղեմի Սբ. Հարություն Տաճարում:

2012-2014 թ.թ. ծառայությունը շարունակել է Բեթղեհեմի Սբ.Ծննդյան տաճարում:

2014 թ. փետրվարի 5-ին տեղափոխվել է Հայաստան և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ ընդգրկվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կազմում:

2014 սեպտեմբերի 23-ին, որպես սարկավագ հոգևոր ծառայության է նշանակվել ք.Էջմիածնի Սբ. Շողակաթ վանքում:

2015 թ. հուլիսի 26-ին, ձեռամբ Գերշ. Տեր Վարդան եպս. Նավասարդյանի արժանացել է քահանայական ձեռնադրության և օծման:

2015 թվականի սեպտեմբերի 15-ից նշանակվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր

առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի Ծուղրութ, Ծիրա, Ճալա, Մեծ Պամաճ, Օրալ,

Ղուլալիս, Սազել գյուղերի, Աբասթուման, Վալե ավանների հոգևոր հովիվ:

Ծուղրութ գյուղի Սուրբ Սիոն (Սուրբ Հակոբ) եկեղեցին հաստատվել է որպես հովվության կենտրոն:

Ամուսնացած է, ունի արու զավակ::Բնակվում է Ախալցխայում:

Հեռախոս. +995592411119, +995592417153 էլ.հասցե.fathertorgom@gmail.com

 

Տ. Կիրակոս Քահանա Սիմոնյան

Kirakos Simonyan

Արժանապատիվ Տեր Կիրակոս (ավազանի անունը՝ Սահակ) քահանա Սիմոնյան
Ծնվել է 1990թ., հոկտեմբերի 11-ին, Ախալցիխեի շրջանի Մեծ Պամաճ գյուղում: Սովորել է Փոքր Պամաճ գյուղի միջնակարգ դպրոցում:
2007 – 2011թթ. սովորել է Սևանի Վազգենյան դպրանոցում
2011թ. ձեռամբ Գերշ. Տ. Մուշեղ եպս. Բաբայանի ձեռնադրվել է սարկավագ
2011 – 2013թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում
2013թ.        ծառայության է նշանակվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ որպես սարկավագ: Ծառայել է երեք ու կես տարի:
2017թ. ծառայության է կոչվել ՀՀ ԶՈՒ Արտաշատի կապի և ուսումնական զորամասում, ծառայել է 1 տարի՝ որպես գնդերեց:
2017թ. դեկտեմբերի 17-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերշ.Տ. Սեպուհ արք. Չուլջյանի ձեռնադրվել է քահանա:
2018թ. փետրվարի 1-ից ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում՝ որպես Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ և Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ:


Ամուսնացած է: Ունի 1 որդի:
Հեռախոս՝ +995 595 064707

Տ. Նարեկ Քահանա Տիգրանյան

ter narek tigranyanՏեր Նարեկ (ավազանի անունը Աշոտ) քահանա Տիգրանյանը ծնվել է 1992 թ․ հունվարի 16-ին ք. Էջմիածնում։
1998-2008 թթ․ սովորել է Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 դպրոցում։
2008-2012 թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի բակալավրիատում։
2012-2014 թթ․ սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում։ Ավարտաճառ է պաշտպանել «Հայ-վրաց եկեղեցական հարաբերությունները Զաքարյանների իշխանության օրոք» թեմայով։
2012 թ., ձեռամբ Գերաշնորհ Տեր Գևորգ եպս.Սարոյանի ձեռնադրվել է սարկավագ։
2014 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունում նշանակվել է  ավագ լուսարար։
2018 թ․ հոկտեմբերի 7-ին ձեռնադրվել է քահանա։  
2018 թվականի դեկտեմբերի 1-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Վիրահայոց թեմ հոգևոր  ծառայության կոչված Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի հրամանով նշանակվել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ և Կորխի հովվության այցելու հովիվ:
Ամուսնացած է։ Ունի մեկ դուստր։

Տ. Գևորգ քահանա Ասատրյան

DSC 0457Արժ. Տեր Գևորգ քահանա Ասատրյանը (ավազանի անունը Գարուշ) ծնվել է 1981 թ. հունվարի 31-ին ՀՀ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում:
Նախնական կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում:
Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2002 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
2006 թ . դեկտեմբերի 25-ին, ձեռամբ  Արժ. Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռնադրվել է սարկավագ:
2008 թ. ավարտելով հոգևոր ճեմարանը ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնում:
2009-12 թթ. ծառայել է ԼՂՀ-ում որպես զորամասի հոգևոր սպասավոր:
2012-2018 թթ. ծառայել է Արմավիրի թեմի Արտիմետ և Առատաշեն գյուղերի Սուրբ Աստվածամոր անունը կրող եկեղեցիներում:
 2018 թ. հունիսի 10-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Գերաշնորհ . Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ձեռնադրվել է քահանա:
2018 թ. հուլիսի 30-ին,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվեց ծառայության Վիրահայոց թեմում:
 Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հրամանով, արժանապատիվ Տեր Գևորգ քահանան  ծառայության նշանակվեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում՝ որպես  Նինոծմինդայի շրջանի Գանձայի  Սուրբ Կարապետ եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ:

Գևորգ սարկավագ Անտոնյան

Gevorg Antonyan

2007թ. 1 հուլիսի - Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու լուսարար
2007թ. 31 դեկտեմբերի - համատեղության կարգով՝ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ
              թեմի կիրակնօրյա դպրոցում
2008թ. 1 հուլիսի - Երուսաղեմ մեկնելու պատճառով ազատվել է ծառայությունից
2010թ. 1 ապրիլի - Սուրբ Գևորգ եկեղեցու լուսարար
2012թ. 1 սեպտեմբերի - ազատվում է ծառայությունից և նշանակվում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու
              լուսարար և «Հայարտուն» կենտրոնի Սբ Գրքի և հայագիտության մասնագետ
2013թ. 1 փետրվարի - ազատվում է ծառայությունից և նշանակվում «Հայարտուն» կենտրոնի հոգևոր
              տեսուչ և թեմի երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար
2014թ. 1 մայիսի - ազատվում է ծառայությունից և նշանակվում Առաջնորդի գավազանակիր և
              վերահաստատվում «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսչի պաշտոնում
2015թ. 1 փետրվարի - Առաջնորդի գավազանակիր, «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ և
              Առաջնորդարանի սոցիալական ծառայության ղեկավար
2016թ. 1 սեպտեմբերի - ազատվում է Առաջնորդի օգնականի պաշտոնից և համատեղության կարգով նշանակվում Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական
2017 թվականի ապրիլից նշանակվել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և
         երիտասարդական կենտրոնի հոգևոր տեսուչ:
Բնակության վայրը. Ք. Թբիլիսի,  հեռախոս. +9952700584, +995555425325
Էլ.հասցե.  gevorg_antonyan@mail.ru

 

Հովսեփ սարկավագ Չիրախով

Hovseph Chirakhov

Բարեշնորհ Իոսեբ սարկավագ Չիրախովը ծնվել է 1964 թ. նոյեմբերի 16-ին, Թբիլիսիում:
1971-1980թթ.    Սովորել է Թբիլիսիի թիվ 92, այնուհետև թիվ 93 հայկական դպրոցներում:
1980-1983թթ.    Սովորել է Թբիլիսիի Գլդանիի թիվ 75 ուսումնարանում:
1983-1985թթ.    Զորակոչվել և ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1985-2000թթ.    Աշխատել է տարբեր գործարաններում, ընկերություններում (վերելակի
               մոնտաժոր, հացի գործարան, վուլկանիզացիայի կենտրոն, էլեկտրիկ և այլն):
2000թ. -Ծառայության է անցել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում:
2002թ. նոյեմբերի 1-ից նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարար
             և ժամկոչ:
2007թ. սեպտեմբերի 1-ին    ազատվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարի
             և ժամկոչի պաշտոնից և նշանակվել է Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու
             լուսարար:
2009թ. դեկտեմբերի 28-ին    ազատվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու
             լուսարարի պաշտոնից և նշանակել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու ավագ
             լուսարար:
2010 թ. ապրիլի 1-ից ազատվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու ավագ
              լուսարարի պաշտոնից և նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ
              եկեղեցու ավագ լուսարար:
2016թ. դեկտեմբերի 26-ին    Ձեռամբ Գերշ.Տ.Վազգեն եպս. Միրզախանյանի ձեռնադրվել է
             սարկավագ:

2018 թ. սեպտեմբերի 1-ից նշանակվել է Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցու ավագ լուսարար:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ, մեկ թոռնիկ:
Բնակության վայրը. ք. Թբիլիսի, Հեռախոս՝ +995 593 76 04 31

Օթարի սարկավագ Գիգաուրի

Otari GigauriԲարեշնորհ Օթարի սարկավագ Գիգաուրին ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 3-ին, Թբիլիսիում:
1988-1999թթ.    Սովորել և ավարտել է Թբիլիսիի թիվ 159 հանրային ռուսական դպրոցը:
2000-2001թթ.    Սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2002թ. նոյեմբերի 1-ին աշխատանքի է ընդունվում Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ
             Գևորգ եկեղեցում՝ որպես ժամկոչ:
2003թ. հուլիսի 15-ին  ազատվում է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ
            եկեղեցում՝ ժամկոչի պարտականությունից և աշխատանքի է անցնում Թբիլիսիի
            Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես լուսարար:
2004թ. դեկտեմբերի 25-ին    Գերշ.Տ.Վազգեն եպս. Միրզախանյանի ձեռամբ ստացել է
             դպիրության աստիճան:
2009թ. դեկտեմբերի 1-ին    ուսման պատճառով ազատվում է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին
             եկեղեցու լուսարարի պաշտոնից:
2009-2010թթ. Սովորել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց հոգևոր ճեմարանում:
2010թ. ապրիլի 1-ին ընդունվում է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին
             եկեղեցում՝ որպես ավագ լուսարար:
2016թ. դեկտեմբերի 26-ին    Գերշ.Տ.Վազգեն եպս. Միրզախանյանի ձեռամբ ձեռնադրվել է
             սարկավագ:

2018 թ. սեպտեմբերի 1-ից նշանակվել է Թբիլիսիի Սբ.Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու ավագ լուսարար:
Ամուսնացած է: Ունի մեկ երեխա:
Բնակության վայրը՝ Թբիլիսի, Հեռախոս՝ +995 558 93 77 33

Աթանաս Սոսի Կիրակոսյան

Atanas Kirakosyan

Բարեշնորհ Աթանաս Սոսի Կիրակոսյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 14-ին, Ախալցիխե քաղաքում:
1994-2001 թթ. սովորել և ավարտել է Ախալցիխեի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 դպրոցը:
2001 թ. Սեպտեմբերին ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ժառանգավորաց վարժարան և Ընծայարան:
2009 թ. Ավարտել է  այն և ստացել վկայական:
2009 թվականի հունիսին, լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:
2009-2012 թթ. ծառայել է Վիրահայոց թեմի ք. Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ որպես սարկավագ:
2012-2016 թթ. ծառայել է Երուսաղեմի Սուրբ Աստվածածին տաճարում որպես միաբան:
2016 թ. Օգոստոսի 1-ից Աթանաս սարկավագ Կիրակոսյանը ընդունվել է  ծառայության Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում որպես
Նինոծմինդայի  հայկական համայնքների հոգևոր հովվի օգնական:  
Բնակության վայրը՝ Ախալցիխե, +995571600940,  +995365223041

 

Կամո սարկավագ Թազայան

Kamo Tazayan

Բարեշնորհ Կամո սարկավագ Թազայանը ծնվել է 1989թ. օգոստոսի 13-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:
1993թ.    Տեղափոխվել է Վրաստանի Նինոծմինդա քաղաք:
2008-2013թթ.    Սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, ստացել է բակալավրի աստիճան:
2013թ.    Ընդունվել է Քահանայից պատրաստման լսարան:
2016թ. Տ. Մուշեղ եպս. Բաբայանի ձեռամբ ստացել է սարկավագական աստիճան:
2017թ. Ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը:
2017թ. հոկտեմբերի 1-ից    ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում՝ որպես Մառնեուլիի շրջանի Ախքյորփի, Գյուլուբաղ, Խոժոռնի, Չանախչի, Օզնի, Բրդաձոր գյուղերի հոգևոր հովվության հոգևոր տեսուչ:

Ամուսնացած է, ունի 1 որդի:Հեռախոս՝ +995 568 77 71 19

Եղիշե սարկավագ Հարությունյան

Eghishe HarutunyanԲարեշնորհ Եղիշե սարկավագ Հարությունյանը ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 16-ին, քաղաք Թբիլիսիում:
2000 թվականին ընդունվել է Թբիլիսիի թիվ 110 հայ-ռուսական դպրոցի  հայկական բաժինը:
2009 թվականին տեղափոխվել է  թիվ 104 հանրային դպրոց:
2011  ավարտել է Թբիլիսիի թիվ  104 հանրային  դպրոցը:
2012 թվականին ընդունվել և ավարտել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  Հառիճի Թրբանճյան
ընծայարանի նախապատրաստական դասընթացը:
2012 թվականի սեպտեմբերին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը:
2016 թվականին, ավարտել է հոգևոր դպրանոցը, ստացել  բակալավրի   աստիճան:
Նույն թվականին տեղափոխվել է Գևորգյան հոգևոր ճեմարան, որտեղ շարունակել է
ուսումը մագիստրատուրայում:
2016 թվականին դեկտեմբերին Սբ. Ստեփանոս նախավկայի տոնին, ձեռամբ Մուշեղ եպս.
Բաբայանի, ձեռնադրվել է սարկավագ:
2018 թվականին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրան:
Նույն թվականին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ծառայության է նշանակվել Վիրահայոց թեմում:
2018թ.հուլիսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի   տնօրինությամբ բարեշնորհ Եղիշե սարկավագ Հարությունյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմի քաղաք Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում:

Արտակ սարկավագ Անտոնյան

Artak Antonyan

Բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 25-ին, քաղաք Թբիլիսիում:
1998  թվականին ընդունվել է Թբիլիսիի թիվ 95 հայոց դպրոցը:
2010 թվականին տեղափոխվել է  թիվ 81 վրաց-հայկական դպրոց :
2011  թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ  81 հանրային  դպրոցի  հայկական բաժինը:
2012 թվականին ընդունվել և ավարտել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  Հառիճի Թրբանճյան
ընծայարանի նախապատրաստական դասընթացը:
2012 թվականի սեպտեմբերին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը:
2016 թվականին ավարտել է հոգևոր դպրանոցը, ստացել  բակալավրի   աստիճան:
Նույն թվականին տեղափոխվել է Գևորգյան հոգևոր ճեմարան, որտեղ շարունակել է
ուսումը մագիստրատուրայում:
Ուսանողության տարիներին Արտակ Անտոնյանը եղել է  հոգևոր ճեմարանի
«Էջմիածին» երգչախմբի անդամ, մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում և
Բելառուսի Հանրապետությունում հոգևոր երգչախմբերի փառատոներին:
2017 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ԱՄՆ-ի Արևմտյան թեմ
կատարած   հովվապետական այցի շրջանակներում , «Էծմիածին» երգչախմբի կազմում
մասնակցել է մշակութային միջոցառումներին:     
2016 թվականի դեկտեմբերին Սբ. Ստեփանոս նախավկայի տոնին, ձեռամբ Մուշեղ եպս.
Բաբայանի, ձեռնադրվել է սարկավագ:
2018 թվականին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրան:
Նույն թվականին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից
ծառայության է նշանակվել Վիրահայոց թեմում:
2018թ.հուլիսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս
Միրզախանյանի   տնօրինությամբ բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանը   
ծառայության է կոչվել Վիրահայոց թեմի քաղաք Թբիլիսիի Սուրբ Գևորգ  առաջնորդանիստ  եկեղեցում: