1

fb you od

  • Գործող եկեղեցիներ և մատուռներ
  • Կանգուն և խոնարհված չգործող եկեղեցիներ
  • Վրացականացված եկեղեցիներ
  • Խորհրդային տարիներին ոչնչացված եկեղեցիներ

ԹԲԻԼԻՍԻ

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑԻ – ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1251Թ., ՀԱՍՑԵ՝ Ք. ԹԲԻԼԻՍԻ, ՍԱՄՂԵԲՐՈ ՓՈՂ. 5

Tbilisi meidani surb gevorgՄեյդանի Սուրբ Գևորգը Թբիլիսիի հնագույն հայկական եկեղեցիներից մեկն է[1], որը տևական ժամանակ քաղաքի հայ համայնքի գլխավոր եկեղեցին է եղել և այժմ էլ Վիրահայոց թեմի առաջնորդանիստն է։ Միջնադարյան սկզբնաղ­բյուրներում կոչվում է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Գևորգ Զորավար: Ավելի ուշ, տեղագրական դիրքը՝ հայտնի հրապարակի վրա գտնվելու հանգամանքը նկատի ունենալով, անվանվել է Մեյդանի Սուրբ Գևորգ կամ Բերդի Մեծ եկեղեցի[2]։

Եկեղեցու հիմնադրման տարեթիվ է հիշատակվում 631 թվականը[3], սակայն առկա է նաև 1251 թվականին հիմնադրված լինելու վարկածը[4]: 13-րդ դարում կառուցված լինելու վարկածը հետազոտողները շրջանառության մեջ են դրել եկեղեցու պատին նախկինում գոյություն ունեցած, սակայն այժմ չպահպանված շինարարական արձանագրության և Հովհաննես Երզնկացու հաղորդած տվյալների հիման վրա: Համաձայն դրանց այն կառուցել է իշխան Ումեկը[5] 1251 թվականին:

Պրոֆ. Լ. Մելիքսեթ-բեկը նկատի ունի նաև այն փաստը, որ 1284 թվականին հայտնի բանաստեղծ, փիլիսոփա, վարդապետ Հովհաննես Երզնկացին (Պլուզը) իր հայտնի ճառը «Յաղագս երկնային շարժմանց» արտասանել է հենց Սուրբ Գևորգ եկեղեցում և մեծ հավանություն գտել իշխան Ումեկի կրտսեր որդու՝ Վախթանգի կողմից, նրա առաջարկով էլ գրի է առել այդ ճառը, որի առաջաբանում Երզնկացին ասում է. «Ի թվին ՉԼԳ պատահեաց գալ ի կողմանս աստուածապահ թագաւորութեանս աշխարհիս վրաց, ի հռչակաւոր և ի մեծ ի մայրաքաղաքն ի Տփխիս, Փայտակարան կոչեցեալ ի գիրս պատմողաց: Եւ հանդիպեցաւ խօսել մեզ բանս քարոզութեան ի դուռն եկեղեցւոյն մեծապատիւ և խոհեմամիտ և մեծ իշխան հայոց՝ պարոն Քարիմատինին: Զոր շինեալ էր աստուածասէր և բարի հոգի հայր նորա պարոն Ումեկն»:

Պարզ է, որ մեր գիտնականները հիմք ունեն հենվելու հեղինակավոր Երզնկացու ասածի վրա, քանի որ Երզնկացին ինքը ժամանակակիցն է եղել իշխան Ումեկի ժառանգների, որոնք և ճիշտ տեղեկություններ կարող էին տալ եկեղեցու «շինության» մասին:

Ըստ էության եկեղեցու հիմնադրման տարեթիվը տատանվում է 7-13-րդ դարերի սահմաններում:Tbilisi meidani surb gevorg 1

Ճարտարապետություն. Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպին, որը տարածված էր Հայաստանում 7-րդ դարից (Զովունի, Պտղնի, Արուճ), որտեղ գմբեթը բարձրանում է կենտրոնական չորս հզոր որմնամույթերի վրա։

Մեյդանի Սուրբ Գևորգ եկեղեցին ամբողջովին աղյուսաշեն է, սակայն նրա հիմքը և պատերի առաջին շարքը խոշորաբեկոր սրբատաշ քարերով են շարված։ Եկեղեցու ներսում՝ ավագ խորանի երկու կողմերում, կրկնահարկ զույգ ավանդատներն են, որոնց վերնահարկերի մուտքերը բացվում են խորանի միջից։ Կառույցն ունի երկու մուտք՝ արևմուտքից և հյուսիսից[6]։

Որմնանկարներ. Սուրբ Գևորգ եկեղեցին առանձնահատուկ է իր որմնանկարներով, որոնցից ամենահները պատկանում են 14-15-րդ դարերին: Տաճարի պատերը նկարազարդված են Հին կտակարանի պատմություններով, որոնք պատկանում են Հովնաթանյան նկարիչների տոհմին: Ավելի ուշ շրջանի որմնանկարները Tbilisi meidani surb gevorg 2նկարել է 20-րդ դարի սկզբի նշանավոր հայ գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

Որմնանկարների և իկոնոստասի (պատկերակալ) վերականգնմանը առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սուրբ Գևորգ եկեղեցու 2013-2015 թվականների հիմնանորոգության ժամանակ[7]:

Գրչություն. Հայկական միջնադարյան վանքերը և մի շարք հայտնի եկեղեցիներ ունեցել են կից գործող գրչատներ։ Այդպիսին է եղել նաև Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցին, որի մասին բազմաթիվ վկայություններ են պահպանվել ձեռագիր հիշատակարաններում։ Ս. Գևորգ եկեղեցու գրչատնից հայտնի առաջին ձեռագիրը 14-րդ դարի մի Ավետարան է (Վենետիկ, Մխիթարյանների մատենադարան, ձեռ. 109)[8]։

Եկեղեցու մոտ կատարված թաղումներ. Սուրբ Գևորգ եկեղեցին նշանավոր է նաև նրանով, որ տարբեր ժամանակներում նրա մոտ թաղվել են մի շարք նշանավոր հայ հասարակական ու քաղաքական գործիչներ։ Սակայն այժմ միջնադարյան թաղումների հետքերը չեն պահպանվել։

Նոր շրջանում այստեղ հուղարկավորված անձանցից ամենանշանավորը ոչ միայն հայ, այլև վրաց հասարակության մեջ մեծապես գնահատված, երեք լեզվով (հայերեն, վրացերեն, պարսկերեն ստեղծագործող նշանավոր աշուղ-բանաստեղծ, Հերակլ թագավորի արքունական երգիչ Սայաթ-Նովան է (1722-1795)։ Սայաթ-Նովայի գերեզմանի կողքին ամփոփված է մեծանուն նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի[9] աճյունը: Թբիլիսիի հայկական նախկին Վանքի Մայր տաճարի գավթից (ավերվել է 1930-ական­ թվականների վերջերին) Սուրբ Գևորգ եկեղեցուTbilisi meidani surb gevorg 3 բակ են տեղափոխվել և վերաթաղվել ռուսական բանակի նշանավոր հայ զորավարներ կոմս Միքայել Լորիս-Մելիքովի (1824-1888), Հովհաննես (Իվան) Լազարևի (1820-1879), Արշակ Տեր-Ղուկասովի (1819-1881) և Բեհբութ Շելկովնիկովի (1837-1878) մասունքները: Այստեղ կատարվել են նաև ազնվական ծագմամբ կամ հոգևոր-մշակութային վաստակ ունեցող այլ անձանց թաղումներ։

Վերջին շրջանում եկեղեցու բակում է թաղվել Վիրահայոց թեմի 1972-2002–ական թվականների առաջնորդ Գևորգ արքե­պիս­կոպոս Սերայդարյանը։

Հիմնանորոգություն. Թբիլիսիի Սուրբ Գևորգը, որը ոչ միայն Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, այլև այս քաղաքում հայ ժողովրդի դարավոր ներկայության խոսուն վկան, 21-րդ դար է հասել բազում փորձությունների միջով։ Տարիների ընթացքում շինությունը զգալիորեն վնասվել է, հյուսիսային և հարավային Tbilisi meidani surb gevorg 4պատերին՝ վերից վար իջնող ճաքերով, քայքայված տանիքով և այլն։

2012-2015–ական թվականներին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման հիմնադրամ, որին իրենց մասնակցությունը բերեցին մի խումբ բարերարներ։ Հիմնադրամի միջոցներով իրականացվեց Եկեղեցու նորոգումն ու նրա որմնանկարների վերականգնումը:

Նախ ուսումնասիրվել են եկեղեցու որմնանկարները` Հայաստանի որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի (ղեկավար՝ Արժանիկ Հովհաննիսյան) և իտալացի վերականգնող պրոֆեսոր Ֆաբրիցիո Յակոբինիի կողմից: Բուն շինարարական աշխատանքն իրականացվել է վրացական մասնագիտացված կազմակերպության կողմից (ՓԲԸ Մղվիմե): Շինարարական աշխատանքներին զուգահեռ կատարվել է որմնանկարների մեծածավալ վերականգնում, որի ընթացքում բացահայտվել են բազմաթիվ նոր պատկերներ: Նորոգվել է նաև պատկերակալը (իկոնոստաս): Այս որմնանկարի առանձնահատկություններից մեկն այն է, որ 17-րդ դարից սկսած այն մի քանի անգամ վերանկարվել է, երբեմն ծածկվել սվաղի նոր շերտերով[10]: Որմնապատկերների մաքրման արդյունքում բացվեցին մի շարք նկարներ, որոնք մինչ այդ անհայտ էին. Հայր Աստված, տասներկու առաքյալները, Չարչարանաց պատկերագոտին, չորս ավետարանիչները, որոնք գմբեթատակի հատվածում են[11]:

Այդպիսով, հնարավոր դարձավ առավել ամբողջական և հստակ ընկալել եկեղեցու ներքին հարդարման ընդհանուր համակարգը:

Վերաօծում. Եկեղեցին հիմնանորոգվել է 2013-2015-ական թվականներին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ, հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և ուրիշների աջակցությամբ[12]:

2015 թվականի հոկտեմբեր 31-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմա մշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Ш.Амиранашвили,Древности Тифлиса, Тифлис и его окрестности. Путеводитель, Тифлис, 1925, с. 185-186;Լ. Մելիքսեթ-Բեկ, ՀինԹ֊բիլիսիիեւհայ-վրացականկ ու լտուրական կապերի պատմու­թյունից, «Պատմաանասիրական հանդես», 1958, N 3, էջ 155-156; М. Асратян, Памятники средневековой армянской архитектуры в Тбилиси, Ереван, 1978, с. 353-395 (Հայարվեստիննվիրվածմիջազգայիներկրորդսիմպոզիումիզեկուցումներիժողովածու, հ. 2, Երևան, 1978); Պ. Մուրադյան, ՀինԹիֆլիսիՀայոցեկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 35-38, 157-172, 259-285։

[2]Կ. Մաթևոսյան, SURB GEVORG CATHEDRAL, Որմնանկարներ, Фрески ფრესკები, The frescoes, Երևան, 2015:

[3]Տե´սԱշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, աշխատասի­րութեամբ հայր Ղուկաս վրդ. Ինճիճեան, մասնԱ, Վենետիկ, 1806, էջ 277; Ալ.Երիցեան, Թիֆլիսի հայք և նոցա վիճակագրութիւնը;Ս. Ավչյան, Թբիլիսիի Մեյդանի Սուրբ Գևորգ Կաթողիկե Սուրբ Աստվածածին կամ Բերդի Մեծ եկեղեցին, «Էջմիածին», 1959, Բ, էջ 47-50:

[4]Տե´ս«Կովկասյան Պատմա-հնագիտական ինստիտուտի տեղեկագիր» 1925 թ., էջ 58-59:

[5]Ըստ Կիրակոս Գանձակեցու Ումեկ իշխանը («Մեծատուն վաճառական Ումեկը») 1242 թվականին

գաղթել է Կարինից Թիֆլիս և վրաց արքունիքում հասել ազդեցիկ դիրքի:

[6]Կ. Մաթևոսյան, նշված հրատարակություն, Երևան, 2015:

[7]Տե´ս Կ. Մաթևոսյան, նշված հրատարակություն, Երևան, 2015:

[8]Տե´ս նույն տեղում:

[9]Տե´ս նույն տեղում (Գևորգ Բաշինջաղյանը 1922-1923 թվականներին Ս.Գևորգ եկեղեցում աշխատել է

որպես նկարիչ:Եկեղեցու ներսի պատերի վրա, խորանների գլխներին և նրանց հանդիպակաց

պատերին, մեծանունարվեստագետը նկարել է չորս մեծադիր նկար. 1)«Հիսուսը Գեթսեմանի

այգում», 2)«Հուդայի զղջումը»,3)«Հիսուսը ու նավավարները», 4)«Հասկաքաղ»):

[10]Տե´ս Կ. Մաթևոսյան, նշված հրատարակություն, Երևան, 2015:

[12]Վիրահայոց թեմի մամլո դիվան:

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ – ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1805/1806 Թ., ՀԱՍՑԵ՝ Ք. ԹԲԻԼԻՍԻ, ԱՐՄԱԶԻ ՆՐԲ.18

 2 Untitled-6 cosspyԵկեղեցու կառուցում. Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին ճարտարապետական հրաշալի մի կառույց է` կառուցված դեռևս 1805 թվականին, վաղարշապատցի վարպետների ձեռքերով ու թբիլիսցիների ծախսերով: Եկեղեցու ամբողջ պատմությունը վկայում է այն մասին, որ այն մշտապես եղել է հավատավոր հայորդաց ուշադրության և հոգածության կենտրոնում, ինչի մասին են վկայում բավականին հաճախ տարվող վերակառուցողական աշխատանքները (1845, 1854, 1884, 1898, 1900, 1912, 1944):

Թբիլիսիի կենտրոնական, հեղինակավոր ու հայաշատ Հավլաբար թաղամասում գտնվող Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու (այժմ՝ Սուրբ Էջմիածին) կառուցման և հետագա վերանորոգությունների մասին պահպանվել են թե´ արխիվային վավերագրեր և սկզբնաղբյուրներ, թե´ եկեղեցու պատերին առկա արձանագրություններ: Մասնավորապես եկեղեցու կառուցման վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում 1815 թվականին կազմված և Ներսես Աշտարակեցուն ներկայացված Տեր-Հովհան քահ. Մարտիրոսովի զեկուցագիրը և Էգնատե Իոսելիանիի 1837 թվականին կազմած Թիֆլիսի եկեղեցիների նկարագրությունը: Հիմնադրման հավանական տարեթիվ է համարվում 1805/1806 թվականը, որի մասին գրում է պրոֆ. Լ. Մելիքսեթ-Բեկը «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» աշխատության մեջ[1]:

Ճարտարապետություն. Սուրբ էջմիածին եկեղեցին կառուցված է աղյուսից, որի գմբեթակիր մույթերը գլանաձև են, իսկ ուղղանկյուն ավանդատներից հյուսիսայինը դուռ ունի դեպի Ավագ խորան, սակայն նրանց երկրորդ հարկերը չեն բացվում դեպի դահլիճ և փաստորեն թաքստոցներ են: Արևմտյան դուռը (եկեղեցին մուտքեր ունի նաև հյուսիսից և հարավից) բացվում է 1 Tbilisi avlabari surb ejmiatsinուղղանկյուն մի նախամուտքի մեջ, որը շենքի ընդհանուր ծավալից դուրս է: Երկայնական պատերի լուսամուտները բավական խոշոր են (լայնությունը ներսից' 1,5 մ): Կան նաև կլոր պատուհաններ և խորշեր, իսկ արևելյան ճակատը ձևավորված է հատակագծում կիսաշրջանաձև զույգ խորշերով[2]:

Վերանորոգությունները 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին. Համաձայն Է. Իոսելիանիի կազմած Թիֆլիսի եկեղեցիների նկարագրության` 1837 թվականին եկեղեցու շենքը փայտածածկ, ուղղանկյունաձև կառույց էր՝ առանց գմբեթի և փոքր զանգակատնով[3]: Հիմնովին վերակառուցելու նախագիծը կազմվեց 1845 թվականին: Այդ գործի համար հրավիրված փորձառու վարպետների վկայության համաձայն` հնի տեղում կառուցվելիք նոր եկեղեցու ծախսը կազմելու էր շուրջ 20.000 ռուբլի: 1846 թվականի վերանորոգման արդյունքում եկեղեցին ստացավ գմբեթավոր տաճարի տեսք: Այդ մասին արձանագրությունը պահպանված է եկեղեցու արևմտյան մուտքի վերևում զետեղված շինարարական արձանագրությունում[4]: Պահպանվել են նաև 1845-1846 թվականներին վերանորոգության աշխատանքներին առնչվող պաշտոնական արխիվային վավերագրերը[5]: Ցավոք, առկա նյութերը մեզ հնարավորություն չեն ընձեռում որոշելու եկեղեցու վերանորոգության ավարտի տարեթիվը, սակայն հստակ է, որ շինարարությունը տեղի է ունեցել 1850-ական թվականների վերջին:

1898 թվականին եկեղեցին կրկին նորոգության կարիք ուներ. «...մեր եկեղեցին քայքայելու չափ հնացել է և բոլորովին քանդվելու առաջն առնելու համար հարկավոր է տանիքը ամբողջապես նորոգել, որը սպառնում է եկեղեցու գավթի արևմտյան պատի փլվելուն... »[6]: 1900 թվականին ճարտարապետ Պ. Ն. Գրիգորյանցը կազմում է եկեղեցու վերանորոգության նախահաշիվը (մոտ 3500 ռուբլի): Ծխականների խնդրանքով կոնսիստորիան թույլ է տալիս սեփական միջոցներով ձեռնամուխ լինել վերանորոգությանը[7]: Նորոգումներն ընթացան 1912 թվականին:

20-րդ դարի հիմնանորոգություններ: 1944-1945 թվականներին եկեղեցին ենթարկվեց հարկավոր նորոգումների: Եկեղեցու մասնակի նորոգումներ կատարվեցին նաև 1983 թվականին: 3Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին մեկն է Վրաստանում գտնվող հայոց սակավաթիվ եկեղեցիներից, որը շարունակեց գործել նաև խորհրդային տարիներին: Նրա չափից ավելի անմխիթար վիճակը վտանգավոր էր և սպառնում էր անսպասելի փլուզմամբ: Իրավիճակն ավելի վատթարացավ 2001 թվականին Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժից հետո:

2002 թվականից Վիրահայոց թեմի առաջնորդությունը ստանձնած Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ, 2004 թվականին կազմվեցին եկեղեցու վերանորոգման նախագծերը: 2006 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և Արգենտինայի հայության համատեղ ջանքերով կազմվեց նոր նախագիծ: Փլուզման ենթակա եկեղեցին հիմնանորոգվեց 2006-2010–ական թվականներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ[8]: 2011 թվականին Վրաստան կատարած հովվապետական այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց վերանորոգված տաճարի վերաօծման արարողությունը:

2011 թվականի հունիսի 12-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարևանությամբ բացվեց Վիրահայոց թեմի առաջնորդարանի և բարերարների նյութական աջակցությամբ կառուցված «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը՝ 1921-1930-ական թվականներին, Հովհ. Թումանյանի ղեկավարած նույնանուն կազմակերպության օրինակով:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից «Հայարտուն» կենտրոնում այսօր գործում են Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցը (1997), Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան շաբաթօրյա դպրոցը (2010), «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը (2011), մի շարք ստեղծագործական խմբակներ և բարեսիրական ծրագրեր: Վերոնշյալ կառույցների ծավալած ազգանվեր գործունեության և բեղմնավոր աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում մայրենի լեզվի պահպանումը, ազգային-եկեղեցական տոների և ավանդույթների վերականգնումը, հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդումն ու զարգացումը:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմական և մշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հատոր Գ, Երևան, 1955, էջ 270:

[2] Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, «Էջմիածին » 2009(Զ), էջ 72:

[3] П. М. Мурадян, Армянская эпиграфика Грузии, Тбилиси 1988, с.88.

[4] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 60:

[5] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1782, թ. 1 և շրջ., 6 և շրջ., 10 և շրջ., 12-13:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3362, թ. 3:

[7] Նույն տեղում, թ. 9-11 և շրջ.:

[8] «Նորաշեն», Վիրահայոց թեմի հոգևոր, մշակութային, լրատվական հանդես, Երևան, 2006/2, էջ 11:

ԱԽԱԼՑԻԽԵԻ ՇՐՋԱՆ

ԱԽԱԼՑԻԽԵ - ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1837 ԹՎԱԿԱՆԻՆ, ՀԱՍՑԵ՝ ԽՄԱԼԱՁԵ ՓՈՂ. 7 (II ԳՈՒՐԱՄԻՇՎԻԼՈՒ ՓՈՂ. 7

1 axalcixe surb grigor lusavorichԵկեղեցու կառուցում և նորոգություններ. Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Ախալցիխեի Ռաբաթի թաղամասում:Արխիվային վավերագրերն Ախալցիխեում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում սկսած 1837 թվականից: Մասնավորապես նշված եկեղեցու անունն առկա է 1837 թվականին կազմված Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների շարժական և անշարժ կալվածքների ցուցակներում[1]: Պահպանվել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 1839 թվականին մահացածների չափաբերական մատյանը[2]: Եկեղեցու արևմտյան պատին առկա հայերեն երկու վիմագրերից մեկի համաձայն` 1837 թվականին կատարվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքներ (մյուս արձանագրությունը վերաբերում է 1878 թվականին զանգակատան կառուցմանը)[3]:

Հետաքրքրություն է ներկայացնում նաև «Արձագանք» թերթի հերթական համարներից մեկում տպագրված հոդվածը, ըստ որի Խրիմյան Հայրիկը 1895 թվականին այցելել է Ախալցիխեի Սուրբ Փրկիչ և Սուրբ Լուսավորիչ եկեղեցիներ: Վերջինիս հետ կապված նշվում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նշանավոր է՝ որպես Կարնո գաղթականների առաջին ուխտատեղի[4]: «Փորձ» ամսագրում տպագրված մեկ այլ հոդվածի հաղորդած տվյալների համաձայն` 1832 թվականին Ախալցիխեում եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ եկեղեցի, որը, սակայն, 1876 թվականի դրությամբ, հնության պատճառով չի գործել[5]:

Մեկ այլ արխիվային վավերագրի համաձայն՝ 1840 թվականին թեմակալ առաջնորդ Կարապետ Բագրատունին դիմել է Էջմիածնի Սինոդին՝ Ախալցիխեում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ 2 axalcixe surb grigor lusavorich 1վանք կառուցելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Հայտարարությունում նշվում է նաև, որ Ախալցիխեն չունի մի այնպիսի հարմար ուխտատեղի, որտեղ կարելի լիներ հոգևոր պետքերը հոգալ. առկա է միայն մի ավերատեղի, որտեղ երևում են խաչի հետքեր: Դիմումի վերջում թեմակալ առաջնորդը հավելում է, որ վանքի համար մի «հարմարավոր» տեղ է գնել իր սեփական միջոցներով: Կառուցման համար սպասում է սինոդի թույլտվությանը: 1841 թվականի դրությամբ եկեղեցու կառուցման վերաբերյալ գրագրությունը դեռևս շարունակվում է[6]:

Ըստ Ս. Էփրիկյանի՝ Կարապետ Բագրատունու թեմակալ առաջնորդության շրջանում Ախալցիխեում կառուցվել են Սուրբ Փրկիչ, Սուրբ Ստեփանոս և Սուրբ Լուսավորիչ եկեղեցիները: Վերջինս նախկինում մզկիթ է եղել, որտեղ մինչ Կարապետյան ուսումնարանի հիմնվելը, հավաքվել են հայ մանուկներն ազգային լեզու և կրոնագիտություն սովորելու[7]:

Ըստ վերոնշյալի՝ կարելի եզրակացնել, որ 1830-ական թվականներին Ախալցիխեում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ եկեղեցի կամ ուխտատեղի է գոյություն ունեցել: Այլ հարց է եկեղեցու` բարեկարգ կամ ավերված տեսքով լինելը, որի տեղում (հնարավոր է նաև մեկ այլ վայրում) հետագայում Կարապետ Բագրատունու նախաձեռնությամբ կառուցվել է ներկայիս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Ճարտարապետություն.Եկեղեցուարտաքինչափսերն են 13,30x17,05մ: Զանգակատունըկառուցվածէհարավ-արևելյան անկյունում: Պատերի և առաստաղի միջնամասը զարդարված է քիվով: Մուտքըբացվածէ արևմտյան պատին: Դահլիճը կամարակապ սյուներով բաժանված է երեք նավերի: Շինության արևելյան մասումտեղակայված է խորանը, որի աջ և ձախ կողմերում 3 Axalcixi Sb. Grigor Lusavorichավանդատներն են: Հյուսիս-արևմտյան անկյունում կառուցված է փոքր միջնահարկ: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[8]:

Վերանորոգությունները 20-րդ դարում. ՏերԳևորգ եպս. Սերայդարյանի առաջնորդության շրջանում,1977 թվականին թեմի մի շարք եկեղեցիների թվում կատարվեց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքին և արտաքին մասնակի վերանորոգություն: Եկեղեցու ծախսերով իրականացվեց նաև եկեղեցու ճանապարհի նոր մայթի կառուցումը[9]:

Եկեղեցական իրեր.1837 թվականիթեմի եկեղեցիների շարժական և անշարժ կալվածքների վերոնշյալ ցուցակների համաձայն` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ եկեղեցին ունեցել է մեկ Խորհրդատետր, մեկ Ավետարան, մեկ Ճաշոց գիրք և այլ ծիսական գրքեր, ընդ որում արծաթեղենը հաշվառված չի եղել[10]:

Ծխատեր քահանաներ.1837 թվականինեկեղեցում քահանայագործել է Տեր-Մարտիրոս Մնացականյանցը[11], 1843 թվականինքահանա է ձեռնադրվել Ղազարոս Գևորգյանը[12], 1870-80-ական թվականներին՝ Հարություն քհն. Գրիկյանը[13]: Խորհրդային շրջանի քահանաներից է եղել Տեր-Համբարձում Մելքոնյանը (օծված 1967թվ.Տեր-Կոմիտաս արքեպս. Տեր Ստեփանյանի կողմից)[14]:

Վերաօծում. 2009 թվականի ապրիլին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի ձեռամբ վերաօծվեցԱխալցիխեի հայկականՍուրբԳրիգորԼուսավորիչեկեղեցին[15]:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գործում է առ այսօր (գործել է նաև խորհրդային տարիներին): Եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա հոգևոր դասընթացներ, ազգային պարերի խմբակ և Տիկնանց միություն:

 

Վիրահայոցթեմ 

Վրաստանի հայկականպատմամշակութայինժառանգությանուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 109 շրջ.-110:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 151, թթ. 1-11 շրջ.:

[3]Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 141-142:

[4]«Արձագանք», 1895, N 78, էջ 1:

[5]«Փորձ» 1876, N 1, էջ 443:

[6]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1,գ. 732, թ. 1, 5:

[7] Ս. Էփրիկեան, Պատկերազարդբնաշխարհիկբառարան, Վենետիկ, 1902, հ. 1, էջ 58:

[8]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:  Վիրահայոց թեմ: 

[9]«Էջմիածին», 1978, (Գ), էջ 62:

[10]ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, նույն տեղում:

[11]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 215, թ.1:

[12]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1158, թ. 14-ի շրջ.:

[13]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 171, թ. 2; գ. 177, թ. 3:

[14]Վիրահայոց թեմի առաջնորդ Գևորգ արքեպ. Սերայդարյանի անձնական արխիվ: Շրջանառվում է առաջին անգամ:

[15]armenpress.am/arm/print/464763/:

ԾԻՐԱ - ՍՐԲՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ /ՍԲ. ԳԵՎՈՐԳ/ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1860 ԹՎԱԿԱՆԻՆ

2 tsira-srboc hreshtakapetacis eklesiaԾիրա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի շրջանում։ Գյուղի Սուրբ Գևորգ կամ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին կառուցվել է 1860 թվականին: Մասնավորապես, 1860 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերից մեկում գրված է. «նորոգ շինեալ» Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի[1]: 1863 թվականին եկեղեցին հիշվում է որպես փայտաշեն կառույց[2]:

Եկեղեցու անվանափոխություն. Եկեղեցու` Սուրբ Գևորգ անվան վերաբերյալ հիշատակություն կա արդեն 20-րդ դարի սկզբի Ծիրա գյուղի վերաբերյալ արխիվային վավերագրերում (մասնավորապես՝ 1906 և 1912 թվականներ)[3]:

Ըստ հուշարձանագետ Ս. Կարապետյանի` եկեղեցու անվանափոխությունը տեղի է ունեցել 1860-1906–ական թվականների ընթացքում: Անվանափոխությունը 1 tsira-srboc hreshtakapetacis eklesiaպայմանավորված է եղել իրականացված հիմնավոր վերակառուցմամբ: Հեղինակը հենվել է ինչպես արխիվային վավերագրերի, այնպես էլ եկեղեցու մուտքից վեր արված 1882 թվականի շինարարական արձանագրության հաղորդած տվյալների վրա[4]:

Ճարտարապետություն. Եկեղեցին երկթեք ծածկի տակ առնված սրբատաշ քարով, կրաշաղախով կառուցված ուղղանկյուն հատակագծով կառույց է: Արևելյան ճակատում խորանը դուրս է շինության հիմնական ծավալներից և շեշտված է կիսաբոլորակ ելուստով: Միակ մուտքը բացված է հարավային ճակատից: Լուսավորությունն իրականացվել է 9 լուսամուտների միջոցով: Արևմտյան ճակատային գագաթին ունեցել է փոքրիկ զանգակատուն, որը չի պահպանվել[5]:

3Եկեղեցական իրեր. Եկեղեցական իրերի շարքում հատկապես արժեքավոր է եղել 1786 թվականին Ս. Պետերբուրգում հրատարակված պատկերազարդ Ավետարանը: Այդ մասին տեղեկություններ են պահպանված 1908 թվականին գյուղի երեսփոխանի ընտրությունների վերաբերյալ արխիվային վավերագրերում[6], որտեղ նշվում է նորընտիր երեցփոխի տնօրինությանը հանձնված եկեղեցու ունեցվածքի՝ 47 անուն զանազան գրքերի, անոթների, սպասքի, խաչերի մասին[7]։

Հիմնանորոգություն և վերաօծում. Դեռևս 1990-ական թվականներից սկսված եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում նախ վերանորոգվել է եկեղեցու տանիքը: 2007 թվականի գարնանից Սուրբ Գևորգ (Սբ Հրեշտակապետաց) եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները նոր թափ ստացան: Ղազախստանում բնակվող գործարար Ալեքսանդր Մաթևոսյանի նյութական օժանդակությամբ վերանորոգվեց եկեղեցու հատակը, ինչպես նաև բարեկարգվեց եկեղեցու ներքին ու արտաքին տեսքը: 2010 թվականի ապրիլի 8-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Սուրբ Գևորգ (Սբ Հրեշտակապետաց) եկեղեցու վերաօծման արարողությունը, որից հետո եկեղեցում մատուցվեց անդրանիկ պատարագը:[8]

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 97-ի շրջ.:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-61:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 109-ի շրջ.-110; գ. 1286, թ. 9:

[4] Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 209-210:

[5] Նույն տեղում, էջ 210:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1286, թ. 5:

[7] Տե´ս նույն տեղում։

[8] Վիրահայոց թեմի մամլո դիվան: Տես նաև /http://panarmenian>.net/arm/news/45498:

ԾՈՒՂՐՈՒԹ - ՍՈՒՐԲ ՍԻՈՆ (ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ) ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:

2 tsughruti-surb sion-Եկեղեցու կառուցում և վերանորոգություններ. Ծուղրութ գյուղը գտնվում  է Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի շրջանում, Ախալքալաքից ուղիղ գծով 5 կմ հյուսիս-արևմուտք։ Ծուղրութ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին: 1863 թվականին եկեղեցին դեռևս փայտաշեն էր [1]: Եկեղեցու հարավային մուտքից վեր մինչև օրս պահպանված արձանագրության համաձայն՝ 1881 թվականին հին եկեղեցու տեղում կառուցվել է միանգամայն նոր եկեղեցի[2]:

1830-1840-ական թվականների Ծուղրութ գյուղին վերաբերող արխիվային վավերագրերում[3] եկեղեցին հիշատակվում է Սուրբ Հակոբ անվամբ: Դրանից հետո և մասնավորապես 1875 թվականին[4] արդեն հիշատակվում է Սուրբ Սիոն անվամբ: Նշված թվականի դրությամբ եկեղեցին հնացած էր և կարիք ուներ վերանորոգման: Ըստ էության նախորդ վերաշինությունների ու վերաօծումների արդյունքում եկեղեցին արդեն ստացել էր Սուրբ Սիոն անվանումը, սակայն, ինչպես նշվեց, միանգամայն նոր եկեղեցին Սուրբ Սիոն անվամբ կառուցվեց 1881 թվականին:

Եկեղեցու Ավետարաններ. Գյուղում մինչև օրս պահվում է Հովհաննես Գրչի ձեռքով 974 թվականին գրված 395 էջանոց մագաղաթյա Ավետարանը[5]: Ձեռագրի գոյության և նկարագրության վերաբերյալ ամենավաղ վկայություններից մեկը թվագրվում է 1873 թվականով. «Այստեղ կայ մի Աւետարան, որ հանգուցեալ Կարապետ եպիսկոպոսը բերել է Կարնօյ մօտ Սպերու սուրբ Յովհաննէս վանքից միւս զարդերի հետ...»[6]: Ուշագրավ են նաև Ծուղրութի Ավետարանը և 1686 թվականին Վենետիկում հրատարակված Տպագիր Ճաշոցը: Վերջինս հայտնի է հատկապես 18-19-րդ դարերի մի քանի ձեռագիր հիշատակարաններով: Հնասեր ծուղրութցիները, Ավետարաններից զատ, իրենց տներում պահում են նաև եկեղեցական զանազան այլ իրեր՝ մասնատուփ, խաչվառ և այլն[7]։1 tsughruti-surb sion

Դպրոց. 1873 թվականին «Մեղու Հայաստան»-ում տպագրված հոդվածի համաձայն[8] եկեղեցու գավթում Ս. Վ. Պարզյանցի ջանքերով բացվել է ուսումնարան, որտեղ դասեր են անցկացվել միայն ամռանը: Սկզբնական շրջանում դպրոցը պահվել է եկեղեցու նյութական մուտքերի, իսկ 20-րդ դարի առաջին տասնամյակում՝ Կովկասյան բարեգործական ընկերության տրամադրած նպաստի հաշվին: Մեկ այլ հիշատակությամբ, 1908 թվականի դրությամբ, Ծուղրութում գործել է միդասյա դպրոց, որից օգտվել է նաև հարևան Ծիրա գյուղը[9]:

Ծխատեր քահանաներ. Անկախ բազմամարդ գյուղ լինելու հանգամանքից` Ծուղրութը երբեմն համալրել է քահանայազուրկ գյուղերի շարքը, սակայն պարբերաբար հիշատակվում են քահանաների անուններ, ովքեր քահանայագործել են եկեղեցում: 1830-ական թվականներին Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա է հիշատակվում Ստեփան քհն. Տեր-Նահապետյանցը[10]: 1851 թվականի մարտի 24-ին Ծուղրութի համար քահանա է ձեռնադրվել Մկրտիչ Տեր-Սարգսյանցը: 1876 թվականին Մկրտիչ Տեր-Սարգսյանցը հոգում էր նաև հարևան Ծիրա գյուղի բնակիչների հոգևոր պահանջները: Նույն թվականին դպիր է հիշատակվում Հովհաննես Ալեքսանյանը[11]:

1904-1909-ական թվականներին Ծուղրութի քահանա է հիշատակվում Վարդան Հովհաննիսյան Վարդանյանցը (ծնվ. 1861 թ., ձեռն. 1896-ի ապրիլի 2-ին): 1912 թվականի մայիսին բնակիչները բողոքագիր են ներկայացնում իրենց բազմամարդ գյուղն ու հարևան Ծիրան արդեն 7 ամիս առանց քահանայի թողնելու և դրա հետևանքով եկեղեցին փակելու փաստի առթիվ: Երկար որոնումներից հետո ծուղրութցիները վերջապես գտնում են քահանա ձեռնադրելու համար միանգամից երկու հարմար թեկնածուների` Եղիշե Տեր-Հակոբյանին և Գևորգ Բարսեղյանին, որոնցից ի վերջո ընտրվում է առաջինը: 1917 թվականին ծխատեր քահանա է հիշվում Եղիշե Տեր-Հակոբյանը[12]:

Ըստ հուշարձանագետ Ս. Կարապետյանի մեջբերումների, հիմնված ՀՀ Ազգային արխիվում պահպանվող փաստաթղթերի վրա, Ծուղրութի Սուրբ Սիոն եկեղեցում քահանայագործած քահանաների մասին հիշատակությունները, ինչպես նաև հետագա վկայությունները (գյուղի և հարակից բնակավայրերի բնակիչների կողմից) խոսում են այն մասին, որ եկեղեցին մշտապես գործող է եղել: Եկեղեցին և գյուղում պահվող հայտնի Ավետարանները մշտապես եղել են տեղի բնակչների հոգածության և ուշադրության կենտրոնում, որն էլ շարունակաբար բազմաթիվ ուխտավորների է բերել Ծուղրութ:

Եկեղեցու խաչքարի օծում. 2013 թվականի հոկտեմբերի 8-ին` Ախալցիխեի Ծուղրութ գյուղի Սուրբ Սիոն եկեղեցու բակում կանգնեցվում է խաչքար և կատարվում խաչքարի օծում՝ հանդիսությամբ և օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի: Եկեղեցին այսօր էլ շարունակում է գործել՝ իր հոգևոր ծառայությունը բերելով տեղի բնակիչներին:

Սրբատեղիներ. Ծուղրութի մերձակայքում են գտնվում Սուրբ Հակոբ, Սուրբ Գևորգ, Սուրբ Կարապետ, Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռները[13]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Տե´ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-61:

[2] Տե´ս Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 226:

[3] Տե´ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 456, թ.18-ի շրջ.-19; գ. 3800, թ. 4:

[4] Տե´ս «Մեղու Հայաստանի», 1875, N 50, էջ 2:

[5] Տե´ս Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 226:

[6] «Մեղու Հայաստանի», 1873, N 32, էջ 2:

[7]Տե´ս Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 227-229:

[8] Տե´ս «Մեղու Հայաստանի», նույն տեղում:

[9] ՀԱԱ, ֆ. 28, ց. 1, գ. 300. թ. 15-ի շրջ.:

[10] Տե´ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 456, նույն տեղում:

[11] Տե´ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 16:

[12] Տե´ս Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 230:

[13] Տե´ս նույն տեղում, էջ 229:

 

ՂՈՒԼԱԼԻՍ -ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1994 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻ: ԱՌԱՔԵԼԱԿԱՆ՝ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՄԱՏՈՒՌ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2000 ԹՎԱԿԱՆԻՆ:

1 ghulalisi-surb astvatsatsinis samlocveloՂուլալիսը հայաբնակ գյուղ է Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Ախալցիխեի շրջանում,  Ախալցիխե քաղաքից 6 կմ հարավ-արևմուտք: Գյուղում ապրում են ինչպես Հայ Առաքելական Եկեղեցու, այնպես էլ Կաթոլիկ Եկեղեցու հետևորդներ: Ղուլալիսցի Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները տարիներ շարունակ իրենց հոգևոր կարիքները հոգալու համար հաճախել են հարևան Փոքր Պամաճի և Սազելի եկեղեցիները: Այս բացը լրացնելու նպատակով 2000 թվականին ղուլալիսցի Ռոբերտ Անդրանիկի Հարությունյանի բարերարությամբ կառուցվում է Սուրբ Աստվածածին մատուռ-աղոթատունը[1]:

Ճարտարապետություն. Սուրբ Աստվածածին մատուռը կառուցված է տուֆից, ունի երկթեք տանիք: Որպես կապակցանյութ օգտագործվել է կիրը: Ըստ պլանավորման ունի 2 axalcixe-ghulalisi-surb astvatsatsinերկարավուն քառանկյուն ձև: Ընդհանուր չափսերն են 6,77x4,68 մ: Մուտքը արևմտյան կողմից է: Մուտքի վերևում կարմիր տուֆից խաչքար է քանդակված, իսկ մուտքի աջ և ձախ կողմերում կան հայերեն արձանագրություններ: Հարավային պատին կամարակապ պատուհան է բացված: Ներքին տարածքի հյուսիսային պատին մկրտության ավազանն է[2]: Արևմտյան ճակատին ագուցված սալիկին արձա­նա­գրված է.«Այս մատուռ-աղոթարանը | կառուցվել է Ղու­լա­լիս | գյուղի ծնունդ Ռոբերտ | Անդրանիկի | Հա­րու­թյուն­յանի | բարերարությամբ | 08.08.2000 թ.»[3]:

Ձեռագիր. Ղուլալիս գյուղում առ այսօր պահվում է Պետրոս Պետրոսյանի կողմից Հինձքից բերված կաշվե կազմով և թանկարժեք քարերով զարդարված մի ձեռագիր Ավետարան, որը Պետրոսյան գերդաստանի ժառանգների տոհմական սրբությունն է համարվում:

Գերեզմանատուն. Գտնվում է գյուղում: Առ այսօր պահպանված տապանաքարերից հները վերաբերում են 19-րդ դարի առաջին կեսին: 19-րդ դարի երկրորդ կեսի որոշ տապանաքարեր արձանագիր են և ունեն ուղղանկյան տեսք[4]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]http://www.jah.am/%D5%B2%D5%B8%D6%82%D5%AC%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-2:

Տե´ս նաև Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան 2008, էջ 235:

[2]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

   Վիրահայոց թեմ:

[3]Ս.Կարապետյան, նույն տեղում:

[4]Ս.Կարապետյան, նույն տեղում:

ՄԵԾ ՊԱՄԱՃ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1837 ԹՎԱԿԱՆԻՆ:

1didi pamachi-surb xachՄեծ Պամաճը գտնվում է Ախալցիխե քաղաքից ուղիղ գծով 7,5 կմ հարավ-արևմուտք: Այն հայաբնակ գյուղ է իր եկեղեցովևսրբատեղիներով:

Մեծ Պամաճ գյուղի եկեղեցու վերաբերյալ հիշատակություն պահպանվել է 1837 թվականի Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի արխիվային վավերագրերում: Մասնավորապես թեմի եկեղեցիների 1837 թվականին կազմված շարժական և անշարժ կալվածքների ցուցակներում առկա է նաև Մեծ Պամաճ գյուղի ՍուրբԽաչ եկեղեցին, որի անունը, սակայն, նշված չի[1]: 1863 թվականի դրությամբ գյուղի եկեղեցին դեռևս փայտաշեն էր[2]: Քարաշեն լինելու վերաբերյալ վկայություն կա 1885 թվականից[3]:

Եկեղեցու անվանափոխություն և վերանորոգություններ.Մեծ Պամաճ գյուղի Սբ. Խաչ եկեղեցին բազմիցս ենթարկվել է հիմնանորոգումների և վերաօծումների: Ըստ այդմ պատահական չեն եկեղեցու հաճախակի անվանափոխությունները: 1840 թվականի արխիվային վավերագրերում հիշատակվում է Սուրբ Փրկիչ անվամբ[4], 1841 և 1846 թվականների վավերագրերում՝ Սուրբ Ստեփանոս անվամբ[5]: Ըստ հուշարձանագետ Ս. Կարապետյանի` եկեղեցու անվանափոխությունը տեղի է ունեցել 1843-1863 թվականների ընթացքում: Հավանաբար դրանից հետո է ստացել Սուրբ Խաչ անվանումը, չնայած 1863 թվականի նշված փաստաթղթում այն ուղղակի հիշատակված է որպես փայտաշեն եկեղեցի[6]:

19–րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին աշխատանքներ են ծավալվել եկեղեցու հիմնանորոգման ուղղությամբ: Արևմտյան մուտքի դռանը պահպանված արձանագրության համաձայն՝ եկեղեցու շինարարությունը ավարտվել է 1908 թվականին[7]:

Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են նաև 1903-1911-ական թվականների եկեղեցու վերանորոգման և տնտեսական ծախսերի մասին արխիվային վավերագրերը[8], ինչը ևս 2 didi pamachi-surb xach-փաստում է եկեղեցու գործունեության և մատուցած հոգևոր ծառայությունների մասին:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է սրբատաշ քարով, ներսում բացակայում են սյուները, իսկ արևմտյան ճակատից բացված միակ մուտքին կից կառուցված է եռահարկ զանգակատուն: Եկեղեցին իրենից ներկայացնում է ընդարձակ և մեծ կառույց[9]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Խաչ եկեղեցու քահանաներից են եղել Կարապետ Տեր-Մարտիրոսյանցը[10], Ղազարոս Սիմոնյանցը[11]:

Եկեղեցական իրեր և Ավետարաններ. Մինչև օրս եկեղեցում պահպանվում են հակիրճ հիշատակագրություններով յուղաներկ սրբապատկերներ, 1723 թվականին Կ. Պոլսում հրատարակված Տպագիր Ճաշոց: Բնակիչներից Արշակ Մամիկոնի Գիմիշյանի տանը պահվում է կաշեկազմ մագաղաթյա ձեռագիր[12]:

Դպրոց. Կրթօջախի բացման ստույգ տարեթիվը պարզել չի հաջողվել։ Գործել է 1880-ական թվականների սկզբներից, սակայն տնտեսական դժվարությունները հաճախակի խափանումների didi pamachi-surb xachպատճառ են դարձել։ 1891 թվականին կրթօջախի մասին ականատեսը նշել է. «Առաջ ունեցել են ուսումնարան, բայց իմ գնացած ժամանակը` չունեին»: 1909 թվականին Բաքվի հայոց մշակութային միության դրամական օժանդակությամբ Մեծ Պամաճում կրկին դպրոց է բացվում, իսկ 1917 թվականին կառուցվում է դպրոցի նոր շենքը։ Այդ է վկայում դպրոցական դրամագլխի տոկոսներից դպրոցներ կառուցող հանձնաժողովին միանվագ 300 ռուբլի տրամադրելու մասին սինոդին ուղղված կաթողիկոսի՝ 1917 թվականի կարգադրությունը[13]։

Եկեղեցու վերաօծում. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի օրհնությամբ, Սուրբ Խաչ եկեղեցին 70 տարվա ընդմիջումից հետո վերաբացվեց և օծվեց 1996 թվականի ապրիլի 23-ին: Մեծ Պամաճ գյուղի ժողովուրդն աոաջին անգամ ներկա գտնվեց գյուղի եկեղեցու վերաօծման հոգեպարար արա­րողությանը: Օծման արարողությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ արք. Սերայդարյանի կողմից: Արարողությանը ներկա էին նաև Ախալցիխեի շրջանի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Գուրգեն աբեղա Աղաբաբյանը և Մայր Աթոռի միաբան Բարեշնորհ Հարություն սարկավագ Փիլավչյանը: Արարողության վերջում Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետի անունից: Իրենց հերթին շնորհակալական խոսքեր ասացին նաև մտավորականներն ու պետական պաշտոնյաները[14]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 134:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-իշրջ.-61:

[3] «Արձագանք», 1885, N 4, էջ 58:

[4]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[5]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3798, թ. 125-իշրջ.; ֆ. 56, ց. 4, գ.1100, թ. 114-իշրջ.:

[6]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, նույնտեղում:

[7]Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 256:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3424, թթ. 1-20 շրջ.:

[9]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 257:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 16:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 795, թ. 66:

[12]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[13]Լ. Մաթևոսյան, Ախալցխայի հայկական դպրոցը, Երևան, 2007, էջ 124, 144:

[14]«Էջմիածին», 1996 (Դ), էջ 108:

ՉԵՉԵՐԵՔ – ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ ՄԱՏՈՒՌ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2005 ԹՎԱԿԱՆԻՆ:

2 chechereqi-surb avetaranis samlocveloՉեչերեք (Ճալա) գյուղը գտնվում է Ախալցիխեից 4 կմ արևելք` Կուր գետի ձախ ափից մոտ 300 մ հեռավորության վրա: Չեչերեքը առ այսօր հայտնի է  գյուղամիջում գտնվող  Սուրբ Ավետարան կոչված ուխտատեղիով և այնտեղ պահվող պատկերազարդ ձեռագիր Ավետարանով[1]։

Սուրբ Ավետարան մատուռ. Ըստ հուշարձանագետ Ս. Կարապետյանի` եկեղեցուն փոխարինած շենքն իրենից ներկայացրել է գլխատան հորինվածքով բնակելի տուն[2]: Սուրբ Ավետարան մատուռը աղոթատեղիի համբավ է ձեռք բերել այստեղ պահպանվող, 1745 թվականով թվագրված ձեռագիր Ավետարանի առկայության շնորհիվ: 2005 թվականին գյուղի բնակիչ Էդվարդ Հակոբյանի նախաձեռնությամբ և միջոցներով վերականգնվեց սրբատեղի մատուռը[3]:

Ճարտարապետություն. Մատուռն ունի քառանկյան ձև: Ընդհանուր չափսերն են 5,7x4,6 մ: Ճակատային պատերը սվաղած են ցեմենտի լուծույթով: Պատերը զարդանախշված չեն: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Մուտքը բացված է արևմտյան պատին, որի վերևում ծածկոց է տեղադրված: Արևմտյան պատի աջ հատվածում հայերեն արձանագրությամբ կարմիր տուֆով խաչքար կա: Երկթեք ծածկը երեսապատված է թիթեղով: Մատուռի քանդակազարդ դռներից ձախ` պատի 1 chechereqi-surb avetaranմեջ, տեղադրված է խաչքար, որին կից արված է եռատող հայերեն արձանագրություն. «ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂ | ԷԴՎԱՐԴ | ՀԱԿՈԲՅԱՆ. 2005»[4]:

Ծխատեր քահանա. Չեչերեքում որպես կանոն հոգևոր ծառայություն են մատուցել Ախալցիխե քաղաքի հոգևորականները: Այսպես`1885 թվականի դրությամբ գյուղը եկեղեցի չուներ, ուներ 9 ծուխ, որոնց և հովվում էր Ախալցիխեի քահանան[5]:

Գերեզմանատուն. Տարածվում է գյուղի հյուսիս-արևելյան եզրին: Տապանաքարերից հները անարձանագիր են և վերաբերում են ԺԹ դարի կեսերին[6]:

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն


[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 176, թ. 6 և շրջ.:

[2] Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 250:

[3][3]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[4]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ: 

[5] «Արձագանք», 1885 N4, էջ 58:

[6]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 251:

ՍԱԶԵԼ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1839 ԹՎԱԿԱՆԻՆ:

1 sazeli-surb xachis eklesiaՍազել գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցու կառուցման ստույգ տարեթիվը անհայտ է: Եկեղեցու վերաբերյալ առաջին վկայությունները վերաբերում են 1839 թվականին: Միևնույն անվամբ եկեղեցու գոյությունը Սազելում վկայված է նաև 1846 թվականի վավերագրերից մեկում[1]

Այն մինչև 1860-ական թվականներն եղել է փայտաշեն[2], իսկ 1885 թվականից` հիշատակվում է որպես քարաշեն կառույց[3]:

Եկեղեցու վերանորոգություն. 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի առաջին տասնամյակում Սուրբ Խաչ եկեղեցին ենթարկվել է վերակառուցման և բազմաթիվ վերանորոգությունների: Եկեղեցու վերանորոգության վերաբերյալ հիշատակություն կա 1872 թվագրությամբ[4]: 1909 թվականին Ախալցիխեի Հոգևոր կառավարությանն ուղղված հայտարարությունում նշվում է. «...Մեր գիւղի Սուրբ Խաչ եկեղեցւոյ տանիքը հողածածկ լինելով` գերանները փթել են և կոտրուիլ, ուստի ապագայում վտանգի առաջն առնելու համար, որոշել ենք տանիքը անել թիթեղեայ, պատերը փոքր ինչ բարձրացնելով»: 1909 թվականի վերանորոգության ծախսերը կազմել են մոտ 2238ռ. 80կ.[5]: Վերակառուցված եկեղեցին օծվել է 1910 թվականին:

Ճարտարապետություն. Եկեղեցին հարավային ճակատից բացված միակ մուտքով, անսյուն, զույգ ավանդատներով, քարաշեն կառույց է: Արտաքին չափսերն են 13,10 x 8,48մ[6]: Կառուցված է 2 axalcixe-sazeli-surb xachխառը շինանյութերից: Շինարարության մեջ գործածվել են սալաքար, սրբատաշ և անմշակ տուֆ: Մուտքի վերևում տուֆ քարից խաչքար է քանդակված: Արևմտյան հատվածում՝ տանիքին, կառուցված է զանգակատունը: Ծածկը երկթեք է, երեսապատված թիթեղով: Ներքին տարածքի պատերին առկա են Աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներ: Հատակը երեսապատված է ժամանակակից կղմինդրե սալիկներով: Արևմտյան հատվածում կառուցված է միջնահարկ՝ փայտե չորս հենասյուների վրա: Արևելյան հատվածում՝ չորս քայլ բարձրության վրա, կառուցված է խորանը: Հյուսիսային պատի խորշում տեղակայված է մկրտության ավազանը[7]:

Ծխատեր քահանաներ. Սազել գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում քահանայագործել են Մարտիրոս Տեր-Նահապետյանցը[8], Հովհաննես Տեր-Մարտիրոսյանը, Հարություն Տեր-Հովհաննիսյանը, Բարդուղիմեոս Տեր-Հովհաննիսյան Տեր-Նահապետյանցը[9], 1990-ական թվականներին՝ Գրիգոր վարդապետ Բալասանյանը[10]: Հաճախ Սազելի քահանաները միաժամանակ հովվել են նաև հարևան Խակ, Ղուլալիս և Օրալ գյուղերը:

Եկեղեցական իրեր և ձեռագրեր. 1826-1841-ական թվականներին գրիչ Մարտիրոս Տեր-Նահապետյանցը կազմել է Ժողովածու: Եկեղեցում մինչև օրս պահպանվում են հինգ աղոթագրքեր[11]:

Դպրոց. 1881 թվականին թեմական իշխանությունները կազմել և հաստատել են Սազելում բացվելիք դպրոցի կանոնադրությունը[12]: Դպրոցը կանոնավոր չի գործել: 1908 թվականին հիշատակվում է Կովկասյան բարեգործական ընկերությունից նպաստ ստացող դպրոցների թվում[13]: Հաջորդ տարիներին Կովկասյան բարեգործական և Բաքվի կուլտուրական միության հատկացրած նպաստներով Սազել և Փոքր Պամաճ գյուղերում դարձյալ բացվում են ծխական դպրոցներ, սակայն միջոցների սղության պատճառով 1916 թվականին փակվում են[14]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Սուրբ Խաչ Եկեղեցին փակվում է 1936 թվականին: Ինչպես շատ ու շատ եկեղեցիների, այնպես էլ Սազել գյուղի Եկեղեցու ողջ գույքը բռնագրավվում է, իսկ եկեղեցին վերածվում պահեստի: Հետխորհրդային տարիներին ժողովրդի կողմից աստիճանաբար վերանորոգվում և վերաբացվում են տեղի աղոթատները: 1994 թվականին սկսվում են եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները: Օծումը կատարվեց 1996 թվականի ապրիլ ամսին` գլխավորությամբ՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ արքեպս. Սերայդարյանի, մասնակցությամբ Ախալցիխեի շրջանի հոգևոր տեսուչ Հգշ. Տ. Գուրգեն աբեղա Աղաբաբյանի, Մայր Աթոռի միաբան Բարեշնորհ Հարություն սարկավագ Փիլավչյանի[15]:

Եկեղեցին այսօր էլ շարունակում է գործել՝ իր շուրջը համախմբելով տեղի բնակչությանը, կազմակերպելով նրա հոգևոր ու կրթամշակութային կյանքը:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 48; ֆ. 56, ց. 4, գ. 1100, թ. 114 շրջ.-115: Տե´ս նաև Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 272:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-ի շրջ.-61:

[3] «Արձագանք», 1885 (4), էջ 58:

[4] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1295, թ. 17; 20 և շրջ.:

[6] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[7] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն,

   Վիրահայոց թեմ:

[8] Մ. Տեր-Նահապետյանցի տապանաքարը գտնվում է եկեղեցու հարավային կողմում տարածված գերեզմանոցում:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 16; գ. 795, թ. 66:

[10] Հ. Հակոբյան, նույն տեղում, էջ 140:

[11] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[12]«Մեղու Հայաստանի», 1881, N 232, էջ 1:

[13] «Նոր դպրոց», 1908, N 3, էջ 85:

[14] «Համբաւաբեր», 1916, N 24, էջ 746:

[15] «Էջմիածին», 1996, Դ, էջ 108:

ՍԱԶԵԼ - ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1990-ԱԿԱՆՆԵՐԻՆ:

1 sazeli surb hripsimes samlocveloԵկեղեցու կառուցում. Սազել գյուղի Սուրբ Խաչ եկեղեցուց քիչ հեռու գտնվում է ուխտատեղի, որի վրա կառուցվել է մատուռանման պարզ շինություն: 1990-ական թվականներին Սազելի տարածքում` «Փոս արտեր» կոչված վայրում հայտնաբերված և սուրբ համարված քարի վրա էլ հետագայում կառուցվեց Սուրբ Հռիփսիմե անվամբ մատուռը[1]: Այն կառուցվել է և օծվել 1998 թվականի ապրիլի 2-ին, Մառլեն Հովհաննեսի Համբարձումյանի նախաձեռնությամբ[2]։

Ճարտարապետություն. Մատուռը կառուցված է սրբատաշ տուֆից` երկարացված քառանկյան ձևով: Ընդհանուր չափսերն են 5 x 3,98 մ: Ճակատամասերը 2 sazeli-surb hripsimeնախշազարդված չեն: Կամարատիպ մուտքը բացված է արևմտյան պատին, որը շրջագծված է հայերեն արձանագրություններ ունեցող երեք սալիկներով: Արևմտյան պատին կից քառասյուն շինություն է, որը ծածկոցի դեր է կատարում: Ծածկը կամարաձև է, երեսապատված թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են[3]:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար. 2017 թվականի ապրիլի 23-ին, օրհնությամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ․ Տեր Վազգեն Եպս․ Միրզախանյանի, Ախալցիխեի շրջանի Սազել գյուղի Սուրբ Հռիփսիմե մատուռի բակում, ձեռամբ Ախալցիխեի հոգևոր տեսուչ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանի, կատարվեց խաչքարի օրհնության կարգ։ Խաչքարը կանգնեցվեց գյուղի բնակիչ, բարերար Մարտիրոս Սողոմոնյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի Սուրբ Նահատակների։ Քանդակագործ`Համլետ Մանասյան[4]։ 

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Հ. Հակոբյան, Ախալցիխե, Արզրումի գաղթից մինչ այսօր, Երևան 2002, էջ 139-140;

Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 274:

[3] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

ՓՈՔՐ ՊԱՄԱՃ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1837 ԹՎԱԿԱՆԻՆ:

1 patara pamachi- surb xachՓոքր Պամաճը Ախալցիխե քաղաքից 6,5 կմ հարավ-արևմուտք գնվող հայաբնակ գյուղ է, որն ինչպես տարածաշրջանի գրեթե բոլոր հայաբանակ գյուղերը, ևս ունեցել է իր եկեղեցին:

Փոքր Պամաճ գյուղի եկեղեցին մինչև 1863 թվականը փայտաշեն էր[1]: Եկեղեցու վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 1837 թվականից[2]:

Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի արխիվային վավերագրերում Փոքր Պամաճ գյուղի եկեղեցին հիշատակվում է Սուրբ Հակոբ (1837 թ.), Սուրբ Աստվածամայր (1840 թ.), իսկ սկսած 1841 թվականից՝ Սուրբ Խաչ անուններով[3]: Ըստ էության եկեղեցին ենթարկվել է հաճախակի վերանորոգությունների և վերաօծման:

Ճարտարապետություն. Հիմնանորոգված եկեղեցու արտաքին չափսերն են 12,85x8,0 մ: Կից զանգակատան հարավային որմերին զետեղված են հիմնանորոգման վերաբերյալ արձանագրությունները[4]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Խաչ եկեղեցու 19-րդ դարի քահանաներից են Տեր Սահակը, Հովհաննես Մինասյանը, Ղազարոս Հովհաննիսյան Տեր-Սահակյանցը[5], Կարապետ Տեր-2 poqr pamachՄարտիրոսյան Տեր-Նահապետյանցը[6]: 1995 թվականին քահանա Գարեգին վարդապետ Բալասանյանը Փոքր Պամաճին զուգահեռ հովվել է նաև հարևան Մեծ Պամաճ, Սազել և Օրալ գյուղերի ծխերը:

Եկեղեցու Ավետարաններ. Ըստ 1837 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների շարժական և անշարժ կալվածքների ցուցակի` Սուրբ Խաչ եկեղեցում պահվել է 5 ծիսական գիրք` Ճաշոց, արծաթե փոքր խաչով Ավետարան, Ձայնաքաղ շարական, Ժամգիրք, Սիմեոնի տոնացույց[7]: Մինչ օրս տեղաբնակիչների մոտ պահպանվում են նաև 15-րդ դարի երկու ձեռագիր Ավետարաններ:

Դպրոց. 1881 թվականին գյուղում գործել է մասնավոր դպրոց[8]: Նույն թվականին թեմական իշխանությունների կողմից Փոքր Պամաճում կենտրոնական ուսումնարան բացելու մասին որոշում է կայացվել[9]: Այստեղ պետք է ուսանեին նաև հարևան գյուղերի երեխաները: Չնայած կենտրոնական դպրոցի կանոնադրության հաստատմանը` նախագիծը չի իրագործվել: Հետագայում` 1908 թվականին, նման նախաձեռնություն ցուցաբերեց նաև Կովկասյան բարեգործական ընկերության Ախալցիխեի վարչությունը, սակայն այս անգամ ևս նախագիծը չիրագործվեց[10]:

Հետխորհրդային շրջան. Եկեղեցին իր գործունեության տարիներին իր շուրջն է համախմբել ժողովրդին և հոգևոր սպասավորների միջոցով հոգացել տեղի բնակչության ուսումնառության և հոգևոր կրթության մասին, սակայն խորհրդային տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել պահեստի:

Հետագայում եկեղեցին հիմնանորոգվել է 20-րդ դարում: Շինարարական աշխատանքները սկսվել են 1965 թվականին, սակայն եկեղեցին ավարտուն տեսքի չի բերվել: 1993 թվականին տեղի բնակիչ Հովհաննես Մանուկյանի ջանքերով եկեղեցու նորոգությունը կրկին շարունակվում է և բերվում ավարտուն տեսքի[11], իսկ 1995 թվականից սկսում է գործել:

1996 թվականին, ձեռամբ Վիրահայոց թեմի աոաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվեց գյուղից հարավ գտնվող «Կարմիր բլուր» կոչվող բարձրադիր սարահարթի վրա կառուցված Եղեռնի զոհերին նվիրված հուշամատուռը[12]:

Եկեղեցու վերաօծում. Տարիների ընթացքում եկեղեցին կրկին հիմնանորոգման կարիք ուներ և այդ առաքելությունն ստանձնեցին արմատներով փոքրպամաճցի Անդրանիկ և Խաչատուր Բաբոյանները ու Ռուբեն Սահակյանը:

2011 թվականի դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի, վերաօծվեց Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի 19-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին[13]:Փոքր Պամաճի Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգվել է Ռուբեն Սահակյանի, Անդրանիկ և Խաչատուր Բաբոյանների հովանավորությամբ։

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-ի շրջ.-61:

[2] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 134:

[3] ՀԱԱ, ֆ. 56, նույն տեղում; ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4; գ. 3798, թ. 126:

[4] Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ263:

[5] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 264:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 795, թ. 66:

[7] ՀԱԱ, ֆ. 56, նույնտեղում:

[8] «ՄեղուՀայաստանի», 1881, N 15, էջ 3:

[9] «Մեղու Հայաստանի», 1881, N 232, էջ 1:

[10] ՀԱԱ, ֆ. 28, ց. 1, գ. 300, թթ. 15-16:

[11] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 263:

[12] «Էջմիածին», 1996 (Դ), էջ 109:

[13] Վիրահայոց թեմի մամլո դիվան, 2011. 11.25:

ՕՐԱԼ - ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1840 ԹՎԱԿԱՆԻՆ:

1-2Ախալցիխեի Օրալ գյուղի եկեղեցու վերաբերյալ առաջին վկայությունները վերաբերում են 1840 թվականին: Այդ փաստող արխիվային վավերագրում, սակայն, եկեղեցու անունը չի նշվում[1]: 1840-1860-ական թվականներին եկեղեցին փայտաշեն էր[2]: 1885 թվականին հիշատակվում է որպես քարաշեն[3]:

Եկեղեցու վերանորոգություններ. 19-րդ դարի 80-ական թվականներին եկեղեցին արդեն հնացած էր և վերանորոգության կարիք ուներ[4]: Եկեղեցու արևմտյան պատին պահպանված արձանագրության համաձայն` շինարարական աշխատանքները ավարտվել են 1889 թվականին: Վերանորոգումը կատարվել է գյուղի բնակիչների միջոցների հաշվին` Բարդուղիմեոս քահանայի նախաձեռնությամբ[5]:

Ճարտարապետություն. Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, փայտածածկ, քարաշեն կառույց է: Արևմտյան ճակատի կենտրոնական մասում քառասյուն զանգակատունն է: Կառուցված է խառը շինանյութերից: Շինարարության մեջ գործածվել են տուֆ և սալաքար: Որպես կապակցանյութ՝ գործածվել է կիր, որը որոշակիորեն երևում է ճակատային մասերում: Ծածկը քառաթեք է, երեսպատված թիթեղով: Մուտքը կիսաշրջանաձև է՝ բացված հյուսիսային պատին: Մուտքի վերևում արձանագրություն կա: Խորանը արևելյան մասում է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատի խորշում տեղակայված է մկրտության ավազանը[6]: Ընդհանուր չափսերն են 11,98x8,06 մ[7]:1-1

Ծխատեր քահանաներ. Օրալ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 19-րդ դարի քահանաներից է եղել Բարդուղիմեոս Տեր-Հովհաննիսյան Տեր-Նահապետյանցը, ով միաժամանակ հովվել է նաև Սազել և Ղուլալիս գյուղերը[8]: 1990-ական թվականներին գյուղում քահանայագործել է Գարեգին վարդապետ Բալասանյանը[9]:

Եկեղեցական իրեր. 19-րդ դարի վերջին եկեղեցուն նվիրաբերվել են հակիրճ հիշատակագրություններով յուղաներկ կտավներ, որոնք մինչև օրս պահպանվում են[10]:

Դպրոց. 1903 թվականին բացվել է գյուղի ծխական առաջին դպրոցը: Առաջին ուսուցիչը եղել է սազելցի Տեր Բարդուղիմեոսը[11]:

Եկեղեցու վերաբացում. Եկեղեցին ի շարս թեմի մյուս եկեղեցիների, փակվել է 1936 թվականին և վերածվել պահեստի: Վերաբացվել է 1990-ական թվականներին, գյուղի բնակիչների ջանքերով: Քահանայագործելու համար հրավիրվում է Հայր Գարեգինը, ով միաժամանակ հովվելու էր նաև Մեծ և Փոքր Պամաճները, ինչպես նաև Սազելը[12]:

Սուրբ Գևորգ մատուռի օծումը. 1996 թվականի ապրիլին Օրալ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, առաջնորդությամբ Վիրահայոց թեմի աոաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, տեղի ունեցավ ժամերգություն և հոգեհանգստյան արարողություն, որից հետո կատարվեց գյուղի մերձակայքում գտնվող Սուրբ Գևորգ մատուռի օծման արարողությունը, որը վերակառուցվել էր գյուղի բնակիչ Խաչատուր Սահակյանի և նրա ընտանիքի կողմից[13]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 60-ի շրջ.-61:

[3] «Արձագանք», 1885, N 4, էջ 58:

[4] «Արձագանք», նույն տեղում:

[5] Ս. Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 296:

[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ: 

[7] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 795, թ. 66:

[9] Հ. Հակոբյան, նույն տեղում:

[10] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[11] Հ. Հակոբյան, նույն տեղում, էջ 147:

[12]Հ. Հակոբյան, Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը, Երևան, 2002, էջ 149:

[13] «Էջմիածին», 1996 (Դ), էջ 109:

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՇՐՋԱՆ

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՑ, 1850-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՂՈՒՄ ՀԻՄՔԻՑ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՍՑԵ՝ Ք. ԱԽԱԼՔԱԼԱՔ, ԹԱՎԻՍՈՒՓԼԵԲԱ ՓՈՂ. 55:

1 axalqalaqi-surb xachis eklesiaՍուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Ախալքալաք քաղաքի կենտրոնում: Եկեղեցու կառուցման վերաբերյալ հիմնական տեղեկությունները հաղորդում են արխիվային վավերագրերը: 1830-ական թվականներին այն կառուցել են կարինցի գաղթական հայերը սեփական միջոցներով: Հետագայում, 1850-ական թվականներին, ախալքալաքաբնակ Կարապետ Յաղուբյանցի նախաձեռնությամբ հին եկեղեցու տեղում կառուցվել է նոր եկեղեցի[1]:

Եկեղեցու վերանորոգություններ. Եկեղեցու վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 1870-1890-ական թվականներին: 1884 թվականին կատարվել են մասնակի նորոգման աշխատանքներ Ախալցիխեի փոխանորդ Խորեն վրդ. Ստեփանեի նախաձեռնությամբ[2]: 1890-ական թվականներին իրականացվել է եկեղեցու հողածածկ տանիքի նորոգությունը: Վերանորոգումը իրականացվել է տեղի բնակիչների ջանքերով[3]:

Ճարտարապետություն. Սուրբ Խաչ եկեղեցին ընդարձակ դահլիճով գմբեթավոր տաճար է: Արտաքին չափսերն են 27,7x16 մ: Ծածկերն ու գմբեթը պահում են երեք զույգ սյուները: Խորանի երկու կողմում ավանդատներն են: Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից: Այն ունի կրկնահարկ զանգակատուն: Կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով և փայտով: Եկեղեցու արևելյան ճակատին ագուցված է 9-10-րդ դարի զարդաքանդակներով մի խաչքար: Մյուս խաչքարը գտնվում է ներսում, խորանի մեջ[4]: 1989 թվականին քաղաքի հայոց գերեզմանոցներից մեկում հայտնաբերված 13-14-րդ դարերի ևս մի խաչքար տեղափոխվել է եկեղեցու բակ[5]:

Ծխատեր քահանաներ. 19-րդ դարում Սուրբ Խաչ եկեղեցում քահանայագործել են Կիրակոս մահտեսի Մարտիրոսյանը[6], Սիմեոն ավագ քահ. Տեր-Վարդանյանցը[7], Հարություն քահ. Մանուսաջյանցը, Հովհաննես քահ. Քաջազնունին[8] և այլք:

Եկեղեցական կալվածքներ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1837 թվականի շարժական և անշարժ կալվածքների ցուցակների համաձայն` Սուրբ Խաչ եկեղեցին ունեցել է ինչպես ծիսական գրքեր, եկեղեցական զանազան իրեր, այնպես էլ անշարժ կալվածքներ: Մասնավորապես տվյալ պահին ունեցել է մեկ կրպակ, եկեղեցու շրջակայքում՝ 8 գազ հողարատածություն[9]:

Դպրոց. 1836 թվականին Սուրբ Խաչ եկեղեցուն կից բացվել է Սբ. Մեսրոպյան անվամբ երկդասյա արական ծխական դպրոց: Մինչև օրս կանգուն դպրոցի շենքը կառուցվել է 20-րդ դարի առաջին տասնամյակում: Այն իր գործունեության ընթացքում մի քանի անգամ փակվել և վերաբացվել է[10]:

1871 թվականի փետրվարի 12-ին եկեղեցու գավթում բացվել է Սանդխտյան օրիորդաց դպրոցը, որի գոյությանը մեծապես աջակցել է տեղացի ձեռներեց Հովհաննես Հովհանջանյանը[11]:

Ընթերցարան. 1885 թվականին Սուրբ Խաչ եկեղեցու գավթի հյուսիս-արևմտյան մասում տեղի բնակիչների հանգանակություններով կառուցվել է ընթերցարան: Եկեղեցու նյութական վիճակը 2 k. axalkalaki surb xach 1փոքրիշատե բարելավվում է 90-ականներին: Կառուցվում են եկեղեցապատկան եկամտաբեր որոշ շինություններ, որոնցից ստացված գումարն օգտագործվել է դպրոցի, ընթերացարանի կարիքները հոգալու համար[12]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. 1921 թվականին եկեղեցին փակվել է՝ ծառայելով որպես աղի պահեստ: Սուրբ Խաչ Եկեղեցին վերաբացվում է միայն 1944 թվականին՝ տեղի հավատավոր բնակչության խնդրանքով:

Գևորգ եպս. Սերայդարյանի առաջնորդության շրջանում, ի շարս թեմի այլ եկեղեցիների,1977 թվականին տեղական իշխանության ծախսերով իրականացվել է նաև Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը: Մասնավորապես ներքին մասնակի նորոգություններից զատ վերացվել են եկեղեցու շրջակայքում գտնվող խարխլված տները: Փոխարենը տնկվել են ծաղկանոցներ: Նախատեսվել է իրականացնել նաև եկեղեցու կենտրոնական ջեռուցում[13]:

1988 թվականին եկեղեցու գավթում տեղադրվել է երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող և խաչքար-հուշարձան՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նահատակների:

1998 թվականին ձեռներեց Արտավազդ Հարությունյանի հովանավորությամբ եկեղեցու ծածկը ենթարկվել է մասնակի վերանորոգության: 2000 թվականի հուլիսի 22-ին, եկեղեցու բակում տեղակայվել է նաև եկեղեցու հիմնադիր Տ. Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու հուշարձանը:

2008 թվականի օգոստոսի 3-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի, օծվեցին Սուրբ Խաչ Եկեղեցու Սուրբ Խորանն ու Մկրտության Ավազանը (բարերարությամբ Կուրղինյան եղբայրների և Ա. Կարաբեկյանի)[14]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3245, թթ. 1-2 :

[2] «Արձագանք», 1885, N 22, էջ 309:

[3] «Մշակ», 1899, N 203, էջ 2:

[4] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 69:

[5] Նույն տեղում, էջ 70:

[6] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 974, թ. 1 ևշրջ.:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 339, թ. 2; գ. 332, թ. 2:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 374, թ. 4:

[9]ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 123 և շրջ.:

[10] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 65:

[11]  «Նորաշեն» հանդես,  2007, /2/(8), էջ 8:

[12] Նույն տեղում:

[13] «Էջմիածին», 1978, Գ, էջ 62:

[14]«Էջմիածին», 2008, Ը, էջ 148:

ԱԲՈՒԼ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:

1 balxo-surb harutiunis eklesiaԱբուլ հայաբնակ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանում՝ Ախալքալաքի և Աբուլ լեռան միջակայքում, անտիկ շրջանի կիկլոպյան ամրոցով, միջնադարյան պարսպի մնացորդներով, ժայռափոր գերեզման-դամբարաններով և, անշուշտ, հինավուրց եկեղեցիներով (Սուրբ Հարություն՝ 10-11-րդ դարեր, Սուրբ Աստվածածին՝19-րդ դար)[1]:

Եկեղեցու հիմնադրում. Մինչև Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրումը, գյուղում գործել է 10-11-րդ դարերի խորանի մասըbalxo-surb harutyun-1ծխական՝ Սուրբ Հարություն անվամբ եկեղեցին[2]։ 1841 թվականի դրությամբ Սուրբ Հարություն եկեղեցին եղել է քարաշեն[3]: Հիշյալ եկեղեցին գործել է մինչև 19-րդ դարի 70-80-ական թվականները, սակայն հետագայում զգացվել է նոր, ավելի ընդարձակ եկեղեցի կառուցելու անհրաժեշտություն, ինչը և նախաձեռնվել է գյուղի բնակիչների կողմից:

Աբուլ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը սկսվել է 1884 թվականին[4]: Նոր հիմնադրված եկեղեցին գործել է բնականոն հունով: Այսպես` եկեղեցու վերաբերյալ հիշտակությունների կարելի է հանդիպել թեմի եկեղեցիների տեղեկագրերում: 1915-1916 թվականների դրությամբ եկեղեցու ծխականների թիվը հասել է մոտ 1263-ի[5]:

Ճարտարապետություն. Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է սրբատաշ տուֆով: Արտաքին չափսերն են 20,2x10,4 մ: Ունի եռանավ հորինվածք, ավանդատներ, երկու զույգ սյուներ: Զանգակատունը գտնվել է արևմտյան ճակտոնի գագաթին. քանդվել է կայծակի հարվածից[6]:

Գեղարվեստական-տարածական լուծմամբ արևմտյան պատի կենտրոնական մասում միջնավորված է քիվով և զարդարված դասական որմնասյուներով: Արևմտյան պատի խորանի մասըbalxo-surb harutyun-2կենտրոնական մասում քանդակված է խաչ: Արևմտյան կողմից բացված մուտքը զարդարված է քիվով, իսկ նրա վերևում առկա է հայերեն լեզվով գրություն: Տանիքը երեսապատված է մետաղով, որի արևմտյան մասում կառուցված է զանգակատունը: Եկեղեցու ներքին տարածքը կամարակապ սյուներով բաժանված է երեք նավերի: Պատերը սվաղած են և ներկած: Խորանը արևելյան մասում է` իր աջ և ձախ կողմերում կառուցված ավանդատներով: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[7]:

Ծխատեր քահանաներ. Աբուլ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Տեր Հակոբ քհն. Միքայելյանը, ով քահանայագործել է 1839-1840-ական թվականներին[8] և 1870-ական թվականներին քահանայագործած Զաքարիա քահանան [9]:

Դպրոց. Գյուղի ծխական դպրոցը հիմնվել է 19-րդ դարի 60-ական թվականներին: 1868 թվականի դրությամբ աշակերտների թիվը հասնում էր 30-ի[10]: 1891-1914 թթ. դպրոցը չի գործել: Վերաբացվել է 1914/1915 թվականներին[11]: Այդ շրջանում դպրոցի գործունեությանը մեծապես օժանդակել է Կովկասյան բարեգործական ընկերությունը:խորանի մասըbalxo-surb harutyun-3

Դամբարաններ և Խարաբա գյուղատեղի. Գյուղի արևմտյան կողմում պահպանվել են նախաքրիստոնեական ժամանակաշրջանին վերաբերող դամբարաններ: Գյուղի շրջակայքում պահպանվել են նաև Խարաբա անունով երկու գյուղատեղի, որոնցից մեկում առկա են հիմնավեր եկեղեցու 1 abuli-surb astvatsatsinսրբատաշ քարեր, գերեզմանոց[12]:

Եկեղեցու վերաօծում. 2010 թվականի հուլիսի 3-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխա­նորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի Սուրբ Աստ­վածածին եկեղեցին: Հաջորդ օրը Ախալքալաքի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը նորաօծ եկեղեցում մատուցեց Սբ Պատարագ և կատարեց համայնքային մկրտություն: Բոլոր մկրտվողներին գեղեցիկ խաչեր նվիրեց եկեղեցու բարերար Ստեփան Խանջյանը[13]:

Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքր բարեկարգվել է ծագումով աբուլցի Ստեփան Խանջյանի բարերարությամբ:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Այդ մասին տե′ս Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006:

[2]Տե′ս նույն տեղում, էջ 33:

[3]Տե′ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802 (1), թ. 63-ի շրջ.-64:

[4]Տե′ս «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[5]Տե′ս ՀԱԱ, ֆ.56, ց. 15, գ. 795( մաս 3), թ. 241 շրջ.-242:

[6]Տե′ս Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 34:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 58-ի շրջ:

[9]ՀԱԱ,ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 17:

[10]Տե′ս ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ.-55:

[11]Տե′ս Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 32:

[12]Տե′ս նույն տեղում, էջ 35-36:

[13]«Էջմիածին», 2010, (Է), էջ 145:

ԱԼԱԹՈՒՄԱՆ - ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830 –ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:

3 alatumani surb erordutyun 1Ալաթուման գյուղի ներկայումս կանգունՍուրբ Երրորդություն եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու վերաբերյալ հիշատակություն կա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1839-1840-ական թվականների տեղեկագրում[1]: 20-րդ դարի առաջին տասնամյակում եկեղեցու ծխականների թիվը հասել է մոտ 684-ի[2]:

Վերանորոգություններ. 19-րդ դարի 50-ական թվականներին եկեղեցին վերանորոգության կարիք ուներ: Գյուղի հասարակության միջոցներով շինարարական աշխատանքներն իրականացվեցին 1856-1857-ական թվականներին.: Պահպանվել է նաև այդ մասին փաստող շինարարական արձանագրությունը. «ԱՐԴԵԱՄԲ ՀԱՍԱՐԱԿ ԺՈՂՈՎՐԴՈՑ ԳԼԽ(ԱՒՈՐ)Ք (Յ)ԱՆՈՒՆ Ս(ՈՒՐ)Բ ՅԵՐՐ(ՈՐԴՈՒԹ)Ե(ԱՆ) ԱԼ(Ա)Թ(Ո)ՒՄ(Ա)Ն ԳԵՂՋ. 1857 ՇԻՆԵՑԱՒ Ս(ՈՒՐ)Բ ՅԵԿԵՂԵՑԻՍ»[3]: 1885 թվականի դրությամբ եկեղեցին եղել է քարաշեն[4]: 1899 թվականին 2 alatumani surb erordutyunեկեղեցու շենքը վնասվել է տուժել է երկրաշարժից:[5]

Ճարտարապետություն. Եկեղեցին քարաշեն է, փայտածածկ: Ծածկի երեք առագաստները երեսապատված են թիթեղով: Պատկանում է եռանավ սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են 15.75x9,2 մ: Արևմտյան մուտքի վերևում վերնափեղկն է, իսկ ձախ կողմում կա հայերեն գրություն: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած, տեղ-տեղ երևում են որմնանկարներ: Որմնանկարներով զարդարված խորանը գտնվում է արևելյան մասում: Սրահի նավերը միմյանցից բաժանված են փայտյա սյուներով: Խորանի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Առաստաղը երեսապատված է տախտակներով: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[6]: Մուտքը բացված է արևմտյան պատին: Արևմտյան ճակտոնի գագաթին կառուցված է զանգակատունը: Եկեղեցու հիմնական մասերը կառուցված են անմշակ քարից[7]:

Ծխատեր քահանաներ. Ալաթուման գյուղի եկեղեցու քահանաներից են եղել Գրիգոր քհն. Տեր-Քերոբյանցը[8], Բարսեղ քհն. Տեր-Նիկողոսյանը[9] (քահանայագործել են 19-րդ դարի 60-70-ական թվականներին):1 alatumani-surb erordutyun

Դպրոց. Եկեղեցուն կից ծխական դպրոցի վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 19-րդ դարի 60-ական թվականներից[10]: 1868-1869-ական թվականներին դպրոցում սովորողների թիվը հասել է 30-ի: Այն հիմնականում գործել է տեղի բնակիչների տրամադրած միջոցների հաշվին[11]:

Եկեղեցու վերաօծում. Չնայած եկեղեցին կանգուն էր, սակայն ինչպես շատ ու շատ հայկական եկեղեցիներ, խորհրդային տարիներին այն ևս փակվում և հայտնվում է անմխիթար վիճակում: Եկեղեցու վերանորոգությունը և տարածքի բարեկարգումը նախաձեռնվում և իրականացվում է ծնունդով ջավախքցի Ալիկ Մակարյանի բարերարությամբ: Ի հիշատակ բարերարի հոր` եկեղեցու բակում կանգնեցվում է Խաչքար:

2013 թվականի նոյեմբերին,  ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի, վերաօծվեց Սուրբ Երրորդություն Եկեղեցին: Եկեղեցու վերաօծման կարգից հետո մատուցվեց Սբ և Անմահ Պատարագ[12]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց.1, գ. 457, թ. 52:

[2]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795(մաս3), թթ. 243 շրջ.-244:

[3]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 45:

[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[5]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 34, թ. 2:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ.17:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2-ի շրջ.:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55 շրջ.-56:

[12]Վիրահայոց թեմի մամլո դիվան:

ԱՐԱԿՈՎԱ - ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

1 aragva-surb gevorgis eklesiaԵկեղեցու կառուցում. Արակովա գյուղը Ջավախքի կենտրոնական բնակավայրերից է: Այն գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 7 կմ հյուսիս: Գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին իր ժամանակի աչքի ընկնող կառույցներից էր, որը հիմնադրվել է 1830-ական թվականներին: Եկեղեցու վերաբերյալ առաջին հիշատակությունները վերաբերում են 1840[1]-1841 թվականներին[2]: Քահանա է հիշատակվում Տեր-Գրիգորը[3]: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների նույն թվականի մեկ այլ տեղեկագրի համաձայն` տվյալ պահին գյուղն ունեցել է մեկ փայտաշեն ծխական եկեղեցի, 354 ծխական[4] :

Վերանորոգություններ. Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է Գրիգոր քահ. Տեր-Ավետիսյանի միջոցներով՝ Կարինից Աբասթուման գաղթած ճարտարապետ Գրիգոր Կիրակոսյանի նախագծով: Եկեղեցին կանգնած էր 12 սյուների վրա, որոնց վրա դրոշմված էին առաքյալների պատկերները[5]: Սակայն 1890-ական թվականներին եկեղեցին հնության պատճառով փակվում է, որի մասին վկայում են ժամանակի մամուլի հրապարակումները[6]: Եկեղեցու հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 1903-1905 թթ., իսկ հանդիսավոր օծումը` 1909 թվականին[7]:

Ճարտարապետություն. Կառուցված է մոխրագույն բազալտով և պատկանում է խաչաձև-գմբեթավոր տիպին: Ընդհանուր չափսերն են 24,21x13,44 մ: Գեղարվեստական-տարածական լուծումներում գործածված են գոթիկային բնորոշ հորիզոնական դիրքով երկարացված տարրեր՝ երկարավուն ձև ունեցող եռանկյուն պատուհաններ: Եկեղեցին ունի երեք մուտք՝ հյուսիսից, արևմուտքից և հարավից, որոնք բացված են երեք աստիճան բարձրության վրա: Սև և կարմիր տուֆից ութանիստ գմբեթը ծածկի արևելյան մասում է: Զանգակատունը կառուցված է տաճարի արևմտյան մասում: Եկեղեցու ծածկը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Շենքի արևելյան մասում է գտնվում Սբ Խորանը՝ աջ և ձախ ավանդատներով: Սրահը բաժանված է երեք նավերի: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը:arakova surb gevorg

Քահանաներ. Արակովա գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում քահանայագործել են Գրիգոր քահ. Տեր-Ավետիսյանը, Կարապետ քահ. Դավթյանը[8], Գրիգոր քահ. Տեր-Կարապետյանը[9] և այլք:

Դպրոց. 1860-ական թվականների դրությամբ գյուղն ունեցել է եկեղեցա-ծխական դպրոց: Ըստ Վրաստանի և Իմերեթի թեմի 1869 թվականին դպրոցների վերաբերյալ տեղեկագրի` դպրոցը հիմնադրել է Գրիգոր քահ. Տեր-Ավետիսյանը եկեղեցու գավթում[10]: 1885 թվականին դպրոցը փակվել է, վերածվել պահեստի: Գյուղում շարունակել է գործել ռուսական արքունական դպրոցը[11]:

Գերեզմանատուն. Տարածվում է եկեղեցու բակում: Տեղում պահպանվել են 19-րդ դարի տապանաքարեր[12]:

Հին եկեղեցի. Նոր եկեղեցուց հյուսիս պահպանվում են նաև վաղ միջնադարյան հիմնավեր եկեղեցու մնացորդներ[13] :

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. 1930-ական թվականներին խորհրդային իշխանության որոշումով եկեղեցին փակվում է և վերածվում պահեստի, իսկ քահանան բռնադատվում և աքսորվում:

Եկեղեցին ու վերաօծումը. 2000 թվականին, ծնունդով Արակովայից մոսկվայաբնակ նախկին համագյուղացիների և երջանկահիշատակ Մերուժան Թութունջյանի բարերարությամբ ու ազգաբնակչության ջանքերով վերականգնվում է եկեղեցու փլված գմբեթը, հիմնովին բարեկարգվում եկեղեցու մերձակա տարածքը:

2006 թվականի հոկտեմբերի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և մասնակցությամբ՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի և տեղի քահանայաց դասի, վերաօծվում և հավատացյալ ժողովրդի առջև իր դռներն է բացում Սուրբ Գևորգ եկեղեցին[14]:

2017 թվականի հունիսի 10-ին օծվեց Սուրբ Գևորգ եկեղեցու նորակառույց Սուրբ Խորանը՝ կառուցված նախկին արակովայաբնակ Արմեն Յայլախանյանի միջոցներով:

Սուրբ Գևորգ եկեղեցուն կից այսօր գործում է «Խրիմյան Հայրիկ» նախակրթարանը, որտեղ իրենց հոգևոր դաստիարակությունն են ստանում Արակովայի և հարակից գյուղերի երեխաները[15]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1005, թ. 1:

[3] Նույն տեղում, թ. 22:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802 (մաս 1), թ. 63-ի շրջ.-64:

[5]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 86:

[6] «Նոր Դար»1896, N 201, էջ 3; «Մշակ», 1901, N 98, էջ 3:

[7] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 715, թ. 2:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 743, թ. 3:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[11]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 85-86:

[12]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 88:

[13]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[14]«Էջմիածին», 2006, Ժ-ԺԱ, էջ 144:

[15]Վիրահայոց թեմի մամլո դիվան:

ԱՐԱԿՈՎԱ - ՍՐԲՈՑ ԿՈՒՍԱՆԱՑ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2001 ԹՎԱԿԱՆԻՆ:

arakova-srboc kusanac-1Եկեղեցու կառուցում.Արակովա գյուղի Սրբոց Կուսանաց եկեղեցին հիմնադրվել է 2001 թվականին` ի հիշատակ վաղամեռիկ Հայաստան Յայլախանյանի: Եկեղեցին օծվել է 2001 թվականի հոկտեմբերին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Գևորգ արքեպս. Սերյադարյանի կողմից: Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամուել քհն. Թորոսյանը: Եկեղեցին կառուցվել է Հ. Յայլախանյանի կողմից՝ ընտանիքի բարեկամների աջակցությամբ: Եկեղեցին գտնվում է գյուղին կից զառիթափ բարձունքի վրա[1]:arakova-srboc kusanac-2

Ճարտարապետություն.Եկեղեցին կառուցված է տրավերտինից: Ընդհանուր չափսերն են 8x6,5մ: Պատկանում է խաչաձև-գմբեթավոր տիպին: Պատերի և տանիքի միացման տեղերում առկա են քիվեր: Մուտքն արևմտյան կողմից է, որի վերևում հայերեն քառատող գրություն է արված: Տանիքի արևմտյան մասում վեց սյուների վրա հենվող զանգակատունն է: Գմբեթը կազմված է ութ նիստերից, որտեղ բացված են չորս պատուհաններ: Եկեղեցու ծածկը երեսապատված է տուֆի սալիկներով: Շինության արևելյան մասում է գտնվում Սուրբ Խորանը, իսկ հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[2]:

Տարիների ընթացքում եկեղեցին դարձել է յուրօրինակ ուխտատեղի:

 

Վիրահայոցթեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]«Էջմիածին», 2001, (Ժ-ԺԱ), էջ135:

[2]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

 

ԲԱԼԽՈ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

44148922 307827906683373 3358713117516234752 nԵկեղեցու կառուցում. Բալխո գյուղի եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին, գյուղի բնակիչների նախաձեռնությամբ: Սուրբ Հարություն անվամբ եկեղեցին հիշատակված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1839-1840-ական թվականների ցանկում[1]: 1868 թվականի վերանորոգման առթիվ եկեղեցու արևմտյան կողմից բացված մուտքի բարավորին արված շինարարական արձանագրու­թյունում այն հիշատակվում է Սուրբ Հարություն անվամբ[2], իսկ ահա, 1869 թվականից սկսած, արխիվային վավերագրերում հիշատակվում է Սուրբ Սահակ Պարթև անվամբ[3]:

1868 թվականին Մինաս քհն. Մկրտչյանի գլխավորությամբ իրականացվել են հին եկեղեցու տեղում նոր եկեղեցու շինարարության աշխատանքները: Հետագայում`1898 թվականին, կառուցվել է եկեղեցու պարիսպը: Պահպանվել են նաև դա փաստող համապատասխան շինարարական արձանագրությունները[4]: Վերակառուցումից հետո եկեղեցին օծվել և հետագայում հիշատակվել է Սուրբ Հարություն անունով:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է կարմիր տուֆից: Պատկանում է երկթեք սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են` 17,1x9,50մ: Որպես եկեղեցու գեղարվեստական-դեկորատիվ միջոց, գործածվել են կոմպոզիցիոն դեկորատիվ որմնասյուներ: Հարավային և հյուսիսային պատերին բացված են քառանկյուն, իսկ արևմտյան և արևելյան պատերին՝ կիսաշրջանաձև պատուհաններ: Մուտքը արևմտյան կողմից է: Արևմտյան ճակատին քանդակված է խաչ, որի ներքևում երկշարք հայերեն գրություն կա: Տանիքի արևմտյան կողմից կառուցված է զանգակատունը: Երկթեք տանիքը երեսապատված է թիթեղով: Սրահը բաժանված է 44082463նավերի, որոնք միմյանց են կապվում կամարներով: Արևելյան մասում խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[5]:

Ծխատեր քահանաներ. 1830-1870-ական թվականներին Սուրբ Հարություն (Սահակ Պարթև) եկեղեցում քահանայագործել է Մինաս քհն. Մկրտչյանը[6]:

Դպրոց. Գյուղի եկեղեցական ծխական դպրոցի վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում՝ սկսած 1860-ական թվականներից: Համաձայն 1865 թվականի Ախալքալաքի և Ծալկայի դպրոցների վիճակի տեղեկագրի` աշակերտների թիվը տվյալ պահին եղել է 21[7]:

Եկեղեցին խորհրդային տարիներին. Եկեղեցին խորհրդային տարիներին,  կորցնելով իր գործառույթները, վերածվել էր կոլտնտեսության պահեստի, իսկ հետխորհրդային շրջանում մատնվել անուշադրության: Աղոթազուրկ և անխնամ մնացած եկեղեցին հետագայում մասնակի վերանորոգվել է գյուղի արժանավոր զավակների բարերարությամբ: 2004 թվականին, եկեղեցու առաջին մասնակի վերանորոգումից հետո, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի կողմից կատարվեց եկեղեցու օրհնության կարգ, և տաճարը դարձավ Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներից մեկը[8]:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. 2018 թվականի օգոստոսի 25-ին  տեղի ունեցավ Բալխո գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը: Այն վերանորոգվեց  գյուղի արժանավոր զավակ,  ռուսաստանաբնակ Մեսրոպ Մովսիսյանի բարերարությամբ:

Եկեղեցին վերաօծվեց Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Արժանապատիվ Քահանա Հայրեր  Տեր Տաթև Մարուքյանի, Տեր Թադեոս Տեր-Մկրտչյանի ու Տեր Տիգրան  Մխիթարյանի մասնակցությամբ: Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Հարություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:

Վերակառուցված և վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Արակովայի «Սուրբ Գևորգ» եկեղեցու ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թադևոս քահանա Տեր-Մկրտչյանը[9]:


[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457. թ. 50:

[2]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 94:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց.1, գ. 3856, թ. 9:

[4]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[6]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույն տեղում, գ. 3868, թ.17:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2-ի շրջ.:

[8]Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան:

[9] Վիրահայոց թեմի մամլո դիվան:

ԲԱՐԱԼԵԹ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

1 baraleti-surb astvatsatsinis eklesiaԲարալեթը Ջավախքի խառն ազգային կազմ ունեցող գյուղերից է եղել: Այստեղ կողք կողքի բնակվել են հայեր և վրացիներ: Այսպես` 1873 թվականի դրությամբ գյուղի 80 տների 2/3-ը հայեր էին, իսկ 1/3-ը՝ վրացիներ[1]: Մինչև հայկական եկեղեցու կառուցումը, հայերն ու վրացիները աղոթել են 13-րդ դարում վրաց Թամար թագուհու որդի Գեորգի-Լաշայի կառուցած եկեղեցում: Այսօր գյուղում գոր­ծում են հայկակաև Սուրբ Աստվածածին և վրացական Սուրբ Ստեփանոս եկեղեցիները: Երկար տարիներ Բարալեթը հանդիսացել է շրջակա 23 գյուղերի հովվական կենտրոնը: Գյուղը հարուստ է նաև պատմական հուշարձաններով: Նրա հյուսիսային բարձունքներում մինչ օրս էլ պահպանված են միջնադա­րում կառուցված հայկական եկեղեցու գերեզմանատան և պարսպի փլատակները:

Եկեղեցու կառուցում. Սկզբնապես փայտաշեն Բարալեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է դեռևս 1855 թվականին, գյուղի հայ բնակչության միջոցներով[2]: Ընդհանուր առմամբ եկեղեցին հայտնի է երկու անուններով` Սուրբ Խաչ և Սուրբ Աստվածածին: Սուրբ Խաչ անվամբ հիշատակվում է մինչև 1840-ական թվականները[3], որից հետո` Սուրբ Աստվածածին անվամբ: Իր հերթին Սուրբ Աստվածածին անվամբ հին եկեղեցու տեղում 1869 թվականին կառուցվել է համանուն նոր եկեղեցին[4]: Պահպանվել է նաև այդ փաստող շինարարական արձանագրությունը[5]: Եկեղեցու հարավային կողմում տարածվում է գերեզմանոցը: Պահպանված տապանաքարերից2 baraleti-surb astvatsatsin-1 հնագույնները թվագրվում են 19-րդ դարի առաջին կեսով[6]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է տուֆից: Պատկանում է երկթեք սրահի տիպին: Արտաքին չափեսրն են 18,00x9,86 մ: Եկեղեցին շրջափակված է պարսպով[7]: Ճակատամասերը զարդանախշված չեն: Պատերի և տանիքի միջև տեղադրված են դեկորատիվ քիվեր: Հարավային և հյուսիսային պատերին բացված են քառանկյուն պատուհաններ: Արևմտյան պատին բացված է միակ քանդակազարդ մուտքը, որի վերևում հայերեն գրություն է արված: Տանիքը երկթեք է և երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած և ներկած են: Արևմտյան ճակտոնի գագաթին ութ սյուներով զանգակատունն է: Խորանը արևելյան մասում է` իր աջ և ձախ կողմերում կառուցված ավանդատներով: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է: Առաստաղը երեսապատված է պլաստիկ մոդուլներով, իսկ ներսից կորաձև է[8]:

Ծխատեր քահանաներ. 1850-ական թվականներին եկեղեցում քահանայագործել է Կարապետ քահ. Տեր-Մարտիրոսյանը[9], 1860-ական թվականներին` Հակոբ քահ. Տեր-Կարապետյանը[10], 1870-80-ական թվականներին` Կարապետ քահ. Տեր-Կարապետյանը[11], 1900-ական թվականներին` Ենովք քահ. Սեֆերյանը[12]:

Դպրոց. 1860-1870-ական թվականներին գյուղում գործել է եկեղեցա-ծխական դպրոց, որը 1880-ական թվականներին պետական դպրոցի բացման պատճառով փակվել է: 1895 թվականին 2 baraleti-surb astvatsatsin-2գյուղում բացվել է նաև գրադարան-ընթերցարան[13]:

Եկեղեցու վերականգնում և վերաօծում. 1930-ական թվականներին եկեղեցին փակվել և օգտագործվել է՝ իբրև հացահատիկի պահեստ: Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար և քայքայված վիճակը տարինե­րով հանգիստ չէր տալիս տեղի հայությանը: Ի վերջո, 2004 թվականին, բարալեթցիների նախա­ձեռնությամբ, Ռուսաստանում և Հայաստանում ապրող գյուղի նախկին բնակիչների նվիրատվությունների շնորհիվ, եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվեց, բարեկարգ­վեց և պարսպապատվեց:

2005 թվականի նոյեմբերի 20-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վագգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին:

Սրբազան Հայրը Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կանոնների համաձայն կատարեց վերաօծման կարգը, Օրհնության Գիր հանձնեց գլխավոր նվիրատուներին, որին հաջորդեց Սբ Պատարագի արարողությունը[14]:

Եկեղեցու բակում Պետրոսյան գերդաստանի կողմից տեղադրվել է Սուրբ Աստվածածնին նվիրված խաչքար: Տարածքում պահպանվում են նաև տարբեր ժամանակաշրջանների հայկական ծաղկած խաչով տապանաքարեր[15]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 102:

[2]«Էջմիածին», 2005, Ժ-ԺԱ, էջ 157:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[4]«Նոր-Դար», 1895, N 150, էջ 3:

[5]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 105:

[6]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 105-106:

[7]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

   Վիրահայոց թեմ:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 888, թ. 2:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 869, թ. 2:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 873, թ. 2; գ. 906, թ. 3:

[12]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 878, թ. 2:

[13] «Մուրճ», 1896, N 12, էջ 1642:

[14]«Էջմիածին», 2005, Ժ-ԺԱ, էջ 156:

[15]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

   Վիրահայոց թեմ:

ԲԵԺԱՆՈ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

2 bezhano-surb minasis eklesiaԲեժանոն (Ջանճղա (Ճանճղա), հայաբնակ գյուղ է Ախալքալաքի շրջանում: Հայտնի է, որ մինչև նոր եկեղեցու կառուցումը, գյուղի բնակիչները եկեղեցական ծիսաարարողությունները կատարել են «Կարմիր ժամ» կոչվող եկեղեցում, որը կառուցված էր կարմրագույն սրբատաշ քարից: Առ այսօր եկեղեցին իր կանգուն մնացած պատերով ծառայում է որպես ուխտատեղի: Ներկայիս գործող եկեղեցին կրում է Սուրբ Մինաս Եգիպտացու անունը, ում մասին, ի դեպ, խոսվում է «Վարք Սրբոց» գրքում[1]:

Եկեղեցու կառուցում. Բեժանոյի Սուրբ Մինաս միանավ բազիլիկ եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին: Համաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1840 թվականի տեղեկագրի` եկեղեցու ծխականների թիվը եղել է մոտ 196[2]: 1840-ական թվականներին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[3]: 1899 թվականին եկեղեցին վնասվել էերկրաշարժից, սակայն 1906 թվականինհիմնովինվերակառուցվել է: Այդ է վկայում եկեղեցուհարավայինմուտքիցվերեղածարձանագրությունը[4]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է մոխրագույն տուֆից: Պատկանում է սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են 18,72x10,64 մ: Հարավային և հյուսիսային պատերին բացված են կիսաշրջանաձև պատուհաններ: Երկու մուտքերը բացված են հարավային և արևմտյան կողմերից: Հարավային մուտքի վերևում խաչքար է քանդակված, իսկ արևմտյան մուտքի վերևում` 1 առաջինը bezhano-surb minasis eklesia-խաչաձև քանդակ: Մուտքի աջ կողմում քառատող հայերեն գրություն է արված. ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ 1906 Թ. | ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ 2007 Թ.-ԻՆ | ԲԱՐԵՐԱՐՆԵՐ ՎԱՍԻԼ ԵՎ ՎԻԿՏՈՐ | ՍԱՐԳՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ: Տանիքի արևմտյան մասում զանգակատունն է: Եկեղեցու կոր տանիքը երեսապատված է թիթեղով: Առաստաղը կամարաձև է: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Արևելյան մասում կառուցված է խորանը, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[5]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Մինաս Եկեղեցու քահանաներից են եղելԳրիգոր քհն. Տեր-Քերոբյանցը[6], Գրիգոր քհն. Սարգսյանը, Հակոբ քհն. Քերոբյանցը[7], ովքեր քահանայագործել են 1860-1870-ական թվականներին:

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակություն կա 1860-ական թվականների արխիվային վավերագրերում: Մասնավորապես, 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն, այն հիմնադրվել է 1863 թվականին տեղի հասարակության միջոցներով: Տվյալ պահին աշակերտների թիվը եղել է 54[8] (1865 թ.-ին` 47 էր)[9]:

Եկեղեցին 21-րդ դարում. Եկեղեցու վերանորոգչական հետագա աշխատանքներ իրականացվել են միայն 2006-2007 թվականներին: Եկեղեցին վերանորոգվել է ծագումով նույն գյուղից Վասիլ և Վանիկ Սարգսյան եղբայրների նյութական օժանդակությամբ:2007 թվականի օգոստոսի 17-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիկոպոս Միրզախանյանի ձեռամբ և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի` վերաօծվեց Բեժանո գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին[10]: Անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցվեց Ախալքալաքի շրջանի հայության հոգևոր հովիվ Տ. Սամվել քահանա Թորոսյանի ձեռամբ: Առաջնորդ Սրբազան Հայրը գնահատանքի և օրհնության իր խոսքն ուղղեց եկեղեցու վերականգնման գործում զգալի ներդրում կատարած Սարգսյանների ընտանիքին և շինարարներին՝ նրանց փոխանցելով առաջնորդական Օրհնության գիր և հուշանվերներ[11]:

Բեժանո գյուղից 0.5 կմ արևելք պահպանվել են նաև «Կաթնաղբյուրի ժամ» կոչված եկեղեցու ավերակները: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների, եկեղեցու կառույցը բնորոշ է ԺԲ-ԺԳ դարերին: Գյուղի հարավ-արևելյան կողմում պահպանվել են սրբատաշ քարով կառուցված մեկ այլ` «Վանք» անվամբ եկեղեցու հիմնապատերը: Գյուղում կան նաև այլ սրբություններ, որոնք պահպանվում են գյուղացիների տանը[12]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] «Նորաշեն», 2007, /4/(10), էջ 6:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ.4-ի շրջ.:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802 (1), թ. 63-ի շրջ.-64:

[4] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 113:

[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[6]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 944, թ. 2; գ. 947, թ. 2

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 953, թ. 2; 4:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2-ի շրջ.:

[10]«Էջմիածին», 2007, Ը, էջ 144:

[11]Վիրահայոց Թեմի մամլո դիվան, «Էջմիածին», 2007, Ը, էջ 144:

[12] Ս. Կարապետյան, նույն տեղում:

ԲՈՒՂԱՇԵՆ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

1 bughasheni-surb harutyunԵկեղեցու հիմնադրում. 1830 թվականին Կարնո գավառի Տանձուտ և Բռնակապան գյուղերի հայ բնակիչները վերաբնակեցվել են Բուղաշենում: Այդ տարիներին էլ ժողովրդի միջոցներով գյուղում կառուցվել է փայտաշեն, ապա՝ քարաշեն, փայտածածկ եկեղեցի: Եկեղեցին օծվել է Սուրբ Հարություն անվամբ: 1840 թվականի դրությամբ եկեղեցու ծխականների թիվը եղել է 111[1]: 1840-ական թվականներին այն դեռևս փայտաշեն էր,[2] 1880-ական թվականներին` քարաշեն, փայտածածկ[3]: 1899 թվականին եկեղեցին ավերվել է երկրաշարժից, հիմնովին վերանորոգվել՝ 1909 թվականին: Պահպանվել է նաև վերանորոգումը փաստող շինարարական արձանագրությունը[4]:Եկեղեցին վերանորոգումից հետո գործել է մինչև 1930-ական թվականները: Խորհրդային տարիներին այն փակվել և վերածվել է պահեստի, իսկ քահանան՝ աքսորվել[5]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է մոխրագույն տուֆից: Պատկանում էերկթեք սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են 15,93x10,14 մ: 2 bughasheni-surb harutiunis eklesiaԱրևմտյան ճակատը կառուցված է սրբատաշ քարով: Նույն կողմի ճակտոնին կանգուն է վեց սյուների վրա հենված սրածայր վեղարով զանգակատունը[6]:Եկեղեցու ճակատամասերը զարդանախշած չեն: Պատուհանները բացված են հարավային և հյուսիսային պատերին: Մուտքը բացված է արևմտյան պատին: Մուտքի վերևում հայերեն լեզվով արձանագրություն կա: Երկթեք տանիքը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Արևելյան մասում խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է: Առաստաղը երեսապատած է պլաստիկ մոդուլներով[7]:

Ծխատերքահանաներ. Բուղաշեն գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու քահանաներից են եղել Մարտիրոս Սաղաթելյանը[8], Մինաս քահ. Մկրտչյանը[9], Գալուստ քահ. 3 եթե հարմար է կամ որպես 2 -րդ խորանի մասը bughasheni-surb harutyunՊալյանցը[10], ովքեր քահանայագործել են 1830-1880-ական թվականներին:

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակությունների կարելի է հանդիպել 1860-ական թվականներին վերաբերող փաստաթղթերում: Մասնավորապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների 1869 թվականի տեղեկագրի համաձայն՝ Բուղաշեն գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը տվյալ պահին ունեցել է 28 աշակերտ: Այն հիմնադրվել է տեղի հասարակության միջոցներով, 1864 թվականին[11]:

Եկեղեցու վերաօծում. 2009 թվականի օգոստոսի 8-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի՝ վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղի Սուրբ Հարություն եկեղեցին, որին հաջորդեց անդրանիկ պատարագի մատուցումը: Սուրբ Հարություն եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է ծնունդով բուղաշենցի, ռուսաստանաբնակ Խաչատուր Եղոյանի միջոցներով[12]
 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802(1), թ. 63-ի շրջ.-64:

[3]«Արձագանք», 1885, N 3, էջ43:

[4]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 126:

[5]Վիրահայոցթեմիմամլոդիվանըwww.aysor.am/am/news/2009/08/13/churchsacr/49626

[6]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 50:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1031, թ. 2:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1044, թ. 2:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-իշրջ.-56:

[12]Վիրահայոցթեմիմամլոդիվանըwww.aysor.am/am/news/2009/08/13/churchsacr/49626

ԳՈՒՄԲՈՒՐԴՈ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿ¬ԵՂԵՑԻ, ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 2017 ԹՎԱԿԱՆԻՆ:

IMG 2468Եկեղեցու կառուցում. Գումբուրդո գյուղի արևմտյան եզրին` դեպի Կուր գետը նայող զառիթափ բարձունքի վրա,[1] «Խաչի Դուրան» տեղանքում է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 2011 թվականին, Գումբուրդոյի բարեպաշտ հայորդիներ Խաչատուր և Սայաթ Սահարյանների նախաձեռնությամբ և բարերարությամբ: 2017 թվականի ապրիլի 22-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ, սրբալույս մյուռոնով օծվեց նորակառույց IMG 2471Սուրբ Խաչ եկեղեցին: Անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցվեց Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի կողմից:

Ճարտարապետությունը.Եկեղեցին կառուցված է կարմիր տուֆից: Ընդհանուր չափսերն են 6x9,5մ: Պատկանում է խաչաձև-գմբեթավոր տիպին: Ճակատամասերը զարդանախշած չեն: Պատերի և տանիքի միացման տեղերում առկա են քիվեր: Մուտքն արևմտյան կողմից է, որի վերևում հայերեն քառատող գրություն է արված: Գյուբորդո 1Տանիքի արևմտյան մասում՝ 6 սյուների վրա, կառուցված է զանգակատունը: Գմբեթը կազմված է ութ նիստերից, որտեղ բացված են 4 պատուհաններ: Եկեղեցու ծածկը երեսապատված է տուֆի սալիկներով: Շինության արևելյան մասում՝ չորս աստիճան բարձրության վրա, կառուցված է խորանը, իսկ հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[2]:

Ժողովրդական ավանդություն. «Խաչի Դուրան» տեղանքում կառուցված նոր եկեղեցու շնորհիվ գումբուրդոցիները հնարավորություն ունեցան Սուրբ Զատկի ավանդական տոնակատարությունն արդեն հավուր պատշաճի նշելու՝ հոգևոր կանոններով և ծիսական համապատասխան արարողություններով: Գումբուրդո գյուղում իրականացվող այս ծիսական արարողակարգը տարածաշրջանում եզակի է իր բնույթով և հավատավոր ժողովրդի համընդհանուր մասնակցության առումով:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]«Էջմիածին», 2001, (Ժ-ԺԱ), էջ135:

[2]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

 

ԴԱԴԵՇ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, 1867 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՂՄՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆ, ՀԻՄՆՈՎԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ 2015Թ.:

2 dasdeshi-surb astvatsatsinis eklesiaԴադեշ գյուղը գտնվում է Ախալքալաքից 13 կմ հարավ-արևմուտք: Գյուղի բնակիչների նախնիներն այստեղ հաստատվել են 1830 թվականի կեսերին, Էրզրումի նահանգի Աշկալա գյուղից, Մուշից, Կարսից: Գյուղում պահպանված ուշագրավ կառույցներից է Սուրբ Աստվածածին հին եկեղեցին[1]։

Եկեղեցու հիմնադրում. Դադեշ գյուղում եղել են Սուրբ Աստվածածին անվամբ հին և նոր եկեղեցիներ: Հին եկեղեցին հիմնադրվել է 10-11-րդ դարերում: 19-րդ դարում գյուղում վերաբնակեցված հայերը նախ նորոգել են հին կիսախարխուլ եկեղեցին, ապա 1848 թվականին եկեղեցու օծման խնդրանքով դիմել են Ախալցխայի Հոգևոր կառավարությանը[2]: 1867-1868 թվականներին հին եկեղեցու հարավային կողմում կառուցվել է նոր համանուն եկեղեցին[3]: 1885 թվականի դրությամբ եկեղեցին քարաշեն էր, փայտածածկ[4]: Գյուղի բնակիչների վկայությամբ նոր եկեղեցին եղել է գմբեթավոր, որն էլ հետագայում փլուզվել է:

Ճարտարապետություն. Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է գմբեթավոր սրահի տիպին: Ընդհանուր չափսերն են 19,47x10,6մ: Շինարարության ժամանակ որպես կապակցանյութ գործածվել է կիրը, ինչը պարզորոշ երևում է շինության ճակատամասերին: Հյուսիսային և հարավային պատերին բացված են ուղղանկյուն պատուհաններ: Հյուսիսային պատին կից պահպանվել է միջնադարյան հին եկեղեցուց մի հատված: Եկեղեցու մուտքը արևմտյան կողմից է: Տանիքի 1 dadeshi-surb astvatsatsinարևմտյան մասում է գտնվում զանգակատունը, իսկ տանիքի կենտրոնական մասում կանգնած է ութանիստ գմբեթը: Գմբեթի նիստերին բացված են ուղղանկյուն պատուհաններ: Ներքին տարածքը երեք սյուներով բաժանված է խոյակների: Արևելյան մասում է գտնվում քանդակազարդ Սբ. Խորանը՝ իր աջ և ձախ ավանդատներով: Մկրտության ավազանը հյուսիսային պատի մեջ է[5]:

Ծխատերքահանաներ. Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Մարտիրոս քահ. Մահտեսի Հովսեփյանը, Կարապետ քահ. Տեր-Գաբրիելյանցը[6], Զաքարիա վարդապետ Զաղունեանցը[7], ովքեր քահանայագործել են 1850-1880-ական թվականներին:

Դպրոց. 1869 թվականի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցական տեղեկագրի համաձայն` Դադեշ գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է գյուղի հասարակության միջոցներով 1864 թվականին: Տվյալ պահին ունեցել է 20 սովորող, 1 ուսուցիչ[8]:

Եկեղեցու վերաօծում.Դադեշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին խորհրդային տարիներից ի վեր չի գործել: Եկեղեցու վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2014 թվականին, ավարտվել` 2017 թվականին: 2017 թվականի հունիսի 10-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, կատարվեց վերակառուցման ընթացքի մեջ գտնվող Սուրբ Աստվածածին հին եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերի ու զանգի օծման արարողությունը։ 2017 թվականի սեպտեմբերին 16-ին՝ իր առաջին օծումից տասնամյակներ անց, հիմնովին վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ: Եկեղեցին վերականգնվել է ռուսաստանաբնակ Լյուդվիգ Թումասյանի ընտանիքի և Ռուսաստանի Դաշնությունից նրանց աջակցող հարազատների և ընկերների բարերարությամբ: Սուրբ Աստվածածին եկեղեցում անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց առաջին մկրտությունը[9]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 153:

[2]Տես նույն տեղում:

[3]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 5094, թ. 1 և շրջ.:

[4]«Արձագանք», 1885, N 3,էջ 41:

[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 16-ի շրջ.; ց. 2, գ. 5488, թ. 2; գ. 5503, թ. 3:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5473, թ. 2:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53 շ.-54:

[9]Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:http://armenianchurch.ge/hy/news/34-news/1395-yekeghecu-ocum:

ԴԻԼԻՍԿԱ - ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:

3 diliska surb sargisԴիլիսկան Ջավախքի բազմամարդ գյուղերից մեկն է: Գյուղում պահպանված հնագիտական հուշարձանները վկայում են, որ Դիլիսկան բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից: Վերջինս Ջավախքի այն սակավաթիվ գյուղերից է, որը 1830 թվականին Կարնո հայտնի գաղթի ժամանակ ուներ տեղաբնիկ հայ բնակչություն[1]:

Եկեղեցու հիմնադրում. Ախալքալաքի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին հիշատակված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1840 թվականի եկեղեցիների տեղեկագրում, համաձայն որի եկեղեցու ծխականների թիվը տվյալ պահին եղել է 499[2]: Նոր եկեղեցին կառուցվել է 1870-ական թվականների սկզբին[3]: 1885 թվականին եկեղեցին քարաշեն էր, փայտածածկ: Այն ունեցել է նաև Գրիգոր վարդապետի ձեռքով գրված ձեռագիր Ավետարան[4]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով, պատկանում է միանավ դահլիճի տիպին: Բացառություն է կազմում արևմտյան ճակատը, որը կառուցված է սրբատաշ քարից: Պատերին ներքուստ ագուցված են 15-16-րդ դարերի խաչքարեր: Եկեղեցու արտաքին չափսերն են 19,68x12 մ: 2diliska surb sargisԱրևմտյան ճակտոնի գագաթին վեց սյունով զանգակատունն է[5]: Մուտքը արևմտյան կողմից է: Վերջինիս ճակատային մասից բացված է կիսաշրջանաձև պատուհան: Ծածկը կորաձև է: Նախկինում եղել է փայտաշեն, իսկ այժմ երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքը չորս զույգ փայտե սյուներով բաժանված է եղել երեք նավերի, այժմ՝ առանց որևէ օժանդակ սյան մեկ մեծ սրահ է: Սուրբ Խորանը կառուցված է արևելյան մասում՝ իր աջ և ձախ ավանդատներով: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[6]:

Ծխատեր քահանաներ. 1830-40-ական թվականներին Սուրբ Սարգիս եկեղեցում քահանայագործել է Տեր-Հովհաննես քահ. Տեր-Սարգսյանը: Դպիրներն են եղել Հովհաննես Տեր-Բարսեղյանը, Ալեքսանդր Վարդանյանը, Տոնական Համբարյանը[7]:

Դպրոց. 1837 թվականին գյուղում հիմնվել է խալֆայական կարգի առաջին դպրոցը[8]: 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցական տեղեկագրի համաձայն` Դիլիսկա գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1864 թվականին գյուղի հասարակության միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 70 սովորող, մեկ ուսուցիչ[9]: Դպրոցը գործել է մինչև 1885 թվականը: Հետագայում գյուղում բացվել է ռուսական պետական դպրոց, որը գործել է մինչև 1918 թվականի[10]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Ինչպես բազմաթիվ եկեղեցիներ, Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ևս Խորհրդային տարիներին հայտնվում է տնտեսական 1 diliska surb sargisնշանակության շինության կարգավիճակում: Այդ տարիներին, եկեղեցին չծառայելով իր նպատակին, խոնավության ու անբարեկարգության պատճառով, աստիճանաբար հայտնվում է անմխիթար վիճակում: Սակայն հետագայում եկեղեցին և հարակից տարածքը ամբողջությամբ վերանորոգվում ու բարեկարգվում են ծնունդով Դիլիսկայից Սամվել Նահատակյանի նյութական աջակցությամբ ու բարերարութ­յամբ[11]:

Եկեղեցու վերաօծում. 2009 թվականի դեկտեմբերի 9-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցու վերաօծման ընթացքում կատարվեց տաճարի օրհնություն, ապա վերաօծվեցին տասնվեց սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները և խաչքարերը: Այնուհետեւ մատուցվեց անդրանիկ Սուրբ Պատարագը[12]:

Ջավախքում Սուրբ Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր երիտասարդների համախմբում է հայ եկեղեցու շուրջ: Ընդունված ավանդույթի համաձայն՝ այդ օրը երիտասարդները հեռու և մոտիկ գյուղերից ու բնակավայրերից, ուղևորվում են դեպի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին[13]:

Եկեղեցին այսօր էլ իր ակտիվ գործունեությունն է ծավալում: Ծագումով դիլիսկացի, այժմ ռուսաստանաբնակ Նաիրի Նահատակյանի բարերարությամբ, 2017 թվականին կրկին վերանորոգվեց Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցին ավելի շքեղ տեսք ստացավ՝ որմնանկարներով զարդանախշված խորանով և մկրտության սուրբ ավազանով: 2017 թվականի դեկտեմբերի 9-ին վերանորգված եկեղեցու բակում կատարվեց հայոց Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին և անհայտ զինվորին նվիրված խաչքարերի օծման արարողություն: Եկեղեցու և հիշատակի խաչքարերի օրհնության կարգը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ[14]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]«Էջմիածին», 2009, ԺԲ, էջ 134:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[3]«Մշակ», 1876, N 21, էջ 3:

[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 42:

[5]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 159-160:

[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 60-իշրջ.:

[8]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 159:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թթ. 54-55:

[10]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[12]«Էջմիածին», նույն տեղում:

[13]http://armtimes.com/hy/article/126956: Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:

[14] http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/1510-khachqar-diliska: Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:

ԶԱԿ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

2 axalqalaqi-zakvi-surb minasis eklesiaԵկեղեցու հիմնադրում. Զակը Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, որը գտնվում է «Կարմիր» կոչվող բլրի լանջին: Զակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Գյուղի եկեղեցու վերաբերյալ հիշատակության կարելի է հանդիպել 1839-1840 թվականների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի հոգևորականների և եկեղեցիների տեղեկագրում[1]: 1866 թվականի դրությամբ եկեղեցին փայտաշեն էր[2], 1885 թվականին` քարաշեն, փայտածածկ[3]: Հին եկեղեցու տեղում նորը կառուցելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին դեռևս 1885 թվականին, սակայն գործը ձգձվեց մինչև 1890-ական թվականները: Մասնավորապես 1893 թվականին սկսված շինարարական աշխատանքները կիսատ են մնում թույլտվության հետ կապված խնդիրների առաջացման պատճառով: 1895 թվականին թույլտվություն ստանալու խնդրանքով գյուղի բնակիչները խնդրագրով դիմում են Մկրտիչ կաթողիկոսի միջնորդությանը[4]: Նոր եկեղեցու կառուցման թույլտվությունը տրվեց միայն 1905 թվականին[5] և ավարտվում է 1909 թվականին: Հանդիսավոր օծումը տեղի ունեցավ 1911 թվականի ապրիլի 29-ին[6]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է բազալտից և պատկանում է բազիլիկ ճարտարապետական տիպին: Ընդհանուր չափսերն են 17,17x10,6 մ: Եկեղեցու հարավային, հյուսիսային և արևմտյան պատերին բացված են կիսաշրջանաձև պատուհաններ: Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան կողմերից: Արևմտյան կողմից աջ և ձախ պատերին կան երկու ելուստ, որոնց վրա հենվում է դեկորատիվ կամարը: Մուտքի վերևում տուֆ քարից խաչ է քանդակած: Տանիքի արևմտյան մասում երկհարկ զանգակատունն է, իսկ երկթեք տանիքը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Արևելյան մասում է տեղակայված Սուրբ Խորանը՝ աջ և ձախ կողմերում գտնվող ավանդատներով: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը: Առաստաղը երեսապատած է փայտե վահանակներով[7]:1 zakvi-surb minasis eklesia

Ծխատեր քահանաներ. 1830-40-ական թվականներին Սուրբ Մինաս եկեղեցում քահանայագործել է Տեր-Կարապետ քահ. Դավթյանը, դպիրներն են եղել Հակոբ Տեր-Կարապետյանը, Մարտիրոս Մկրտչյանը[8]:

Դպրոց. Համաձայն Վրաստանի և Իմերեթի թեմի 1869 թվականի տեղեկագրի` Զակ գյուղի դպրոցը հիմնվել է 1864 թվականին գյուղի հասարակության միջոցներով: 1869 թվականին ուներ 36 սովորող, 1 ուսուցիչ[9]:

Գերեզմանատուն. Գյուղի հյուսիս-արևմտյան եզրին տարածվում է գերեզմանոցը, որտեղ ի թիվս այլ տապանաքարերի, պահպանվում է նաև ծխատեր քահանա Տեր-Իսահակի շիրմաքարը[10]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին, մասնավորապես 1930-ական թվականներին, եկեղեցին փակվում և վերածվում հացահատիկի պահեստի: Հետխորհրդային տարիներին՝ 1990-ական թվականներին, համագյուղացի Շահեն Մարտիրոսյանի ջանքերով նախաձեռնվում են եկեղեցու մաքրման և բարեկարգման աշխատանքները: Հետագայում ռուսաստանաբնակ նախկին զակեցի Մնացական, Լևոն և Աշոտ Գասպարյան եղբայրների նյութական աջակցությամբ հիմնանորոգվում է Սուրբ Մինաս եկեղեցին և օրհնվում Շմավոն քհն. Սաղոյանի կողմից:

Եկեղեցու բակում զետեղված են Գասպարյան եղբայրների կողմից տեղադրված խաչքարեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների և Հայոց Վերածննդի:

Սուրբ Մինաս եկեղեցու բակում են գտնվում եկեղեցու հիմնադիր քահանայի և նրա որդու՝ Տեր Մակար և Տեր Հակոբ քհն. Կարապետյանների տապանաքարերը[11]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 50:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-իշրջ.:

[3]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[4]ՀԱԱ, ֆ. 56, ց. 18, գ. 289, թ. 2 ևշրջ.:

[5]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 8949, թ. 7 ևշրջ.:

[6]ՀԱԱ, ֆ. 35, ց.1, գ. 682, թթ. 8-9:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույնտեղում:

[9]ՀԱԱ, ֆ 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[10]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 173:

[11]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

ԼՈՄԱՏՈՒՐՑԽ - ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՇՏԱԿՎՈՒՄ Է 1840-ԱԿԱՆՆՆԵՐԻՑ:

2 Եկեղեցու հիմնադրում. Ախալքալաքից 17 կմ հյուսիս գտնվող Լոմատուրցխ գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ ամենավաղ հիշատակությունները հաղորդում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերը: Այն հայտնի է Սուրբ Փրկիչ և Սբ. Ամենափրկիչ անուններով: Այսպես` 1857-1860-ական թվականների տեղեկագրում այն հիշատակվում է Սբ. Փրկիչ անվամբ[1], 1864-1867-ական թվականների մեկ այլ տեղեկագրում` Սբ. Ամենափրկիչ[2]: 19-րդ դարի 60-ական թվականներին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[3]: «Արձագանք» թերթի տվյալների համաձայն` 1885 թվականին այն արդեն քարաշեն էր, փայտածածկ[4]: 19-րդ դարի 90-ական թվականներին եկեղեցին վերանորոգման կարիք ուներ: Կառավարության հարուցած արգելքների պատճառով սկսված շինարարական աշխատանքներն ընթացել են դժվարություններով[5]: 20-րդ դարի սկզբին եկեղեցին դարձյալ վթարային վիճակում էր: 1905 թվականին աշխատանքներ են ծավալվում հիմնովին նոր եկեղեցի կառուցելու ուղղությամբ: Ըստ եկեղեցու պատին արված արձանագրության՝ շինարարական աշխատանքները սկսվել են 1906 թվականին[6]:

Գյուղի հյուսիս-արևմտյան եզրին տարածվում է գյուղի գերեզմանոցը:

Ճարտարապետություն. Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցված է տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 16,82x9,67 մ: Հարավային և հյուսիսային 1-2պատերին բացված են կամարակապ պատուհանները: Մուտքը հարավային կողմից է: Տանիքի արևմտյան մասում կառուցված է զանգակատունը՝ հենված 4 սյուների վրա: Երկթեք ծածկը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքն իրենից ներկայացնում է մեկ մեծ դահլիճ, որտեղ ոչ մի բաժանող սյուն չկա: Պատերը սվաղած են և ներկած: Հյուսիսային մասում է գտնվում Սբ. Խորանն՝ աջ և ձախ կողմերի ավանդատներով: Հյուսիսային պատին տեղակայված է նաև մկրտության ավազանը: Կամարակապ առաստաղը երեսապատված է փայտե տախտակներով[7]:

Ծխատերքահանաներ. Սուրբ Փրկիչ եկեղեցու քահանաներից է եղել Ղուկաս քհն. Տեր-Բաղդասարյանը[8]:

Դպրոց. Լոմատուրցխ գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացվել է 1863 թվականին տեղի բնակիչների միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 20 սովորող[9]: Ուսուցիչներից է եղել Հովհաննես Տեր-Բաղդասարյանը[10]:

Եկեղեցու վերաօծում.Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին պատկանում է այն եկեղեցիների թվին, որը Խորհրդային Միության տարիներին իր գործառույթները կորցրեց և վերածվեց կոլտնտեսության պահեստի, ապա հարսանյաց և հոգեհացի արարողությունների սրահի, իսկ հետո մատնվեց անուշադրության:

2016 թվականին, նախկին լոմատուրցխեցի Սեդրակ և Արթուր Խաչատրյան եղբայրների նախաձեռնությամբ և բարեգործությամբ, կարճ ժամանակամիջոցում գյուղի շինարար երիտասարդների ակտիվ մասնակցությամբ և տեղացի Գևորգ Իրիցյանի համակարգմամբ իրականացվեցին եկեղեցու վերակառուցման աշխատանքները:

2017 թվականի հունիսի 11-ին, իր առաջին օծումից 111 տարի անց, գյուղի վերակառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ վերաօծման հանդիսավոր արարողությունը:

Եկեղեցու վերաօծումը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ: Դռնբացեքի արարողությունից հետո սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Փրկիչ եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները: Վերակառուցված և վերաօծված եկեղեցում կատարվեց անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը: Սուրբ Պատարագն ավարտվեց Վիրահայոց թեմի Առաջնորդի Պահպանիչ աղոթքով:

Տոնական օրը գյուղի բնակչության համար ավարտվեց Սեդրակ և Արթուր Խաչատրյանների կողմից կազմակերպված հյուրասիրությամբ[11]:

 

Վիրահայոցթեմ 

Վրաստանի հայկականպատմամշակութայինժառանգությանուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 40-ի շրջ.-41:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 56-ի շրջ.:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-ի շրջ.-75:

[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[5]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 8948, թ. 1 ևշրջ., 25-26:

[6]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 214:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2707, թ. 2; գ. 2713, թ. 2:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[10]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43:

[11]http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/1347-ekghecu-ocum: Վիրահայոց թեմի մամլո դիվան:

ԽԱՆԴՈ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

2 xando - surb xachis eklesiaԵկեղեցու հիմնադրում. ԽանդոգյուղըՍամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանի առավել մարդաշատ գյու­ղերից է:Գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 50-ական թվականներին: Եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 1856 թվականին[1]:

Մինչ այդ գյուղում, գործել է 10-11-րդ դարերի ծխական՝ Սուրբ Աստվածածին անվամբ եկեղեցին[2], որը վերանորոգվել է ազգաբնակչության կողմից և մինչ օրս կանգուն է։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1839-1840 թվականների տեղեկագրերում պահպանված են հիշատակություններ Սուրբ Աստվածածին և Սբ. Խաչը անվամբեկեղեցիների մասին[3]: Սկսած 1857 թվականից գյուղի ծխական եկեղեցի է հիշատակվում միայն Սուրբ Խաչը[4]: 1866 թվականի դրությամբ եկեղեցին փայտաշեն էր[5], 1885 թվականին` քարաշեն[6]: Եկեղեցու հարավային կողմում տարածվում է գերեզմանատունը[7]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 11,63x17,69 մ: Շինարարության ժամանակ որպես կապակցանյութ կիրառվել է կիրը: Արևմտյան պատը սվաղած է ցեմենտի լուծույթով: Մուտքը հարավային կողմից է: Մուտքի վերնամասում հայատառ գրությունով սալիկ կա: Տանիքը 1 xando surb xachերեսապատված է թիթեղով: Վերջինիս արևմտյան մասում կառուցված է զանգակատունը: Շինության արևելյան կողմում խորանն է[8]։

Ծխատերքահանաներ. 1839-1870-ական թվականներին գյուղի ծխական քահանա է հիշատակվում Տեր Վարդան Տեր-Ստեփանյանցը, դպիրներ`Թորոս Կյուրեղյանը, Հարություն Խաչատրյանը[9], 1880-ական թվականներին` Խաչատուր Տեր-Վարդանյանը[10]:

Դպրոց. Համաձայն Վրաստանի և Իմերեթի թեմի 1869 թվականի դպրոցների տեղեկագրի` գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1864 թվականին հասարակության միջոցներով: 1869 թվականի դրությամբ դպրոցն ունեցել է 60 սովորող, 1 ուսուցիչ[11]:

Եկեղեցու վերաօծում.2006 թվականի դրությամբ եկեղեցին կիսավեր էր և քայքայված: Սուրբ Խաչ կիսափուլ եկեղեցին հիմնովին նորոգվել և տարածքը բարե­կարգվել է ծնունդով Խանդո գյուղից Արկադի և Համբարձում Թորոսյանների բարերարութ­յամբ: Մինչ այդ, 2003 թվականին, Թորոսյաններն իրենց ընկերների հետ միասին վերանորոգել են նաև 10-11-րդդդ. հիմնադր­ված Սուրբ Աստվածածին (Ս. Մարկոս) եկեղեցին: Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման արարողությունը Խանդո գյուղի համար դարձավ վերջին տասնամյակների մեծագույն իրադարձությունը: 2009 թվականի մայիսի 8-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի և հոգևոր դասի, վերաօծվեց Խանդո գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին[12]:Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կատարեց վերաօծման հանդիսավոր կարգը, որին հաջորդեց անդրանիկ պատարագի արարողությունը: Հավարտ պատարագի եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն և մա­տաղի օրհնություն[13]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3436, թ.8:

[2]Ս. Կարաեպտյան. Ջավախք, Երևան, 2006, էջ 217:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 49-ի շրջ.; գ. 3800, թ. 4-ի շրջ:

[4]ՀԱԱ, ֆ. 53,ց. 1, գ. 3830, թ. 42-ի շրջ.-43:

[5]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-ի շրջ.:

[6]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[7]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 220:

[8]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույն տեղում; ց. 2, գ. 2772, թ. 2; գ. 2774, թ. 2:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2797, թ. 3:

[11]ՀԱԱ, ֆ 53, ց. 1, գ. 3977, թ. 54-իշրջ.-55:

[12]«Էջմիածին», 2009 (Ե), էջ 142-143:

[13]Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:

ԿԱՐԾԱԽ - ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:

2.2Եկեղեցու հիմնադրում և վերանորոգություններ. Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղը հնամենի հայաբնակ գյուղերից է: Գյուղի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու մասին հիշատակվում է 1839-1840 թվականների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի հոգևորականների և եկեղեցիների տեղեկագրում[1]:

1860 թվականին կարծախցիները նախատեսում էին վերանորոգել հին եկեղեցին, ապա պարսպապատել[2]: Սակայն հին եկեղեցին փոքր էր և չէր բավարարում մարդաշատ Կարծախին, ուստի 1880-ական թվականներին որոշում են նոր եկեղեցի կառուցել[3]: Ըստ պահպանված շինարարական արձանագրության` եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1894 թվականին[4], մեկ այլ տվյալի համաձայն` 1896 թվականին[5]: Ըստ վերջինիս` շինարարության կասեցման պատճառը միջոցների սղությունն էր: Ըստ ամենայնի եկեղեցու կառուցումն ավարտվել է 1896 թվականին, զանգակատան կառուցմամբ: Զանգերը նվիրել էր թիֆլիսեցի Բագրատ Ալիբեկյանը[6]: 1880-1896-ական թվականներին նախկին եկեղեցու տեղում կառուցված բազիլիկ տիպի զանգակատնով հոյակերտ տաճարի շինարարությանը իրենց մասնակցությունն են բերել այդ ժամանակաշրջանի թիֆլիսաբնակ անվանի հայ առևտրականները[7]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է սև բազալտից: Բազիլիկ տիպի կառույց է: Եկեղեցու արտաքին չափսերն են 23.75x13.25 մ[8]: Այն ունի երկու մուտք` բացված հարավից և արևմուտքից: Արևմտյան մուտքին հայատառ գրություն կա, որի վերևում կարմիր տուֆից խաչաձև քանդակ է արված: Ճակատամասերին առկա են դեկորատիվ կամարներ, իսկ պատերին բացված են կամարակապ պատուհաններ: Արևմտյան պատին` վերին ձախ և աջ մասերում, առկա են կլոր որմնախորշեր: Արևմտյան ճակատամասին կառուցված է զանգակատունը: Տանիքը թեք է, երեսապատված` տուֆի սալիկներով: Ներքին տարածքում պատերը անմշակ են: Դահլիճը կամարակապ սյուներով բաժանված է երեք նավի: Շինության արևելյան մասում Սբ. Խորանն է՝ աջ և ձախ կողմերում ավանդատներով: Հյուսիսային պատին կառուցված է մկրտության ավազանը[9]: Եկեղեցու մուտքի արևմտյան ճակատին՝ զանգակատան ներքևի հատվածում, արված են շինարարական արձանագրություններ, որոնք առաջին անգամ հրատարակվել են Ս. Կարապետյանի կողմից[10]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցու քահանաներից են եղել Տեր Եղիա քհն. Տեր-Հովհաննիսյանը[11], Հովհաննես քհն. Տեր-Գրիգորյանը[12], Հակոբ քհն. Միքայելյանցը[13], Մարտիրոս քհն. Տեր-Մարտիրոսյանցը[14]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին:1

Դպրոց. Կարծախ գյուղի ուսումնարանի վերաբերյալ ամենավաղ տեղեկությունները վերաբերում են 1837 թ.[15], սակայն մեկ այլ`1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի հաղորդած տվյալների համաձայն` գյուղի դպրոցը հիմնվել է 1864 թվականին գյուղի հասարակության միջոցներով: Հարկ է նշել, որ դեռևս 1860 թվականին կարծախցիներն արդեն իսկ դպրոց բացելու մտադրություն ունեին և այդ խնդրով դիմել էին կոնսիստորիային[16]: 1869 թվականի դրությամբ դպրոցն ունեցել է 56 սովորող, 2 ուսուցիչ[17]:

Եկեղեցու վերաօծում. 2012 թվականի հուլիսին, մեծն Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան) ավանդական մեծարման օրը, ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի և մասնակցությամբ հոգևոր դասի վերաօծվեց Կարծախի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին: Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը սկսվեց հուլիսի 13-ի երեկոյան, «Դռնբացեքի» արարողությամբ: Վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Սուրբ Խորանը, մկրտության ավազանը և սրբապատկերները[18]:

Եկեղեցին վերանորոգվել է ծնուդով կարծախցի մի խումբ բարերաների նյութական աջակցությամբ:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 53-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 4152, թ. 1 և շրջ.:

[3]«Նոր-Դար», 1891, N 150, էջ 3 :

[4]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 285:

[5]«Նոր-Դար», 1896, N 180, էջ 3 :

[6] «Նոր-Դար», 1898, N 13, էջ 4 :

[7]http://armenianchurch.ge/hy/news/34-news/274-karcax, Վիրահայոց թեմի մամլո դիվան:

[8]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[9]Վրաստանի հայկականպատմամշակութայինժառանգությանուսումնասիրությանկենտրոն: Վիրահայոցթեմ:

[10]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 286:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույն տեղում:

[12]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3214, թ. 2; գ. 3226, թ.2:

[13]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3237, թ. 3:

[14]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3245. թ. 3:

[15]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3931, թ. 69:

[16]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 4152, նունտեղում:

[17]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53-իշրջ.-54:

[18]http://armenianchurch.ge/hy/news/34-news/274-karcax, Վիրահայոց թեմի մամլո դիվան:

ԿՈՒԼԻԿԱՄ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ

 MG 9428Եկեղեցու կառուցում. Ախալքալաքից 2 կմ հյուսիս-արևելք գտնվող Կուլիկամ գյուղի եկեղեցու վերաբերյալ արխիվային վավերագրերն ամենավաղ տեղեկությունները հաղորդում են՝ սկսած 1840-ական թվականներից: Մասնավորապես, 1840 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրի համաձայն` եկեղեցու ծխականների թիվը կազմել է 210[1]:

1870-ական թվականներին, Կուլիկամ գյուղի վերաբնիկները ձեռնամուխ են եղել հին եկեղեցու տեղում նոր շենք կառուցելու գործին, սակայն աշխատանքները ընդհատվել են նյութական սղության պատճառով. «…ունի մի հին քանդված եկեղեցի, որ գիւղացիների բաղդաւոր ժամանակը նորոգվեցաւ կէսը, բայց երբ բազմացան նրանց գլխին կալուածատէրերի ճնշումները, նրանք այլևս ոյժ չունեցան շարունակել իրանց տաճարի վերանորոգութեան գործը…»[2]։

Եկեղեցու վերականգնողական աշխատանքներն ավարտվում են միայն 19-րդ դարի 80-ական թվականներին: 1884 թվականից արդեն քարաշեն, փայտածածկ եկեղեցին սկսում է կանոնավոր գործել[3]: 1905 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրի տվյալների համաձայն` Սբ Երրորդություն եկեղեցու մայր գումարը կազմել է 919 ռ. 7 կ. արծաթով[4], 1915 թվականին` 791 ռ. 41 կ.[5]:

Ճարտարապետություն. Եկեղեցու արևմտյան ճակտոնի գագաթին կառուցված է վեց միակտոր սյուների վրա բարձրացող զանգակատունը: Միակ մուտքը բացված է  MG 9439արևմտյան ճակատից: Եկեղեցու արևելյան ճակատին ագուցվել է գյուղի հայոց գերեզմանոցից տեղափոխված արձանագիր մի խաչքար. «ՅԻՇԱՏԱԿ Է ԽԱՉՍ | (ՀԱ)ՅՐՆ ՄՈՒՐԱԴԲ…ԾՆՈՂԻՆ…»։ Գյուղի եկեղեցու այժմյան մուտքի պատին գրված է. «ԿՈՒԼԻԿԱՄԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌ…1865 թ. ՎԵՐԱԿԱՌ…2000 թ.»։[6]: Եկեղեցին տվյալ դարաշրջանին բնորոշ Ջավախքում կառուցված շատ եկեղեցիների նման միանավ բազիլիկ է:

Ծխատեր քահանաներ. 1860-1880-ական թվականներին Սբ Երրորդություն եկեղեցում քահանայագործել է Թորոս քհն. Տեր-Թորոսյան Գաբրիելյանցը[7]:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. Եկեղեցու վերանորոգության աշխատանքներ իրականացվել են նաև 20-րդ դարի 90-ական թվականների վերջերին, տեղացի Ստեփան Ուզունյանի բարերարությամբ: Տարիներ անց գյուղի բնակչությունը, բավարար չնկատելով եղած վերանորոգությունը, միավորվում է բարերարներ Ստեփան Ուզունյանի, Ղազար Միրանյանի և համայնքի ուժերով ու ամբողջությամբ վերանորոգում տաճարը, բարեկարգում եկեղեցու շրջապատը, պատրաստում հայկական զարդանախշերով հարուստ Սուրբ սեղան: 2018 թվականի հուլիսի 1-ին, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում, ձեռամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և տեղի հոգևոր դասի մասնակցությամբ, վերաօծվեց Սուրբ Երրորդություն եկեղեցին:

Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով են օծվում Սուրբ Երրորդություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:

Նորաբաց  և վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց Արժ. Տեր Տաթև քահանա Մարուքյանը:  Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն[8]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[2] «Մշակ», 1877, N 11, էջ 2:

[3] «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 112 շրջ.-113:

[5] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795 (մաս 3), թ. 316 շրջ.-317:

[6] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 310-311:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3338, թ. 2; գ. 3344, թ. 2; գ. 3363, թ. 3; գ. 3368, թ. 3:

[8] Վիրահայոց թեմի մամլո դիվան:

[6]

ՄԱՋԱԴԻԱ – ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1840-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՍԲ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՄԲ, ՆՈՐԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 1867 ԹՎԱԿԱՆԻՆ

 2 axalqalaqi-majadia-surb grigor lusavorich-2Եկեղեցու հիմնադրում. Ախալքալաքից 5 կմ հյուսիս-արևելք գտնվող Մաջադիա գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնադրվել է 1867 թվականին, ինչի մասին է վկայում եկեղեցու մուտքից վեր բարավորին արված շինարարական արձանագրությունը: Համաձայն արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով, իսկ եկեղեցու կառուցման վարպետն է եղել Կարապետ Կոծմանյանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին օծվել է Գրիգոր եպս. Սաքինյանցի ձեռամբ[1]: Այն հիշատակվում է որպես քարաշեն, կամարակապ շինություն[2]: Մինչ հիշյալ եկեղեցու կառուցումը, գյուղում գործել է Սբ. Հարություն անվամբ եկեղեցի, որի վերաբերյալ հիշատակությունների կարելի է հանդիպել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի 1840-1850-ական թվականների արխիվային վավերագրերում: Մասնավորապես եկեղեցին` Սուրբ Հարություն անվամբ հիշատակվում է թեմի եկեղեցիների վերաբերյալ 1840 2 axalqalaqi-majadia-surb grigor lusavorich-1թվականի տեղեկագրում[3]:

Ճարտարապետություն. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 18,34x10,15մ: Հարավային և հյուսիսային պատերին բացված են կամարակապ պատուհաններ: Մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցու ճակատային մասում արված է քանդակազարդ հայերեն արձանագրություն: Մուտքի վերևում քանդակված է տուֆից խաչաձև զարդանախշ: Տանիքի արևմտյան մասում կառուցված է փոքր չափսի երկհարկ զանգակատունը: Եկեղեցու երկթեք տանիքը երեսապատված է տուֆի սալիկներով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Դահլիճը սյունաշարերով բաժանված է երեք նավերի: Արևելյան մասում խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյոսիսային պատին մկրտության ավազանն է:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանաներից են եղել Սարգիս քհն. Մելիքյանցը[4], Կարապետ քհն. մահտեսի Հարությունյանը[5]:

Գերեզմանատուն. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ոչ հեռու տարածվում է գերեզմանատունը, որտեղ առկա են 6-7-րդ դարերին բնորոշ քառակող կոթողների բեկորներ, 15-16-րդ դարերով 1 axalqalaqi-majadia-surb grigor lusavorichթվագրվող խաչքար[6]:

Եկեղեցու վերանորոգություն. Խորհրդային անաստվածության տարիներից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ևս սրբագործվելու և վերանորոգվելու կարիք ուներ: 2013 թվականին Սամարայում բնակվող նախկին մաջադեցիների կողմից վերանորգվում է Մաջադիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 2017 թվականին իրականացվում են եկեղեցու տանիքի, ներքին սալապատման և տարածքի բարեկարգման աշխատանքները:

2017 թվականի մայիսի 28-ին, եկեղեցու կառուցման 150-ամյակի կապակցությամբ, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ քահանայի և Հոգեշնորհ Հայր Սուրբի կողմից քաջալերանքի և շնորհավորանքի խոսքեր ուղղվեցին Մաջադիայի բնակչությանը՝ եկեղեցի ունենալու 150-ամյակի, այն իրենց ձեռքերով վերանորոգելու ու պահպանելու կապակցությամբ[7]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 363:

[2] «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3832, թ. 3:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3817, թ. 3:

[6] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 364:

[7] Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան:

ՄԵԾ ՍԱՄՍԱՐ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

3 axalqalaqi-didi samsari-surb astvatsatsin-1Ըստ պատմական որոշ տեղեկությունների, գյուղըհիմնադրվել էավերված Սամսար քաղաքատեղիում: Որոշ գիտնականներ Սամսար քաղաքը նույնացնում են Սամոսատի հետ[1]:

Եկեղեցու կառուցում. Մեծ Սամսար գյուղի մինչև օրս կանգուն Սուրբ Աստվածածին անվամբ եկեղեցին հիմնադրվել է 1848 թվականին[2]: 1866 թվականի դրությամբ եկեղեցին փայտաշեն էր[3], 1885 թվականին` քարաշեն, փայտածածկ[4]: 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից եկեղեցին հիմնովին խարխլվել է, 1902 2 խորանի մաս axalqalaqi-didi samsari-surb astvatsatsin-թվականին դարձյալ վերակառուցվել: Եկեղեցու բարավորին առկա արձանագրությունը տեղեկություններ է հաղորդում թե′ երկրաշարժի և թե′ վերակառուցման մասին[5]:

Ճարտարապետություն. Եկեղեցու արտաքին չափսերն են 16.25x8.15մ[6]: Մուտքը բացված է արևմտյան կողմից: Կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Շինարարության ժամանակ որպես կցանյութ կիրառվել է կիրը: Մուտքը արևմտյան կողմից է, որի աջ և վերին մասերում կան հայերեն արձանգրություններ: Տանիքի արևմտյան մասում է կառուցված քառասյուն զանգակատունը: Ծածկը երեսապատված է թիթեղով: Ներսի պատերը սվաղված են և 1 axalqalaqi-didi samsari-surb astvatsatsinներկած: Դահլիճը սյուներով բաժանված է նավերի: Արևելյան մասում խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[7]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից է եղել Հարություն քհն. Կարապետյանը: Քահանայագործել է 1860-1880-ական թվականներին[8]:

Դպրոց. Եկեղեցածխական դպրոցի վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 1870-ական թվականներից: Ուսուցիչներից հիշատակվում է Խաչատուր Տեր-Ազարյանցը[9]:3 axalqalaqi-didi samsari-surb astvatsatsin-2

Եկեղեցու վերաօծում. Հետխորհրդային տարիներին Մեծ Սամսար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին ևս հայտնվում է անմխիթար վիճակում, որի վերանորոգությունը նախաձեռնվում է նախկին սամսարցիների կողմից: 2004 թվականի հոկտեմբերին ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները, իսկ 2005 թվականի օգոստոսին Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ վերաօծվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Աղոթատունը նորոգվել է գյուղի հիմնադիր Տ. Բարսեղ քահանայի թոռներից մեկի՝ ռուսաստանաբնակ Սամվել Բարսեղյանի միջոցներով[10]:

Սրբատեղիներ. Առ այսօր Մեծ Սամսարի տարածքում պահպանվում են 11-12-րդ դարերի Խաչ Մաղալ ժայռափոր եկեղեցին և 11-13-րդ դարերի ժայռափոր երեք եկեղեցիներ ու մեկ մատուռ: Կան նաև նշված դարաշրջանին պատկանող խաչքարեր: Այս ամենը ուշադրությամբ պահվում և պահպանվում են տեղի հայ բնակչության կողմից: Մեծ Սամսար գյուղի եզրին պահպանվում է նաև Կարմրավոր անվամբ մի սրբատեղի[11]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] «Էջմիածին», 2005, Է-Ը, էջ 171:

[2]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 379:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ.74-ի շրջ.:

[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[5]Ս. Կարապետյան, նույնտեղու,:

[6]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2629, թ. 2; գ. 2633, թ. 2; գ. 2657, թ. 3, գ. 2662, թ. 3:

[9]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43:

[10]Էջմիածին», նույն տեղում:

[11]Ս. Կարապետյան, նույն տեղում:

ՍՈՒԼԴԱ -ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 1830-ԱԿԱՆՆԵՐԻՆ:

2 sulda-surb xach-1Եկեղեցու հիմնադրում և վերանորոգություններ. Սուլդա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել 1839-1840-ական թվականների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների և հոգևորականների տեղեկագրում: Քահանա է հիշատակվում Տեր Սիմեոն Տեր-Հովհաննիսյանը[1]: 1853 թվականին եկեղեցին վերակառուցվել է և վերաօծվել: Շինարարության մեջ օգտագործվել են նաև Հոկամ և Կաշ գյուղերի միջև գտնվող ավեր շինության սրբատաշ քարերը[2]: 1866 թվականի դրությամբ եկեղեցին փայտաշեն էր[3], 1885 թվականին`քարաշեն, փայտածածկ[4]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 19,01x10,87մ: Եկեղեցու չորս ճակատամասերին 1 sulda-surb xachբացված են կամարակապ պատուհաններ: Մուտքը արևմտյան կողմից է: Արևմտյան պատին կից 4 սյուներով սյունասրահ է, որի վրա վեցանիստ զանգակատունն է: Եկեղեցու ծածկը կամարաձև է և երեսապատած է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են ու ներկած: Դահլիճը կամարակապ սյուներով բաժանված է երեք նավերի: Արևելյան մասում խորանն է՝ աջ ու ձախ կողմերում գտնվող ավանդատներով: Մկրտության ավազանը հյուսիսային պատին[5] է:

Սբ. Գևորգ մատուռ. Սուլդա գյուղի հարավային եզրի բլրի գագաթին է գտնվում Սուրբ Գևորգ մատուռը: Մատուռը միանավ հորինվածքով, սրբատաշ, մեծաչափ քարով, կրաշաղախով կառուցված շինություն է: Պահպանված բարձրությունը հազիվ 2 մ է, արտաքին չափսերը՝ 6,9x4,8 մ: Շինարվեստն ու կառուցողական առանձնահատկությունները հնաոճ են, բնորոշ` Թ-Ժ դարերին[6]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Խաչ եկեղեցու քահանաներից են եղել Մկրտիչ քհն. Մալխասյանցը, Սարգիս քհն. Ֆարմանյանը[7]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին:

Դպրոց. 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի հաղորդած տվյալների համաձայն` Սուլդա գյուղը դպրոցի համար հատուկ շենք չի ունեցել[8]: 1875 թվականի 2 sulda-surb xach-2տեղեկագրում նշվում է, որ ունի մեկ նախակրթարան: Ուսուցիչ է հիշատակվում Մատթևոս Հովհաննիսյանցը[9]: Սուլդան Ախալքալաքի այն քիչ գյուղերից է, որ կարողացել է ավարտին հասցնել դպրոցական շենքի կառուցումը: Մեծ է եղել տեղի բնակիչ Հովհաննես Մալխասյանցի ներդրումը: Նորակառույց դպրոցը բացվել է 1917 թվականին[10]:

Գերեզմանատուն. Սուրբ Խաչ եկեղեցու արևելյան կողմում է տարածվում գյուղի երկու գերեզմանոցներից մեկը:

Եկեղեցու վերաօծում. 2016 թվականի հոկտեմբերի 22-ին Սուլդա գյուղում տեղի ունեցավ Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի: Եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի առաջնորդ Նիկոլոզ արքեպիսկոպոս Փաճուաշվիլին, բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և Վրաստանից:

Եկեղեցին վերականգնվել է ծագումով Սուլդայից, բայց այժմ ռուսաստանաբնակ Հրազդան Առաքելյանի հովանավորությամբ և մի խումբ համագյուղացիների նյութական օժանդակությամբ: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սրբալույս Մյուռոնով կատարեց եկեղեցու Սուրբ Սեղանի, 16 սյուների, ավագ դռան և մկրտության ավազանի օծումը: Հավարտ եկեղեցու վերաօծման կարգի, եկեղեցու բարերար Հրազդան Առաքելյանին Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանձնեց Օրհնության գիր և հուշանվեր: Այնուհետև Սուլդայի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը մատուցեց եկեղեցու անդրանիկ Սուրբ Պատարագը[11]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 54-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3352, թ. 4-5:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[4]«Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[6]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 462:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5209, թ. 2; գ. 5235, թ. 3:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53-ի շրջ.-54:

[9]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44:

[10]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 459-460:

[11]http://armenianchurch.ge/hy/lurer?start=235, Վիրահայոց թեմի մամլո դիվան

ՎԱՉԻԱՆ – ՍՈՒՐԲ ՍԻՈՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ 30-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է 1993-2014ԹԹ.:

2 vachiani-surb sionis eklesiaԱխալքալաքից 6 կմ հարավ-արևմուտք գտնվող Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցու վերաբերյալ ամենավաղ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու անունն առկա է հիշյալ ժամանակահատվածի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների տեղեկագրերում[1]: 1866 թվականին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[2], 1885 թվականին`քարաշեն, փայտածածկ[3]: 1887 թվականի «Նոր Դար» ամսագրի հոդվածներից մեկում եկեղեցին բնութագրվում է՝ որպես «բաւական գեղեցիկ նորաշէն եկեղեցի»[4]: Հավանաբար 1880-ական թվականներին եկեղեցին ենթարկվել է հիմնավոր վերանորոգման: Սուրբ Սիոն եկեղեցին հիշատակվում է նաև թեմի եկեղեցիների 20-րդ դարի սկզբի տեղեկագրերում: Մասնավորապես այն առկա է 1905 թվականի տեղեկագրում[5]:

Ճարտարապետություն. Սուրբ Սիոն եկեղեցին կառուցված է տուֆից: Պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 17,96x11,2 մ: Հյուսիսային և հարավային պատերը դրսի կողմից սվաղած են, իսկ արևելյան և արևմտյան պատերը տուֆով են երեսապատված: Մուտքին կից կառուցված է գավիթը, որի վրա զանգակատունն է: Տանիքը երեսապատված է թուջով, որի վրա փոքր չափսի գմբեթն է: Ներքին տարածքը սյուներով բաժանված է երեք նավերի: Եկեղեցու արևելյան մասում խորանն է: Խորանի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է: Հյուսիսային, հարավային և արևելյան պատերին բացված են երեքական կամարակապ պատուհաններ: Մուտքը արևմտյան մասում է[6]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Սիոն եկեղեցու քահանաներից հիշատակվում են Տեր Սիմեոն Կարապետյանը, դպիր` Հովհաննես Տեր-Սիմոնյանը[7], Հարություն քհն. Իշխանյանցը, Գաբրիել քհն. Մկրտչյանը, Սիմեոն քհն. Տեր-Գաբրիելյանը[8], Տեր Կարապետը[9]: Քահանայագործել են 1850-1880-ական թվականներին:1 axalqalaqi-vachiani-surb sionis eklesia-

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ տեղեկությունների կարելի է հանդիպել թեմի դպրոցների 1869 թվականի տեղեկագրում, համաձայն որի դեռևս 1837 թվականից գյուղում դպրոց է գործել, սակայն մշտական շենք չի եղել: 1869 թվականի դրությամբ ունեցել է 61 սովորող, 1 ուսուցիչ[10]: 1874-1875 թվականներին ունեցել է մեկ նախակրթարան: Ուսուցիչ է հիշատակվում Խաչատուր Կարապետյանցը[11]: 1881 թվականին գյուղում բացվել է ռուսական արքունական դպրոց, իսկ հայկականը` փակվել[12]:

Հետխորհրդային շրջան.1914 թվականին արդեն քանդվում է եկեղեցու տանիքը, իսկ խորհրդային տարիներին՝ խոնարհվում: 1990-ական թվականներից սկսած գյուղի ազգաբնակչությունը ձեռնամուխ է լինում եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Կառուցվում է զանգակատունը, եկեղեցու բազիլիկ շինությունը վերածվում է գմբեթավորի, բարեկարգվում է տարածքը: Վերակառուցման աշխատանքներին մեծապես օժանդակում են Ռուսաստանի Դաշնությունում հաստատված վաչիանցիները[13]:

Եկեղեցու վերաօծում.2016 թվականի հոկտեմբերին, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Գյուտ Խաչի» տոնական օրը, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին: Վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Մկրտության ավազանը, Սուրբ Սեղանը, սրբապատկերները: Արարողակարգին մասնակցում էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, հոգևոր դասը: Հավարտ արարողակարգի, Սրբազանը վաչիանցիներին փոխանցեց Թբիլիսիից բերված սրբապատկեր, որն այսուհետ անբաժան կլինի Սուրբ Սիոն եկեղեցուց: Նորաօծ եկեղեցում անդրանիկ պատարագը մատուցեց Ախալքալաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Արժ. Տ. Տաթև քհն. Մարուքյանը: Հավարտ պատարագի կատարվեց նաև եկեղեցու բակում զետեղված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն:[14]

Սրբատեղի.Գյուղի մերձակայքում պահպանվում են նաև մի շարք մատուռ-սրբատեղիներ, որոնցից հայտնի են՝ Սուրբ. Գր. Լուսավորիչ, Սուրբ Գևորգ, Վերին Ժամ կոչվող սրբատեղիները:

 

Վիրահայոցթեմ

Վրաստանի հայկականպատմամշակութայինժառանգությանուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4; գ. 457, թ. 59:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[3]«Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[4]«Նոր-Դար», 1887, N 174, էջ 2:

[5]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 110-ի շրջ.:

[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, նույն տեղում:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5324, թ. 2; գ. 5309, թ. 2; գ. 5334, թ. 3:

[9]«Նոր-Դար», նույն տեղում:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53-ի շրջ.-54:

[11]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44-ի շրջ.:

[12]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 473:

[14]Տես նույն տեղում:

ՓՈՔՐ ՍԱՄՍԱՐ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

2 patara samsari-surb harutiunis eklesia1829-1830-ական թվականներին Կարնո նահանգից Ախալքալակ գաղթած հայերի մի մասը 1836 թվականին հիմնում Էխթիլա Սամսար (Փոքր Սամսար) գյուղը, որը գտնվում է Ախալքալաքից 18 կմ հյուսիս-արևելք:

Եկեղեցու կառուցում. 1852 թվականին գյուղացիները եկեղեցի կառուցելու ցանկություն են հայտնում[1]: Սուրբ Հարություն անվամբ եկեղեցու վերաբերյալ հիշատակությունների հանդիպում ենք արդեն 1860-ական թվականների արխիվային վավերագրերում: Մասնավորապես եկեղեցու անվան մասին հիշատակվում է 1866 թվականի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների տեղեկագրերից մեկում, ըստ որի տվյալ պահին այն դեռևս փայտաշեն էր[2]: Հին եկեղեցին վերակառուցվել է 19-րդ դարի վերջին: 1891 թվականի վերանորոգման մասին տեղեկություններ է հաղորդում եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված շինարարական արձանագրու­թյունը[3]: Սակայն 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից այն քանդվել է, վերականգնվել` 1900 թվականին: Եկեղեցին այժմ կանգուն է[4]: Վկայություն կա այն մասին, որ երբ 1907 թվականի ապրիլի 27-ին Խրիմյան Հայրիկը մեկնել է Թիֆլիս՝ հանդիպելու Կովկասի Փոխարքայի հետ, հետդարձի ճանապարհին անցել է Ջավախքի գյուղերով և օծել մի քանի եկեղեցիներ, որոնցից է եղել նաև Փոքր Սամսարի Սուրբ Հարություն եկեղեցին[5]:

Ճարտարապետություն. Սուրբ Հարություն Եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից և պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 16,94x9,47 մ: Հարավային 1 axalqalaqi-patara samsari-surb harutyunճակատամասի ստորին աջ անկյունում երկու զարդանախշ է երևում: Հյուսիսային և արևելյան պատերը սվաղած են ցեմենտի լուծույթով: Հարավային և հյուսիսային պատերին բացված են քառանկյուն պատուհաններ: Մուտքն արևմտյան կողմից է, որի աջ կողմում և վերին մասում առկա է հայերեն արձանագրություն: Մուտքի վերևի մասում տուֆից խաչ է քանդակած: Տանիքի արևմտյան մասում կառուցված է զանգակատունը: Տանիքը երկթեք է` երեսապատված թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են և ներկած: Դալիճը սյունաշարով բաժանված է երեք նավի: Արևելյան մասում խորանն է՝ աջ և ձախ կողմերում գտնվող ավանդատներով[6]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Հարություն եկեղեցու քահանաներից են եղել Խաչատուր քհն. Աբգարյանցը[7], Մակար քհն. Հարությունյանը[8]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին:

Գերեզմանատուն. Սուրբ Հարություն եկեղեցու շուրջը տարածվում է գերեզմանոցը, որտեղ պահպանվել են նաև 19-րդ դարի տապանաքարեր:

Եկեղեցու վերականգնում. 2005 թվականին խորհրդային տարիներին պահեստի վերածված եկեղեցին մաքրվել է և հիմնանորգվել գյուղի բնակիչ Հուսիկ Աբգարյանի կողմից, իսկ 2006 թվականին՝ վերանորոգվել Հովիկ Աբգարյանի կողմից: 2008 թվականի օգոստոսին Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և ձեռամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհնաուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի ու մասնակցությամբ հոգևոր հովվի, օծվեցին Փոքր Սամսար գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու գմբեթի խաչը և սրբապատկերները: Խաչը պատրաստվել է գյուղի հավատավոր հայորդիներ Արթուր և Սասուն Աբգարյանների նյութական աջակցությամբ: Խաչի օծումից հետո Սասուն Աբգարյանի կողմից այն տեղադրվեց եկեղեցու զանգակատան գմբեթին[9]:

2009 թվականին Սաշա Գաբրիելյանի բարերարությամբ պատրաստվում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար, որը օծվում և տեղադրվում է եկեղեցու մուտքի մոտ:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3436, թ. 8:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-իշրջ.:

[3]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 535:

[4]Ս. Կարապետյան, նույնտեղում:

[5]Արարատ, 1907/ Դ/, էջ 332:

[6]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1972. թ. 2; գ. 1991, թ. 3:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1996, թ. 3:

[9]«Էջմիածին», 2008, Ը, էջ147:

ՄԵՐԵՆԻԱ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830 ԹՎԱԿԱՆԻՆ:

3 merenia surb astvatsatsin 1Մերենիան Ախալքալաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող հայաբնակ գյուղ է: Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին[1]: Սուրբ Աստվածածին եկեղեցու անունն առկա է 1839-1840 թթ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների և հոգևորականների տեղեկագրում: Դպիրներ են հիշատակվում Հակոբ Սարգսյանը, Խաչատուր Հովհաննիսյանը, Գալուստ Մակարյանը[2]: 1866 թվականի դրությամբ այն դեռևս փայտաշեն էր[3], արդեն 1885 թվականին` քարաշեն, փայտածածկ[4]: 1899 թվականի դեկտեմբերի 19-ին, ինչպես Ախալքալաքի մի շարք գյուղերի եկեղեցիները, այնպես էլ Սբ. Աստվածածինը փլվում է երկրաշարժից, բայց մի քանի տարվա ընթացքում նորից վերակառուցվում է[5]:2 merenia surb astvatsatsin 2

Ճարտարապետություն. Մերենիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է տուֆից: Պատկանում է միանավ դահլիճի տիպին: Ընդհանուր չափսերն են 16 х 11 մ: Մուտքն արևմտյան կողմից է, որի վերևում արված է միատող հայերեն արձանագրություն: Զանգակատունը կառուցված է մուտքի վերևում: Տանիքը երեսապատված է թիթեղով: Պատերը սվաղած և ներկած են սպիտակ ներկով: Շինության արևելյան մասում է գտնվում խորանը, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[6]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Հովակիմ քհն. Բաղդասարյանը[7], Իսահակ քհն. Ասլանյանցը[8]: Քահանայագործել են 1850-1880-ական թվականներին:

Դպրոց. Եկեղեցու գավթում է գտնվել քարուկրից շինված եկեղեցա-ծխական դպրոցը, որտեղ սովորեցրել են մասնավոր ընթերացանություն[9]: 1869 թվականի Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն՝ եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1863 թվականին հասարակության միջոցներով: 1869 թվականին ունեցել է 43 սովորող, 1 ուսուցիչ[10]: 1 merenia surb astvatsatsinՈւսուցիչներից հիշատակվում է Հարություն Ասլանյանցը[11]:

Եկեղեցու վերաօծում. 2010 թվականին գյուղացիների նախաձեռնությամբ քանդվում են խորհրդային տարիներին պահեստի վերածված Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում գտնվող փայտյա երկհարկանի ամբարները, և սկսվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները: 2013 թվականի ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի և տեղի հոգևոր դասի, վերաօծվում է Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Հայ Եկեղեցու օծման կարգով ապրիլի 6-ի երեկոյան կատարվեց նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Վիրահայոց Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները: Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է նախկին մերենիացիների (Մասիս Ամիրխանյանի, Արարատ Ղուշչյանի, Արարատ Ավագյանի, Ահարոն Ավագյանի, Համլետ Հարությունյանի և Զավեն Փոչիկյանի) բարերարությամբ[12]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 393:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 50 և շրջ.:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-ի շրջ.:

[4] «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[5] Ս. Կարապետյան, Ջավախք, նույն տեղում:

[6] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3985, թ. 2:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3969, թ. 2; գ. 3974, թ. 2; գ. 3999, թ. 2:

[9] «Արձագանք», նույն տեղում:

[10] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 55-ի շրջ.-56:

[11] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[12] http://hetq.am/arm/news/25211/veraotsvec-javakhqi-merenia-gyuxi-surb-astvatsatsin-ekexecin.html.

   Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան:

ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՇՐՋԱՆ

ԳԱՆՁԱ - ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1850 ԹՎԱԿԱՆԻՆ:

4Եկեղեցու հիմնադրումը. Ախալքալաքից 22 կմ հարավ-արևելք գտնվող Գանձա գյուղի ներկայիս գործող գմբեթավոր, քարաշեն Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 1859 թվականին[1]: Այն հիմնադրվել է տեղի հասարակության միջոցներով՝ Գրիգոր քահանայի (Վահան Տերյանի պապը) ղեկավարությամբ: Ժամանակակիցը եկեղեցու հետ կապված տվել է հետևյալ նկարագրությունը. «...ունի մի փառաւոր եկեղեցի, սրբատաշ քարով և թաղակապ, չորս սիւների վերայ. այդ եկեղեցին պարծանք կարող է բերել մինչև անգամ շատ քաղաքների. շինուած ժողովրդի տուրքով և հանգուցեալ Գրիգոր քահանայի օժանդակութեամբ և 1 gandza  surb karapetհոգատարութեամբ»[2]: Սուրբ Կարապետ եկեղեցու շինարարության վրա ծախսվել է մոտ 15.000 ռուբլի[3]:

Սբ. Կարապետ Եկեղեցին մշտապես գործող է եղել՝ պարբերաբար ենթարկվելով մասնակի վերանորոգությունների: Այսօր էլ այն գործում և ծառայում է համայնքի հոգևոր կարիքներին: Եկեղեցին վերաօծված չէ և Սբ Պատարագն անցկացվում է Վեմ քարով:

Գանձա գյուղում Սուրբ Կարապետ եկեղեցուց բացի կան նաև 12-14-րդ դդ. երկու թաղածածկ եկեղեցիներ՝ Վերին և Ներքին անուններով: Վերջիններս կառուցված են բյուզանդական ծիսակարգի առանձնահատկություններով: Սրանցից Վերինը (արտաքին չափսերն են 10,54 x 6,86 մ) հյուսիսից ունի առանձին մուտքով մի փոքրիկ կից սրահ, մեկ մուտք՝ հարավային ճակատից և վրաց մեսրոպատառ արձանագրություններ: Գանձայից հարավ-արևելք կա նաև 2 Gandza surb karapetեկեղեցու ավերակներով «Մաղարա» անվամբ գյուղատեղի[4]:

Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Ս. Հովհաննես լեռան գագաթին, ծ. մ. 2327 մ բարձրության վրա գտնվում է միջնադարյան համանուն միանավ եկեղեցին (արտաքին չափսերն են 6,83 x 4,45 մ): Վերջինս կանգուն է: Կառուցված է համակ սրբատաշ քարից՝ հիմնված երկաստիճան գետնախարսխի վրա: Եկեղեցին այսօր ուխտատեղի է հավատավոր ժողովրդի համար: Նրանք գալիս են այստեղ յուրաքանչյուր տարվա հունիսի 24-ին[5]:

Ճարտարապետություն․ Սուրբ Կարապետ եկեղեցին ճարտարապետական առումով գմբեթավոր, քարաշեն կառույց է: Արտաքին չափսերն են 19,10 x 12,73 մ: Կառուցված է սրբատաշ քարով: Հենվում է չորս սյուների վրա[6]:

Ծխատեր քահանաներ. Համաձայն Գանձա գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու չափաբերական մատյանների` եկեղեցու քահանաներից են եղել Տեր-Զաքար Միքայելյանը[7], Գրիգոր քհն. Տեր-Ղազարյանը[8], Սուքիաս քհն. Տեր-Գրիգորյանը[9], Արիստակես քհն. Հովհաննիսյանը[10]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին:3 Gandza surb karapet

Դպրոց. Գանձա գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացվել է 1864 թվականին, տեղի հասարակության միջոցներով: Թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն` 1869 թվականի դրությամբ այն ունեցել է 40 սովորող[11]: 1875 թվականի տեղեկագրում նշվում է, որ գյուղն ունի եկեղեցու գավթում տեղակայված նախակրթարան: Ուսուցիչ է հիշատակվում Մկրտիչ Դյուրկերյանցը[12]:

Եկեղեցու վերանորոգություն. Սուրբ Կարապետ եկեղեցին մշտապես գործող է եղել: Եկեղեցին պարբերաբար ենթարկվել է վերանորոգությունների: Վերջին վերանորոգչական աշխատանքներն իրականացվել են 2008-2009 թվականներին: Գագիկ Ծառուկյան հիմնադրամի ծախսերով, կատարվել է առաջին փուլի վերանորոգությունը, որի ընթացքում սալապատվել է հատակը, փակվել են ծածկի ճեղքերը, ներսից ծեփապատվել է, ներկվել, տեղադրվել է ջահ, որմնաջահեր, փոխվել են մուտքի և ներսի 3 դռները: 2015- 2016 թվականներին համագյուղացի բարեգործների միջոցներով (թվով 35 հոգի) վերանորոգվել և թիթեղապատվել է եկեղեցու տանիքը: Նույն խմբի միջոցներով հիմքից նորոգվել է նաև Մեծ Հայրենականում զոհված գանձացիների խարխլված հուշարձանը:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 137:

[2]«Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[3]«Նոր-Դար», 1902, N 47, էջ 3:

[4]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 138-140:

[5]Նույն տեղում, էջ 143:

[6]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 59-իշրջ.:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1110, թ. 2:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1117, թ. 2:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1133, թ. 3:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց.1, գ. 3977, թ. 54-ի շրջ.:

[12]ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43-ի շրջ.:

ԴԻԼԻֆ (ԴԼԻՎԻԿ) ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐ ԵԿԵՂԵՑԻ

1 Նինոծմինդայի շրջանում գտնվող ժամանակակից Դիլիֆ գյուղը` Դլիվեկ անվամբ հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է 988 թվականին, Դլիվ անվանաձևով` 1595 թ. օսմանյան հարկացուցակներում: Ի տարբերություն հարևան շատ գյուղերի Դիլիֆի ներկայիս բնակիչների նախնիները Ջավաղք են տեղափոխվել, ոչ թե Կարնո գավառից, այլ` Տարոնից: Գաղթել են Մուշից, Կարաչոբան և Կենդիքով գյուղերից[1]:

Դիլիֆ գյուղի Սուրբ Վարդան զորավար անվամբ եկեղեցին կառուցվել է 1866 թվականին: Եկեղեցու մուտքի բարավորին փորագրված է. «1866 Սուրբ Վարդանանց Եկեղեցի. գյուղ Դիլիֆ»: Հավելենք, որ 1847-1885 թվականների չափաբերական մատյաններում, մինչև 1870 թվականը[2], գյուղում գործող եկեղեցին հիշատակվում է Սուրբ Գևորգ անվամբ, որից հետո` Սուրբ Վարդան[3]:

Սուրբ Գևորգ անվամբ եկեղեցու վերաբերյալ Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերը ամենավաղ տեղեկությունները հաղորդում են սկսած 1839-1840 թվականներից[4]: Նույն թվականներին Սուրբ Գևորգ եկեղեցում քահանայագործել են Տեր-Մանուել քհն. Մերոյանը, Տեր-Հովհաննես քհն. Հովհաննիսյանը[5]: 1857 թվականի դրությամբ Սուրբ Գևորգ եկեղեցուն են պատկանել հասարակության կողմից ընծայված երկու սենյակ, որից ստացվող հասույթը տրված էր երեսփոխան Զաքար Տեր-Մանվելյանի տնօրինությանը[6]: 1880-ական թվականներին արդեն Սուրբ Վարդան անվամբ եկեղեցին հիշատակվում է՝ որպես քարաշեն, փայտածածկ կառույց[7]: 1915 թվականի դրությամբ նրա ծխականների թիվը հասնում էր 1242-ի[8]:

Գյուղում պահպանված ուխտատեղերից են Սուրբ Մինասը, Թևաթորոսը, Դավոյի սուրբը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և այլ սրբատեղեր: Նշենք նաև, որ գյուղացիների տներում պահպանվում են տարբեր կրոնական գրքեր, որոնցից շատերը պահվում են տներում առանձնացված անկյուններում և տների բակում կառուցված փոքրիկ աղոթատեղ մատուռներում[9]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով, գմբեթավոր եռանավ բազիլիկ է: Բացառություն է կազմում արևմտյան ճակատը, որը կառուցված է սրբատաշ քարից: Եկեղեցու արտաքին չափսերն են 11x18 մ: Արևմտյան ճակտոնի գագաթին կառուցված է մետաղյա զանգակատունը: Մուտքը արևմտյան կողմից է: Վերջինիս ճակատային մասից բացված է կիսաշրջանաձև պատուհան: Ներքին տարածքը երեք զույգ սյուներով բաժանված է երկու նավերի, իսկ կենտրոնական մասում մեկ մեծ սրահ է:

Սբ Խորանը կառուցված է արևելյան մասում՝ իր աջ և ձախ ավանդատներով: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է[10]:

Դպրոց. Եկեղեցին ունեցել է նաև իր ծխական դպրոցը, որի մասին արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 19-րդ դարի 60-ական թվականներից: Համաձայն դրանց` այն բացվել է տեղի հասարակության միջոցներով 1864 թվականին և տվյալ պահին ունեցել է 20 սովորող[11]:

Վերանորոգություն և վերաօծում. Խորհրդային շրջանում եկեղեցին, ի թիվս մյուս եկեղեցի­ների, փակվեց և վերածվեց պահեստի: 2017 թվականին, նախկին Դիլիֆաբնակ բարերարների նախաձեռնությամբ իրականացվեցին եկեղեցու վերանորոգության աշխա­տանքները: Վերանորոգվեց եկեղեցու տանիքը, վերականգնվեց գմբեթը և կատարվեցին ներքին հարդարման աշխատանքներ: Ամբողջությամբ վերակառուցվեցին եկեղեցու Սբ Խորանն ու Մկրտության ավազանը[12]:

2018 թվականի հոկտեմբերի 12-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ վերաօծվեց Սրբոց Վարդան եկեղեցին: Հայ Եկեղեցու օծման կարգով Վիրահայոց թեմի Առաջնորդի հանդիսապետությամբ և Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի ու Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տեր Գևորգ քահանա Ասատրյանի ընկերակցությամբ կատարվեց եկեղեցու դռնբացեքի արարողությունը: Սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, պատկերները, որոնք վերածվեցին սրբապատկերի: Նորաօծ եկեղեցում անդրանիկ Սբ Պատարագը մատուցեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և շրջանի համայնքների հոգևոր հովիվ Արժ. Տեր Արմաշ քհն. Պողոսյանը:

Սբ Պատարագի ավարտին եկեղեցու բակում կատարվեց խաչքարի օծում, որը նվիրված է Սարդարապատի հերոսամարտի և Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին: Եկեղեցու վերաօծման արարողությանը ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններից ժամանած հյուրեր և ուխտավորներ[13]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 166:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5540-5543; 5548-5552; 5557-5561:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5544-5547; 5553-5556; 5562-5572:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 60; գ. 3800, թ. 4:

[5] Նույն տեղում, գ. 457, թ. 60:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 37 շրջ.-38:

[7] «Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[8] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795 /մաս 3/, թ. 239 շրջ.-240:

[9] Ա. Դավթյան, Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում, Երևան, 1997, էջ 110:

[10] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

   Վիրահայոց թեմ:

[11] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54 շրջ.-55:

[12] Վիրահայոց թեմի մամլո դիվան:

ՄԱՄԶԱՐԱ - ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2013 ԹՎԱԿԱՆԻՆ:

1 Mamzara surb mesrop mashtocՆինոծմինդայից 8 կմ հյուսիս-արևելք գտնվող Նամզարա (Մամզարա) գյուղում է գտնվում Ջավախեթի միակ Սուրբ Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցին:

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 2013 թվականին: Եկեղեցին կառուցվել և շրջակա տարածքը բարեկարգվել է բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար Հակոբ Խաչատրյանի:

Նույն թվականի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու օծումը՝ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ` Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի, Նինոծմինդայի և հարակից գյուղերի հովիվ Տեր Արմաշ քհն. Պողոսյանի և Տեր Տաթև քհն. Մարուքյանի: Եկեղեցու օծման կարգը սկսվում է նախորդ երեկոյան կատարված նավակատիկի՝ դռնբացեքի արարողությամբ: Օծվում են եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները: Եկեղեցու օծման կարգից անմիջապես հետո Տեր Արմաշ քհն. Պողոսյանի կողմից մատուցվում է Սուրբ Պատարագ։ Եկեղեցու բակում տեղադրված է ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար[1]:

Ճարտարապետություն․ Եկեղեցին կառուցված է բազալտից: Ընդհանուր չափսերն են 12,05 x 7,55 մ: Մուտքը արևմտյան կողմից է, որի վերևի մասում ագուցված է խաչքար, իսկ ներքևի մասում առկա է եկեղեցու կառուցման վերաբերյալ 8 տողանոց արձանագրություն․2 Mamzara surb mesrop mashtoc

ԿԱՄՕՔՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԿԱՌՈՒՑԱՒ | ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻՍ՝ | ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՏԻԱՐ ՀԱԿՈԲ | ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՅԱՐԵՒՇԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՒՐ | ԾՆՈՂԱՑՆ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՒ ԾՈՒԻՆԱՐ | ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻ | Ի ԹՈՒԻՆ ՀԱՅՈՑ ՌՆԿԲ ԵՒ Ի | ՓՐԿՉԱԿԱՆ 2013 Թ. ։

Մուտքի անմիջապես վերևում` տանիքի վրա, կառուցված է փոքրիկ զանգակատուն։ Եկեղեցին լուսավորվում է եկեղեցու արևմտյան, ինչպես նաև աջ և ձախ պատերին բացված կամարաձև պատուհաններից։ Եկեղեցու արևելյան մասում է գտնվում Սբ Խորանը՝ իր աջ ու ձախ ավանդատներով։ Առաստաղը ծածկված է փայտյա կամարաձև ծածկով[2]:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Եկեղեցու հիմնադրումը. Նամզարա գյուղում է գտնվում նաև 19-րդ դարի առաջին կեսին կառուցված Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի վերաբերյալ Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 1830-ական թվականներից: 1840 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրի համաձայն` եկեղեցու ծխականների թիվը կազմել է 113-ը:[3] 1860-ական թվականներին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[4], 1880-ական թվականներին հիշատակվում է որպես քարաշեն, փայտածածկ կառույց[5]: 20-րդ դարի սկզբին եկեղեցու տարեկան կապիտալը կազմել է 171 ռ. 40 կ. արծաթով[6]: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շուրջը տարածվում է 19-րդ դարի հայկական գերեզմանատունը:

Ճարտարապետություն. Սուրբ Լուսավորիչ եկեղեցու արտաքին չափսերն են 17,25x7,10 մ: Եկեղեցին ունի կիսաշրջանաձև խորան[7]:

Ծխատեր քահանաներ. Սուրբ Լուսավորիչ եկեղեցու քահանա է հիշատակվում Տեր Հովհաննես Հովհաննիսյանը[8]:

Դպրոց. Վրաստանի և Իմերեթի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն` Մամզարա գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը հիմնադրվել է 1864 թվականին, հասարակության միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 25 սովորող, 1 ուսուցիչ[9]: Ուսուցիչներից հիշատակվում է Գալուստ Համբարձումյանցը[10]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] http://armenianchurch.ge/hy/lurer?start=815: Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:

[2] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[5] «Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 111-ի շրջ.-112:

[7] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 412:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 60:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ.-55:

[10] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44:

ՄԵԾ ԱՐԱԳՅԱԼ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:

4 didi aragiali- surb xachis eklesiaԵկեղեցու հիմնադրումը. Նինոծմինդայից 8 կմ հյուսիս-արևելք գտնվող Մեծ Արագյալ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու անունը հիշատակվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1839-1840 թվականների տեղեկագրում: Դպիրներ են հիշատակվում Հարություն Տեր-Հովհաննիսյանը, Առաքել Դանիելյանը[1]: Հիշյալ թվականներին եկեղեցու ծխականների թիվը կազմել է 149-ը[2]: 1860-ական 3 M.Aragyalթվականներին եկեղեցին հիշատակվում է որպես փայտաշեն կառույց[3], 1880-ական թվականներին, ինչպես թեմի մի շարք գյուղերի եկեղեցիները, քարաշեն, փայտածածկ[4]: 20-րդ դարի սկզբին եկեղեցու տարեկան եկամուտը կազմել է 41 ռ. 34 կ. արծաթով[5]:

Մեծ Արագյալ գյուղում պահպանվել են նաև 13-14-րդ դարերով թվագրվող «Ծերունի» անվամբ հայտնի ավերակ եկեղեցու մնացորդները[6]:

Ճարտարապետություն. Սուրբ Խաչ եկեղեցին 3 սյուների վրա հենվող քարաշեն, փայտածածկ կառույց է: Կառուցված է տուֆից՝ բացառությամբ հյուսիսային պատի, որը կառուցված է համակ սրբատաշ քարով: Եկեղեցին իրենից ներկայացնում է երկգմբեթավոր, վեհատեսիլ շինություն: Արտաքին չափսերն են 13,61x9,15 մ: Հարավային ճակատին առկա են նորոգման հետքեր[7]:

Ծխատեր քահանաներ. Համաձայն Մեծ Արագյալ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու չափաբերական մատյանների` եկեղեցու քահանաներից են եղել Ստեփանոս քհն. Տեր-2 didi aragiali surb xachՍտեփանոսյանը[8], Բարսեղ քհն. Տեր-Հովհաննիսյանը[9]:

Դպրոց. Վրաստանի և Իմերեթի թեմի 1869 թվականի դպրոցների տեղեկագրի համաձայն՝ գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը, ի թիվս, շրջանի մի շարք գյուղերի դպրոցների, բացվել է 1864 թվականին, տեղի բնակիչների միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 22 սովորող, 1 ուսուցիչ[10]: 1870-ական թվականներին ուսուցիչ է հիշատակվում Մելքոն Մանուկյանը[11]:1 didi aragiali surb xach

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. Եկեղեցին վերակառուցվել է 2014-2015 թվականներին: 2015 թվականի հոկտեմբերի 12-ին, իր դռները բացեց բարերարներ Արթուր և Աիդա Իսոյանների կողմից հիմնովին վերակառուցված, 1830 թվականին հիմնադրված «Սուրբ Խաչ» եկեղեցին, բարեկարգված բակով և տարածքով: Եկեղեցին վերակառուցվել է ճարտարապետ Ազատ Մղդեսյանի նախագծով, դիզայնի հեղինակն է Արմեն Ղուկասյանը, քանդակագործությունը պատկանում է Գևորգ Մնացականյանին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, նորովի վերակառուցված եկեղեցում կատարվեց դռնբացեքի արարողություն: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տարածաշրջանի հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հինավուրց «Սուրբ Խաչ» եկեղեցու վերաօծման կարգը: Սուրբ Խաչ եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը[12]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 58:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[4] «Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 112-ի շրջ.-113:

[6] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 371:

[7] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 813, թ. 2:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 810, թ. 2; գ. 840, թ. 2:

[10] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ.-55:

[11] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43-ի շրջ.-44:

[12] http://armenianchurch.ge/hy/lurer?start=435: Վիրահայոց Թեմի Մամլո Դիվան:

ՄԵԾ ԳՈՆԴՈՒՐԱ – ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830 ԹՎԱԿԱՆԻՆ:

2 didi gondura-surb hakobisԵկեղեցու հիմնադրումը. Նինոծմինդայից 10 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Մեծ Գյոնդուրա գյուղի Սուրբ. Հակոբ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու անունն առկա է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1839-40-ական թվականների տեղեկագրում: Վերջինիս համաձայն եկեղեցու ծխականների թիվը տվյալ պահին կազմել է 256-ը[1]: 1860-ական թվականներին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[2]: 1869 թվականին հին եկեղեցու տեղում կառուցվում է մինչև օրս կանգուն քարաշեն նոր եկեղեցին, որի արևմտյան ճակատին պահպանվել է այդ հաստատող շինարարական արձանագրությունը, համաձայն որի՝ եկեղեցին կառուցվել է հասարակության միջոցներով, Հակոբ քհն. Միքելյանցի ղեկավարությամբ[3]:

1905 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրում Մեծ Գյոնդուրա գյուղում հիշատակված է նաև Սուրբ Համբարձում անվամբ եկեղեցի, որի տարեկան եկամուտը կազմել է 37 ռ. արծաթով[4]:

Ճարտարապետություն. Եկեղեցին բազիլիկ տիպի է` կառուցված մոխրագույն սրբատաշ բազալտից: Ընդհանուր չափսերն են 18,92x10,85 մ: Եկեղեցու ճակատային մասում զետեղված է կարմիր տուֆից խաչքար և փոքրիկ արձանագրություն։ Մուտքը բացված է եկեղեցու արևմտյան մասից, որը շրջապատված է ուղղանկյուն ժապավենով: Մուտքի դռան աջ և ձախ կողմերում կամարաձև խորշեր են: Եկեղեցու տանիքի վրա կառուցված է երկհարկանի զանգակատուն: Արևելյան մասում Սուրբ Խորանն է՝ աջ ու ձախ կողմերում գտնվող ավանդատներով։1 didi gonduri-surb hakob

Ծխատեր քահանաներ.Մեծ Գյոնդուրա գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանաներից է եղել Հակոբ քհն. Միքայելյանցը[5]: Քահանայագործել է 1860-80-ական թվականներին[6]:

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակություն առկա է թեմի դպրոցների 1869 թվականի տեղեկագրում, համաձայն որի՝ այն հիմնադրվել է 1864 թվականին, տեղի հասարակության միջոցներով: Տվյալ պահին սովորողների թիվը կազմել է 49-ը[7]: 1875 թվականի տեղեկագրի տվյալներով, գյուղի նախակրթարանը գտնվել է Սուրբ Հակոբ եկեղեցու գավթում: Ուսուցիչ է հիշատակվում Ալեքսանդր Պետրոսյանը[8]:

Եկեղեցու վերանորոգություն. 2010 թվականին վերանորոգվել է Սուրբ Հակոբ եկեղեցու տանիքը և թիթեղապատվել: Աշխատանքները կատարվել են գյուղի ռուսաստանաբնակ բարեգործ Մնացական Առաքելյանի միջոցներով: Ներքին հարդարման աշխատանքները շարունակվում են: Եկեղեցին դեռևս վերաօծված չէ, ուստի Սուրբ Պատարագը կատարվում է Վեմ քարով:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[3] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 373:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 111-ի շրջ.-112:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 1173, թ. 2; գ. 1177, թ. 2; գ. 1201, թ. 3:

[6] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 53-ի շրջ.-54:

[8] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44:

ՆԻՆՈԾՄԻՆԴԱ (ԽՈՋԱԲԵԿ) - ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

3 xojabeki surb sargisԵկեղեցու հիմնադրումը. Խոջաբեկ զյուղր գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հարավ-արևելք, Խան­չալի լճի արևելյան ափից 2 կմ հեռու, ծովի մակերևույթից 1930-1950 մ բարձրության վրա: Հյուսիս-արևմուտքից կից է եղել Նինոծմինդա շրջկենտրոնին, այժմ այն միավորվել է շրջկենտրոնին և համարվում է մեկ համայնք: Խոջաբեկ գյուղի բնակիչները 19-րդ դարի 40-ական թվականներին, առանց կոնսիստորիայի հավանության, հիմնում են իրենց ծխական եկեղեցին: Մինչև 1848 2 xojabeki surb sargisթվականը եկեղեցին դեռևս օծված չէր: Նույն թվականին նրանք օծման խնդրանքով դիմում են կոնսիստորիային[1]: Թեմի արխիվային վավերագրերում 1866 թվականի դրությամբ եկեղեցին նշվում է՝ որպես փայտաշեն կառույց[2]: Սուրբ Սարգիս եկեղեցին իր նպատակին ծառայեց մինչև 19-րդ դարի 80-ական թվականները: 1882-1884 թվականներին սկսվեցին նոր եկեղեցու կառուցման աշխատանքները: Եկեղեցու կառուցման և օծման մասին տեղեկություններ է հաղորդում եկեղեցու արևմտյան պատին, մուտքից վեր բացված լուսամուտի բարավորին արված շինարարական արձանագրությունը, համաձայն որի եկեղեցին կառուցվել է հասարակության միջոցներով: Օծվել է 1884 թվականին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդ Արիստակես եպիսկոպոսի ձեռամբ[3]:

20-րդ դարի սկզբին Սուրբ Սարգիս եկեղեցու կապիտալը կազմել է 417 ռ. 58 կ., անշարժ կալվածքներից ստացված եկամուտը` 76 ռ. 46 կ. արծաթով[4]:

Ճարտարապետություն․Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցված է համակ սրբատաշ քարով: Արտաքին չափսերն են 18,68 x 11,02 մ: Մուտքն արևմտյան կողմից է: Կրկնահարկ զանգակատունը կառուցված է արևմտյան ճակտոնի գագաթին[5]:

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացվել է 1864 թվականին, հասարակության միջոցներով[6]: 1875 թվականի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն` նախակրթարանը գտնվել է եկեղեցու գավթում: Ուսուցիչ է հիշատակվում Սիմեոն Թումասյանցը[7]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է պահեստի և չի ծառայել իր նպատակին 1 xojabeki surb sargisմինչև 1993 1xojabeki surb sargisթվականի նոյեմբերի 13-ը, երբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սերայդարյանը կատարում է վերաբացման և օծման արարողությունը: 1995 թվականին խոջաբեկցիները հանդիսությամբ նշում են ինչպես գյուղի հիմնադրման 165 ամյակը, այնպես էլ եկեղեցու կառուցման 110 ամյակը: Նույն թվականի օգոստոսի 13-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Սեպուհ վարդապետը, վերաբերում կատարողը` Եղիա քահանան[8]:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. Եկեղեցու հետագա վերանորոգչական աշխատանքներն իրականցվում են տեղի հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանի նախաձեռնությամբ: Եկեղեցին վերանորոգվել և տարածքր բարեկարգվել է նույն գյուղի ծնունդ, այժմ ռուսաստանաբնակ Թաթուլ և Արմեն Ղարսլյան եղբայրների բարերարությամբ:

2010 թվականի հուլիս 4-ին, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկո­պոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի րնդհանուր առաջնորդա­կան փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի, կատարվում է Սուրբ Սարգիս եկեղեցու օրհնության կարգ, որին հաջորդում է Սբ Պատարագի սրբազան արարողությունը[9]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 245:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[3] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 111-ի շրջ.-112:

[5] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ.:

[7] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43-ի շրջ.:

[8] «Էջմիածին», 1995, Ը-Թ, էջ 130-131:

[9] «Էջմիածին», 2010, Է, էջ 146:

ՋԻԳՐԱՇԵՆ - ՍՈՒՐԲ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1850 ԹՎԱԿԱՆԻՆ:

4 jigrasheni-surb hreshtakapetacis eklesiaԵկեղեցու հիմնադրումը. Ախալքալաքից 9 կմ հարավ-արևելք, Նինոծմինդայի շրջանում գտնվող Ջիգրաշեն գյուղի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու վերաբերյալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 19-րդ դարի 40-50-ական թվականներից: Այսպես` եկեղեցին հիշատակվում է 1840 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրում` Սուրբ Հրեշտակապետաց Գաբրիելի և Միքայելի անվամբ[1], 1857-1860 թվականների տեղեկագրում` Սբ. Հրեշտակապետաց անվամբ[2]: Մեկ այլ` 1866 թվականի տեղեկագրում հիշատակվում է որպես փայտաշեն կառույց[3]: 1885 թվականի դրությամբ եկեղեցին արդեն քարաշեն էր, փայտածածկ[4]: Հավելենք, որ 20-րդ դարի սկզբին եկեղեցու կապիտալը կազմել է մոտ 2989 2 jigrasheni surb hreshtakapetacռուբ. 31 կ. արծաթով[5]:

Ճարտարապետություն. Եկեղեցու մուտքը բացված է արևմտյան ճակատից: Ծածկը հենվում է 4 զույգ փայտակերտ սյուների վրա: Հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանն է[6]:

Ծխատեր քահանաներ. Համաձայն Ջիգրաշեն գյուղի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու չափաբերական մատյանների` եկեղեցու քահանաներից են եղել Ավետիս քհն. Տեր-Հովհաննիսյանը[7], Մամբրե քհն. Կարապետյանը[8]: Քահանայագործել են 1860-80-ական թվականներին:

Դպրոց. Վրաստանի և Իմերեթի թեմի 1875 թվականի դպրոցների տեղեկագրի համաձայն՝ տվյալ պահին գյուղն ունեցել է իր նախակրթարանը` 50 սովորողներով: Ուսուցիչ է հիշատակվում 1 jigrasheni surb hreshtakapetacՄամբրե քհն. Մանուկյանցը[9]: 1860-ական թվականների տեղեկագրում գյուղի դպրոցի մասին հիշատակությունների չենք հանդիպել:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին երկար տարիներ գտնվել է կիսաքանդ վիճակում, սակայն ռուսաստանաբնակ ջիգրաշենցի Արսեն Քսպոյանի բարերարությամբ, 2012 թվականին եկեղեցին հիմնովին վերանորոգվում է: Եկեղեցու բարենորոգման հետ միաժամանակ բարեկարգվում և ցանկապատվում է եկեղեցու բակն ու տարածքը: 2013 թվականի նոյեմբերի 11-ին Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի Սուրբ Հրեշտակապետաց վերանորգված և բարեկարգված եկեղեցին վերաօծվում է ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի և հոգևոր դասի: Նինոծմինդայի հայ համայնքների հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանի կողմից նորաօծ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Հավարտ պատարագի Ջիգրաշենի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում կատարվեց առաջին մկրտությունը: Մկրտվեցին բարերար Արսեն Քսպոյանի ընտանիքի ութ անդամները՝ դառնալով նորաօծ եկեղեցու առաջին մկրտվողները[10]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 37-ի շրջ.-38:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74-ի շրջ.-75:

[4] «Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 111-ի շրջ.-112:

[6] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 427:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4722, թ. 2:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4750, թ. 3:

[9] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44:

[10] http://haynews.am/hy/1384160634. Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան:

ՍԱԹԽԱ - ՍՈՒՐԲ ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1869 ԹՎԱԿԱՆԻՆ:

satxa-surb metsn nersesis eklesiaԵկեղեցու հիմնադրումը. Ախալքալաքից 18 կմ հարավ-արևելք գտնվող Սաթխա գյուղի Սբ. Մեծն Ներսես Հայրապետ եկեղեցին կառուցվել է 1869 թվականին գյուղում գտնված Սբ. Աստվածածին հին եկեղեցուն կից` հարավային կողմից: Նոր եկեղեցու անհրաժեշտությունը պայմանավորված էր բնակչության քանակի աճով[1]: 1885 թվականի «Արձագանք» թերթի տվյալներով, Սաթխայի նոր եկեղեցին նման էր հին եկեղեցուն, սակայն ավելի ընդարձակ էր[2]: 1903 թվականին այն ենթարկվում է վերանորոգման տեղի հասարակության միջոցներով[3]: 1905 թվականին եկեղեցու եկամուտը կազմում էր 96 ռ. 26 կ. արծաթով[4]:2 sarxa surb metsn nerses 2

Վերոնշյալ Սուրբ Աստվածածին անվամբ հայտնի հին եկեղեցին դեռևս գոյություն ուներ միջնադարից, որը Սուրբ Աստվածածին անվամբ հիշատակվում է թեմի եկեղեցիների 1840 թվականի տեղեկագրում[5]: Եկեղեցու քահանա է հիշատակվում Տեր-Գևորգ Հարությունյանը, դպիր` Ստեփանոս Տեր-Զաքարյանը[6]:

Ճարտարապետություն. Եկեղեցու արտաքին չափսերն են 22.75 x 13,95 մ: Գմբեթավոր է, կառուցված է անմշակ, սրբատաշ քարով և կրաշաղախով[7]:

Ծխատեր քահանաներ. Համաձայն Սաթխա գյուղի Սուրբ Ներսես եկեղեցու չափաբերական մատյանների` եկեղեցու քահանաներից են եղել Ստեփանոս քհն. Տեր-Ստեփանոսյանը, Գրիգոր Տեր-Գևորգյանը[8]:

Դպրոց. Թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն` գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացվել է 1864 թվականին` հասարակության միջոցներով: 1869 թվականի դրությամբ ունեցել է 86 սովորող[9]: 1875 թվականի տեղեկագրի համաձայն՝ գյուղի նախակրթարանը գտնվել է եկեղեցու գավթում: Ուսուցիչ է հիշատակվում Եղիշե Տեր-Ստեփանոսյանը[10]:

Եկեղեցու վերանորոգություն. Սաթխայի Սուրբ Մեծն Ներսես եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1994 թվականին, սաթխայաբնակ Արտյուշ Սանոսյանի նախաձեռնությամբ 1 satxa surb metsn nersesկազմակերպված ժողովրդական հանգանակությամբ: Վերանորոգման ժամանակ թիթեղապատվել է եկեղեցու տանիքը և գմբեթը, մաքրվել ու հարդարվել եկեղեցու սրահը:

Եկեղեցու վերանորոգման ժամանակ դռան շեմքի տակ հայտնաբերվել է գյուղի հյուսիս-արևելյան կողմում գտնվող 7 բլուրների վրա կառուցված ամրոցի հիմնադրման վերաբերյալ արձանագրություն՝ թվագրված (ԹՌՃԷ) 1658 թվականով[11]։

Ավելի ուշ, ծնունդով սաթխացի Մկոյան և Սանոսյան ընտանիքների ներկայացուցիչների նյութական միջոցներով հիմնանորոգվել է եկեղեցին։ 2002 թվականի դեկտեմբերի 15-ին ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և մասնակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օծվել է Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի անունը կրող եկեղեցին։

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 438:

[2] Արաձագանք, 1885, N 3 , էջ 41:

[3] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 112-ի շրջ.-113:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 58-ի շրջ.-59:

[7] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5003, թ. 2:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ.-55:

[10] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43-ի շրջ.-44:

[11] Ե. Լալայան, Երկեր, հ.1,Երևան 1983, էջ 61:

 

ՓՈՔՐ ԱՐԱԳՅԱԼ - ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1862 ԹՎԱԿԱՆԻՆ:

2 patara aragiali-surb stepanosis eklesia

Եկեղեցու հիմնադրումը. Նինոծմինդայից 8 կմ հյուսիս-արևելք գտնվող Փոքր Արագյալ գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցու արևմտյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության[1] համաձայն՝ այն կառուցվել է 1862 թվականին: 1866 թվականի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների տեղեկագրում եկեղեցին հիշատակվում է որպես փայտաշեն կառույց` 20 ծխերով[2]: 1885 թվականին `քարաշեն, փայտածածկ` 26 ծխերով[3]: 20-րդ դարի սկզբի դրությամբ՝ եկեղեցու տարեկան եկամուտը կազմել է 20 ռ. 30 կ. արծաթով[4]:

Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավային կողմում գտնվում է գյուղի երկու գերեզմանոցներից մեկը:

Ճարտարապետություն. Քարաշեն, փայտածածկ կառույց է: Արտաքին չափսերն են 13,27 × 9,12մ: Արևմտյան ճակտոնի գագաթին ունեցել է փայտաշեն քառասյուն զանգակատուն[5]:

Ծխատեր քահանաներ. Համաձայն Փոքր Արագյալ գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցու չափաբերական մատյանների` եկեղեցու քահանաներից են եղել Գրիգոր քհն. Տեր-Գևորգյանը, Ստեփանոս քհն. Տեր-Ղազարյանը[6], Ղազարոս քհն. Տեր-Խաչատրյանցը[7]: Քահանայագործել են 1860-80-ական թվականներին:

Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակություն առկա է սկսած 1870-ական թվականներից: Մասնավորապես, թեմի դպրոցների 1875 թվականի տեղեկագրում նշվում է, որ գյուղն ունի մեկ նախակրթարան 15 սովորողներով: Ուսուցիչ է հիշատակվում Գևորգ Վարդանյանցը[8]:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. Հետխորհրդային տարիներից հետո Սուրբ Ստեփանոս եկեղեցին ևս վերանորոգության կարիք ուներ: Եկեղեցու վերանորոգման նախաձեռնությունը իր վրա է վերցնում փոքրարագյալցի բարեգործ Եզեկ Եզեկյանը: 2009 թվականին նրա միջոցներով վերանորոգվում է եկեղեցին և բարեկարգվում տարածքը: Եկեղեցին վերաօծվել է 2009 թվականին:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 525:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[3] «Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 112-ի շրջ.-113:

[5] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 792, թ. 2:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 794, թ. 2; գ. 809, թ. 2:

[8] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 43-ի շրջ.-44:

ՓՈՔՐ ԽԱՆՉԱԼԻ - ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1850-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՑ, ՀԻՄՆՈՎԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է 1875 ԹՎԱԿԱՆԻՆ:

2 patara xanchali-surb hakobis eklesiaԵկեղեցու հիմնադրումը. Նինոծմինդայից 5.5 կմ հարավ-արևմուտք գտնվող Փոքր Խանչալի գյուղի եկեղեցին հիշատակվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1840 թվականի տեղեկագրում: Եկեղեցու անունը չի նշվում: Ծխերի թիվը կազմել է 189[1]: 1860-ական թվականներին հիշատակվում է՝ որպես փայտաշեն կառույց[2]: Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1875 թվականին: Այդ են վկայում եկեղեցու բարավորին և մուտքից հարավ պահպանված շինարարական արձանագրությունները: Օծումը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերին Գրիգոր արքեպս. Սաքինյանցի ձեռամբ[3]: 20-րդ դարի սկզբին եկեղեցու կապիտալը կազմել է 257ռ. 69 կ. արծաթով[4]: Եկեղեցու շուրջ տարածվում է գերեզմանոցը:

Ճարտարապետություն․ Եկեղեցին կառուցված է համակ սրբատաշ և կոփածո քարով: Տանիքը երկթեք է, որը պահվում է երկու բոլորաձև սյուներով: Միակ մուտքը արևմտյան ճակատից է: Արտաքին չափսերն են 16,80×10,33 մ: Մկրտության ավազանը կառուցված է հյուսիսային պատի մեջ[5]:

Ծխատեր քահանաներ․ Փոքր Խանչալի գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանաներից է եղել Վարդան քհն. Մովսիսյանը[6]: Քահանայագործել է 1860-80-ական թվականներին:1 ninotsminda-patara xanchali-surb hakob-

Դպրոց․ Փոքր Խանչալի գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացվել է 1864 թվականին հասարակության միջոցներով[7]: 1870-ական թվականներին ուսուցիչ է հիշատակվում Կարապետ Խոպերյանցը[8]:

Եկեղեցու վերանորոգություն. Փոքր Խանչալիի Սուրբ Հակոբ եկեղեցին ևս խորհրդային տարիներին փակվել է և այդ տարիների ընթացքում հայտնվել անմխիթար վիճակում: Հետխորհրդային տարիներին եկեղեցին պարբերաբար բարեկարգվում է գյուղի բնակիչների կողմից: Սակայն բուն վերանորոգչական աշխատանքները սկսվել են 2015 թ., Արտակ և Բաբկեն Իսպիրյան եղբայրների միջոցներով: Վերակառուցվել է եկեղեցու փլված գմբեթը, տանիքը, մաքրվել և բարեկարգվել եկեղեցու սրահը, հեռացվել է հին ծեփը: Եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները դեռևս ավարտված չեն: Սբ Պատարագը կատարվում է Վեմ քարով:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:

[3] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 531-532:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1,գ. 3912, մաս 1, թ. 111-ի շրջ.-112:

[5] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 531:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2868, թ. 3; գ. 2873, թ. 2; գ. 2897, թ. 3:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3977, թ. 54-ի շրջ. -55:

[8] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 52, թ. 44:

ԱՍՊԻՆՁԱՅԻ ՇՐՋԱՆ

ԴԱՄԱԼԱ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

1 aspindza-damala-surb xach Դամալա գյուղը Սամցխե-Ջավախքի Ասպինձայի շրջանի ամենամեծ գյուղն է: Բնակիչների նախնիները 1829-1830-ական թվականներին գաղթել են Էրզրումի նահանգից:

Եկեղեցու հիմնադրում. Ասպինձա շրջկենտրոնից 3 կմ արևելք գտնվող Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբերյալ ամենավաղ հիշատակությունները հաղորդում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերը: Եկեղեցու անունն առկա է թեմի եկեղեցիների 1840 թվականի տեղեկագրում[1]: Եկեղեցին վերանորոգման է ենթարկվել 1843 թվականին[2]: 1866 թվականին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[3]: 1873 թվականի հիմնովին վերակառուցումից հետո այն հիշատակվում է որպես 30 ոտնաչափ երկարությամբ քարաշեն կառույց[4]: 1905 թվականի դրությամբ Սուրբ Խաչ եկեղեցին ունեցել է 791 ռ. 88 կ. արծաթով կապիտալ, ինչպես նաև մեկ տուն[5]:

Սուրբ Խաչ եկեղեցու շուրջը տարածվում է գերեզմանոցը, որտեղ բացի քառակող կոթող պատվանդաններից, պահպանվել են նաև ուշ միջնադարյան տապանաքարեր:

Գյուղի մոտակայքում X-XI դարերի Վանք անունով սրբատեղի կա[6]:

Ճարտարապետություն. Սուրբ Խաչ եկեղեցին բազիլիկ տիպի եկեղեցի է: Արտաքին չափսերն են 16,80×10,55 մ[7]: Եկեղեցու մուտքը արևմտյան կողմից է: Տանիքի արևմտյան մասում կա 4 սյունի2 aspindza-damala-surb xach վրա կառուցված փոքրիկ զանգակատուն[8]:

Ծխատեր քահանաներ. Վրաստանի և Իմերեթի թեմի հոգևորականների 1839-1840 թվականների տեղեկագրում Սուրբ Խաչ եկեղեցու քահանա է հիշատակվում Տեր Պետրոս Տեր-Աստվածատուրյանը, դպիրներ` Վարդան և Հակոբ Տեր-Պետրոսյանները[9]:

Դպրոց. Դամալա գյուղի եկեղեցական-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակություն առկա է թեմի դպրոցների 1865 թվականի տեղեկագրում[10]: 19-րդ դարի հետագա տասնամյակներում դպրոցը փակվել և նորից բացվել է: 1915 թվականին եղել է միդասյա, որը պահվել է Կովկասյան բարեգործական ընկերության տրամադրած նպաստի հաշվին[11]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային շրջանում. 1920-ական թվականներին եկեղեցին փակվել է, իսկ քահանան աքսորվել: Որոշ ժամանակ եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, ավելի ուշ քայքայվել և փլվել է փայտաշեն տանիքը[12]:

Եկեղեցու վերաօծումը. 2004 թվականի դրությամբ, Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում էր կիսախարխուլ վիճակում, գրեթե ամբողջությամբ փլուզված էր փայտածածկ տանիքը: Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման նախաձեռնությունը ստանձնեցին նախկին դամալացի բարերարները: Սուրբ Խաչ եկեղեցին հիմնովին նորոգվեց և տարածքը բարեկարգվեց Հայաստանում, ՌԴ-ում, Ուկրաինայում և Ղազախստանում բնակվող ծնունդով դամալացի բարեպաշտ հայերի նյութական աջակցությամբ և Ասպինձայի շրջանային ժողովի պատգամավոր Էմին Բալոյանի վերահսկողությամբ: 2008 թվականի մայիսի 1-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և թեմի հոգևոր դասի մասնակցությամբ, վերաօծվեց Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին: Վերաօծման հանդիսավոր կարգին հաջորդեց անդրանիկ Սբ Պատարագի արարողությունը, որը մատուցվեց Ախալցիխեի և Ասպինձայի շրջանների հոգևոր հովիվ Տ. Մանուկ քահանա Զեյնալյանի կողմից[13]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[2] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 495:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 75:

[4] «Մեղու Հայաստանի», 1873, № 15, էջ 2:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 109-ի շրջ.-110:

[6] «Էջմիածին», 2008, Ե, էջ 157:

[7] Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ: 

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 53 և շրջ.:

[10] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 2-ի շրջ.:

[11] «Մշակ», 1915, N 247, էջ 3:

[12] «Էջմիածին», տես նույն տեղում:

[13] «Էջմիածին», 2008, Ե, էջ 157-158:

 

ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆ

ԱՇԽԱԼԱ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ

1 ashxala-surb minasis eklesiaԵկեղեցու հիմնադրումը. Աշխալան (Աշկալա) հայաբնակ գյուղ է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի  Ծալկայի շրջանում: 1830-ական թվականներին ծխականները բարձրացնում են եկեղեցի ունենալու հարցը և եկեղեցական ժողովը որոշում է կայացնում նվիրատվությունների միջոցով կառուցել այն[1]։ Աշխալա գյուղի Սուրբ Մինաս եկեղեցու հիմնադրման հստակ տարեթիվը հայտնի չէ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային փաստաթղթերում եկեղեցու անունը հիշատակվում է սկսած 19-րդ դարի 30-40-ական թվականներից: Դրանցում տրվում է եկեղեցու ծխականների թիվը և քահանայի ու դպիրների անունները: Մասնավորապես, 1840 թվականի դրությամբ ծխականների թիվը եղել է 770[2], քահանա է հիշատակվում Տեր Խաչատուր Հովհաննիսյանը, դպիրներ` Պետրոս Հարությունյանը, Գևորգ Պողոսյանը, Խաչատուր Հարությունյանը[3]:

Արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում նաև 1837-1840-ական թվականների դրությամբ եկեղեցու ունեցած շարժական և անշարժ կալվածքների մասին: Եկեղեցական իրերից զատ այն իր չորս կողմերից ունեցել է նաև դատարկ հողատարածքներ[4]:

1860-ական թվականներին եկեղեցին հիշատակվում է՝ որպես փայտաշեն[5], 1880-ական թվականներին` կոփածո քարով, փայտածածկ, առաստաղը նկարազարդ կառույց[6]:2 tsalka-ashkala-surb minasis eklesia

Գյուղում բացի Սուրբ Մինաս եկեղեցուց պահապանվել են նաև մի քանի ուխտատեղիներ՝ Սուրբ Աստվածածին, Մուղնե, Սուրբ Աղբյուր[7]:

Ճարտարապետություն․Սուրբ Մինաս եկեղեցին բազիլիկ տիպի, քարաշեն կառույց է։ Ընդհանուր չափսերն են 17,25 x 10,2 մ:

Մուտքը արևմտյան կողմից է, որը հենված է քառահարկ փոքրիկ զանգակատանը։ Մուտքի անմիջապես վերևում կամարաձև գոտու մեջ զետեղված է խաչ։ Եկեղեցու ներսի սրահը բաժանված է չորս սյուների վրա հենված կամարաձև պատերի։ Եկեղեցու արևելյան մասում գտնվում է Սբ Խորանը՝ իր աջ և ձախ ավանդատներով[8]։

Ծխատեր քահանաներ.Աշխալա գյուղի Սուրբ Մինաս եկեղեցու քահանաներից են եղել Խաչատուր քհն. Հովհաննիսյանը[9], Հովսեփ քհն. Պողոսյանը[10], Հովսեփ քհն. Մազմանյանցը, Ղազար քհն. Սարգսյանը[11]: Քահանայագործել են 1840-1880-ական թվականներին:

Դպրոց. Աշխալա գյուղի եկեղեցա-ծխական դպրոցը բացելու մասին որոշումը ընդունվել է 1907 թվականի հոկտեմբերի 8-ին, առաջնորդական փոխանորդ Սիոն վարդապետի նախագահությամբ տեղի ունեցած գյուղի ծխական ժողովում: Դպրոցը կառուցվելու և պահվելու էր տեղի հասարակության միջոցներով[12]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Սուրբ Մինաս եկեղեցին գործել է մինչև խորհրդային կարգերի հաստատումը։ Այդ ընթացքում եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է, սակայն 1930 թվականին այն փակվել և վերածվել է պահեստի, այնուհետև՝ կինոսրահի։ Որոշ ժամանակ եկեղեցու շենքը ծառայել է որպես տարրական, ապա ութնամյա դպրոց, սակայն հետագայում կրկին վերածվել է պահեստի։ Եկեղեցու հիմնական վերականգնումը նախաձեռնվել է 20-րդ դարի 90-ական թվականներին գյուղի երիտասարդության և բարերարների կողմից, որից հետո այն վերաբացվել է: Սուրբ Մինաս եկեղեցին վերականգնվել է 1994 թվականին[13]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ա. Խ. Դավթյան, Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում, Երևան, 1997, էջ 307-308:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 56:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2589, թ. 121-ի շրջ.-122:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 75

[6]«Արձագանք», 1885, N 3, էջ 40:

[7] Ա. Խ. Դավթյան, Տես՝ նույն տեղում:

[8] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

   Վիրահայոց թեմ:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 652, թ. 2:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 662, թ. 2:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 644, թ. 2; գ. 647, թ. 2; գ. 677, թ. 2:

[12]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 305, թթ. 2-4:

[13] Դ. Խաչատրյան, նույն տեղում, էջ 104:

ԽԱՉ ԳՅՈՒՂ -ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 19-ՐԴ ԴԱՐԻ 60-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՑ:

1 xachgiughi - surb gevorgis eklesiaԵկեղեցու հիմնադրումը. Խաչ գյուղը Ծալկայի շրջանի հայկական գյուղերից է, որի բնակիչները հիմնականում հարևան Աշխալայից են, սակայն հետագայում գյուղը համալրվել է նաև վերագաղթած հայ բնակիչներով:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերը Խաչ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ հաղորդում են սկսած 19-րդ դարի 60-ական թվականներից: Թեմի եկեղեցիների տեղեկագրում այն հիշատակվում է որպես քարաշեն կառույց, ծխականների թիվը` 290[1]: Եկեղեցին սկզբում փայտածածկ էր, սակայն հետագայում ենթարկվել է վերանորոգումների և փայտածածկ տա­նիքը փոխվել է։ «Ճանապարհորդական հիշատակարանի» հաղորդած տվյալների համաձայն` գյուղում բացի Սուրբ Գևորգ քարաշեն փայտածածկ եկեղեցուց առկա է եղել նաև Սուրբ Կա­րապետ մատուռ ուխտատեղի (քարաշեն)[2], որը գտնվել է գյուղի հյուսիսային կողմի բարձրադիր մասում, որտեղ ամեն տարի՝ գարնան գալու հետ, տոնախմբվել է Սուրբ Կա­րապետ մատուռի ուխտի օրը[3]:

Ճարտարապետություն․ Սուրբ Գևորգ եկեղեցին բազիլիկ տիպի, խառը տուֆից կառուցված շինություն է։ Ընդհանուր չափսերն են 11,17x8,2 մ: Եկեղեցու մուտքն արևմուտքից է, որի վերին մասում կառուցված է եռահարկ մետաղյա պտտահողմով զանգակատունը: Ներքին տարածքը բաղկացած է մեկ նավից: Սուրբ Խորանը արևելյան մասում է: Հյուսիսային պատի մեջ կա աշտանակ: Մուտքի ձախ կողմում առկա է եկեղեցու վերանորոգման վերաբերյալ հայերեն մակագրություն. ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ ԵՆ | ՏԵՐ ԽՈՐԵՆԻ ՆԱԽՆԻՆԵՐԸ, | ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵՑԻՆ ՆՐԱ | Ծիծեռնակ ԽՈՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ | ԲՈՒԼՈՒԴՅԱՆՆ | ԻՐ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՎ | 2002 թ․[4]:

Դպրոց. Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդարանի արխիվային վավերագրերի համաձայն` 1908 թվականին գյուղում բացվել է ծխական ուսումնարան: Երեսփոխան և հոգաբարձության 2 tsalka-xach gyugh-surb gevorgանդամ է հիշատակվում Բագրատ Խաչատուրի Առաքյանցը[5]:

Եկեղեցու վերանորոգություն և վերաբացում. Սուրբ Գևորգ եկեղեցին ևս խորհրդային տարիներին ենթարկվել է բռնաճնշումների։ 1924 թվականին այն փակվել և վերածվել է պահեստի: Հետագայում՝ միայն 2002 թվականին, գյուղացիների ջանքերով եկեղեցին մաքրվում է տարիների աղբից ու անհարկի իրերից, ապա վերանորոգվում և բերվում է նախկին տեսքին՝ ծնունդով խաչգյուղացի ռուսաստանաբնակ Խորեն Բուլուդյանի հովանավորությամբ ու ֆինանսական աջակցությամբ:

2002 թվականի հոկտեմբերի 5-ին, Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգե­շնորհ Տ. Վազգեն վրդ. Միրզախանյանի օրհնությամբ, ձեռամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի և Տ. Սամվել քհն. Թորոսյանի, կատարվում է եկեղեցու դռնբացեքի արարողությունը: Հոկտեմբերի 6-ին բազմաթիվ հյուրերի ներկայությամբ կատարվում է եկեղեցու օրհնության կարգը և հանդիսությամբ բացվում են 1924 թվականից փակված եկեղեցու դռները: Արարողությանը հաջորդում է անդրանիկ Սբ Մկրտությունը: Հոգևոր արարողությունից հետո բարերարի կողմից տրվում է սիրո ճաշ՝ ուղեկցությամբ ժողովրդական երգ ու պարի[6]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 75:

[2]«Արձագանք», 1885, N 3,էջ40:

[3]«Էջմիածին», նույն տեղում:

[4]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

Վիրահայոց թեմ:

[5]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 432, թ. 1 և շրջ.:

[6]«Էջմիածին», 2002,(Ժ), էջ127-128:

ՂՈՒՇՉԻ - ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

3 kushchi-surb gevorgis eklesia Եկեղեցու հիմնադրումը. Ղուշչին հայաբնակ գյուղ է Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 22 կմ հարավ-արևմուտք: Գյուղի երկու եկեղեցիների մասին տեղեկություններ են հաղորդում ինչպես արխիվային վավերագրերը, այնպես էլ ժամանակի մամուլը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 19-րդ դարի 30-40-ական թվականների արխիվային վավերագրերում հիշատակվում է Սուրբ Նշան անվամբ եկեղեցի: Մասնավորապես, թեմի եկեղեցիների 1840 թվականի տեղեկագրի տվյաներով, Սուրբ Նշան եկեղեցու ծխականների թիվը 133 էր[1]: Քահանա է հիշատակվում Տեր Միքայել Տեր-Ավետիսյանը[2]: 1845 թվականի տեղեկագրում նշվում է, որ գյուղն ունի 1 փայտաշեն ծխական եկեղեցի[3]: Ըստ էության խոսքը դարձյալ Սուրբ Նշանի մասին է:

1866 թվականի տեղեկագրում նշված է` 1 քարաշեն եկեղեցի[4]: Վերջինիս դեպքում խոսքը Սուրբ Գևորգ եկեղեցու մասին է, քանի որ 1860-1880-ական թվականների արխիվային վավերագրերում արդեն առկա է հիշատակություն Սբ. Գևորգ անվամբ եկեղեցու մասին: Ըստ Ա. Դավթյանի՝ Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1855 թվականին, հասարակության միջոցներով[5]: Սակայն 1885 թ. «Արձագանք» թերթում լույս տեսած «Ճանապարհորդական հիշատակարանի» համաձայն` Ղուշչի գյուղի քարաշեն, հոյակապ եկեղեցին, զանգակատունը և պարիսպը իրենց ծախսով կառուցել են նույն գյուղի բնակիչներ մահտեսի Հովակիմ և Օհան Մեհրաբյանները: Ենթադրելի է, որ ասվածը վերաբերում է վերոնշյալ Սուրբ Գևորգ եկեղեցուն: Հիմնադրման տարեթիվը, սակայն, չի նշվում:2 tsalka-kushchi-surb gevorg-

Հեղինակը բացի այս եկեղեցուց նշում է, որ գյուղում կա ևս մի փոքրիկ եկեղեցի, որի մոտակայքում է գտնվում Ծալկայի վիճակային արդյունքների քարաշեն շտեմարանը[6]: Կարելի է ենթադրել, որ նշված փոքրիկ եկեղեցին 1830-40-ական թվականների արխիվային վավերագրերում հիշատակված նույն Սուրբ Նշանն է:

Ճարտարապետություն․ Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցված է մոխրագույն տուֆից, բազիլիկ տիպի, մեկ ընդհանուր սրահով շինություն է: Ընդհանուր չափսերն են 16,32x5,85 մ: Հյուսիսային և հարավային պատերին կիսախոր պատուհաններ են կտրված: Մուտքը բացված է արևմտյան մասում կառուցված եռահարկ զանգակատան աջ կողմից, որի վերևի հատվածում առկա են երկու արձանագրություններ: Զանգակատունն ունի առանձին աստիճաններով բարձրացող մուտք, որը հենված է զանգակատան ձախ պատին։ Եկեղեցու հյուսիսային մասում գտնվում է Սբ Խորանը։ Եկեղեցու մուտքի վերևի հատվածում առկա հայերեն արձանագրությամբ նշվում է․«Սուրբ Գեւորգ եկեղեցի։ Այս մասին հիշեցնում է Մեհրաբի քահանայի, Մեհտեսի Հավակիմի եւ որդի Մարգարի եւ Օհանի։ Գրագիր - 1867 թ. (1867) »։

1 tsalka-kushchi-surb gevorg1867 | Յիշատա | | ԿԷ Ս ~ Բ ԳԵՈՐՔ | ԵԿՂՑՍ ՄԵՀՐԱԲԻ | ԵՒ ՄԱՀՏԵՍ ~ Ք ՅՈՎԱ ~ | ԿԻՄ եւ ՈՐԴԻՆ ՄԱՐ | ԳԱՐԻՆ եւ ՕՀԱՆԻՆ․

Մյուս արձանագրությամբ նշվում է․ ՅԻՇԱՏԱԿ Է | Ս ~ Բ ԳԵՈՐԳ | Ա ԵԿԵՂԵՑՈ | ԶԱՆԿԵԿԱՏ ~ Ս | եւ ԶՊԱՐԻՍԲՍ ՍՈՐԻՆ Մ | ՍԵԹԷՍԻ ՅՈՎՀԱՆ ՄԵՀՐԱՊ ~ Մ[7]։

Ծխատեր քահանաներ.Ղուշչի գյուղի Սբ. Գևորգ եկեղեցու քահանա է հիշատակվում Հովհաննես քհն. Տեր-Հակոբյանը[8]: Քահանայագործել է 1860-1880-ական թվականներին:

Դպրոց. Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդարանի ֆոնդի արխիվային վավերագրերի տվյալներով, Ղուշչի գյուղի միդասյա դպրոցը բացվել է 1908 թվականին: Դպրոցի հոգաբարձության կազմում են եղել Խաչատուր Նալբանդյանցը, Գևորգ Ավետիսյանցը, Իգնատիոս Մեհրաբյանցը, Գևորգ Սիմոնյանցը[9]:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում.Ղուշչի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնվել է 2003 թվականին, ծնունդով ղուշչեցի՝ Ստեփան Բարոյանի բարերարությամբ։ 2004 թվականի ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և տեղի հոգևոր դասի, վերաօծվում է Սուրբ Գևորգ եկեղեցին[10]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4-ի շրջ.:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 56:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 71-ի շրջ.-72:

[4]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 75:

[5]Ա. Խ. Դավթյան, Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում, Երևան, 1997, էջ 373:

[6]«Արձագանք», 1885, N 3, էջ 40:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

   Վիրահայոց թեմ:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3772, թ. 2; գ. 3774, թ. 2; գ. 3798, թ. 3:

[9]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 376, թթ. 1-2 և շրջ.:

ՂԶԼՔԻԼԻՍԱ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

2 tsalka-yizilqilisa-surb astvatsatsin-Եկեղեցու հիմնադրումը. Ղզլքիլիսա գյուղը Ծալկայի շրջանի հայկական գյուղերից է, որը գտնվում է շրջկենտրոնից 27 կմ հեռավորության վրա: Գյուղի անունը թուրքերենից թարգմանվում է Կարմրավանք[1]: Ղզլքիլիսա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 19-րդ դարի 30-40-ական թվականներից: Մասնավորապես, դրանց համաձայն` նշված ժամանակահատվածում եկեղեցու ծխականների թիվը եղել է 296[2]: Քահանա է հիշատակվում Կյուրեղ Հարությունյանը, դպիրներ` Վահան Վարդանյանը, Դինկիանոս Թորոսյանը, Սարգիս Ռաֆայելյանը և Միքայել Բաղդասարյանը[3]: 1837-1840 թվականների թեմի եկեղեցիների շարժական և անշարժ կալվածքների ցուցակում առկա է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ունեցել է զանազան եկեղեցական իրեր[4]:

1860-ական թվականներին Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է` որպես փայտաշեն կառույց[5], իսկ 1880-ական թվականներին` քարաշեն, թաղածածկ, ներքուստ սպիտակ սվաղած[6]:

Ճարտարապետություն․ Սուրբ Աստվածածին եկեղեցին տուֆից, բազիլիկ տիպի, երկարավուն առանցքի վրա կառուցված ուղղանկյուն շենք է: Ընդհանուր չափսերն են 16,84x10 մ: Շենքի ներքին տարածքը բաժանված է կամարաձև բևեռների: Մուտքը հարավից է, որի վերևի մասում ագուցված է ճաճանչաձև խաչ՝ թվագրված 1874 թվականով: Մուտքի մոտ կառուցված է երկհարկանի զանգակատունը: Արևելյան կողմում մկրտության ավազանն է, որի երիզված կամարի վերևի հատվածում առկա է հայերեն մակագրություն Սբ․ Ավազանը ի հիշատակ ծնողների կառուցող բարերարի մասին․ ՅԻՇԱՏԱԿ Է ԱՎԱԶԱՆՍ | 'Ի ԴՈՒՌՆ ՂԶԼԱԿԱՆԼԻՍՈՒ | ԱՍՏՈՒԱԾԱԾՆԱՅ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԳԷՈՐԳԱՅ ՏԷՐ ԱԲՐԱՄԵԱՆ ՏԷՐ ՊՕՂՕՍԵԱՆՑԻ ԵՒ ԾՆՈՂԱՑՆ ԻՒՐՈՑ Ի-Ն ՆՈՅԵՄԲՐԻ 1876 ԱՄԻ[7]:1 tsalka-yizilqilisa-surb astvatsatsin

Ծխատեր քահանաներ. Ղզլքիլիսա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից է եղել Հովհաննես քհն. Տեր-Խաչատրյանը[8]: Քահանայագործել է 1860-1880-ական թվականներին:

Դպրոց. Ախալքալաքի և Ծալկայի գործակալության 1906 թվականի տեղեկագրի համաձայն, ինչպես Ծալկայի վիճակի մյուս գյուղերը, այնպես էլ Ղզլքիլիսան տվյալ պահին դեռևս դպրոց չի ունեցել[9]: 1907-1908 թվականներից սկսած գյուղերի բնակիչների նախաձեռնությամբ և թեմական իշխանությունների օժանդակությամբ քայլեր են ձեռնարկվել եկեղեցա-ծխական դպրոցներ բացելու ուղղությամբ:

Եկեղեցու վերանորոգություն և վերաօծում. 2001 թվականի դեկտեմբերի 1-ին, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին, Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Գևորգ արքեպս. Սերայդարյանի ձեռամբ, Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի և հոգևոր դասի մասնակցությամբ վերաօծվում է Արամյան ընտանիքի բարերարությամբ վերակառուցված Ղզլքիլիսա գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին։ Մյուռոնով օծվում են եկեղեցու չորս անկյունները, սյուները, Սբ Սեղանը, Խորանը և մկրտության ավազանը: Օծման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբղ. Սալբիյանի կողմից սրբագործված տաճարում մատուցվում է անդրանիկ Սբ Պատարագ, որից հետո եկեղեցում կատարվում է անդրանիկ Սբ Մկրտությունը, այնուհետև կատարվում մատաղօրհնություն և տրվում սիրո ճաշ՝ տոնախմբությամբ ազգային երգ ու պարի[10]։

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ա. Խ. Դավթյան, Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում, Երևան, 1997, էջ 372։

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց.1, գ. 3800, թ.4-ի շրջ.:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 55 և շրջ.:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2589, թ. 124:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 75:

[6] «Արձագանք», 1885, N 3, էջ 40:

[7] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

Վիրահայոց թեմ:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 3650, թ. 2; գ. 3655, թ. 2, գ. 3681, թ. 3:

[9] ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 174, թ. 61:

[10] «Էջմիածին», 2001, ԺԲ, էջ 126:

 

ՆԱՐԴԵՎԱՆ - ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

3 nardevani-surb sargisis eklesiaԵկեղեցու հիմնադրումը. Ծալկայի շրջանի Նարդևան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու վերաբերյալ հիմնական տեղեկությունները հաղորդում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերը: Մասնավորապես, ամենավաղ հիշատակությունը թվագրվում է 1839-1840 թվականներով: Նարդևան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնադրման նույնանման տեղեկություն է հաղորդվում նաև Վրաստանի ազգային արխիվում պահվող համապատասխան ֆոնդերում[1]: 1840 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրի համաձայն` Սուրբ Սարգիս եկեղեցու ծխականների թիվը 334 էր[2], քահանա է հիշատակվում Տեր Մանուկ Սարգսյանը[3]: 1860-ական թվականներին եկեղեցին հիշատակվում է՝ որպես քարաշեն կառույց[4]: 1885 թվականին «Արձագանք» թերթում տպագրված «Ճանապարհորդական հիշատակարան»-ի հաղորդած տվյալներով, շրջանի հայկական եկեղեցիներում պահվող արծաթյա անոթեղենները և ավետարանները հայ գաղթականներն իրենց հետ բերել էին նախկին բնակավայրերից: Նարդևան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ևս ունեցել է գրչագիր թղթյա Ավետարան` գրված Երզնկա քաղաքում հայոց ՌԽԱ թվին («ի' Հայրապետութեան Տեառն Դաւթի և յարքեպիսկոպոսութեան Երզնկայի Տեառն Ռոտակեսի»)[5]: Եկեղեցին ունեցել է նաև Ժամագիրք, Խորհրդատետր, Սիմեոնի փոքր Տոնացույց[6]:

Ճարտարապետություն․ Եկեղեցին եղել է կոփածո քարաշեն, թաղակապ կառույց` շրջապատված քարուկրյա պարսպով[7]: Տաճարը կառուցված է կարմիր տուֆից, պատկանում է բազիլիկ 2 tsalka-nardevani-surb sargis-տիպին: Եկեղեցու արևելյան մասը կիսագետնափոր է: Ընդհանուր չափսերն են 12,01x9,54 մ: Մուտքը արևմուտքից է, որի վերևի հատվածը զարդանախշված է: Մուտքի անմիջապես վերևում առկա են երկու հայատառ արձանագրություններ[8]

1. 2005. ՆՈՐՈՔԵՑ ՊԱՐՈՆ | ԳՐԻԳՈՐ ՄԵԼԹՈՆՅԱՆ. Ֆ. (Թարգմանություն, 2005. Վերականգնված պարոն Գրիգոր Մելտոնյան Ֆ. կողմից)։

2. ՅԻՇԱՏԱԿԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՍ | Ի ԳՈՒՂՆ ՆԱՐՏԻՎԱՆՆՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ [Ե] ՄԻ | ԿԳԴԵԼՈՆԵՐՆ Ի ԿԱՐՆԱ ՆՈՐՈՔԵՑԻՆ 1865 ԱՄԻ.

(Հիշատակ է Սբ Սարգիս եկեղեցիս ի գյուղն Նարդևանու հասարակության նորոգեցին 1865 ամի)[9]:

Ծխատեր քահանաներ.Նարդևան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանաներից են եղել Հակոբ քհն. Մարտիրոսյանը[10], Թորոս քհն. Սնղճյանցը[11]: Քահանայագործել են 1860-1880-ական 1 tsalka-nardevani-surb sargisթվականներին:

Դպրոց. Նարդևան գյուղի մեկ սենյակից բաղկացած եկեղեցա-ծխական դպրոցը տեղակայված է եղել եկեղեցու գավթում[12]: Հետագայում փակվել է: 1906 թվականի դրությամբ գյուղը դպրոց չի ունեցել[13]:

Եկեղեցու վերանորոգություն. Խորհրդային տարիներին Նարդևան գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ևս փակվել է և վերածվել պահեստի: Համագյուղացիները վկայում են, որ եկեղեցու զանգը հանվել և որպես գույք հանձնվել է գյուղի դպրոցին, սակայն հետագայում համագյուղացիների ջանքերով այն հետ է վերադարձվել եկեղեցուն[14]: Հետխորհրդային տարիներին եկեղեցին մասնակի վերանորոգության է ենթարկվել գյուղի բնակիչների կողմից: Ներկայումս եկեղեցին գործում է և ծառայում ժողովրդի հոգևոր կարիքներին։

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Վրաստանի ազգային արխիվ: https://archival-services.gov.ge/saeklesio/regions/location/48:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4 և շրջ.:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 55 և շրջ.:

[4]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 75:

[5]«Արձագանք», 1885, N 3, էջ 41:

[6]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2589, թ. 123:

[7]«Արձագանք», նույն տեղում:

[8]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:

Վիրահայոց թեմ:

[9]Ա. Դավիթյան, Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում, Երևան 1997, էջ 421:

[10]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4285, թ. 2:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4292, թ. 2; գ. 4316, թ. 2:

[12]«Արձագանք», նույն տեղում:

[13]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 174, թ. 61:

ԲԱԹՈՒՄԻ

ԲԱԹՈՒՄԻ -ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1879 ԹՎԱԿԱՆԻՆ, ՀԻՄՔԻՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ 1895 ԹՎԱԿԱՆԻՆ, ՀԱՍՑԵ՝ Ք. ԲԱԹՈՒՄԻ, ԺՈՐԴԱՆԻԱՅԻ ՓՈՂ. 39:

q. batumi surb prkich 3Բաթումիի Հայ Առաքելական Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1879 թվականին Տեր-Կոստանդին Տեր-Ստեփանյան քահանայի ջանքերով: Եկեղեցին սկզբնական շրջանում եղելէ փայտաշեն[1], սակայն այն շատ արագ քայքայվել է,և արդեն 1887 թվականին նոր եկեղեցու կառուցման անհրաժեշտություն է զգացվել: Տեղի ծխական քահանա Կոստանդին Տեր-Ստեփանյանի գլխավորությամբ հասարակության մի քանի հայտնի անձինք ձեռնամուխ են լինում եկեղեցու կառուցման համար անհրաժեշտ դրամական միջոցների հայթայթմանը: Արշակ Ծատուրյանի, Վասիլ Փարեմուզյանի, Ղազար Տեր-Ղազարյանի և Արշակ Շխիյանցի ջանքերով հավաքվում է մոտ 400 ռուբլի[2], սակայն նյութական միջոցների անբավարարության պատճառով շինարարական աշխատանքներն իրականացվում են մեծ ընդհատումներով [3] և տևում գրեթե քառորդ դար:batumi surb prkich 1

1891 թվականի դրությամբ նոր եկեղեցու շինությունը տակավին կիսաշեն էր և ծխականները հաճախում էին աղոթատան վերափոխված հասարակ մի տուն[4]: Նույն թվականին շինարարական աշխատանքները մեծ եռանդով վերսկսելու նախաձեռնություն է ցուցաբերում գնդապետ Գասպար Ստեփանյանցը[5]:1895 թվականին հրապարակված լրատվությունից հայտնի է դառնում, որ Բաթումիի հայոց եկեղեցին կիսաշեն էր. «...նոր փառաւոր եկեղեցու հիմքը վաղուց գցած է, պատերը մօտ մէկ արշին արդէն բարձրացած են, բայց ով գիտէ քանի տարի է, որ շինող չկայ...[6]» : 1898 թվականին կիսաշեն եկեղեցու շինարարությունը շարունակելու հույսը կապվում է բաքվաբնակ մեծահարուստ հայերի օժանդակության հետ: Բաթումին վերջինիս հետ ամուր առևտրական կապեր ուներ, ուստի որոշվում է համապատասխան միջոցներ հայթայթելու q. batumi surb prkich 1համար ծխատեր քահ. Մեսրոպ Մելյանին ուղարկել Բաքու[7]: Եկեղեցու շինարարությանը նյութական մեծ օժանդակություն է ցուցաբերում նաև հայտնի մեծահարուստ և ազգային բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը: Վերջապես 1899 թվականին եկեղեցու շինարարությունը մոտենում է ավարտին, որի վրա ծախսվում է 25 000 ռուբլի[8]: Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու նախագիծը կազմել է ավստրիացի ճարտարապետ Ռոբերտ Մարֆելդը:

1900 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1330 կոնդակով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է տալիս նորակառույց եկեղեցուն[9]: Նույն թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունենալիք օծման արարողության կապակցությամբ հրավեր է ուղարկվում Մկրտիչ Խրիմյան Կաթողիկոսին[10]:

Ճարտարապետություն. Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցված է այրված աղյուսից և պատկանում է խաչաձև գմբեթավոր ոճին: Արտաքին չափսերն են 9,61x6,5 մ: Գեղարվեստական և տարածական ոճը՝ խաչաձև է: Հարավային և հյուսիսային պատերը զարդարված են կիսաշրջանաձև դեկորներով: Շենքի անկյուններում կառուցվում են դեկորատիվ սյուներ, արևմուտքից ճակատային մասը շրջանաձև է: Եկեղեցին ունի երեք մուտքեր՝ հարավից, արևմուտքից և հյուսիսից: Կենտրոնական գմբեթը գտնվում է արևելյան կողմում: Ներքին պատերը սվաղված են և ներկված: Ձախակողմյան հատվածում տեղադրված է մկրտության ավազանը:

Եկեղեցին խորհրդային տարիներին.Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցին փակվում է 1923 թվականի ապրիլի 26-ին. «...այսօր, ամսոյս 26-ին, առաւոտեան ժամի մօտաւորապէս 10-ին q. batumi surb prkich 2կառաւարութիւնը կնքեց հայոց Ս. Փրկիչ եկեղեցին: Պատճառը խորհուրդիս անյայտ է»[11]:

1930-1958–ական թվականներին եկեղեցու շենքը օգտագործվել է որպես կինովարձույթի պահեստ: 1959 թվականին խորհրդային իշխանությունները ցանկանում են քաղաքի, այսպես կոչված, բարեկարգման պատրվակով, քանդել եկեղեցու շենքը: Տեղի հայ բնակչությունը կազմակերպում է ստորագրահավաք և նամակ-դիմում հղում Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին՝ խնդրելով միջամտել և արգելք հանդիսանալ եկեղեցու փլմանը: Մայր Աթոռից Բաթումի են ժամանում հոգևորականներ Վահան եպս. Քալանթարյանը և Հովհաննես սարկավագը՝ Սբ Էջմիածնի գրավոր խնդրանքը փոխացնելու Աջարիայի Գերագույն Խորհրդի նախագահ Ալեքսանդր Թխիլիաշվիլուն: Եկեղեցին փակվում է, իսկ քաղաքային իշխանությունները բավարարվում են եկեղեցու մետաղյա պարիսպները քանդելով: Եկեղեցին ետին պլանում թողնելով՝ նրա աջ ու ձախ կողմերում բարձրահարկ շենքեր են կառուցվում: Ավելի ուշ, 1959-1991 թվականներին, այն ծառայում է իբրև աստղադիտարան:

Հետխորհրդային շրջան. 1992 թվականի մարտի 3-ին քաղվարչության որոշմամբ եկեղեցու շենքը փոխանցվում է Աջարիայի հայերի «Վերածնունդ» բարեգործական batumi surb prkich 2միությանը: Նույն թվականից տեղի հայության նյութական միջոցներով սկսվում են եկեղեցու վերանորոգության աշխատանքները, որն ավելի մեծ թափ է ստանում 1996-2000–ական թվականներին: Դրան հետևում է եկեղեցու վերաբացումըև նրա ամբողջական գործունեության ծավալումը[12]:

Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցին իր ակտիվ գործունեությունն է դրսևորում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդության առաջին իսկ տարիներից: 2007 թվականին բացվում է Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից «Սբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը: 2009 թվականին եկեղեցուն կից հիմնվում է «Մեր ապագա» երիտասարդական կառույցը, իսկ 2012 թվականին` «Տիկնանց միությունը»:

2015 թվականին Վիրահայոց թեմի Առաջնորդի ղեկավարությամբ, ՀՀ Սփյուռքի նախարարության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի և Վիրահայոց թեմի նյութական միջոցներով, Բաթումիում իր գործունեությունն է սկսում Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնը: Հիմնադրված կենտրոնը Վիրահայոց թեմի սեփականությունն է և Աջարիայի հայության շրջանում ծառայում է ազգային մշակույթի զարգացմանն ու հայկական ինքնության պահպանմանը[13]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Տե´ս Ս. Կարապետյան, Հայկական եկեղեցիները Վրաստանում, Նորաշեն 2006/6, էջ 6-7:

[2]Տե´ս «Մշակ», 1887, N 6, էջ 1:

[3]Տե´ս«Նոր-Դար», 1889, N 150, էջ 3;1890, N 153, էջ 3:

[4]Տե´սՍ. Կարապետյան, նույն տեղում:

[5]Տե´ս«Նոր-Դար», 1891, N 84, էջ 3:

[6]«Նոր-Դար»1895,N 151, էջ 3:

[7]Տե´սՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 9472, թ. 2:

[8]Տե´ս«Տարազ», 14 նոյեմբերի, 1899, N 43, էջ 1004:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3024, թ. 9:

[10]ՀԱԱ, ֆ. 56, ց. 18, գ. 264 թ. 142:

[11]ՀԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 525, թ. 30:

[12]Տե´ս Ս. Կարապետյան, նույն տեղում:

[13]Վիրահայոց թեմի մամլո դիվան:

ՄԱՌՆԵՈՒԼԻԻ ՇՐՋԱՆ

ԱՂՔՅՈՐՓԻ – ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՄԱՏՈՒՌ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ- 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ:

2 axqerppi-surb astvatsatsinis samlocveloԵկեղեցու հիմնադրումը. Վրաստանի Քվեմո-Քարթլիի մարզի Մառնեուլից 60 կմ հեռավորությամբ գտնվող Աղքյորփի գյուղի հայկական երկու եկեղեցիների մասին տեղեկություններ են հաղորդում ինչպես արխիվային վավերագրերն, այնպես էլ ժամանակի մամուլը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերի հաղորդած տվյալների համաձայն` 1845-1846 թվականների դրությամբ գյուղն ունեցել է մեկ փայտաշեն ծխական եկեղեցի` Սուրբ Աստվածածին անվամբ, մեկ քահանա, ինչպես նաև մեկ գերեզմանատուն: Ծխականների թիվը նշվում է 135[1]: 1866-1867 թվականների տեղեկագրում հիշատակվում է երկու եկեղեցի, երկու քահանա[2]: 1857-1860 և 1911-1913 թվականների տեղեկագրերում գյուղի ծխական եկեղեցին հիշատակված է Սուրբ Գևորգ անվամբ[3]: 1912 թվականին Սուրբ Գևորգ եկեղեցին անմխիթար վիճակում էր, ուստի տեղի հասարակությունը սեփական միջոցներով նախաձեռնում է եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները[4]: Հիմնանորոգված եկեղեցին օծվում է 1913 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ[5]:

1884 թվականին «Արձագանք» թերթում տպագրված «Ճանապարհորդական հիշատակարան»-ում գյուղի ծխական եկեղեցին բնութագրվում է որպես` հասարակ, քարաշեն և մթին (եկեղեցու անունը չի նշվում): Հոդվածագիրն ավելացնում է նաև, որ գյուղից 3 վերստ հեռավորության վրա գտնվող անտառապատ ձորում կա մի փառավոր վանք, որի շենքը խաչաձև է, ունի չորս սյուներ, արտաքուստ կառուցված է սրբատաշ քարով, իսկ ներքուստ աղյուսակերտ է: Տաճարի դռների և լուսամուտների արտաքին շրջանակները զարդարված են նկարներով, իսկ առկա հայկական արձանագրությունները փորված են, ուստի վերծանելը դժվար է: Հոդվածից պարզ է դառնում նաև, որ 1884 թվականի դրությամբ տաճարը գտնվել է իշխան Իվան Մելիքովի կալվածքում: Տաճարի հյուսիսային կողմում եղել են նաև երկու մատուռների ավերակներ[6]:

Ճարտարապետությունը: Սուրբ Աստվածածին եկեղեցի-մատուռը փոքր չափերի աղոթատուն է` կառուցված խճաքարերով և աղյուսով: Անկյուններում օգտագործվել են տաշած քարեր: Աղյուս 1 marneuli-axqerpi-surb astvatsatsinկիրառվել է հարավային պատուհանի, արևմտյան ճակատի դռան և նույն ճակատամասի վերին շարքերում: Ընդհանուր չափսերն են 9,0x5,5 մ: Մուտքը արևմտյան կողմից է: Երկթեք տանիքը երեսապատված է թիթեղով (փայտյա տանիքը 2005 թվականին վերանորոգվել է Աղքյորփի գյուղի ծնունդ, ներկայումս Անգլիայում բնակվող Անահիտ Ավագյանի միջոցներով): Ներսում պատերը սվաղած են և սպիտակեցված: Խորանը արևելյան մասում է: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը, որի վերևում հայերեն արձանագրություն է արված. «ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ ՇԻՆՎԷՑԱՒ ԶԱՅՍ ԽՈՐԱՆՍ ՄՕՍԷՍ ԱԹԱԲԷԳԵԱՆՑՍ»: Արևելյան պատին բացված է ուղղանկյունաձև մեկ պատուհան, ևս մեկը` հարավային պատին: Մատուռի մուտքի մոտ արձանագրություններով երկու տապանաքար կա. «Մոսես Աթաբեգյանցի և նրա տիկնոջ՝ Մարիամ Սիմոնյան-Աթաբեգյանցի»[7]:

Ծխատեր քահանաներ. Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդում պահպանվել են Աղքյորփի գյուղի ինչպես Սուրբ Աստվածածին, այնպես էլ Սուրբ Գևորգ կոչված եկեղեցիների չափաբերական մատյանները: Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Մկրտիչ քհն. Տեր-Վարդանյանը[8], Գրիգոր քհն. Միսկարյանցը[9]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես շատ ու շատ այլ եկեղեցիներ, փակվում և վերածվում է պահեստի: Գյուղի բնակիչների խնամքի և նախանձախնդրության շնորհիվ եկեղեցին կանգուն է մնում։ Հետագայում ժողովրդի կողմից եկեղեցին նորոգվում և իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի առջև: Մասնակի վերանորգվել է նաև 2005 թվականին և օրհնվել տեղի հոգևոր սպասավորների կողմից։

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 43-ի շրջ.-44:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 84:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 21-ի շրջ.-22; ֆ. 56, ց. 16, գ. 475, թ. 409-ի շրջ.-410:

[4]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3449, թթ. 1-3 և շրջ.:

[5]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3440, թ. 4:

[6]«Արձագանք», 1884, N 42, էջ 613:

[7]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ: 

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 453, թ. 1-ի շրջ.-2; գ. 458, թ. 1-ի շրջ.-2; գ. 464, թ. 1-ի շրջ.-2

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 480, թ. 1-ի շրջ.-2:

ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂ - ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑ ՄԱՏՈՒՌ, ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 2012 ԹՎԱԿԱՆԻՆ:

1 tsiteli sopeli karmir gyugh - srboc avetaranchacis samlocveloՄատուռի կառուցումը. Վրաստանի Քվեմո  Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղն ավելի քան 100 տարվա պատմություն ունի: Այն հայաբնակ է: Այստեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից տեղահանվածների ու փրկվածների սերունդները։ Այստեղ հայերը պահել ու պահպանել են իրենց լեզուն, հավատքը, ազգային արժեքները։ Ապրելով խորհրդային տարիների աստվածամերժման ժամանակաշրջանում՝ չեն ունեցել իրենց աղոթատեղին ու եկեղեցին, սակայն 2012 թվականին համայնքի բնակիչ Վիլիխան (Վիլիկ) Խաչատուրյանի նախաձեռնությամբ և համայնքի այլ անդամների ու Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդարանի աջակցությամբ, կառուցվեց Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց աղոթատունը: 2012 թվականի հունիսի 2-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկո­պոս Միրզախանյանի, կատարվեց նորակառույց աղոթատան օծման կարգը: Մատուռի օծման սրբազան արարողության ավարտին անդրանիկ Սուրբ Պատարագ մատուցեց Մառնեուլիի շրջա­նի հայության հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանր[1]:

Մատուռի համառոտ նկարագիր. Սրբոց Ավետարանչաց մատուռը ուղղանկյունաձև աղոթատուն է: Ընդհանուր չափսերն են 6.17x4.43մ: Ճակատային պատերը սվաղած են ցեմենտի լուծույթով: 2 marneuli-tsiteli sopeli-srboc avetaranchacԿիսաշրջանաձև մուտքն արևմտյան կողմից է, որի վերևում ծածկոց կա: Երկթեք տանիքը երեսապատված է թիթեղով: Ներքին տարածքում պատերը սվաղած են: Արևելյան մասում՝ մեկ աստիճան բարձրության վրա, սուրբ սեղանն է, որի մեջ տուֆե խաչքար է քանդակված: Հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը[2]:

«Սրբոց Ավետարանչաց» մատուռը Մառնեուլիի շրջանի հայկական ութ համայնքների միակ գործող սրբավայրն է[3]: 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Կարմիր գյուղում կանգնեցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի խաչքար:

Հուշակոթողը կանգնեցվեց ծնունդով տեղացի, այժմ ռուսաստանաբնակ Դավիթ Դավթյանի, Գրիգորի Էլոյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։ Նրանց են միացել նաև ՌԴ տեղափոխված մի շարք կարմիրգյուղացիներ: Հիշատակի խաչքարի հանդիսավոր օծումը տեղի ունեցավ 2015 թվականի հունիսի 26-ին:

Կարմիր գյուղում կանգնեցված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի խաչքարը առաջինն է Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի հայաբնակ գյուղերի շրջանում[4]։

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]«Էջմիածին», 2012, ( Զ), էջ 140:

[2]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[4]http://armenianchurch.ge/hy/news/34-news/959-karmir-gyugh: Վիրահայոց թեմի մամալո դիվան:

ՇԱՀՈՒՄՅԱՆ, ՄԵԾ ՇՈՒԼԱՎԵՐ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ, ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆՕՐՀՆԵՔԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է 1844 Թ.:

4 shaumiani-surb astvatsatsinis eklesiaԵկեղեցու հիմնադրումը և վերանորոգություններ. Քվեմո-Քարթլի մարզի Մառնեուլիի շրջանի Մեծ Շուլավեր գյուղի Զագամեցոց կոչված թաղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ: Պետք է նշել, որ համանուն եկեղեցու տեղում գտնվել է միջնադարից ավանդված կիսավեր եկեղեցի[1]: 1841-1842 թվականների դրությամբ պատրաստ էր նոր կառուցվելիք եկեղեցու պլանը և ֆասադը[2], իսկ արդեն 1844 թվականին թեմակալ առաջնորդ Սարգիս արքեպս. Ջալալյանցի ձեռամբ իրականացվեց նորակառույց եկեղեցու հիմնօրհնեքը[3]:

Հետագայում եկեղեցին բազմիցս ենթարկվեց վերանորոգումների: Մասնավորապես, հիմնանորոգման աշխատանքներ են ընթացել 1862-1864 թվականներին: Այդ վկայող արձանագրությունները պահպանվել են եկեղեցու հյուսիսային մուտքի բարավորին: 1879 թվականի դրությամբ, վթարային վիճակում էր հյուսիսային մուտքին կից գտնվող զանգակատունը[4], որի կառուցման աշխատանքներն ընթացան 1887 թվականին[5]: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ևս իրականացվել են վերանորոգման աշխատանքներ[6]: 1913 թվականին Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձյալ հիմնանորոգման կարիք ուներ, ուստի տեղի հասարակության և հոգևոր պաշտոյաների աջակցությամբ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: 1916 թվականին հաջողվում է վերանորոգել եկեղեցու տանիքը և ներքին պատերը[7]:3 shaumiani surb astvatsatsin 3

Եկեղեցին խորհրդային տարիներին. Սուրբ Աստվածածին եկեղեցին գործել է մինչև 1920-ական թվականները: 1923 թվականին հաստատվել է եկեղեցու նորընտիր հոգաբարձության կազմը[8]: Այնուհետև այն փակվել և վերածվել է պահեստի: 1989-1990 թվականներին շուլավերցիները ձեռնարկել են եկեղեցու վերանորոգման աշխատանքներ: 1998 թվականին թեմակալ առաջնորդ Գևորգ արքեպս. Սերայդարյանը Սուրբ Աստվածածին եկեղեցու ծառայող է նշանակել Վահան Ասլամազյանին[9]:

Ճարտարապետություն. Սուրբ Աստվածածին եկեղեցին անմշակ քարով, կրաշաղախով կառուցված, երեք զույգ սյուներով շինություն է: Ժամանակակիցների կողմից այն բնութագրվել է որպես հնաշեն, կամարակապ կառույց[10]: Սյուներն ու թաղակիր կամարները սրբատաշ են: Ունի երկու մուտք՝ հյուսիսից և արևմուտքից: Նորոգումների արդյունքում ավելացվել է նաև կարմիր տուֆից վեղարաձև թմբուկ: Արևմտյան ճակտոնի գագաթին զանգակատունն է: Արտաքին չափսերն են 18,30 × 11,00 մ[11]:

Եկեղեցու տնտեսական դրություն. 1857-1860 թվականների թեմի եկեղեցիների տեղեկագրի համաձայն՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու մայր գումարը կազմել է մոտ 551 ռ. 89 կ. արծաթով[12]: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդում պահպանվում են նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու տնտեսական գործունեության վերաբերյալ արխիվային այլ վավերագրեր ևս: Համաձայն դրանց՝ եկեղեցին 1886 թվականի դրությամբ, զանազան եկեղեցական իրերից զատ ունեցել է նաև երկու խանութ և ուսումնարանի շինության 2 shahumiani surb astvatsatsinհամար նախատեսված կից հողատարածք [13]:

Ծխատեր քահանաներ. Ի տարբերություն մյուս գյուղերի՝ Մեծ Շուլավերում իր մեծության պատճառով հովվել են միանգամից մի քանի քահանաներ: Գյուղի ծխական քահանաներից են եղել Մովսես քհն. Տեր-Գրիգորյանը, Պողոս ավագ քհն. Իսահակյանը, Հովհաննես քհն. Մարտիրոսյանը, Իսահակ քհն. Ավետիսյանը, Մկրտիչ քհն. Տեր-Եղիազարյանցը[14]:

Դպրոց. Գյուղն ունեցել է ինչպես արական, այնպես էլ իգական ծխական ուսումնարան: 1890-ական թվականներին եկեղեցուն կից հողատարածքում կառուցվել է երկհարկանի ուսումնարան[15]: 1893 թվականին տեղի բնակիչ Սիմեոն Պառավյանի միջոցներով կառուցվել է նաև Գայանյան-Պառավյան օրիորդական ուսումնարանը[16]:

Այլ եկեղեցիներ և մատուռներ: Գյուղի մյուս՝ Սբ Պողոս-Պետրոս (Մեսրոպ) եկեղեցին, գտնվում է Ղարամուրադ թաղում: Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1839 թվականին, սակայն ընդհատվել է[17]: Այդ աշխատանքները վերսկսվել են միայն 1844 թվականին: 1885 թվականի դրությամբ եկեղեցու կառուցման աշխատանքները, անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով, դեռևս ավարտուն տեսք չունեին[18]: Եկեղեցու կառուցումն ավարտվեց միայն 1887 թվականին:1 shahumiani surb astvatsatsin

Գյուղի հարավ-արևելյան կողմում` բլրի վրա, եղել են նաև Սուրբ Սարգիս անվամբ ուխտատեղի և Սուրբ Կիրակի կոչված մատուռ: Հարավ-արևմտյան կողմում գտնվել է Սիպտակշեն կոչված հին գյուղատեղին, որի մոտակայքում եղել է մի մատուռ և գերեզմանոց: Տապանաքարերին առկա են եղել նաև արձանագրություններ[19]:

Եկեղեցու վերաօծումը. 2013 թվականի դեկտեմբերի 21-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների, օծվեց Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Տասնամյակների ընթացքում անմխիթար վիճակում հայտնված եկեղեցու վերանորոգությունը նախաձեռնեց և կազմակերպեց Վիրահայոց թեմը՝ Հրաչ և Վիտալի Մանասյանների և Միքայել Արաբաջյանի բարերարությամբ: Եկեղեցու օծումից հետո Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի կողմից մատուցվեց անդրանիկ Սուրբ Պատարագ:

Շահումյան ավանում բացի հայերից բնակվում են նաև ադրբեջանցիներ, վրացիներ, ռուսներ, հույներ, ուստի տեղի հայերի համար կարևոր էր ոչ միայն սեփական աղոթատեղի ունենալը, այլև մկրտվելու, պսակ անելու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններով և ազգային ավանդույթներով ապրելու հնարավորություն ստանալը[20]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս․Ասլանյան, Ս․Կարապետյան <<Շուլավեր>>, Երևան, 2002, էջ 34:

[2] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1055, թ. 1 և շրջ., 4:

[3] Տես՝ նույն տեղում, էջ 35:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2906, թ. 5 և շրջ.:

[5] ՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, թ. 22 և շրջ.:

[6] Տես՝ նույն տեղում, էջ 37:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3452, թ. 1, 9

[8] ՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, թ. 24-25 և շրջ.:

[9] «Վրաստան», 1998, N 81-82, 10 հոկտեմբերի, էջ 8:

[10] «Արձագանք», 1884, N 42, էջ 612:

[11] Տես՝ նույն տեղում, էջ 38:

[12] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 21-ի շրջ.-22:

[13] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2906, թ. 18:

[14] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թթ. 5-ի շրջ.-14:

[15] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3452, թ. 53:

[16] ՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, թ. 102:

[17] Տես՝ նույն տեղում, էջ 39:

[18] «Արձագանք», 1884, N 42, էջ 612-613:

[19] «Արձագանք»,նույն տեղում:

ԹԵԹՐԻ-ԾՂԱՐՈՅԻ ՇՐՋԱՆ

ՇԱՄՇՈՒԼԴԱ - ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

2 shamshulda-surb prkichԵկեղեցու հիմնադրումը. Շամշուլդա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում ինչպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերը, այնպես էլ ժամանակի մամուլը: Մասնավորապես, 1845-1846 թվականների թեմի եկեղեցիների տեղեկագրում առկա է հիշատակություն գյուղում գործող մեկ քարաշեն եկեղեցու վերաբերյալ, որը տվյալ պահին ունեցել է 219 ծխական և մեկ քահանա[1], իսկ 1857-1860 թվականների տեղեկագրում հիշատակվում է նաև եկեղեցու գերեզմանատունը[2]: Եկեղեցու հարավային պատի տակ պահպանված շիրմաքարի վրա արված արձանագրությունից (ԱՍՏ ԱՄՓՈՓԵԱԼ ԿԱՐ ՀԻՄՆԱԴԻՐ ՍՈՅՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՊԵՏՐՈՍ ՔԱՀԱՆԱՅ ԱՐԱՐԱՏԵԱՆՑ, Ի 1860 ԱՄԻ, Ի 10-Ն ՄԱՐՏԻ) պարզ է դառնում, որ այն հիմնադրվել է Պետրոս քահանա Արարատյանի ջանքերով:

19-րդ դարի 70-ական թվականներին եկեղեցին գտնվել է անմխիթար վիճակում[3]: «Ճանապարհորդական հիշատակարանի» հաղորդած տվյալների համաձայն` 1884 թվականի դրությամբ, գյուղում գործել է մեկ քարաշեն եկեղեցի: Արխիվային վավերագրերում Շամշուլդա գյուղի եկեղեցին հիշատակվում է Սուրբ Աստվածածին անվամբ[4]:

Ուխտատեղիներ. Շամշուլդա գյուղից 1.5 վերստ հեռավորության վրա գտնվել է փոքրիկ քարաշեն մատուռ` Սուրբ Աստվածածին անվամբ: Մատուռի կենտրոնում հայերեն արձանագրությամբ խաչքար է կանգնեցված եղել[5]: Ուխտատեղիից դեպի արևելք տարածվել են բազմաթիվ հին շինությունների ավերակներ, որոնց ծայրամասում բարձրացել է Շամշուլդայի հայտնի բերդը` կրաշաղախ ամուր կրկնապարիսպներով: Գյուղի մյուս կողմում գտնվել է մեկ այլ ուխտատեղի` Սուրբ Գևորգ անվամբ: Երկու ուխտատեղիներից ստացված եկամուտը հատկացվել է գյուղի 1 tetri tsyaro-samshvilde-surb prkichուսումնարանին[6]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է տուֆից, պատկանում է դահլիճային տիպին: Եկեղեցու արտաքին չափսերն են 14,35×7մ: Մուտքը բացված է հարավային կողմից: Ներքին տարածքն իրենից մի մեծ դահլիճ է ներկայացնում: Պատերը սվաղած են և ներկած:

Ծխատեր քահանաներ. Շամշուլդա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Սարգիս քհն. Տեր-Գրիգորյանը[7], Կարապետ քհն. Տեր-Գրիգորյանը[8], Հովսեփ քհն. Արարատյանցը[9]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին: Տվյալները վերցված են եկեղեցու չափաբերական մատյաններից:

Դպրոց. 1878 թվականին «Մեղու Հայաստանի»-ի թղթակիցը գրում է, որ ինչպես Սոմխեթի (հայկական) մյուս գյուղերը, այնպես էլ Շամշուլդան զուրկ են ուսումնարանից[10], սակայն արդեն 1884 թվականի «Արձագանք» թերթի տվյալներով, գյուղի Սբ Աստվածածին և Սբ Գևորգ ուխտատեղիների եկամուտը հատկացվել է ուսումնարանին[11]: Այսինքն 1880-ական թվականներին գյուղն արդեն դպրոց ուներ: Հետագայում դպրոցը փակվել է: Տեղացիները դպրոցը վերաբացելու քայլեր են ձեռնարկել 1905-1906 թվականներին[12]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես շատ ու շատ այլ եկեղեցիներ, փակվում և վերածվում է պահեստի: Գյուղի բնակիչների կողմից տարիներ շարունակ տարած խնամքի շնորհիվ, եկեղեցին շարունակում է կանգուն մնալ։ Հետագայում Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է ռուսաստանաբնակ, նախկին շամշուլդեցի Գուրգեն Հովհաննիսյանի բարերարությամբ: 2008 թվականի փետրվարի 22-ին ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Շամշուլդա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 43-ի շրջ.-44:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թթ. 15-ի շրջ.-16:

[3] «Մեղու Հայաստանի», 1878, N 29, էջ 2

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 58-ի շրջ., գ. 3912, մաս 1, թ. 55:

[5] «Արձագանք», 1884, N 41, էջ 601:

[6] Տե′ս նույն տեղում:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4421, թ. 2:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4444, թ. 3:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4449, թ. 3:

[10] «Մեղու Հայաստանի», նույն տեղում:

[11] «Արձագանք», նույն տեղում:

[12] ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 138, թթ. 1-6; գ. 188, թթ. 1-3:

ՍԱՄՂՐԵԹ – ՍՈՒՐԲ ՆՇԱՆ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 10-11-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ, ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐՈՒՄ:

1 samghereTi surb nshanՍամղերեթ գյուղի Սուրբ Գևորգ (Սբ Նշան) եկեղեցին կառուցվել է միջնադարյան հայկական եկեղեցու տեղում և մասամբ նրա իսկ քարերով: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերում Սամղերեթ գյուղում ծխական եկեղեցու առաջին հիշատակությանը հանդիպում ենք միայն 1857 թվականից: Այն հիշատակված է որպես փայտաշեն կառույց[1]: 1860-ական թվականների թեմի եկեղեցիների տեղեկագրում առկա է հիշատակություն գյուղում գործող երկու եկեղեցիների և երկու քահանաների մասին[2]:

Եկեղեցու առաջին նկարագրություններից մեկում նշված է. «...ունի զհոյակապ մատուռն յանուն սրբոյն Գէորգայ: Ի վերա որման եկեղեցւոյ գրի «Ես Բէկի շինեցի զեկեղեցիս վասն միաբանաց եկեղեցւոյն և սոքա ետուն ինձ երկու ժամ, թուին ՌԿԱ ...»[3]: Այլ աղբյուրներում ևս շեշտված է եկեղեցու հին կառույց լինելը: 1884 թվականին «Արձագանք» թերթում տպագրված «Ճանապարհորդական հիշատակարանի» տվյալներով, գյուղն ունեցել է փոքրիկ քարաշեն հնակառույց եկեղեցի: Հայ բնակիչների թիվը հիշատակվում է 20 տուն[4]:2 samghereTi surb nshan

1885-1886–ական թվականների մեկ այլ տեղեկագրում գյուղի եկեղեցին դարձյալ հիշատակված է Սուրբ Գևորգ անվամբ[5]:

Սուրբ Գևորգ եկեղեցու մուտքի բարավորին առկա հայերեն արձանագրության մասին տեղեկություններ է հաղորդում «Մեղու Հայաստանի» թղթակից Ալեքսանդր Արարատյանցը[6]:

1906 թվականի դրությամբ, Սուրբ Գևորգ եկեղեցու մայր գումարը կազմել է 33 ռ. 59 կ., ծխականների թիվը` 289[7]:

Խորհրդային տարիներին նորոգվել է եկեղեցու ծածկը: Ներկայումս առավելապես հայտնի է ոչ թե Սուրբ Գևորգ, ինչպես վկայված է բազմաթիվ վավերագրերում, այլ Սուրբ Նշան անվամբ:

Ճարտարապետությունը. Կառուցված է խառը տեսակի քարերից: Պատկանում է դահլիճի տիպին: Արտաքին չափսերն են 10,94×5,76 մ: Մուտքը բացված է հարավային կողմից: Ենթադրելի է, որ 3 samghereti surb nshanմեկ մուտք էլ ունեցել է արևմտյան կողմից: Ներքին պատերը մասամբ վերականգնված են: Շուրջը տարածվում է հայկական միջնադարյան գերեզմանոցը, ուր առկա են հայերեն արձանագրություններով գերեզմանաքարեր:

Քահանաները: Սուրբ Գևորգ եկեղեցու քահանաներից է եղել Սարգիս քհն. Տեր-Գրիգորյանը[8]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես շատ ու շատ այլ եկեղեցիներ, փակվում և վերածվում է պահեստի: Հետագայում գյուղի բնակիչների կողմից նախաձեռնվում են եկեղեցու մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Նրանց խնամքի և նախանձախնդրության շնորհիվ եկեղեցին կանգուն է մնում։ Ավելի ուշ, 2016 թվականին Սուրբ Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի և հայտնվում կիսախոնարհված վիճակում: Այժմ գյուղի բնակիչների ջանքերով իրականացվում են եկեղեցու վերականգման աշխատանքներ։

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թթ. 15-ի շրջ.-16:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 84:

[3] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[4]«Արձագանք», 1884, N 41, էջ 601:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 58-ի շրջ.:

[6] «Մեղու Հայաստանի», 1874, N 22, էջ 3:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 37-ի շրջ.-38; 55: (1911 թվականի տվյալները Տե′ս ֆ. 56, ց. 16, գ.475, թ. 408-ի շրջ.-409):

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5031, թ. 2-ի շրջ.-3:

ՓՈՔՐ ԴԱՂԵԹ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1863 Թ.:

2 tetri tysaro-patara dagheti-surb astvatsatsinԵկեղեցու հիմնադրումը: Փոքր Դաղեթը կամ Դաղեթ-Խաչենը հայաբնակ գյուղ է Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանում՝ շրջկենտրոնից 3 կմ հարավ-արևելք: Գյուղը զբաղվում է հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Այն հիմնադրել են Ղարաբաղի Խաչեն գավառից եկած հայերը՝ 1789 թվականին: Գյուղն իր շրջակայքում ունի գյուղատեղիներ, մատուռներ, գերեզմանոցներ, ինչպես նաև Սուրբ Աստվածածին անվամբ քարաշեն եկեղեցի[1], որը հիմնադրվել է 1863 թվականին կալվածատեր Քանանյանցի միջոցներով: Այդ փաստող շինարարական արձանագրության բովանդակությունն է. «Ի ՀԻՄԱՆԷ ՇԻՆԵԱՑ ԶՏԱՃԱՐՍ ԶԱՅՍ ԱՍՏՈՒԾՈՅ ՏԵՂՈՅՍ ԿԱԼՈՒԱԾԱՏԷՐ ԱԶՆՈՒԱԶԱՐՄ, ԿՈԼԼԷԺՍԿԻ ԱՍՍԵՍՈՐ ԶՕՀՐԱԲ ՅՈՎՍԷՓԱՅ ՈՐԴԻ ՔԱՆԱՆԵԱՆՑ Ի ԲԱՐԵՈՂՋՈՒԹԻՒՆ ԻՒՐ ԸՆՏԱՆԵԱՑ ԻՒՐՈՑ, ի 1863 ԱՄԻ Ի ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՂԷՔՍԱՆԴՐԻ Բ-ի ԵՒ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՌԱՋԻՆԻ»[2]:

Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է նաև Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերում: Մասնավորապես եկեղեցու անունն առկա է թեմի եկեղեցիների ինչպես 1885-1886 թվականների[3], այնպես էլ 1907 թվականի տեղեկագրերում[4]:

Հավելենք, որ գյուղն ունեցել է նաև հոգևոր դպրոց և հոգաբարձություն:

Ճարտարապետություն. Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է տուֆից, պատկանում է երկթեք դահլիճի տիպին: Ընդհանուր չափերն են՝ 9,5x6,68 մ: 1 tetri tysaro-patara dagheti-surb astvatsatsinՄուտքը հարավային կողմից է, որի վերևում՝ տուֆի մեջ զետեղված է խաչ, իսկ պատին՝ որմնախորշ: Երկթեք տանիքը երեսապատված է թիթեղյա ծածկով: Ներսում պատերը սվաղած են և ներկած: Առաստաղը կամարակապ է: Արևելյան մասում Սբ Խորանն է, որի աջ և ձախ կողմերում ավանդատներն են: Հյուսիսային պատին տեղադրված է մկրտության ավազանը[5]:

Եկեղեցին խորհրդային տարիներին. Սուրբ Աստվածածին եկեղեցին փակվում և վերածվում է պահեստի: Գյուղի բնակիչների կողմից տարիներ շարունակ եկեղեցին մաքրվում և խնամվում է, ինչի շնորհիվ այն կանգուն է մնում, իսկ հետագայում՝ հիմնանորոգվում։

Եկեղեցու վերաօծումը. 2013 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածամոր ծննդյան տոնին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն վերանորոգվեց և հոգևոր ծառայության կոչվեց ծնունդով Դաղեթից, ռուսաստանաբնակ Արսեն Աղամիրյանի, Սեյրան Փերիխանյանի, Արտյոմ Առուշանյանի և Լևոն Կարախանյանի բարերարությամբ[6]:

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/537-phoqr-daghet-surb-astvacacin: Վիրահայոց թեմի մամլո Դիվան:

[2]«Արձագանք», 1884, N 41, էջ 602:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 58-ի շրջ.:

[4]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, մաս 1, թ. 38-ի շրջ.-39:

[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ :

ԲՈՐԺՈՄԻ

ՄՈԼԻԹ - ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ 60-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ:

1 borjomi-moliti-surb gevorgԵկեղեցու հիմնադրումը. Ախալքալաքից 27 կմ հյուսիս-արևելք գտնվող Մոլիթ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 60-ական թվականների կեսերին: Այդ մասին տեղեկություններ են հաղորդում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերը: Եկեղեցին Սուրբ Գևորգ անվամբ հիշատակված է թեմի 1867 թվականի եկեղեցիների տեղեկագրում[1]: 1885 թվականի դրությամբ այն եղել է քարաշեն, փայտածածկ[2]:

Սուրբ Գևորգ եկեղեցին մեծապես տուժել է 1899 թվականի դեկտեմբերի 19-ի հայտնի երկրաշարժից[3]: Այն վերանորոգելու քայլեր են ձեռնարկվել 1903 թվականին[4]: 20-րդ դարի առաջին տասնամյակում եկեղեցու մայր գումարը կազմել է 17 ռ. 4 կ. արծաթով[5], ծխականների թիվը եղել է մոտ 368[6]:

Այժմ եկեղեցին կանգուն է:

Բացի Սուրբ Գևորգ եկեղեցուց, գյուղն ունեցել է նաև մեկ այլ եկեղեցի և միջնադարյան մատուռ: Առաջինս եղել է համակ սրբատաշ քարով կառուցված, թաղածածկ միանավ կառույց: Մատուռը գտնվել է գյուղի հյուսիսային բարձրադիր եզրին[7]:

Ճարտարապետությունը. Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցված է խառը տեսակի տուֆից: Պատկանում է դահլիճային տիպին: Արտաքին չափսերն են 14.2×9.38մ: Հյուսիսային և հարավային պատերին բացված են կիսաշրջանաձև պատուհաններ: Մուտքն արևմտյան կողմից է: Պատերը մասամբ ներկված են: Արևելյան կողմից` երկու աստիճան բարձրության վրա, խորանն է:

Քահանաները. Մոլիթ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու քահանաներից են եղել Ալեքսանդր քհն. Սիմոնյանցը[8], Գալուստ քհն. Տեր-Գալուստյանցը[9]: Քահանայագործել են 19-րդ դարի 60-70-ական թվականներին: Տվյալները վերցված են եկեղեցու չափաբերական մատյաններից:

Դպրոցը. Թեմի դպրոցների 1906 թվականի տեղեկագրում Մոլիթ գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի մասին տեղեկություններ գրանցված չեն[10]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3851, թ. 12-ի շր.-13

[2]«Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[3]Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 402:

[4]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3423, թթ. 1-3 և շրջ.:

[5]ՀԱԱ, ֆ. 56, ց. 16, գ. 475, թ. 431-ի շրջ.-432:

[6]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 174, թ. 60:

[7]Ս. Կարապետյան, նույն տեղում:

[8]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4003, թ. 1-ի շրջ.-2:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4015, թ. 2-ի շրջ.-3:

[10]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, նույն տեղում:

ՏԱԲԱԾՂՈՒՐԻ - ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

2 borjomi-tabatsyuri-surb karapetԵկեղեցու հիմնադրումը. Ախալքալաքից 30 կմ հյուսիս-արևելք գտնվող Տաբածղուր գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ: 1884 թվականին եկեղեցին հիշատակվում է որպես քարաշեն, փայտածածկ կառույց[1]: Հավանաբար կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին: Ինչպես գավառի մյուս գյուղերի եկեղեցիները, այն ևս մեծապես տուժել է 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից[2]: Ներկայումս կանգուն է:

Այլ եկեղեցիներ. Գյուղից 2.5 կմ հյուսիս՝ հին գյուղատեղիում, պահպանվում են համակ սրբատաշ քարով կառուցված, միանավ հորինվածքով կիսավեր եկեղեցիներ, որոնք թվագրվում են 13-14-րդ դարերով[3]:

Ճարտարապետությունը. Պատկանում է դահլիճային տիպին: Արտաքին չափերն են՝ 16.16×9.10մ: Մուտքը բացված է արևմտյան կողմից: Մուտքի բարավորին առկա է հայերեն արձանագրություն հետևյալ բովանդակությամբ` «ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ | ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ 2007 | ԲԱՐԵՐԱՐ | ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ» (Սուրբ Կարապետ եկեղեցի | վերականգնվել 2007 | բարերար | Վարդան Այվազյան): Ներքին պատերը սվաղած են և ներկած:

Դպրոցը. Գյուղի դպրոցի բացման աշխատանքները սկսվել են 1912 թվականին: Նախաձեռնությունը պատկանել է ուսուցիչ Արշակ Գրիգորյանին և քահանա Արշակ Տեր-Գալստյանին[4]: Շինարարությունն ավարտվել է 1913 թվականին[5]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին, մասնավորապես 1930-ական թվականներին, եկեղեցին փակվել և վերածվել է պահեստի: Հետխորհրդային տարիներին համագյուղացիների ջանքերով նախաձեռնվում են եկեղեցու մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Հետագայում բարերարների նյութական աջակցությամբ եկեղեցին հիմնանորոգվում է, իսկ 2007 թվականին օրհնվում տեղի հոգևոր հովվի կողմից։

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] «Արձագանք», 1885, N 3, էջ 43:

[2] Ս. Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 490:

[3] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 492:

[4] «Հորիզոն», 1912, N 190, էջ 3:

[5] «Հորիզոն», 1913, N 187, էջ 3:

 

ԹԲԻԼԻՍԻԻ ՆՈՐԱՇԵՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1467 Թ., ՈՐՈՇ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1507 Թ.: ԱՅԺՄ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՆԳՈՒՆ Է, ՍԱԿԱՅՆ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ:

ՆՈՐԱՇԵՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ XXI-ՐԴ ԴԱՐՀիմնադրում և վերանորոգություններ. Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին Հին Թիֆլիսի հանրահայտ ու նշանավոր հայկական եկեղեցիներից է: Այն գտնվում է Թբիլիսիի Մեյդան հրապարակի հարևանությամբ, ներկայիս Կոտե Աբխազի փողոցի (նախկին Լեսելիձե փողոց) № 41-ում, վրաց առաջնորդանիստ Սուրբ Սիոն և հունական Ջվարիս Մամա եկեղեցիների հարևանությամբ:

Ինչ վերաբերում է Նորաշեն անվանմանը, ապա եկեղեցին իր ամբողջ պատմական տարեգրությունում հիշատակվել է Սուրբ Աստվածածին և երբեք չի նշվել՝ «Աւետյաց Սուրբ Աստվածածին», ինչպես սխալմամբ գրել է Պ. Մուրադյանը[1]: Հավանաբար, այս մտայնությունն էլ որոշ վրաց հոգևորականների համար հիմք է հանդիսացել շինությունն անվանել վրաց Խարեբա (թարգմանաբար՝ Ավետյաց) եկեղեցի, որը և վրաց եկեղեցու ծիսակարգով փորձել են օծել 1995թ. փետրվարի 15-ին:

Ըստ եկեղեցու հիմնադրման վերաբերյալ մեզ հասած արձանագրության` այն կառուցվել է 1507թ.[2]:Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին տարբեր ժամանակներում վերանորոգվել է ինչպես Թբիլիսիի հայ ազգաբնակչության ջանքերով, այնպես էլ մի շարք բարերարների մեկենասությունների շնորհիվ։Եկեղեցին մասնավորապեսվերանորոգվել է 1650, 1795, 1808, 1830-1835, 1857, 1897 թվականներին և անշուշտ վերանորոգություններ եղել են նաև հետագայում:

1650 թ. եկեղեցին հիմնովին վերանորոգվել է ջուղայեցի մեծատուն Խոջա Նազարի միջոցներով[3]: Նորաշեն եկեղեցին մեծ չափով վնասվել ու ավերվել է 1795թ. Աղա-Մահմադ խանի ասպատակության ժամանակ: Ընդ որում, ավերածությունը այնքան մեծ է եղել, որ Նորաշեն եկեղեցու համայնքը Հովսեփ Խատինի միջոցով (նա հայտնի ՆՈՐԱՇԵՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ XIX-ՐԴ ԴԱՐբանագնաց Ռաֆայել Դինբեկեանցի հայրն էր) դիմել է Մադրասի հայությանը՝ եկեղեցին վերանորոգելու համար հանգանակություն կազմակերպելու խնդրանքով: Պահպանվել է նաև Հովսեփի տված պարտուց գիրը, որով նա այդ գումարը պետք է հանձներ Նորաշեն եկեղեցու ավագերեց Տեր Առաքել Շմավոնյանին[4]:

Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցու հաջորդ նորոգությունը կատարվել է 1830-1835թթ., որի համար ծախսվել է շուրջ 11,563 ռ. գումար[5]: Այդ նորոգությունից հետո՝ 1837թ., եկեղեցին նկարագրել է Էգնատի Իոսելիանին՝ նշելով այն որպես հայոց չորրորդ եկեղեցի[6]: 1899թ. ներքին վերանորոգությունների ընդհանուր գումարը կազմել է 1154ռ.[7] :

Ինչպես Թբիլիսիի հայկական մյուս եկեղեցիները, Նորաշենը ևս չի վրիպել Թբիլիսի այցելած մի շարք ճանապարհորդների ուշադրությունից: 1673թ. ֆրանսիացի Ժան Շարդենը Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին թվարկել է հայկական գործող եկեղեցիների շարքում և նշել. «Նորաշեն կամ Նոր շինութիւն»[8]: 1817թ. Թբիլիսի է այցելել իտալացի Ա. Նեգրին, իսկ 1824-30թթ.՝ նրա հայրենակից Մ. Մեդիչին, որոնք նույնպես, հիշատակելով քաղաքի հայկական եկեղեցիները, դրանց թվում նշել են նաև Նորաշեն Սուրբ Աստվածածինը[9]: Այսպիսով` օտար ճանապարհորդները ևս հստակ նշել են Նորաշենի հայկական պատկանելության մասին:

Ճարտարապետություն. Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին ճարտարա­պե­տական հորինվածքով պատկանում է գմբեթավոր բազիլիկ կառույցների տիպին: Աղոթասրահը (լայնության և երկարության հարաբերությունը 1:1,2) երկու զույգ հզոր գլանաձև մույթերով (1,55 մ տրամագծով) բաժանվում է երեք թաղածածկ նավերի: Շինության գմբեթը դրված է արևելյան մույթերի և ավագ խորանի անկյունների վրա: Ավանդատներն ուղղանկյուն են, առանց աբսիդների (խորանների): Արևմտյան ճակատի վրա՝ երկթեք տանիքին բարձրանում է թեթև, սյունազարդ զանգակատունը[10]:Եկեղեցու որմնանկարները Հովնաթանյանների աշխատանքներն են:

Տնտեսական դրություն. Նորաշենի եկեղեցու տնտեսական դրության մասին տեղեկություններ են հաղորդում մի շարք արխիվային վավերագրեր: Հիշատակության է արժանի 1795-1807թթ. եկեղեցու ելքի և մուտքի հաշիվների մատյանը[11]: 1837թ. կազմվել է Նորաշեն եկեղեցու շարժական և անշարժ գույքի ցուցակը, որում առկա են բազմաթիվ թանկարժեք զարդեր, անոթներ, տպագիր Ավետարաններ և այլն[12]:Հիշատակման են արժանի նաև 1899թ. գույքացուցակում նշված երկու ձեռագրերը՝ Ավետարանը և Տաղարանը[13]:

Հոգևորականներ. Ինչ վերաբերում է Նորաշենի հոգևորականությանը, ապա տեղեկությունները նրանց վերաբերյալ բազմաթիվ են: 18-րդ դարի վերջին Թբիլիսիում ճանաչված քահանաներից է եղել եկեղեցու միաբան Տեր Հակոբը[14]: 19-րդ դարի 20-ական թվականների եկեղեցու միաբաններից են եղել Տեր Գևորգ Տեր-Ահարոնյանը, Տեր Հարություն Տեր-Սահակյանը[15]: 20-րդ դարի սկզբին եկեղեցում քահանայագործել են Գևորգ ավագ քհն. Տերտերյանցը, Դավիթ քհն. Գիրգիդյանցը, Թադևոս քհն. Երվանդյանցը և Սարգիս քհն. Շիոյանցը[16]:

Եկեղեցական-ծխական դպրոցներ. Նորաշենի ծխական արական դպրոցը հավանաբար բացվել է 1858թ.: 1873թ. դպրոցն ունեցել է 4 ուսուցիչ, 38 աշակերտ[17]:

Հայ աղջիկների համար բացված հնագույն և նշանավոր դպրոցներից էր Նորաշենի Սուրբ Մարիամյան օրիորդաց ուսումնարանը: Հիմնադրվել է 1866 թ. հայ ականավոր մանկավարժ Խորեն Ստեփանեի կողմից[18]: 1917թ. Նորաշեն եկեղեցու դպրոցն ունեցել է միջնակարգ աստիճան:

Խորհրդային և հետխորհրդային շրջան. Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես Թբիլիսիի մյուս հայկական եկեղեցիները, խորհրդային առաջին տարիներին, հակակրոնական քաղաքականության շնորհիվ հայտնվում է փակման վտանգի առաջ: Այդ առթիվ 1925թ. հունիսի 24-ին, Նորաշենի եկեղեցական խորհրդի անդամները հայտարարություն են ուղղում Վրաստանի Հայոց Թեմական եկեղեցական խորհրդին. «Նորաշէն եկեղեցուն սպառնում է վտանգ: Քաղգործկոմը փողոցը լայնացնելու համար ցանկանում է եկեղեցու արևելեան պատը ամբողջապէս քանդել, որով ոչնչանում են խորանները, բեմը...»[19]: Նույն թվականի հուլիսի 8-ին Նորաշենի եկեղեցական խորհուրդը դարձյալ դիմում է Վրաստանի Հայոց Թեմական եկեղեցական խորհրդին՝ եկեղեցին քանդելու վտանգից ազատելու խնդրով[20]: Արդյունքում, 1933 թվականի դեկտեմբերի 22-ին եկեղեցին փակվում է[21]: 1972թ. եկեղեցում տեղակայված էր Վրացական ԽՍՀ ԳԱ գիտական գրադարանը[22]:

2008թ. մայիսին Վրաց Ուղղափառ Եկեղեցին որոշում է Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցին և նրա հարակից տարածքը պարսպապատելու նպատակով կառուցել մետաղյա պարիսպ՝ ներառելով Վրաց Ուղղափառ Եկեղեցուն բնորոշ կրոնական էլեմենտներ: Այդ առիթով իր մտահոգությունն է հայտնում Վիրահայոց թեմը, սակայն ապարդյուն[23]: 2014թ. Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը տալիս է եկեղեցու վերանորոգման աշխատանքների իրագործման թույլատվության վկայական: Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Վրաստանի պատմական հուշարձանների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ: 2015-2016թթ. Նորաշեն եկեղեցու ամրապնդման նպատակով անցկացվում են անհետաձգելի ինժեներական և կոնստրուկտիվ վերականգնման աշխատանքներ: Տաճարի գմբեթը, ճակատը, որմնա­խարիսխը մշակվում են բարձր ճնշման ավազ-շիթային մեթոդով: Տեղադրվում են նոր դռներ և պատուհաներ, եկեղեցու տարածք են վերադարձվում գերեզմանաքարերը:



[1]Տե՛ս П. Мурадян, Армянская Эпиграфика Грузии, Ереван, 1988, с. 76; «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները», էջ 39:

[2]Պ. Մուրադյան, ՀինԹիֆլիսիհայոցեկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 45:

[3] «Արարատ», 1850, Ատարի, № 4, սեպտեմբերի 23, էջ 53:

[4]Պ. Չոբանյան, Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին, Ս. Էջմիածին, 2006, էջ 111:

[5]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2637, թ. 15-իշրջ.-16:

[6]Լ. Մելիքսեթ-Բեկ, ՎրացաղբյուրներըՀայաստանիևհայերիմասին, հ. Գ., Երևան, 1955, էջ 266:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3399, թ. 2, տե′սնաև «Էջմիածին», 2010/ Է, էջ 76-77:

[8]Պ. Մուրադյան, նշվ. աշխ., էջ 312:

[9]ՀԱԱ, ֆ. 469, ց. 14, գ. 329, թ. 11,:

[10]Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, «Էջմիածին», 2009/Զ, էջ 74:

[11]ՄՄ, Կ/դ, թղթ. 6, վավ. 72:

[12]ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 36-40:

[13]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1219, թ. 186-189:

[14]ՄՄ, Ա. Երիցեանիարխիվ, թղթ. 159, վավ. 112 ա: Տե՛սնաևՄՄ, Ն. Աշտարակեցուարխիվ, թղթ. 164բ, վավ. 945:

[15]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 745, թ. 11-իշրջ.:

[16]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 335, թ. 115-116:

[17]Ս. Խուդոյան, Արևելահայդպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 592-593:

[18]Ս. Խուդոյան, նույնտեղում, էջ 591:

[19]ՀԱԱ, ֆ. 148, ց. 1, գ. 12, թ. 2 ևշրջ.:

[20]ՀԱԱ, ֆ. 148, ց. 1, գ. 12, թ. 3 ևշրջ., տե′ս նաև«Էջմիածին», 2010/Է, էջ 83-84:

[21]ՀԱԱ, ֆ. 148, ց. 1, գ. 24, թ. 1:

[22]ՀԱԱ, ֆ. 469, ց. 14, գ. 329, թ. 2:

[23]«Էջմիածին», 2008/Ժ, էջ 138-139:

ԵՐԵՎԱՆՑՈՑ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1790 Թ., ԻՍԿ 1883 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 2-ԻՆ ՀԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՂՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ԵՐԵՎԱՆՑՈՑ ՍԲ. ՄԻՆԱՍԸ: ԱՅԺՄ ԿԻՍԱՎԵՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է:

ԹԲԻԼԻՍԻԻ ՍԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻՆ ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆԵկեղեցու հիմնադրումև վերանորոգություններ. Թբիլիսիի Գելաթիի (նախկինում Իորսկայա փողոց) №13 հասցեում[1]է գտնվումՍբ Մինաս եկեղեցին: Վրաց հետազոտողներից եկեղեցու կառուցման վերաբերյալ արժեքա վոր տեղեկություններ է հաղորդում Էգն. Իոսելիանին` փաստելով եկեղեցու հայկական լինելը[2]: Ըստ Լ. Մելիքսեթ-Բեկի եկեղեցին հիմնադրվել է հավլաբարցիների միջոցներով և անվանվել հանուն Սուրբ Մինաս Վկայի[3]: Թե´ հայ և թե´ վրաց հետազոտողները եկեղեցու հիմնադրման տարեթիվ են համարում 1790 թվականը:

19-20-րդ դարերում Սբ Մինաս եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորո­գությունների և հիմնանորոգման: Առաջին վերանորոգությունն իրականացվել է 1811 թվականին[4]: Հիմնավորապես վերակառուցվել է 1880-ական թվականներին: Նոր եկեղեցին կրկնում էր հին եկեղեցու աղյուսաշեն փայտածածկ հորինվածքը[5]: Հիմնովին վերա­կառուցված եկեղեցին օծվում է 1883 թվականի հունվարի 2-ին[6]: 20-րդ դարի սկզբին քայլեր ձեռնարկվեցին նաև եկեղեցու պարսպի և կից երկհարկանի շինության կառուցման ուղղությամբ[7]:

Ճարտարապետություն: Սբ Մինաս եկեղեցին ուշ միջնադարի հայկական ճարտարա­պետությանը բնորոշ եռանավ բազիլիկա է` երկու զույգ մույթերով, երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով, կիսաշրջանաձև աբսիդով[8]: Եկեղեցին ընդգրկում էր փողոցի ողջ երկայնքը: Ընդարձակ դահլիճը ծածկված է եղել փայտե կամարով` երեսպատված երկթեք թիթեղյա թերթերով: Ներկայումս փայտյա ծածկը ամբողջությամբ փլված է: Արևելյան և արևմտյան ճակատամասերը ճակտոններ չունեն և ամբողջական շինությունն ավելի շատ աշխարհիկ շինություն է հիշեցնում: Եկեղեցու ներքին տարածքը բավականին մեծ է եղել: Այն բացի արևելյան կողմից, մյուս երեք կողմերից ունեցել է մուտքեր, որոնք եղել են բավական լայն ու բարձր: Ունեցել է նաև ընդարձակ պատուհաններ: Ճակատամասերը խիստ համաչափ են: Արևելյան կողմից եկեղեցու վրա ներկայումս կառուցված է երկար պահեստարան, որը ծածկում է արևելյան պատուհանները: Կցված կառույցի վերևում երևում է պատուհանի կամարի սկիզբը: Պահեստ է կառուցվել նաև արևմտյան ճակատամասին[9]:

Քահանաներ և երեսփոխաններ. 19-րդ դարի 20-ական թվականներին Սբ Մինաս եկեղեցում քահանայագործել է Տեր-Հովհաննես ավագ քհն. Աստվածատուրյանը[10]: ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆԵկեղեցու միաբան քահանաներից են եղել նաև Զաքարիա Տեր-Դավթյանը[11], Ղազարոս քհն. Հովսեփյանցը[12], Գևորգ քհն. Տեր-Հովհաննիսյանը[13], Արիստակես քհն. Բենքլեանցը[14]:

1817 թ. Սբ Մինաս եկեղեցու երեսփոխ է հիշատակվում պարոն Գրիգորը: Պահպանվել է նաև նրա հաշվեմատյանը[15]: 20-րդ դարի սկզբի երեսփոխաններից են եղել Նազար Ափյանցը[16], Հովհաննես Մկրտչի Ավագյանը[17], Պողոս Քաթանյանցը[18], Սեդրակ Բարսեղյանը[19]:

Եկեղեցական կալվածքներ. Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1838 թվականի կալվածքների տեղեկագրում առկա է հիշատակություն Սբ Մինաս եկեղեցու շարժական և անշարժ կալվածքների մասին: Զանազան եկեղեցական իրերից զատ այն ունեցել է նաև վարձակալման տրված սենյակներ, եկեղեցուն կից հողատարածքներ[20]: 20-րդ դարի սկզբին եկեղեցուն են պատկանել ինչպես Շիրազխանա կոչված փողոցում գտնվող երկու խանութները, այնպես էլ նրա բակում գտնվող ուսումնարանի շինությանը կից մի խանութ[21]: Հայտնի է նաև, որ Դավիթ Իզմիրյանցը եկեղեցուն է կտակել որոշ կալվածքներ[22]: Բացի Իզմիրյանցից, նվիրաբերություն է կատարել նաև Ղազար Ափյանցը: Մասնավորապես, 1900 թվականին նա եկեղեցուն է նվիրել Հավլաբարի 7-րդ տեղամասում գտնվող 1450 ռուբլի արժողությամբ միահարկ շինություն կից բակով: Այն զբաղեցրել է մոտ 54, 23 քառ. սաժեն հողատարածք[23]:

Դպրոց. Սբ Մինաս եկեղեցուն կից ծխական դպրոցի բացման վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 19-րդ դարի 60-ական թվականներից: Մասնավորապես, 1860-1862 թվականներին Սբ Մինաս եկեղեցու գավթում կառուցվել են նոր սենյակներ, որոնցից մեկն էլ օգտագործվել է ուսումնական նպատակներով[24]: Հետագայում՝ 1872 թվականին, Մակար արքեպիսկոպոսի տնօրինությամբ Սբ Մինաս եկեղեցուն կից բացվում է Մարիամյան օրիորդական ուսումնարանի մասնաճյուղ[25]: 1870-ական թվականների վերջին եկեղեցուն կից բացվել է նաև հայտնի Իզմիրյան դպրոցը[26]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Եկեղեցու հանդեպ բոլշևիկների վարած հակաեկեղեցական ու հակակրոնական քաղաքականությունը, հալածանքներն ու բռնաճնշումները ակնհայտ իրենց դրսևորումը գտան 1920-1930-ական թվականներին: 1924 թվականին Թիֆլիսի կենտգործկոմի որոշմամբ Սբ Մինաս եկեղեցին հատկացվեց Հավլաբարի շրջկոմին` այնտեղ շրջանային ակումբ բացելու նպատակով[27]: Հետագայում եկեղեցու շենքը գործածվեց՝ որպես կարի արտադրամաս, 1990-ական թվականների կեսերից այն ամայի էր:

2007 թվականի հոկտեմբերի 1-ին Սբ Մինաս եկեղեցուն տրվեց պատմական հուշարձանի կարգավիճակ, սակայն այն ոչնչով չնպաստեց եկեղեցու պահպանման գործին: Այդ առնչությամբ Վիրահայոց թեմը բազմաթիվ նամակներ է հղել պատկան մարմիններին, սակայն ոչ մի փոփոխություն: 2009 թվականին, ապա նաև 2011, 2012, 2015 թվականներին Վիրահայոց թեմըբազմաթիվ ահազանգող նամակներով Վրաստանի պատկան մարմիններին ներկայացրել է Սբ Մինաս և այլ եկեղեցիների վիճակը, սակայն ոչ մի փոփոխություն: 2014 թ. սեպտեմբերի 19-ին անձրևների պատճառով քանդվեց եկեղեցու տանիքը, որը վերանորոգելու փոխարեն քաղաքապետարանը ամբողջությամբ եկեղեցին ազատեց տանիքից[28]: Այն ցանկապատված չէ, և վերջին տարիներին եկեղեցու տարածքի համար վեճեր են ծագել եկեղեցու հարևանությամբ ապրող բնակիչների միջև: Եկեղեցու հարակից տարածքը սեփականաշնորհվել է մասնավոր անձի կողմից: Եկեղեցու տարածքում սկսել են կառուցվել մասնավոր շինություններ:



[1] Հավլաբար, գործող Էջմիածնեցոց եկեղեցու մոտակայքում:

[2] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 233:

[3] Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. գ., Երևան, 1955, էջ 268:

[4] ՀԱԱ, ֆ. 332, ց. 1, գ. 102, թ. 16-ի շրջ.:

[5] «Մեղու Հայաստանի», 1880, N 49, էջ 4:

[6] «Մեղու Հայաստանի», 1883, N 1, էջ 4:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2464, թ. 10:

[8] Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, «Էջմիածին», 2009 (Զ), էջ 74:

[9] Մելիքսեթ-Բեկ Լ., 1923: Նյութեր Տփիլիսիի և «Սոմխիթի» հնությունների պատմության համար, Մեր

գիտությունը», 1923, 1, Տփիլիսի, էջ 92: Տղեմալաշվիլի Օ., 1967, Թբիլիսի (ուղեցույց), Թբիլիսի:

[10] ՄՄ, Ներսես Աշտարակեցու արխիվ, թղթ. 166, վավ. 874:

[11] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2614, թ. 63:

[12] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2273, թ. 238.:

[13] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2375, թ. 1-ի շրջ.-2:

[14] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2380, թ. 1-ի շրջ.-2:

[15] ՄՄ, Կաթողիկոսական դիվան, թղթ. 31, վավ. 198:

[16] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1050, թ. 2:

[17] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2464, թ. 10:

[18] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3099, թ. 21:

[19] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3099, թ. 37:

[20] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թթ. 78-ի շրջ.-80:

[21] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3099, թ. 60:

[22] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3099, թ. 17, 39:

[23] ՀԱԱ, ֆ. 56, ց. 4, գ. 3861, թ. 1; 8:

[24] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2252, թթ. 115-116; ֆ. 56, ց. 5, գ. 55, թթ. 411-412 և շրջ.:

[25] «Նորաշեն», նույն տեղում:

[26] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2273, թ. 71-ի շրջ.:

[27] ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3135, թ. 3 և շրջ.:

[28] Վիրահայոց թեմի մամլո դիվան:

ՄՈՒՂՆՈՒ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ (ՄՈՒՂՆՈՒ ՄԵԾ) ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1356 Թ., ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է ՆԱԵՎ 1537 Թ.: 2009 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՓԼՈՒԶՎԵԼ Է ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ, ԱՅԺՄ ԵԿԵՂԵՑԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ:

ՍԲ ԳևՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ XXI--ՐԴ ԴԱՐՀիմնադրում. Բեգլար Ախոսպիրելու N6 հասեցում (Կալա թաղամաս) գտնվող Թիֆլիսի երբեմնի նշանավոր Մուղնու Սբ Գևորգ եկեղեցինխորհրդային տարիներին բռնագրավվելուց հետո, տարիների ընթացքում աստիճանաբար վնասվելով ու քայքայվելով, այժմ հայտնվել է խոնարհված եկեղեցիների շարքում՝ գրեթե ոչնչացման եզրին:

Ըստ հայ պատմիչ Զաքարիա Քանաքեռցու՝ եկեղեցին իր անունը ստացել է Աշտարակ քաղաքից քիչ հեռու գտնվող Մուղնի գյուղի համանուն եկեղեցու անունից: Ժամանակին, վրաց թագավորներից մեկի ժառանգին բուժելու նպատակով, Հովաննավանքից Թիֆլիս են տեղափոխվել Սուրբ Գևորգի մասունքներից: Ու թեև արքայորդին մահանում է, երբ դեռ մասունքները ճանապարհին էին, սակայն, երբ այն տեղ է հասնում, փոխադրվում է նորակառույց եկեղեցի և ամփոփվում այնտեղ: Նորակառույց եկեղեցին անվանվում է Թիֆլիսի Մուղնու Սբ Գևորգ եկեղեցի[1]:

Սբ Գևորգ Եկեղեցու հիմնադրման տարեթվի հետ կապված գիտական շրջանակներում շրջանառվող տեսակետներն ու վարկածները բազմաթիվ են: Հետազոտողների մի մասը, հիմնվելով հետևյալ վկայության վրա, հիշատակում է 1537 թ. (Պլ. Իոսելիանի), մյուսը՝ 1751 թ.. «Իշխան Բեհբութովների պալատին կից կա գմբեթավոր եկեղեցի հանուն Սուրբ Գեորգի՝ Մողնին կոչեցյալը, որ կանգուն է չորս սեան վրա: Բացի մեծ գմբեթից, այս եկեղեցու երեք անկյուններում դրսից շինված են երեք փոքր գմբեթներ: Այս երեք գմբեթներից մեկը զանգակների համար է, իսկ (մնացած) երկուսը՝ դատարկ են: Սա կառուցված է քաղաքացիներ (մոքալաքներ) Մանդենովի, Բաստամովի և Բաշինջաղյանի ծախքով...»[2]: Սակայն, եկեղեցու հիմնադրման վերաբերյալ կա նաև 1356 թվականին կառուցված լինելու տեսակետը: Գոյություն ունեցող աղբյուրներից հատկապես ուշադրության է արժանի 1485 թվականին ընդօրինակված մի «Շարակնոց», որտեղ գրված է.«...գրեցաւ եղանակաւոր տառս, որ կոչի Շարակնոց, ձեռամբ յոգնամեղ և անարժան գրչի Մկրտչի յիրիցի, ի թուի Հայոց ԶԼԴ գրեցաւ սուրբ երգարանս ի քաղաքիս Տըփխիս, ընդ Հովանեաւ սուրբ Կաթողիկէիս և բժիշկ ցաւոց Մաւղնոյ սուրբ Գէորգիս»[3]: Հարկ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ տեքստում նշվում է Մուղնու Սբ Գևորգ անունը, ինչը նշանակում է, որ եկեղեցին գոյություն է ունեցել մինչ նշված թվականը: Ըստ այդմ առավել հավանական է եկեղեցու` 14-րդ դարի կառույց լինելը: Կարելի է ենթադրել, որ ավելի ուշ շրջանի հիշատակությունները, թերևս, վերաբերում են եկեղեցու հիմնանորոգում­ներին, իսկ վերոհիշյալ երեք տոհմերը հանդիսացել են 1751 թ. եկեղեցու վերաշինողները, այլ ոչ՝ հիմնադիրները: Համենայնդեպս, արդեն հաջորդ՝ 15-րդ դարի ձեռագրերում, եկեղեցին հիշատակվում է ինչպես իր, այնպես էլ «Կամակատար Սուրբ Աստուածածնի» և «Գէորգեա զօրավարի» անուններով:

1763 թ. Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին հիշատակվում է՝ որպես. «...Հաղբատու վանիցն վիճակք» [4]: 1784 թ. եկեղեցին Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի հայոց 7 եկեղեցիներից մեկն էր[5]:

Վերանորոգություններ. Եկեղեցին պարբերաբար ենթարկվել է վերանորոգություն­ների, սակայն, 1795 թվականին ավերածության է ենթարկվել Աղա-Մահմեդ խանի ՍԲ ԳևՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ XIX-ՐԴ ԴԱՐարշավանքների ընթացքում: Մասնավորապես, այն հիմնանորոգվել էր 1751 թվականին, իսկ 1789 թվականին կառուցվել զանգակատունը: 1751 թվականի վերանորոգման մասին տեղեկություններ է հաղորդել, այսպես կոչված, արձանագիր քարը[6], որը, սակայն, չի պահպանվել: Եկեղեցու զանգակատան կառուցման մասին հայտնի է դարձել 1900 թվականի նորոգման ժամանակ. «Թիֆլիսի Մուղնու Սուրբ Գէորգ եկեղեցու զանգակատան կաթուղիկէն քանդելիս մէջը գտնուած է մի քար հետեւյալ արձանագրութեամբ վրացերէն լեզուով. «Զանգակատունս այս շինեցի ես Տէր Շմաւոնեանց Զուրաբի աղախին և մղդսի Զուրաբի կին, մեղաւոր մղդսի Էսթեր. 1789թ.[7]»:

19-րդ դարի 50-ական թվականներին եկեղեցին դարձյալ անմխիթար վիճակում էր և մոտ 4500 ռուբլի (արծաթ դրամ) էր հարկավոր այն վերականգնելու համար[8]: 1858 թվականին եկեղեցու ծխականները և երեցփոխ Գևորգ Մանդինյանցը եկեղեցին վերանորոգելու խնդրանքով դիմում են եկեղեցիների բարեկարգչին, վերջինս էլ կոնսիստորիային, որն էլ տալիս է համապատասխան թույլտվությունը[9]: Ավելի ուշ` 1860 թվականին, ծրագրվում էր իրականացնել նաև եկեղեցու պարսպի շինարարությունը, որը ենթադրում էր շուրջ 10000 ռուբլու ծախս արծաթով[10]: Մինչ այդ` 1859 թվականին, եկեղեցու ծխականները եկեղեցու պարսպի կառուցման խնդրանքով արդեն կազմել էին հատուկ համախոսական թերթ: Հարցի առնչությամբ կաթողիկոսին էր դիմել նաև թեմակալ առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը[11]: Շուտով ստացվում է նաև Սինոդի թույլտվությունը[12]: 1861 թվականին հետևում է նաև եկեղեցու շրջակայքը մեծացնելու մասին Կովկասի փոխարքայի թույլտվությունը[13]: Հերթական վերանորոգման աշխատանքներ ձեռնակվեցին նաև 19-րդ դարի 90-ական թվականներին:

Ճարտարապետություն. Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկաների տիպին: Եկեղեցու գմբեթը բարձրանում է շենքի ընդհանուր ծավալի մեջտեղում, չորս խոշոր, գլանաձև մույթերի վրա: Կիսաշրջանաձև Ավագ խորանի երկու կողմում տեղադրված են փոքրիկ աբսիդներով ավանդատներ, որոնք ոչ թե ներառված են պատերի ուղղանկյուն եզրագծի մեջ, այլ դուրս են գալիս բյուզանդական ճարտարա­պետությանը բնորոշ կիսաշրջան ծավալներով[14]: Եկեղեցու պատկերավոր նկարագրությունը տվել է նաև Էգն. Իոսելիանին[15]:

Քահանաներ և երեսփոխաններ. Սբ Գևորգ եկեղեցում հովված քահանաներից են եղել Ղազար ավագ քահանան, Ավետիք քհն. Տեր-Ավետիսյանցը, Հակոբ քհն. Դովլաթյանցը, Սարգիս քհն. Տեր-Հարությունի Մալխասյանցը[16]: Եկեղեցու երեսփոխաններից են եղել Վասիլ Խոջայանցը[17], իշխան Արսեն Բեհբությանցը[18], վերոնշյալ Գևորգ Մանդինյանցը և այլք:

Դպրոց. Մուղնու Սբ Գևորգ եկեղեցուն կից գործել են թե′ արական, թե′ իգական ուսումնարաններ: Արական դպրոցը բացվել է 19-րդ դարի 40-50-ական թվականներին: Ընդհատումներով գործել է մինչև 1914 թվականը[19]: 1869 թվականի հունիսի 17-ին` Սուրբ Գայանյաց կուսանաց տոնի օրը, բացվել է հայտնի Գայանյան օրիորդաց ուսումնարանը[20]: Դպրոցի առաջին տեսուչն է եղել Զաքարիա Գրիգորյանը, ուսուցչուհին` Մարիամ Շահպարոնյանը[21]: Դասավանդող ուսուցիչ­ներից են եղել Սահակ քհն. Սահակյանը, Իսահակ Հարությունյանը, Մարիամ Ասլամազյանը, Եղիսաբեթ Պատկանյանը: Դպրոցում դասա­վանդվել է կրոն, հայոց լեզու, բնական գիտություններ, երգ, ռուսաց լեզու, թվաբանություն, վայելչագրություն, գծագրություն, ձեռագործություն[22]: 1896 թվականին դպրոցը փակվել է, իսկ ունեցած դրամագլուխը հանձնվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի տնօրինությանը: 1906 թվականին շուրջ 25,625 ռուբլի դրամագլուխը[23] Մկրտիչ կաթողիկոսի՝ նույն թվականի ապրիլի 29-ի թիվ 512 կոնդակով համարվել է անձեռնմխելի և պահպանության դրվել Թիֆլիսի արքունի դրամատանը[24]: Նույն`1906 թվականին, դպրոցի հոգաբարձությունը խնդրագրով դիմել է թեմակալ առաջնորդին, դպրոցի վերաբացման խնդրանքով[25]: 1906-1907 թվականներին արդեն կազմվում և թեմակալ առաջնորդի հաստատմանն է ուղարկվում վերաբացված դպրոցի ուսուցչական հաստիքացուցակը: Տեսուչի պաշտոնում առաջադրվում է Լևոն Սեղբոսյանի թեկնածությունը (Շանթ)[26]:

Եկեղեցուն կից 1880 թվականին Սոֆիա Բաբայանի նախաձեռնությամբ բացվել է նաև նախակրթարան, որը գործել է մինչև 1885 թվականը[27]:

Կալվածքներ. Ինչպես թեմի մյուս եկեղեցիները, Սբ Գևորգը ևս ունեցել է իր շարժական և անշարժ կալվածքները, որոնք գրանցված են եղել թեմի եկեղեցիների կալվածքների տեղեկագրերում: Համաձայն 1837 թվականի թեմի եկեղեցիների կալվածքների տեղեկագրի` եկեղեցական զանազան իրերից զատ, եկեղեցին երկու կրպակ է ունեցել Թիֆլիսի Բազարխանա կոչված թաղամասում (Մեյդանի կողմից), վարձակալման տրված երեք տուն եկեղեցու արևելյան կողմում: Եկեղեցին ունեցել է նաև ճորտեր[28]: 20-րդ դարի առաջին տասնամյակում Սբ Գևորգ եկեղեցուն շարունակել են պատկանել մեկ եռահարկ և մեկ երկհարկանի տներ եկեղեցու շրջակայքում և երկու կրպակ քաղաքի, այսպես կոչված, 5-րդ մասում: Նշված ժամանակահատվածում եկեղեցու մայր գումարը կազմել է մոտ 2827 ռ. 75 կ. արծաթով, եկամուտը` 2814 ռ. 12 կ. արծաթով[29]: Եկեղեցին ունեցել է նաև տոկոսաբեր թղթեր (N 67043) և արքունական դրամատոս (N 3081)[30]: Հավելենք, որ Ազգային արխիվում պահպանվող վավերագրերի ցանկում է նաև Մուղնու Սբ Գևորգ եկեղեցու 1826-1830 թվականների մուտքի-ելքի մատյանը[31]:

Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին խորհրդային շրջանում. 1923-1930 թվականներինՄուղնու Սբ Գևորգ եկեղեցին շարունակում էր մնալ թեմական իշխանությունների իրավասության ներքո[32], սակայն 1930-ական թվականներից հետո վերածվում է ազգագրական թանգարանի, ապա՝ պահեստի[33]: Տարիների ընթացքում շինությունը, չնայած որպես պահեստ օգտագործվելուն, մատնվում է անուշադրության, ինչի հետևանքով աստիճանաբար վնասվում ու քայքայվում է: 1980-ական թվականներին եկեղեցու պատերին աստիճանաբար հայտնվում են կառույցի համար խիստ վտանգավոր ճաքեր, իսկ 1990-ական թվականներին այն արդեն ճանաչվում է՝ որպես վթարային և վերջնականապես փակվում:

2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Թբիլիսիում փլուզվում է 1356 թվականին կառուցված Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին: Փլուզվում է եկեղեցու գմբեթը, խորանը, հյուսիսային և հարավային կամարները, պահպանվում են միայն արևմտյան մասն ու զանգակատունը: Սակայն այս տարիների ընթացքում, այն ևս հայտնվում է փլուզման եզրին: Այն մասին, որ եկեղեցին գտնվում է ահավոր վիճակում, հայկական կողմը բազմիցս ահազանգել է Վրաստանի իշխանություններին:

Եկեղեցու վիճակը այսօր էլ շարունակում է մնալ օրհասական: Խնդրո առարկայով Վիրահայոց թեմը բազմիցս (2015թ.) դիմել է համապատասխան ատյաններին, ընդհուպ մինչև Վրաստանի վարչապետին (2009թ., 2012թ.) և խորհրդարանի նախագահին (2009թ.): Վիրահայոց թեմի մտահոգությունն է, որ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, որի հաշվեկշռի վրա է գտնվում եկեղեցին, այն մատնել է անտարբերության, իսկ Վրաց Պատրիարքարանը և իշխանությունները, չլուծելով հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը, անուղղակի կերպով նպաստում են հայ մշակույթի կոթողների ոչնչացմանը Վրաստանի տարածքում:

Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ ապրող բնակիչներն առաջարկել են ապամոնտաժել եկեղեցու տարածքը: Այսինքն` քանդել և դուրս բերել եկեղեցու մնացուկները, քանի որ հետագա փլուզման վտանգ կա: Նրանք մի քանի անգամ դիմել են Վրաստանի Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության, վերականգնման և մոնիտորինգի գործակալությանը, որն այս օրերին ուսումնասիրում է փլուզումը և տարածքից հեռացնում փլուզված բեկորները:



[1] Այդմասին տե′սЗакарий Канакерци, Хроника, Москва, 1969; տե′ս նաև J.Chardin, Voyages du chevalier Chardin en Perse et autres lieux de l'Orient, par. L. Langles`, t. 2, Paris 1811:

[2]Լ. Մ. Մելիքսեթ-Բեկ,ՎրացաղբյուրներըՀայաստանիևհայերիմասին, հ. Գ., երևան, 1955, էջ 22:

[3] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Սբ Էջմիածին, 2009, էջ 52:

[4] Ս. Երեւանցի, Ջամբռ,Վաղարշապատ, 1873, էջ 49:

[5]ՂուկասԿարնեցի, ԴիվանՀայոցՊատմության,Նորշարք, հ. Ա.,Երևան, 1984, էջ 479:

[6]Արձանագրության առաջին վերծանության փորձը կատարել է Գյուլդենշտեդտը: Գերմաներեն բնագիրն ու վրացերեն թարգմանությունը տե′ս «გიულდენშტედტის მოგზაურობა საქართველოში», ტ. II, თბ. 1964, გვ. 300: Արձանագրությունը հրապարակել է նաև Պ. Մուրադյանը(Армянская эпиграфика Грузии, Ереван, 1988, с. 45):

[7]«Բիւզանդիոն»,2 նոյեմբերի 1900, N 1241, էջ 3:

[8] ՀԱԱ, ֆ. 56, ց. 18, գ. 5, թ. 28 և շրջ.:

[9] ՀԱԱ, ֆ. 56, ց. 5, թղթ. 43, վավ. 149, թ. 219 և շրջ.:

[10] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3323, թ. 1:

[11] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3968, թ. 2-5:

[12] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3968, թ. 6 շրջ.-ով:

[13] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3323, թ. 11:

[14]Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը. Էջմիածին 2009/6/, էջ 71:

[15]Այդ մասին տե′ս Պ. Մուրադյան, նույն տեղում, էջ 231: Լ. Մ. Մելիքսեթ-Բեկ, նույն տեղում:

[16] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 48, մաս 4, թթ. 669-677, (Եկեղեցու 1841 թվականի ծխականների ցանկը տե′ս Ա. Ասատրյան, Մողնու Սբ Գևորգ և Սբ Նշան եկեղեցիները, Ս. Էջմիածին 2016, էջ 164-184:

[17] ՀԱԱ, ֆ. 56, ց. 5, թղթ. 94, վավ. 305:

[18] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1221, թ. 38:

[19]Տե′ս Ա. Ասատրյան, Մողնու Սբ Գևորգ և Սբ Նշան եկեղեցիները, Ս. Էջմիածին 2016, էջ 127:

[20]«Մեղու Հայաստանի», 21 հունիսի 1869, N 23, տե′ս նաև Թ. Վարդանյան, Թիֆլիսի և Մերձակա բնակավայրերի հայությունը V-XXI դդ., էջ 22:

[21] Ա. Ասատրյան, նույն տեղում, էջ 130:

[22] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 314, թ. 6:

[23] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 4038, թ. 1-2 շրջ.-ով, 12-13 շրջ.-ով:

[24] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 198, թ. 10:

[25] ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 198, թ. 1:

[26] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 198, թ. 7:

[27] Ա. Ասատրյան, նույն տեղում, էջ 147:

[28] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ.17-26:

[29] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795/մաս 3/, թ. 287 շ.-288:

[30] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1221, թ. 12:

[31] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 18, թ. 1-5 շրջ.-ով:

[32] Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Երևան, 1997, էջ 526:

[33] Ա. Ասատրյան, նշվ. աշխ., էջ 123:

ՇԱՄԽՈՐԵՑՈՆՑ ԿԱՐՄԻՐ ԱՎԵՏԱՐԱՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1735 Թ.: 1989 ԹԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ՓԼՈՒԶՎԵԼ Է: ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԿԱՆԳՈՒՆ Է ՄԻԱՅՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՊԱՏԸ:

ՇԱՄՔՈՐԵՑՈՑ ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ XXIՐԴ ԴԱՐՀիմնադրում և վերանորոգություններ. Շամքորեցոց (Շամխորեցոնց) Սբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Թբիլիսիինախկին Պրեոբրաժենսկայա, այժմ Ֆիգների անունը կրող փողոցին կից (Փերիսցվալեբա փ. №21, Հավլաբար), պայմանավորված Ավագ խորանում պահվող կարմրակազմ ծիսական Ավետարանով, հայտնի է եղել նաև Կարմիր Ավետարան անվամբ:

Անգմբեթ եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ մասնագիտական գրակա­նությունը հաղորդում է երկու հավանական տվյալ` 1775 և 1809 թվականները: Առաջինը առաջ է քաշել վրաց հետազոտող Էգն. Իոսելիանին. «Հավլաբարի միջում, ժողովրդական շենքերի կենտրոնում, կա եկեղեցի Շամքորեցոց կոչեցյալը, հանուն Աստվածածնի, առանց գմբեթի և փայտով ծածկված, որ կառուցվել է ժողովրդի ծախքով 1775 թվին[1]»: Հայ հետազոտող Պ. Մուրադյանը առավել հավանական տարեթիվ է համարում 1809 թվականը: Նրա այս տեսակետի համար հիմք է ծառայել 1827 թվականին Ներսես արքեպիսկոպոսի կազմած եկեղեցիների ցանկը, որտեղ նշվում է. «Սուրբ Աստուածածին Շամքորեցւոց, շինեալ ի հասարակութենէ 1809[2]»:

Պ. Մուրադյանը մեկնաբանում է, որ Էգն. Իոսելիանին չի մատնանշում եկեղեցու` 1775 թվականին կառուցված լինելու վերաբերյալ հստակ սկզբնաղբյուրը և առավել հավաստի է համարում Ներսես Աշտարակեցու հաղորդածը, քանի որ եկեղեցիների վերաբերյալ տվյալները հիմնականում ստացվում էին տեղի հոգևոր ծառայողներից:

Եկեղեցու` 1809 թվականին կառուցված լինելու մասին տեղեկություններ է հաղորդում նաև Գյուտ քհն. Աղանյանցը իր «Թիֆլիսի հայկական եկեղեցիների շինարարության վերաբերյալ պատմական տեղեկանքներում»[3]:

Ի հակադրություն անգմբեթ եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ գոյություն ունեցող տարակարծություններին` հետազոտողները համակարծիք են նրանում, որ եկեղեցին հայկական է և կառուցվել է 1723 թվականին Իբրաիմ փաշայի կողմից Գանձակից Թբիլիսի տեղափոխված շամխորցիների կողմից[4]:ՇԱՄՔՈՐԵՑՈՑ ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ XXՐԴ ԴԱՐ

Գմբեթավոր եկեղեցու կառուցման ժամանակաշրջան է համարվում 19-րդ դարի 40-50-ական թվականները: Այդ մասին վկայում են ինչպես արխիվային վավերագրերը, այնպես էլ եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունները[5]:

Եկեղեցու հիմնովին վերանորոգման վերաբերյալ մեզ հայտնի գրագրությունները սկսվել են 1841-1842 թվականներից: Մասնավորապես, 1842 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիան եկեղեցու վերանորոգման և պարսպի կառուցման (ծախսը կազմում էր մոտ 1600 ռուբլի արծաթով) գործընթացի վերաբերյալ դիմում է Էջմիածնի Սինոդին[6]: Եկեղեցու կառուցման թույլտվությունը հաստատվում է նաև Կովկասի կառավարչապետի կողմից: Մասնավորապես, Էջմիածնի Սինոդին ուղղված 1843 թ. մայիսի 17-ի թիվ 4584 գրությունում ասվում էր. ''По представлению Эчмиадзинскаго Синода, оть 11 Сентября прошлаго года за N1857, о дозволении Тифлисскимь жителямь Шамхорскимь армянамь, возобновить на свой счеть пришедшую в ветхость церквоь во имя Богородицы, находящуюся вь предместии города Тифлиса Авлабарь, я входиль вь сношения сь. Г. Министром Внутренныхь Дель, который вь отношении оть 25 Апреля сего года за N1228 изьявляеть свое согласие на означенную постройку коль скоро плань и фасад оной будуть разсмотрены и одобрены...[7]'':

Հարկ է նշել, որ սկսված շինարարությունը բավական երկար է տևել: Ուշադրության է արժանի այն փաստը, որ եկեղեցու որմերին մեծաթիվ են եղել հատկապես 1858 թվականի նվիրատվական արձանագրությունները, որոնք փաստում են մինչ այդ թվականը շինարարական աշխատանքների շարունակության մասին:

Եկեղեցու վերանորոգման աշխատանքներին մեծ նպաստ է ունեցել Տեր-Ղազարյանցների տոհմը: Հետագայում վերջիններիս իրավունք տրվեց նաև Շամքորեցոց եկեղեցու բակում կառուցել տոհմային գերեզմանոց: Այդ են վկայում Ազգային արխիվում պահպանվող արխիվային վավերագրերը, որոնց թվում է նաև 1902 թ. Ա. Թաշճյանի նախագծած եկեղեցու հյուսիսային բակի հատակագիծը, որտեղ և պետք է կանգնեցվեր հանգուցյալ Գրիգոր Տեր-Ղազարյանցի մահարձանը[8]:

1881 թ. դարձյալ իրականացվում են եկեղեցու մասնակի նորոգման և լրացման աշխատանքներ: Ինչպես գրում էր եկեղեցու երեսփոխը. «...զի եկեղեցին մեր արտաքին կողմանէ ունի զգալի կարոտութիւն կարկատելոյ...»[9]: Կոնսիստորիան թույլ է տալիս եկեղեցու գումարներից մոտ 300 ռուբլին ծախսել անհրաժեշտ նորոգությունների համար[10]: 1888 թվականին հիմքից կառուցվում է եկեղեցու հարավային կողմի պարիսպը[11]:

1912 թ. ճարտարապետ Ն. Խարազյանը նախագծել է եկեղեցու գլխավոր մուտքի առջև կառուցվելիք զանգակատնով ավարտվող նախասրահը[12]:

Շամքորեցոց Ս. Աստվածածին եկեղեցու բակում ԺԸ դարի վերջերից սկսած ամփոփվել են նաև ծագումով Շամքորից սերող Թահիրյան, Միրզախանյան, Հարությունյան տոհմերի հանգուցյալները:

Ճարտարապետություն. Շամքորեցոց Սբ Աստվածածին եկեղեցին աղյուսաշեն կառույց է: Ունեցել է խոշոր աղոթասրահ (14 x 19 մ), որն արևելքում ավարտվել է կիսաշրջանաձև խորանով` երկու կողմերում ուղղանկյուն հատակագծով ավանդատներով: Բարձր գմբեթը 16 նիստանի թմբուկով բարձրացել է խոշոր, գլանաձև մույթերի վրա: Բացի ուղղանկյուն, կամարակապ վերջավորությամբ մեծ լուսամուտներից բոլոր ճակատների վերին մասերում եղել են կլոր պատուհաններ[13]:

Քահանաներ. Շամքորեցոց Սբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Կարապետ ավագ քհն. Տեր-Գրիգորյանցը[14], Մարգար Տեր-Մարգարյանցը[15], քահանայագործել են 1860-1870-ական թվականներին: Հավելենք, որ Շամքորեցոց եկեղեցու 1861-1876 թվականների ամուսնացածների չափաբերական մատյանները ևս պահպանվում են Ազգային արխիվում[16]: 19-րդ դարի 80-ական թվականներին եկեղեցին ուներ 2 սրբազնագործ հոգևորական, իսկ ծխականների թիվը հասնում էր 1327-ի[17]:

19-րդ 90-ական թվականներին եկեղեցում քահանայագործել են Համազասպ քհն. Կարապետյան Տեր-Հովհաննիսյանցը (ծխերի թիվը` 145) և Շմավոն քհն. Տեր-Բարսեղյանցը (ծխերի թիվը`123)[18]:

Եկեղեցածխական դպրոց. 1883 թ. եկեղեցու բակում կառուցվել է ծխական դպրոցի շենքը: 20-րդ դարի սկզբի թեմի դպրոցների տեղեկագրի համաձայն եկեղեցուն կից գործել է խառը տիպի միդասյա դպրոց 32 սովորողներով[19]: Հավանաբար դպրոցի տնտեսական դրությունը բարելավելու նպատակով 1908 թվականին եկեղեցու ծխական հոգաբարձությունը հարց է բարձրացրել դպրոցական շենքի արևմտյան կողմում գտնվող դատարկ հողատարածքի վրա կրպակներ կառուցելու մասին: Հոգաբարձության նախագահ և անդամներ են հիշատակվում Համազասպ ա. ք. Տեր-Հովհաննիսյանցը, Իսահակ Հարությունյանցը, քարտուղար` Սարգիս սարկավագ Իփակեանցը[20]:

Կալվածքներ. Շամքորեցոց Սբ Աստվածածին եկեղեցու շարժական և անշարժ ունեցվածքի մասին տեղեկություններ են հաղորդում Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների կալվածքների մասին տեղեկագրերը: Մասնավորապես, 1837 թ. կազմված նման մի տեղեկագրի համաձայն` Շամքորեցոց եկեղեցին զանազան եկեղեցական իրերից զատ ունեցել է նաև անշարժ կալվածքներ. եկեղեցու հյուսիսային կողմից՝ 9, հարավային կողմից` 8, արևմտյան կողմից 10 սաժեն հողատարածք, ինչպես նաև տնատեղիներ[21]: 19-րդ դարի 50-60-ական թվականներին եկեղեցին ունեցել է ուխտավորների համար նախատեսված 5 սենյակ, մայր գումարը կազմել է 149 ռ. 33 կ. արծաթով, տարեկան եկամուտը` 547 ռ. 81 կ. արծաթով[22]: 20-րդ դարի առաջին տանամյակում եկեղեցուն են պատկանել երեք սենյակ, մայր գումարը կազմել է 993 ռ. 48 կ. արծաթով, կալվածքներից ստացվել է 921 ռ. 79 կ. արծաթ եկամուտ[23]:

Շամքորեցոց Սբ Աստվածածին եկեղեցին խորհրդային շրջանում. Խորհրդային կարգերի հաստատումից հետո, ինչպես Թբիլիսիի մյուս հայկական եկեղեցիները, Շամքորեցոցը ևս փակվեց: Մասնավորապես 1923-1924 թվականներին այն արդեն փակված եկեղեցիների շարքում էր[24]:

1928-1929 թվականներին, չնայած փակված լինելուն, եկեղեցու ծխական խորհուրդը շարունակել է գործել: Մասնավորապես, եկեղեցին ներառված էր 1929 թ. տեղի ունենալիք Թբիլիսիի թեմական պատգամավորների ընտրությանը հրավիրյալ եկեղեցիների շարքում[25]:

Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը գործածվել է տարբեր նպատակներով. այն վերածվել է հացի գործարանի, ապա՝ պահեստի: 1980-ական թվականներին ծառայել է՝ որպես վրաց նկարիչների արվեստանոց: Այդ տարիներին հայ համայնքը քաղաքային իշխանություններին բազմաթիվ դիմումներ էր հղել եկեղեցին իրենց միջոցներով նորոգելու թույլտվություն ստանալու խնդրանքով, սակայն ապարդյուն: 1989 թ. ապրիլի 14-ին եկեղեցին փլուզվել է: Ըստ իշխանությունների հաղորդած տվյալների՝ եկեղեցու կործանումը հետևանք էր նախորդ օրը (ապրիլի 13-ին) Թբիլիսիում տեղի ունեցած 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի[26], սակայն հաջորդած օրերի վրաց մամուլի հրապարակումներն ակամա քողազերծեցին միտումնա­վորությունը: Մասնավորապես, արդեն ապրիլի 22-ի մի հրապարակմամբ առաջարկվում է կառուցվելիք վրաց առաջնորդանիստ Մայր Եկեղեցին հիմնել «փլուզված» եկեղեցու տեղում[27]: Ապրիլի 27-ին հրատարակված «Ինչո՞ւ քանդվեց Շամխորը» հոդվածում քաղաքի գլխավոր ճարտարապետը շտապում է հայտնել, թե փլուզված եկեղեցին անվերականգնելի է[28]:

Ոչ միայն կիսավեր եկեղեցու մնացորդները, այլև Հավլաբար թաղամասի բնակելի շենքերի զգալի մասը քանդելու միջոցով տեղում վրաց առաջնորդանիստ նոր եկեղեցի կառուցելու վերաբերյալ ընդարձակ մի նյութ էլ հրապարակվում է 1990 թ. փետրվարի 19-ին[29]: Ի վերջո վրաց առաջնորդանիստ եկեղեցին որոշվում է կառուցել ոչ թե Շամքորեցոցի, այլ Խոջիվանքի ավերված հայոց եկեղեցու և գերեզմանատան տեղում, իսկ Շամքորեցոցի մի զգալի հատված էլ քանդվում է շրջապատի համար վերջինիս վտանգազերծելու նպատակով:

1999 թ. դրությամբ կանգուն վիճակում եկեղեցուց պահպանվում էին միայն արևելյան ճակատը և նրան հարող որոշ հատվածներ՝ հարավային և հյուսիսային ճակատներից: 2004 թ. Վիրահայոց թեմը դիմում է Վրաստանի կառավարությանը և պատկան կառույցներին՝ ցանկություն հայտնելով գոնե մասամբ եկեղեցու ավերակները ամրակայելու նպատակով նախ պարսպապատել եկեղեցին՝ հետագայում կից առաջնորդարան կառուցելու համար: Այս մտահղացումն էլ իսկույն ևեթ կանխվում է, քանի որ նույն թվականին, առաջնորդարանին հարմար տեղում հիմնվում և արագորեն կառուցվում է վրացական միջնակարգ դպրոց՝ «Մոմավալի» (Ապագա) անվամբ:

2009 թվականին Վիրահայոց թեմը դիմում է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին, ի թիվս այլ եկեղեցիների, Շամքորեցոնց Սբ Աստվածածին եկեղեցին ևս թեմին վերադարձնելու հարցով: Վիրահայոց թեմը եկեղեցատեղիները թեմին վերադարձնելու խնդրանքով Վրաստանի իշխանություններին է դիմել նաև 2012 թվականին, իսկ 2015 թվականին՝ Վրաստանի Մշակույթի նախարարությանը, Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը՝ վերջիններիս խնդրելով ներկայացնել եկեղեցիների իրավական գնահատման արդյունքները:

2016 թ. դեկտեմբերից եկեղեցու հարևանությամբ սկսվել են շինարարական աշխատանքներ, փորվել է բազմաբնակարան մեծ շենքի հիմք, որն էլ վթարային իրավիճակ է ստեղծել եկեղեցու հետագա պահպանման համար: Վիրահայոց թեմը բազմաթիվ ահազանգող նամակներ է հղել պատկան մարմիններին, սակայն հարցին լուծում չի տրվել: Այս պահին շինարարական աշխատանքները չեն դադարեցվել, ինչն էլ օր-օրի շարունակում է վնասել ճարտարապետական կառույցի հետագա պահպանմանը:


[1] Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հատոր Գ, Երևան, 1955, էջ 270:

[2] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Երևան, 2009, էջ 161:

[3] ՀԱԱ, ֆ. 332, ց. 1, ֆ. 102, թ. 17:

[4] П. М. Мурадян, Армянская эпиграфика Грузии, Ереван, 1988, с. 92-93.

[5] Արձանագրությունները տե´ս П. М. Мурадян, նույն տեղում, էջ 93-96:

[6] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 1146, թ. 1-2:

[7] ՀԱԱ, ֆ. 56, ց,1, գ. 1146, թ. 6:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1474, թ. 22, 27, 28-30, 36:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2273, թ. 403:

[10] Նույն տեղում, թ. 403-ի շրջ.:

[11] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2282/2/, թ. 392 և շրջ.:

[12] Նորաշեն 2008/2 (14), էջ 2-4:

[13] Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետություն, «Էջմիածին» 2009/Զ/, էջ 72:

[14] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2267, թ. 2, գ. 2270, թ. 2:

[15] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2277, թ. 2:

[16] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2263-2278:

[17] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 20:

[18] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3885, թ. 182 շ.-183:

[19] ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 174, թ. 18 շ.-19:

[20] ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 369, թ. 3:

[21] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 69 շրջ.-72 և շրջ.:

[22] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 7-ի շրջ., 12:

[23] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795 /մաս 3/, թ. 291 շ.-292.

[24] Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան 1997, էջ 525:

[25] ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3218, թ. 81-ի շրջ.:

[26] «Вечерный Тбилиси», 17 апрелья 1989.

[27] „თბილისი“, 22 ապրիլի, 1989:

[28] „თბილისი“, 27 ապրիլի, 1989, էջ 6; «Молодежь Грузии», 27 ապրիլի, 1989:

[29]„თბილისი“, 19 փետրվարի, 1990, էջ 4:

ԹԱՆԴՈՅԱՆՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1860–ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԹԱՆԴՈՅԱՆՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ԿԻՍԱՔԱՆԴ ՈՒ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ:

ԹԱՆԴՈՅԱՆՑ ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻԵկեղեցու հիմնադրում. Թբիլիսիի Կուկիո կոչված թաղամասը հայտնի է եղել իր ազգային և կրոնական բազմազանությամբ: Այստեղ կողք կողքի ապրել են տարբեր մշակույթի և դավանանքի ազգեր, որոնցից էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ հայերը: Կուկիո թաղամասում գտնվող հայկական եկեղեցիների, նրանց կալվածքների, ծխական դպրոցի և քահանաների վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հաղորդում Հայաստանի ազգային արխիվում պահպանվող արխիվային վավերագրերը:

Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցին գտնվել է Կուկիո թաղամասում՝ Վորոնցովի հրապարակի մերձակայքում (ներկայիս Դավիթ Աղմաշենեբելու փողոց): Թանդոյանց Սբ Աստվածածին Եկեղեցու հիմնադրման ժամանակագրական շրջանակներն ընդգրկում են 19-րդ դարի 50-60-ական թվականները: Վերջինիս կառուցման հիմնական ծախսերը հոգացել է Թիֆլիսի հայ մեծահարուստներից Թանդոյանների (Թանդոյանց) ընտանիքը: Պատահական չէ, որ եկեղեցին ժողովրդի շրջանում հայտնի է դարձել Թանդոյանց Սբ Աստվածածին անվամբ:

Արխիվային վավերագրերի հաղորդած տվյալների համաձայն` եկեղեցու կառուցման վերաբերյալ քննարկումները կոնսիստորիայում ընթացել են 1853-1854 թվականներից սկսած: Ինքը` գեներալ Ռեուտը, անգամ խոստացել էր աջակցություն ցուցաբերել եկեղեցու կառուցմանը[1]: Ավելի ուշ` 1866 թ., Թանդոյան ընտանիքի կողմից և թաղամասի հայ ծխականների նախաձեռնությամբ, դարձյալ հարց է բարձրացվում Կուկիո Սբ Աստվածածին փայտաշեն հին եկեղեցու տեղում նոր եկեղեցի կառուցելու մասին[2]: Քարաշեն եկեղեցու կառուցման ավարտի տարեթիվ է համարվում մոտ 1868 թ. [3]:

Ըստ էության 1866-1868 թվականներն ընկած ժամանակահատվածում Թանդոյանների միջոցներով փայտաշեն հին եկեղեցու փոխարեն կառուցվում է քարաշեն ընդարձակ Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցին:

Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցու բարեկարգման ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկվեցին արդեն 20-րդ դարի սկզբին: Մասնավորապես, 1901 թ. եկեղեցու ԹԱՆԴՈՅԱՆՑՍԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ XX-ՐԴ ԴԱՐծխականները կոնսիստորիային ուղղված գրությամբ թույլտվություն են խնդրում եկեղեցապատկան 7 կրպակների տեղում պարիսպ կառուցելու համար[4]: Թբիլիսիի Կուկիո թաղամասում եկեղեցին ունեցել է նաև իր գերեզմանատունը[5]:

Եկեղեցու կալվածքներ, նվիրատվություններ. Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցու կառուցման, նրա հետագա վերանորոգության, կրթական ու տնտեսական նշանակության կառույցների, եկեղեցուն նվիրված կալվածքների վերաբերյալ բազմաթիվ են արխիվային վավերագրերի վկայությունները: Դրանցից մեկի համաձայն` 1870 թ. սեպտեմբերի 15-ին Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Իսահակ Մարտիրոսի Թանդոյանցը կոնսիստորիային խնդրագիր է ներկայացրել Թանդոյանց եկեղեցու գավթում կառուցած ուսումնարանը և պարսպի հյուսիսային կողմում գտնվող նորակառույց 10 կրպակները եկեղեցուն նվիրելու մասին[6]: Արխիվային վավերագրերի թվում է նաև եկեղեցապատկան կրպակների վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային վարչության կողմից հաստատած նախագիծը: 1908 թ. դրությամբ եկեղեցին Թանդոյան­ների կտակի շնորհիվ տոմսեր է ունեցել նաև Թբիլիսիի արքունական բանկում (№52290) և Նահանգային գանձարանում (№ 152409)[7]:

Ծխատեր քահանաներ և երեսփոխաններ. Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցու քահանաներ են հիշատակվում Հարություն քահ. Ճուղուրյանը[8], Ներսես ավագ քհն. Ղամազյանցը[9], երեսփոխաններ՝ Ավետիք Թարխանյանցը[10], Ալեքսանդր Գրիգորի Բաբանասյանը[11], Սարգիս Ղամազյանը[12], Խաչատուր Տեր-Մարգարյանը[13] և այլք:

Եկեղեցա-ծխական դպրոց. 1863 թ. Իսահակ Թանդոյանի միջոցներով Սբ Աստվածածին փայտաշեն եկեղեցու գավթում բացվել է երկհարկանի ծխական ուսումնարան, որտեղ սկզբնապես ուսանել են շուրջ 40 երեխաներ[14]: Եկեղեցուն կից գործել է նաև Թանդոյան Շուշանիկյան երկդասյա իգական ուսումնարանը[15]:

Ճարտարապետություն. Կուկիո Թանդոյան Սբ Աստվածածին եկեղեցու ճարտարա­պետական հորինվածքի վերաբերյալ խորազննին հետազոտություններ չեն արվել: Եկեղեցու ճարտարապետության մասին որոշ տեղեկություններ է հաղորդում Մ. Հասրաթյանը իր՝ «Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը» ուսումնասիրությունում, որտեղ նշվում է, որ ճարտարապետա­կան հորինվածքով այն նման է Շամքորեցոց եկեղեցուն: Քառամույթ բազիլիկա է: Տարբերվում է միայն չափերով, հատակագծային և ծավալային լուծման մանրամասներով[16]:

Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցին խորհրդային և հետոխորհրդային շրջանում. 1923-1924 թթ. Թանդոյան Սբ Աստվածածին եկեղեցին գրավվում և փակվում է[17]: Եկեղեցու ունեցվածքը բռնագրավվում է, իսկ շենքը հանձնվում հանրապետական պիոներական կազմակերպությանը, որի վերաբերյալ 1925 թ. հոկտեմբերի 5-ի գրությամբ Վրաստանի կենտգործկոմը թեմական խորհրդին տեղեկացնում է, որ եկեղեցին վերանորոգվել ու հատկացվել է պիոներներին, հետևաբար չի կարող վերադարձվել խորհրդին[18]: Այնուհետև եկեղեցին վերածվում է «Կոլխիդա» (Կոլխեթի) կինոթատրոնի:

Վիրահայոց թեմը, հետամուտ լինելով Վրաստանում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և դրանց վերադարձմանհիմնախնդրին, 2014 թ. դեկտեմբերի 10-ին դիմում է Վրաստանի կառավարությանը խորհրդային տարիներին բռնագրավված շուրջ 442 հայկական եկեղեցիների, մատուռների հետ վերադարձման խնդրով, որոնց մեջ ներառված էր նաև Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցին: Վերջինիս խնդրով 2015, 2016, 2017 թթ. թեմը դարձյալ դիմել է Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությանը, Վրաստանի մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանման ազգային գործակալությանը՝ եկեղեցուն հուշարձանի կարգավիճակ տալու, ապա թաղամասի վերանորոգման ժամանակ, վերա­հսկողության սահմանման, պատմական հուշարձանի իսկական տեսքը պահպանելու խնդրով[19]:

Եկեղեցին վերադարձնելու վերաբերյալ Վիրահայոց թեմի բազմաթիվ խնդրանքներն ու նամակները մնում են անպատասխան կամ անորոշ: Ի հակադրություն այդ ամենին` Վրաց Ուղղափառ Եկեղեցին վիճարկում է Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցու պատկանելության հարցը: 2016 թ. հոկտեմբերին Վրաստանի հուշարձանների պահպանության ազգային գործակալությունը դիմում է ներկայացրել պետռեգիստր՝ կառույցը պետական սեփականություն գրանցելու հարցով, իսկ 2017 թ. ապրիլին Վրաստանի Պատրիարքարանը նամակ է ներկայացրել՝ չեղարկելու կառույցը պետական սեփականություն դիտարկելը, իսկ հետո դիմել կառույցն իր բալանսին հաշվառելու հարցով: 2017 թ. հուլիսի 11-ին պետռեգիստրը, չեղարկելով կառույցի սեփականության կարգավիճակը, 2017 թ. հուլիսի 18-ին այն գրանցել է որպես Պատրիարքարանի սեփականություն:

2017 թ. սեպտեմբերից, առանց համապատասխան թույլտվության, իշխանությունների կողմից եկեղեցու շուրջ սկսվել են որոշակի մաքրման աշխատանքներ և հնագիտական պեղումներ:

Վիրահայոց թեմը, առաջացած խնդրի կարգավորման նպատակով, ձեռնարկում է մի շարք միջոցառումներ[20]: Թեմը համապատասխան նամակներով դիմում է Վրաստանի Կրոնի հարցերով պետական, ինչպես նաև Հուշարձանների պահպանության և վերականգնման գործա­կալություն­ներին և քաղաքապետարանին: Խնդրի քննարկման նպատակով հանդիպում է կազմակերպում վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ, միաժամանակ հարց բարձրացնում գիտական ուսումնասիրություններ կատարելու և իրավական ճանապարհով խնդրին լուծում տալու գործընթաց սկսելու մասին:



[1]Տե´ս ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3245, թ. 7 և շրջ.:

[2]Տե´սՀԱԱ, ֆ. 56, նույն տեղում, գ. 4767, թթ. 4-5:

[3]ՀԱԱ, ֆ. 56, նույն տեղում, գ. 5215, թ. 6-ի շրջ.:

[4]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 3411, թ. 5 և շրջ.:

[5]Տե´ս ՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, թ. 168:

[6]Տե′ս ՀԱԱ, ֆ. 56, նույն տեղում, գ. 5215, թ. 27-28 և շրջ., 30; 33:

[7] Տե´ս ՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 3101, թ. 101:

[8]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 3241, թ. 108:

[9]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 3101, թ. 76:

[10]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 174 (մաս 1), թ. 69:

[11]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 174 (մաս 2), թ. 232:

[12]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 4049, թթ. 7-8, 16:

[13]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 3101, թ. 18:

[14]Տե´սՀԱԱ, ֆ. 56, նույն տեղում, գ. 5215, թ. 6:

[15] Տե´ս նկ. N 2:

[16] Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, Էջմիածին, 2009 (Զ), էջ 71:

[17]Տե´սՎավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք III, էջ 525-526:

[18] Տե´ս ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3153, թ.17:

[19] Վիրահայոց թեմի մամլո դիվան:

[20]Նույն տեղում:

ՍՈՒՐԲ ՆՇԱՆ (ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ) ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1624 Թ.: Ս. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՄԵԾ ՎՆԱՍ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԸ: ԵԿԵՂԵՑԻՆ ԱՅՍՕՐ ԳՏՆՎՈՒՄ Է ԿԱՆԳՈՒՆ, ՍԱԿԱՅՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ:

ԹԻՖԼԻՍԻ ՍԲ ՆՇԱՆ ՍԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԵԿԵՂԵՑԻ XXI ՐԴ ԴԱՐՀիմնադրում և վերանորոգություններ Թբիլիսիի Սբ Նշան Եկեղեցին հայկական մշակութային այն հուշարձաններից է, որն աչքի է ընկնում ոչ միայն ավանդական հայկական ճարտարապետական հորինվածքով, այլև կրում է վրացական և արևելյան մշակույթի տարրեր: Ներկայումս եկեղեցու պատկանելիության հարցը վիճաբանության առարկա է Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների միջև: Սբ Նշան եկեղեցին գտնվում էր հին Թիֆլիսի Կալոյի (Կալոս Ուբանի) թաղի կենտրոնում:

Պահպանված շինարարական արձանագրությունները և սկզբնաղբյուրները լիարժեք չպահպանված լինելու պատճառով թույլ չեն տալիս հստակեցնելու եկեղեցու հիմնադրման կոնկրետ տարեթիվը: Այսպես` համաձայն հայերեն ձեռագրերի հիշատակարանների՝ եկեղեցին հիմնադրվել է 1624 թ.[1]: Եկեղեցու հյուսիսային բարավորին պահպանված արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է 1703-1720 թվականների ընթացքում[2]: Հավելենք, որ 1720 թ. դրությամբ եկեղեցին դեռևս գմբեթ չի ունեցել: Չնայած դրան, այն սկսել է գործել[3]: Գմբեթը հավելվել է 1780 թ.[4]:

Եկեղեցու հիմնադրման և պատկանելիության հարցի հետ կապված վրաց հետազոտողները առաջ են քաշել այն տեսակետը, համաձայն որի 1703 թ. հայերը նշված եկեղեցին հիմնադրել են նախկինում գոյություն ունեցած վրացական ուղղափառ եկեղեցու տեղում: Այս տեսակետը շրջանառության մեջ է դրել վրաց հետազոտող Պ. Իոսելիանին[5]: Հետագայում շատ հեղինակներ, այդ թվում և հայ[6], հենվել են նրա շրջանառած կարծիքին: Նշենք, որ Պ. Իոսելիանու հաղորդած տեղեկությունները հիմնավորված չեն բազմակողմանի սկզբնաղբյուրներով:

Ըստ էության կարելի է փաստել, որ թե´ հայ, թե´ վրացի հետազոտողները համակարծիք են մինչև 1703թ. եկեղեցու գոյություն ունենալու փաստին: Տարա­ձայնություն­ները ԹԻՖԼԻՍԻ ՍԲ ՆՇԱՆ ՍԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԵԿԵՂԵՑԻ XIX ՐԴ ԴԱՐպտտվում են այն հարցի շուրջ, թե սկզբնապես ովքեր են հիմնադրել եկեղեցին՝ հայերը, թե՞ վրացիները:

Ճիշտ է Սբ Նշան Եկեղեցին 19-րդ դարում արդեն ուներ ամբողջական ճարտարապետական տեսք, սակայն այս շրջանում եկեղեցին ենթարկվել է մի շարք վերանորոգությունների: Մասնավորապես, 1830 թ. երեսփոխ Ավետիս Պիրոյանցինախաձեռնությամբ կատարվել է եկեղեցու ներքին ծավալի նկարազարդում: Շինության ընդհանուր բարեկարգումը իրականացվել է 1837 թ. [7]: Եկեղեցու մատուռը կառուցվել է 1861 թ.: Վերանորոգման աշխատանքներ կատարվել են նաև 1880-1890-ական թվականներին:

Ճարտարապետություն. Սբ Նշան եկեղեցու ճարտարապետական նկարագիրը ներկայացրել են ինչպես օտարազգի, այնպես էլ հայ հեղինակները: Ըստ հուշարձանագետ Ս. Կարապետյանի՝ եկեղեցին ունի 17-18-րդ դարերում հայ եկեղեցաշինության մեջ տարածված գմբեթավոր եռանավ բազիլիկի հորինվածք:

Եկեղեցու կենտրոնական գմբեթը նվիրված է Սբ Նիկողայոսին, իսկ կողայինները` Սբ Անդրեին և Գեորգիին[8], իսկ զույգ հաստահեղույս սյուները պահում են 12 նիստանի թմբուկը և թաղերը: Ավանդատները կրկնահարկ են: Երկրորդ հարկում մուտքերը բացված են խորանի մեջ և նրա հետ հաղորդակցվում են 17-ական աստիճանների միջոցով: Հիմնական շինանյութը աղյուսն է: Գործածված է նաև քար: Ծածկերը կղմինդրապատ են: Ներքին ծավալները պատված են եղել որմնանկարներով: Արևմտյան ճակտոնի գագաթն ունի ութ սյուների վրա կանգնած զանգակատուն, իսկ հյուսիսային մուտքի առջև` քառասյուն նախամուտք[9]:

Քահանաներ.Սբ Նշան եկեղեցում տարբեր ժամանակներում քահանայագործել են`Հովհաննես ավագ քահանա Մկրտումյանը[10], Գրիգոր քահ. Տեր-Դավթյան Իզմիրյանցը[11], Անդրեաս քահ. Տեր-Ստեփանյան Ամբարտանյանցը[12], Պետրոս քահ. Օհանյան Տեր-Կարապետյանցը[13], Եսայի քահ. Մեհրաբյանցը[14], Գրիգոր քահ. Շերմազանյանցը[15]:

Դպրոց. Սբ Նշան եկեղեցուն կից արդեն 19-րդ դարի առաջին կեսից բացվել են արական և իգական, ինչպես նաև տիրացուական դպրոցներ:Արական դպրոցը բացվել է 1848 թ.[16], իգական դպրոցը բացվել է 1873 թ.[17]: Առավել հայտնի օրիորդաց դպրոց է համարվել 1883թ. բացված ուսումնական հաստատությունը, որը 1884 թ. արդեն ուներ 200 սան: Սբ Նշան եկեղեցու իգական դպրոցը աչքի է ընկել թե´ ընդհանուր կազմա­կերպվածությամբ, թե´ ուսուցիչների պատրաստվածությամբ: Տիրացուական դպրոցը բացվել է 1876 թ. Գաբրիել արք. Այվազովսկու (1876-1880) առաջնորդության շրջանում: Տվյալ պահին դպրոցում ուսանել է 40 տիրացու[18]:

Գերեզմանոց Սբ Նշան եկեղեցին կից ունեցել է նաև գերեզմանոց, որը զբաղեցրել է նրա հյուսիսային, մասամբ նաև արևմտյան կողմը: 1970-ական թվականներին հյուսիսային հատվածում գտնվող տապանաքարերի մեծ մասն ասֆալտապատվել է: Տեսանելի էին մնացել միայն սակավաթիվ այն տապանաքարերը, որոնց հնարավոր չի եղել ասֆալտապատել փոքր-ինչ բարձր լինելու պատճառով: Տապանաքարերից բացի գերեզմանոցում եղել են նաև մահարձաններ: Պահպանվել են դրանցից երկուսը` Ավետիք Փիրոյանինը (1858 թ.) և Բարսեղ Մեղվինյանցինը (1894 թ.): Պահպանված տապա­նա­քարերից ամենավաղը վերաբերում է 1743 թ.[19]:

Տնտեսական դրություն. Սբ Նշան եկեղեցին ունեցել է շարժական և անշարժ կալվածքներ[20], ինչպես նաև աղյուսի գործարան, որը կառուցել և նվիրատվություն են արել Մելիք Գեորգին և նրա ընտանիքը[21]: 1875 թ. եկեղեցապատկան կալվածքների տեղեկագրի համաձայն, Սբ Նշան Եկեղեցին ունեցել է նաև փոքր պարտեզ[22]:

Եկեղեցին խորհրդային շրջանում. 1928 թ., Թբիլիսիի մի շարք եկեղեցիների հետ մեկտեղ կնիքվեց և փակվեց նաև Սբ Նշան եկեղեցին: 1930 թ. եկեղեցին նորից վերադարձվեց համայնքին[23], սակայն 1931 թվականի մայիսի 3-ին կրկին փակվեց: Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը հարմարեցվել և ծառայեցվել է տարբեր նպատակնեով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին ծառայել է որպես մակարոնի և վերմիշելի պահեստ: Ավելի ուշ այն վերածվել է Ազգային գրադարանի գրապահոցի, ապա նաև` կարի արտադրամասի: 1980-ական թվականների սկզբներին եկեղեցին վերածվել է գրքերի պահոցի[24]: Սբ Նշան եկեղեցուն մեծ վնաս են հասցրել նաև մի քանի անգամ տեղի ունեցած հրդեհները: Առաջինը տեղի է ունեցել 2002 թ. հոկտեմբերի 20-ի գիշերը: Ըստ պաշտոնական տվյալների` հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէր: Երկրորդ և երրորդ անգամ հրդեհ տեղի է ունեցել 2012 թ. հունվարի 3-ին և 7-ին: Հավելենք նաև, որ մինչև 2002 թ. հրդեհը, եկեղեցին տարբեր նպատակներով շահագործվելու պատճառով մշտապես փակ է եղել: Հրդեհից հետո անհամեմատ մեծացել է եկեղեցու վթարային գործոնը: Ջրի քայքայիչ ազդեցությունից նստվածքներ են առաջացել աղոթասրահի կենտրոնական հատվածում և հյուսիսային նախամուտքի` թաղումներ պարունակող տապանաքարածածկ մակերեսին: Գրեթե ամբողջությամբ ոչնչացել են նաև եկեղեցու որմնանկարները:

1991 թ. Վրաստանի անկախացումից հետո տարեցտարի ոչ միայն խորացել է եկեղեցու շարունակական քայքայումը, այլև այն դադարել է դիտարկվել որպես պատմական հուշարձան, քանի որ ամեն օր եկեղեցու պատերին կից մեկը մյուսի հետևից սկսել են ծնունդ առնել իշխանությունների կողմից արտոնված բնակելի շինություններ: Սուրբ Նշան Եկեղեցին, մշտապես լինելով Վրաց Ուղղափառ եկեղեցու հավակ­նությունների շրջանակներում, վերջինիս ներկայացուցիչների, ինչպես նա Վրացական ԽՍՀ-ի ու անկախություն ձեռք բերած Վրաստանի պետական կառույցների կողմից հաճախակի ենթարկվել է ոտնձգությունների: Աղբով լցված, շների և թափառականների ապաստանավայրի վերածված եկեղեցին, այնուամենայնիվ, 2007 թ. ստացավ պատմական հուշարձանի կարգավիճակ, կատարվեցին մասնակի մետաղային կոնստրուկտիվ ամրապնդման աշխատանքներ, սակայն դրանով ամեն բան ավարտվեց: Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն, սակայն վթարային և անմխիթար վիճակում:



[1] Հայերեն ձեռագրերի Ժէ դարերի հիշատակարաններ, հ. Բ., Երևան, 1978, էջ 155:

[2] П. М. Мурадян, Армянская Эпиграфика Грузии, Ереван, 1988, с. 69:

[3] П. М. Мурадян, նույն տեղում, էջ 73:

[4] Ս. Կարապետյան, Թբիլիսիի Սբ Նշան Սբ Նիկողայոսի Եկեղեցի, Երևան, 2012, էջ 1:

[5] П. Иосселиани, Описание древностей города Тифлиса, 1866, с. 258.

[6]Գյուտ Աղանյանցը Թիֆլիսի հայկական եկեղեցիների շինարարության վերաբերյալ գրած պատմական տեղեկանքներում Սբ Նշան Եկեղեցու մասին գրում է. «Աւանդաբար ասում են, որ Ս. Նշան եկեղեցու տեղը առաջ եղել է վրաց ս. Նիկողայոս սքանչելագործի Եկեղեցի, որ հայերը գրաւելով` տեղը շինել են համանուն Եկեղեցի» (ՀԱԱ, ֆ. 332, ց. 1, գ. 102, թ. 8):

[7] ՄՄ, Ա. Երիցյանի արխիվ, թղթ. 148, վավ. 179:

[8] П. М. Мурадян, նույն տեղում, էջ 69:

[9] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 20-21:

[10] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 14:

[11] ՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, թ. 14-ի շրջ.:

[12] Նույն տեղում:

[13] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 2914, թ. 124-ի շրջ.:

[14] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 491, թ. 216-ի շրջ.- 217:

[15] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 491, նույն տեղում:

[16] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 25:

[17] «Մեղու Հայաստանի», 1873, N 9, 10 մարտի, էջ 3:

[18] «Մեղու Հայաստանի», 1876, N 40, 16 հոկտեմբերի, էջ 3:

[19] Նույն տեղում, էջ 27:

[20] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6 , գ. 39, թ. 61:

[21] П. М. Мурадян, նույն տեղում, էջ 73:

[22] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 63 շրջ.-64:

[23] ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3254, թ. 39-ի շրջ.:

[24]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 17:

ՎԱՆՔԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 931 Թ.: 1938 Թ. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ՎԱՆՔԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է: ՀԱՅՈՑ ՎԱՆՔԻ ՀԱՄԱԼԻՐԻՑ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԿԱՆԳՈՒՆ Է ՄԻԱՅՆ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆԸ: ՎԱՆՔԻ ՏԵՂՈՒՄ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԹԲԻԼԻՍԻԻ ԹԻՎ 104 ՀԱՆՐԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ Է:

ՎԱՆՔԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ XXI-ՐԴ ԴԱՐՀիմնադրում և վերանորոգություններ.Թբիլիսիի նախկին Գարեթուբանիի, այժմ՝ Աթոնելիի փողոցում, Քուռ գետի աջափնյակին է գտնվել Վանքի Մայր Տաճարը կամ Հարանց վանքը, որտեղ, մինչև խորհրդային տարիները, տեղակայված է եղել Վիրահայոց թեմի առաջնորդարանը:

Վանքի Մայր Տաճարի հիմնադրման տարեթվի վերաբերյալ աղբյուրները և մասնագիտական գրականությունը հաղորդում են իրարամերժ տեսակետներ, սակայն առավել հավանական է համարվում 931 թվականը[1]:

Եկեղեցին բազմիցս ենթարկվել է նորոգությունների և վերակառուցումների: Առաջին վերանորոգումներից մեկն իրականացվել է 1430 թվականին[2], սակայն հիմնավոր վերակառուցումն արվել է 1480 թվականին: Այն այնքան շքեղ է եղել, որ հետագայում նույնիսկ այդ տարեթիվը հայ և վրաց հետազոտողների կողմից նկատվել է որպես հիմնադրման թվական: 19-րդ դարում Վանքի Մայր Տաճարը համալրվել է նոր կառույցներով՝ թանգարան, դարպաս, առաջնորդարան, որի շինարարության արձանագրությունն ագուցված է զանգակատան պատի մեջ և դեռևս գոյություն ունի[3]:

Ճարտարապետություն. Աղյուսից կառուցված տաճարն ունեցել է եռանավ գմբեթավոր բազիլիկայի հորինվածք` երեք զույգ մույթերով: Բոլոր նավերը արևելքում ավարտվել են կիսաշրջանաձև, հավասար մեծության խորաններով: Երեք խորաններից միջինը նվիրված էր Սբ Աստվածածնին, հարավայինը՝ Սբ Գրիգոր Լուսավորչին, հյուսիսայինը` Սբ Առաքելոց: Սակայն տաճարն ամբողջությամբ անվանվել է Սբ Աստվածածին, որի մեծ գմբեթներն ունեցել են բարձր, տասներկու նիստանի թմբուկներ` բրգաձև վեղարով: Գմբեթի թմբուկի բոլոր նիստերն ունեցել են բարձր և նեղ լուսամուտներ: Մուտքերը բացված էին հյուսիսային, արևելյան և հարավային կողմերից: Հարավային մուտքի առջև ՎԱՆՔԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ XXIII-ՐԴ ԴԱՐկցված էր քառասյուն շքամուտք: Տաճարի գլխավոր ճակատը ձևավորված էր սլաքաձև կամարներով`ուղղանկյուն հարթ խորշերով[4]:

Զանգակատուն. Վանքի մայր տաճարը ժամանակին իր չափերով եղել է քաղաքի խոշորագույն եկեղեցական կառույցը: Եկեղեցական համալիրը իր մեջ ներառել է վանահոր երկհարկանի շենքը, բնակելի սենյակներ, պարիսպ: Վանական համալիրի հարավ-­արևմտյան անկյունում բարձրանում էր դարպասի վրա կառուցված եռահարկ զանգակատունը, որի բարձր ծավալն ավարտվում էր սյունազարդ ռոտոնդայով: Այժմ պահպանվել է միայն զանգա­կատունը: Այն բարձրանում է բարձր ցոկոլի վրա: Վերևում քառասյուն ութկամարային միջանցքն է, որն ավարտվում է կոնաձև վրանային ծածկով: Ցոկոլի վրա կանգնած առաջին հարկը ներկայանում է որպես դարպաս` բացված կիսաձև կամարներով: Ճակատամասերի կառուցվածքը և զարդանախշերը արված են դասական ոճով: Կառույցի կողերը զարդարված են որմնասյուներով: Պատերը նախշազարդված են տարբեր չափի կամարակապերով և որմնախորշային բացվածքներով: Դարպասը ամրացված է կիսագնդային կամարով: Զանգակատան վերին հարկեր բարձրանալու համար նախատեսված աղյուսե ոտնատեղերով աստիճանա­վանդակները անցնում են պատերի հաստության մեջ:

Զանգակատան երկրորդ և երրորդ հարկերը նախագծային նույն կառուցվածքն ունեն: Ուղղանկյուն պահեստարանը ծածկված է կիսագնդային կամարով: Հարկերի բոլոր չորս պատերը միացված են կիսաշրջանաձև կամարներով[5]:

Եկեղեցա-պատմական թանգարան. 1897 թվականին Ավետիս Ղուկասյանի բարերարությամբ սկսվում է Վանքի եկեղեցու կրոնա-պատմական թանգարանի շինարարությունը[6]: Թանգարանում պետք է պահվեին եկեղեցական թանկարժեք իրերը: 1902 թվականի փետրվարի 21-ին, Վարդանանց տոնի առթիվ և ձեռամբ Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի, հանդիսավոր պայմաններում կատարվում է թանգարանի բացման արարողությունը: Թբիլիսիի քաղաքային իշխանությունների որոշմամբ թանգարանի շենքը հիմնովին քանդվում է 1939 թվականին[7]:

Գերեզմանոց. Առաջնորդանիստ Վանքի եկեղեցին հայտնի էր նաև ազգային իր գերեզմանոցով: Այն գոյություն ուներ առնվազն միջնադարից, բայց պատմական ու նվիրական հուշարձանը պահպանելու և այն խնամելու նպատակով բավականաչափ միջոցներ չեն ձեռնարկվել: Այդ է պատճառը, որ գերեզմանատանը գտնված ու մինչև 1939 թվականը պահպանված մեզ հայտնի տապանաքարերը պատկանում են 19-20-րդ դարերին: Վանքի գերեզմանատանն ամփոփված էին հայ նշանավոր գործիչների և թեմակալ առաջնորդների աճյունները[8]:

Կալվածքներ. Եկեղեցուն պատկանող կալվածքների մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում թեմի եկեղեցիների կալվածքների տեղեկագրերը: 1837 թվականի նման մի տեղեկագրի համաձայն՝ նրան են պատկանել ինչպես եկեղեցական մի շարք արժեքավոր իրեր, այնպես էլ անշարժ կալվածքներ հողի, կրպակների և տների տեսքով[9]: Եկեղեցուն է պատկանել նաև Կուր գետի ափին գտնվող «Մեծ և Փոքր կղզիներ» կոչվող կալվածքը:

Միաբաններ և երեսփոխաններ. Վանքի Մայր Տաճարի միաբաններից են եղել Ղևոնդ քհն. Խարազյանցը, Եզնիկ քհն. Երզնկյանցը, Գյուտ քհն. Աղանյանը, Գրիգոր քհն. Խոջաէնիաթյանցը, Գալուստ քհն. Աբուլյանցը[10]: Երեսփոխաններից և հոգաբարձուներից են եղել Զաքար Դավթի Մամուլյանը, Ս. Շահվերդյանը, Մ. Մելիքյանը[11], Գևորգ Տեր-Ղուկասյանը, Գրիգոր Օքրոյանցը, Հովսեփ Հովսեփյանցը[12]:

Վանքի Մայր Եկեղեցին խորհրդային շրջանում. 1920-30-ականթվականներինՎանքի Մայր Եկեղեցին, չնայածհայտնվել էր անխնամ վիճակում, սակայն շարունակումէրգործել: 1937 թվականին խորհրդային իշխանությունների կողմից ավերվում է Հարանց վանքի հայկական գերեզմանոցը, իսկ 1938 թվականին կազմակերպվում Թբիլիսիի Հայոց Վանքի ոչնչացումը: Երբեմնի նշանավոր Վանքի Մայր Տաճարի համալիրից ներկայումս կանգուն է միայն զանգակատունը, որն էլ հանդիսանում է մասնավոր սեփականություն: Վանքի տեղում ներկայումս Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցն է:


[1]Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 161:

[2]ՀԱԱ, ֆ. 332, նույն տեղում:

[3]Նորաշեն, 2007/1 (7), էջ 7-8:

[4]Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, Էջմիածին, 2009/6, էջ 70:

[5]Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն:Վիրահայոց թեմ:

[6]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 228, թ. 1, 7 և շրջ.:

[7]Նորաշեն, 2007 /1/ 7/ էջ 7-8:

[8]Նորաշեն, նույն տեղում:

[9]Մանրամասն ցանկը տե′ս ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 8-9 շրջ.:

[10]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 551, թ. 1-ի շրջ.:

[11]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 551, թ. 51:

[12]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 332, թ. 2:

ԱԽԱԼՑԻԽԵԻ ՍԲ ՆՇԱՆ (Ս.ՎԱՐԴԱՆԱՆՑ) ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1861-1862 ԹԹ.: 1970 ԹԹ. ԵԿԵՂԵՑԻՆ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է, 1980-ԱԿԱՆ ԹԹ. ՎԵՐԱԾՎԵԼ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ: ԱՅԺՄ ԳՆՏՎՈՒՄ Է ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՎ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ:

ԱԽԱԼՑԻԽԵԻ ՍԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ XIX ՐԴ ԴԱՐՀիմնադրում. Մինչև օրս կանգուն Ախալցիխեի Սբ Վարդանանց (Սբ Նշան) եկեղեցին գտնվում է նույն քաղաքի Մարդա (Մարտա) թաղամասում՝ փոքրիկ բլրակի զառիվայր լանջին[1]: Այն տարածքը, որտեղ կառուցվել է Սբ Նշան եկեղեցին, 1829-1830 թթ. Կարինից Ախալցիխե գաղթած հայ գաղթականները, ի հիշատակ իրենց նախկին բնակավայրի մոտ գտնվող սրբավայր լեռան, կոչել են Սուրբ Նշան[2]: Բանն այն է, որ քաղաքում գործող հայոց Սուրբ Փրկիչ եկեղեցին բավականին հեռու էր Մարդա արվարձանից, ուստի հայ ծխականները դիմում են հոգևոր իշխանությանը՝ «Սուրբ Նշան» անվանված տեղանքում նոր եկեղեցի կառուցելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Սբ Նշան եկեղեցու կառուցման թույլտվությունը տրվեց 1861 թ.[3], իսկ շինարարությունը սկսվեց 1862 թ.: Կառուցման ողջ ծախսը ստանձնեց Ախալցիխեի պատվավոր քաղաքացի մահտեսի Վարդան Վարդանյանցը[4]:

Եկեղեցու շինարարությունը տևեց երկու տարուց ավելի և ավարտվեց 1864թ.: Նույն թվականի փետրվարի 27-ին, քաղաքական և զինվորական աստիճանավորների ներկայությամբ, Սրբազան առաջնորդը հոգևորական դասի հետ միասին կատարեց եկեղեցու օրհնության և օծության հանդեսը և «դրոշմեց զայն յանուն սրբոյ զօրաւարին և մեծի նահատակին Վարդանայ…»[5]:

Եկեղեցու արևելյան ճակատին և հարավային մուտքի վերնամասում պահպանվել են նաև համապատասխան շինարարական արձանագրությունները[6]:

Ճարտարապետություն. Սբ Նշան եկեղեցին ճարտարապետական հորինվածքով արտաքուստ ուղղանկյուն հատակագծով եռանավ կենտրոնագմբեթ շինություն է: Սրածայր վեղարով ավարտվող վեցանիստ թմբուկը ներքուստ պահում են երկու զույգ բոլորաձև սյուների վրա հենված թաղակիր կամարները: Մուտքերը երեքն են՝ բացված հյուսիսային, հարավային և արևմտյան ճակատներից: Արևմտյան ճակատին կից է առաջին և երկրորդ հարկերում քառասյուն, իսկ երրորդում՝ վեց սյուների վրա կանգնած կից եռահարկ զանգակատունը: Կառուցված է սրբատաշ քարերից, ներքուստ սվաղված է: Արտաքին չափերն են՝ 15,35 x 10,83 մ[7]:

Քահանաներ. Սբ Նշան եկեղեցու քահանաներից են եղել Հովհաննես քհն. Առվանյանցը[8], Հովհաննես ավագ քհն. Տեր-Մարգարյանցը[9], Տիգրան քհն. Սիսակյանցը[10], Մինաս Ազնավուրյանցը[11], Գևորգ Տեր-Կարապետյան Սիսակյանցը[12] :

Տնտեսականդրություն. Սբ Նշան (Սբ Վարդանանց) եկեղեցին ունեցել է եկեղեցապատկան մի շարք կալվածքներ և շինություններ, որոնց վերաբերյալ առկա են բազմաթիվ փաստեր:

Եկեղեցուն են պատկանել պտղատու ծառերով պարտեզ, վարելահողեր և տներ: Եկեղեցապատկան անշարժ կալվածքների մասին հավաստող ուշագրավ տեղեկություններ են պահպանվել 1886թ. հունիսի 17-ին կազմված եկեղեցու անշարժ կալվածքների ցուցակում[13]: Բացի անշարժ կալվածքներից, Սբ Նշան եկեղեցին ունեցել է նաև բազմաթիվ թանկարժեք զարդեր և անոթներ[14]: 20-րդ դարի սկզբին քաղաքի նոր թաղամասում եկեղեցին ուներ այգի և 2 տուն: Եկեղեցու մայր գումարը կազմում էր մոտ 360 ռ. 73 կ., անշարժ գույքից ստացված գումարը՝ 694 ռ. 28 կ., ծախքը` 672 ռ. 34 կ.: Նախկին կալվածքներին ավելացել էր նաև Ալեքսանդրյան փողոցում մի տուն, որն եկեղեցուն էր նվիրել Կովկասյան Բարեգործական ընկերության տեղի մասնաճյուղը[15]: Սբ Նշան եկեղեցին պարբերաբար, տարբեր մեկենասների և նվիրատվությունների շնորհիվ, կարողանում էր ձեռք բերել նոր կալվածքներ և հարստություններ, որոնց մասին հիշատակության են արժանի տարբեր ժամանակաշրջաններում կազմված անշարժ և շարժական գույքի վերաբերյալ ցուցակները[16]:

Դպրոց. Սբ Նշան եկեղեցու ծխական դպրոցի կառուցումը դարձյալ կապված է Վարդանյանցների ընտանիքի անվան հետ: Մասնավորապես, եկեղեցուն կից դպրոց կառուցելու նպատակով հայր և որդի Վարդանյանցները 1864 թ. գրել են. «…ցանկալով ի պարսպի նորին շինել սենեակս վասն ազգային ուսումնարանի հարիւրաւոր մանկտեաց բնակչաց այնր տեղոյ, որք վասն ի կարի հեռիութեան չկարին գալ ի միւս մեծ ուսումնարանն քաղաքի մեր և մնան զուրկ ի գիտութիւնէ հաւատոյ»[17]: Համազասպ Վարդանյանցը, իր սեփական միջոցներից 8000 ռ. ծախսելով կառուցում է դպրոցի շենքը և ստանձնում տարեկան մոտ 1000 ռ. ծախս պահանջող հաստատության պահպանության հոգսը[18]:

Դպրոցում դասավանդած ուսուցիչներից են եղել Հովհաննես Հակոբյանցը, Մելքիսեդեկ Մկրտչյանը, Տիգրան Սիսակյանցը, Ղազարոս Բաղդասարյանցը, Մարտիրոս քհն. Մեծատունյանցը և այլք[19]: Դպրոցի հոգաբարձուների թվում հիշատակվում են մահտեսի Համազասպ Վարդանյանցը և նրա օգնական Գրիգոր աղա Սաղոյանցը: Սբ Նշան եկեղեցու դպրոցը փակվել է 1884 թ.[20]:

Եկեղեցին խորհրդային շրջանում. Չնայած եկեղեցու գործունեության դադարեցման վերաբերյալ 1928 թվականով թվագրվող մի գրագրության[21]՝ եկեղեցու պաշտոնական փակումը տեղի է ունեցել 1938 թվականին, թեև եկեղեցու դռները բաց էին հավատավոր ժողովրդի առջև մինչև 1941 թ.:

1957թ. Վիրահայոց թեմակալ առաջնորդի փոխանորդը Սուրբ Վարդանանց եկեղեցու վերաբացման հետ կապված մի շարք հայտարարություններ ու խնդրագրեր է ուղղում իշխանություններին և Վազգեն Առաջին կաթողիկոսին: Արդեն մարտին, ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր Կրոնի գործերի խորհրդի նախագահ Վ. Գոստևին հղած գաղտնի զեկուցագրում, Վրաստանում գործող նույն խորհրդի լիազորված անձ Շալուտաշվիլին նշել է, որ «…Ախալցխայի Հայկական Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 1840 թ.: Եկեղեցական շինությունը զբաղեցնում է 107 քառակուսի մետր տարածք: Եկեղեցին փակելու պահից մինչև այսօր օգտագործվում է՝ որպես շրջանային արխիվ»[22]: Միաժամանակ նա հավելում է, որ թեմակալ առաջնորդի փոխանորդ Քալանթարյանը հանրապետության տարբեր վայրերում հավատացյալ հայերի շրջանում ագիտացիա է տարածում և հորդորում հայտարարություններ ներկայացնել իշխանություններին՝ եկեղեցին վերաբացելու համար: Հարկ է նշել, որ 1956 թ. Ախալցխայի շրջանային գործկոմը եկեղեցու շենքի ներսում արխիվային գործերի համար տեղադրել էր հատուկ երկհարկանի փայտե դարակներ, ինչպես նաև շրջանային արխիվի աշխատակիցների համար կառուցել աշխատասենյակ` այդ ամբողջի համար ծախսելով մոտ 15 հազար ռուբլի[23]

1970-ական թվականներին եկեղեցին մասնակի վերանորոգվում է, որի արդյունքում անհետանում է հյուսիսային մուտքի ճակտոնապատի (տիմպան) արձանագրությունը[24]:

1976-78 թթ. եկեղեցին մաքրվում է հայ հասարակության և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանաներ եղբայրներ Տեր Ռուբեն և Տեր Շմավոն Սադոյանների կողմից, ովքեր և իշխանությունների կողմից ենթարկվում են տույժերի: Ավաղ, եկեղեցին այդպես էլ չի վերադարձվում ժողովրդին և վերածվում է ազգագրական թանգարանի: Ավելի ուշ`1989 թ. ապրիլի 24-ին, տեղի հոգևոր դասի և հայ բնակչության մասնակցությամբ եկեղեցում իրականացվող հոգեհանգստի արարողությունն առիթ է դառնում քաղաքի հայ և վրաց բնակչության միջև ծագած տարաձայնության: Այդ օրերի Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների և մտավորականության միջամտությամբ որոշվում է եկեղեցու դռները հավասարապես բաց պահել երկու համայնքների առջև՝ մինչև հարցի վերջնական լուծումը:

Այս որոշման կայացմանը նպաստում է վրաց որոշ գիտնականների պնդումն այն մասին, որ, իբրև թե, Սուրբ Նշանը կառուցվել է վրացական եկեղեցու հիմքերի վրա: Ցավոք, պետք է փաստենք, որ տվյալ թյուր կարծիքը վրաց մտավորականներից ու հոգևորականներից ոմանք փորձում են տարածել նաև Վրաստանի հայկական ծագում ունեցող այլ եկեղեցիների վրա ևս:



[1]Եկեղեցին Խորհրդային տարիներին անվանվել է նաև Սուրբ Նշան:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2253, թ. 271 շրջ.-272:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2252, թ. 104:

[4]Ի. Հազարապետեանց,Ախալցխայու Սուրբ Վարդանայ եկեղեցու օծման հանդէսը, «Մեղու Հայաստանի», 1864, № 18, էջ 148:

[5]Ի. Հազարապետեանց, նշվ. հոդվ., էջ149:

[6]Արձանագրութունների տեքստը տե′ս Ս.Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 136: Արձանագրությունն առավել ընթեռնելի դարձնելու նպատակով 2002 թ. տեղի հայերը սև ներկով պատել են տառերի փորվածքները:

[7]Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 135:

[8]ՄՄ, Ա. Երիցյանի արխիվ, թղթ. 157, վավ. 276, թ. 52:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 550, թթ. 16-17:

[10]ՄՄ, Կ/դ, թղթ. 202, վավ. 502, բնագիր, ձեռագիր:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 566, թթ. 1-2:

[12]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 795, թ. 29:

[13]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 944, թ. 30: Նույն կալվածքները նշված են նաև 1898 թ. մայիսի 3-ին կազմված եկեղեցու անշարժ գույքի ցուցակում, (ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1218, թ. 2 և շրջ.):

[14]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1240, թթ. 10-13:

[15]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1240, թ. 9 շրջ.:

[16]ՀԱԱ, 355, ց. 2, գ. 405, թ. 3 և շրջ:

[17]ՄՄ, Ա. Երիցյանի արխիվ, թղթ. 157, վավ. 275, թ. 51:

[18]ՀԱԱ, ֆ. 355, ց. 1, գ. 329, թ. 3:

[19] «Մեղու Հայաստանի», 1869, № 28, էջ 219:

[20]«Մեղու Հայաստանի», 1884, № 61, էջ 4:

[21]ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3217, թ. 1 և շրջ.:

[22]ՀԱԱ, ֆ. 823, ց. 3, գ. 119, թ. 12.: Անշուշտ, եկեղեցու կառուցման թվականը սխալ է նշված:

[23]ՀԱԱ, ֆ. 823, ց. 3, գ. 119, թ. 12.: Տե՛ս նաև «Բանբեր Հայաստանի արխիվների», 2001, № 1, էջ 91:

[24]С. Карапетеян, А. Марутян, Р. Наатакян, Церковь Сурб Вардананц (Сурб Ншан) города Ахалцха (документы), «Լրաբեր հասարակական գիտությունների», 1990, № 5, էջ 85:

ՔԱՐԱՓԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ (ԽԻԽՈՅԻ ԺԱՄ)

qaraphi surb gevorg 1Թիֆլիսի Քարափի կոչված թաղամասում (Ազիզբեգովի վերելք) կառուցված հայկական եկեղեցու` Սուրբ Գևորգի հիմնադրման վերաբերյալ հիմնական աղբյուրը եկեղեցու հյուսիսային պատին եղած երկլեզու (հայերեն, վրացերեն) արձանագրությունն է: Արձանագրությունը վերծանել են Մ. Բրոսեն, Ս. Ջալալյանցը, իսկ ամբողջական տեքստը ներկայացրել է Պ. Մուրադյանը: Համաձայն այդ արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1753 թվականին, Զոհրաբյանց Պետրոսի միջոցներով[1]: Եկեղեցու հիմնադրման վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում նաև Էգն. Իոսելիանին: Համաձայն վերջինիս` այն կառուցվել է 1600 թվականին[2], սակայն Պ. Մուրադյանը կասկածի տակ է առնում նրա այս տվյալը, քանի որ հեղինակը հստակ սկզբնաղբյուրը չի մատնանշում: 1763 թվականի դրությամբ եկեղեցին Թիֆլիսի հայոց 7 գլխավոր եկեղեցիներից մեկն է եղել[3]:

Եկեղեցու վերաբերյալ նյութեր են պահպանվել նաև Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում, որոնք ևս ապացուցում են եկեղեցու հայկական լինելը: Դրանցից ամենավաղը թվագրվում է 1814 թվականով: Քահանա է հիշատակվում Տեր Խաչատուրը[4]: 1839-1840 թվականներին քահանայագործել է Հովհաննես քհն. Տեր-Հովհաննիսյանը[5]: Պահպանվել են նաև 1860-1870-ական թվականների եկեղեցու չափաբերական մատյանները[6]: Եկեղեցին qaraphi surb gevorg 2ունեցել է նաև իր շարժական և անշարժ գույքը: Այսպես` 1915-1916 թվականներին ունեցել է 2 տուն[7]:

Խորհրդային տարիներին եկեղեցին, ի թիվս հայկական մյուս եկեղեցիների, փակվում է: 1928 թվականի դրությամբ այն գրավված և փակված եկեղեցիների ցանկում էր արդեն[8]:

1990-1991 թվականներին սկսվում է եկեղեցու վրացականացման գործընթացը: Ավերման և վերափոխման են ենթարկվում եկեղեցու զանգակատունը, գմբեթը: 1991թ. եկեղեցին օծվում է և վերանվանվում «Ժայռի թաղամասի Սուրբ Գիորգի»:

Ճարտարապետություն. Աղյուսից կառուցված փոքր եկեղեցի է: Դահլիճում երկայնական պատերին կից երկու զույգ մույթեր են, որոնք ստեղծում են խոր որմնախորշեր: Խորշերը ծածկող կամարները խիստ սլաքաձև են, գետնահար համաչափություններով:[9]

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 57:

[2] Նույն տեղում, էջ 58:

[3] Ս. Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 10:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3792, թ. 5-ի շրջ.-6:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 14-ի շրջ.:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2572-2578:

[7] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795/մաս 3/, թ. 288 շրջ.-289:

[8] Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան, 1997, էջ 526:

[9] Էջմիածին, 2009/ Զ/, Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, էջ 75:

ՉՈՒՂՈՒՐԵԹԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ (ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ) ԵԿԵՂԵՑԻ

chughureti surb gevorg 1Չուղուրեթի ևս մեկ հայկական եկեղեցու` Սբ Գևորգի (Պանասևիչի փ., Նինո Չխեիձեի փ.) հիմնադրման վերաբերյալ տեղեկությունները ևս սուղ են: Հիմք ընդունելով Պ. Մուրադյանի շրջանառած «Ցանկ Հայոց եկեղեցեաց ի Թիֆլիս և շրջակայս» սկզբնաղբյուրը` եկեղեցին հիմնադրվել է 1807 թվականին երևանցի Պապեն և Հակոբ Քոչարովների կողմից[1]:

Եկեղեցու վերաբերյալ տեղեկությունների կարելի է հանդիպել նաև Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում: 1841 թվականի թեմի եկեղեցիների մի տեղեկագրի համաձայն` Սբ Գևորգ անվամբ հիշատակվող եկեղեցու մայր գումարը կազմել է 135 ռուբլի արծաթով[2]:

Չուղուրեթի Սուրբ Աստվածածին անվամբ եկեղեցու վերաբերյալ հիշատակություն առկա է թեմի եկեղեցիների 1837 թվականի մի տեղեկագրում, chughureti surb gevorg 2համաձայն որի՝ այն ունեցել է շարժական գույք և անշարժ կալվածքներ[3]: 1885-1886 թվականների դրությամբ եկեղեցու ծխականների թիվը հիշատակվում է 612-ը[4]:

Խորհրդային կարգերի հաստատման առաջին տասնամյակում եկեղեցին դեռևս շարունակում էր բաց մնալ[5]: 1928-1929 թվականների եկեղեցու քահանաներ են հիշատակվում Տեր Հովհաննես Յուզբաշյանը և Եղիա քհն. Մանասյանը[6]:

Սուրբ Աստվածածին եկեղեցու վրացականացման աշխատանքները սկսվում են 1980-ական թվականներից: 1984 թվականին եկեղեցու բակից դուրս է տարվում Գևորգ Միրիմանյանցի արձանագիր շիրմաքարը (1857 թ.), ապա, 1989 թվականից, սկսվում են եկեղեցու, այսպես կոչված, վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվում են 1991 թվականի հունվարի 26-ի օծումով` «Սուրբ Նինո» անվամբ[7]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 111:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802 /2/, թ. 98-ի շրջ.-99:

[3] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 87-88:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 20

[5] Վավերագրեր Հայ կեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան, 1997, էջ 526:

[6] ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3218, թ. 50-ի շրջ.:

[7] Ս. Կարապետյան,Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 70-71:

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ

kusanac sb stephanos 1 Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս Կուսանաց անապատի (Ասաթիանի փ.) անվան եկեղեցու հիմնարկության հստակ տարեթիվը հայտնի չէ: Անապատի հիմնարկության մոտավոր տարեթիվ է համարվում 1724/1727 թվականը, որի մասին ավանդում է Գայանե մայրապետը` հենվելով բանավոր զրույցների վրա: Մայրապետ Գայանեն իր նամակում ներկայացրել է նաև Անապատի կանոնադրությունը[1]: Եկեղեցու բուն շինարարությանը վերաբերող արձանագրությունները չեն պահպանվել: Եղածները վերաբերում են նորոգություններին, որոնք հավաքել և հրատարակել է Խ. Խուցյանը[2]: Այն հերթական անգամ վերանորոգվել է նաև 1868 թվականին[3]:

Կուսանաց Սբ Ստեփանոս անապատի վերաբերյալ հիշատակությունների կարելի է հանդիպել նաև Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում: Հատկապես ուշագրավ է 1838 թվականի եկեղեցու կալվածքների տեղեկագիրը, համաձայն որի այն ունեցել է շարժական գույք և անշարժ կալվածքներ[4]:

Ամենավաղ արխիվային վավերագիրը թվագրվում է 1814 թվականով, որտեղ առկա է հիշատակություն քահանա երևանցի Տեր Գրիգորի և 13 միանձնուհիների մասին kusanac sb stephanos 2(Մարիամ, Ուստիան Ալադաթովնա, Քրիստինե Թամամշյան, Հռիփսիմե Բեկտաբեկովնա, Գայանե Բեհբութովնա, Եպրասինե Միրիմանովնա, Մարիամ Պիտոևնա, Մարիա Ղզլարից, Եվգինե Բեհբութովնա, Կատարինե Կորգանովնա, Հռիփսիմե Մելիքովնա, Կատարինե Շամքորից և Թեկլա Տեր Խաչատուրովնա)[5]:

Խորհրդային կարգերի հաստատման առաջին տասնամյակում եկեղեցին դեռևս շարունակում էր մնալ Վիրահայոց թեմի իրավասության ներքո[6], իսկ արդեն 1990-ական թվականներին Կուսանաց Սբ Ստեփանոս եկեղեցին ևս վրացականացվեց: Ըստ Հակոբ Սանասարյանի 1997 թվականի փետրվարի 8-ին գրված մի վկայության` եկեղեցին նշված տարիներին հանձնվում է ոմն նկարիչ

Գոցաձեի, որն էլ եկեղեցում տեղավորում է իր անձնական իրերը: Տարիների ընթացքում այն քանդվում է և վերացվում է հայկական հետքը:

Վրացականացվելուց հետո եկեղեցին վերանվանվում է «Քվեմո (Ստորին) Բեթլեհեմ»[7]:

Ճարտարապետություն. Եկեղեցու 12 նիստանի թմբուկով գմբեթը բարձրանում է չորս գլանաձև, զանգվածեղ մույթերի վրա: Թաղերը և կամարները շեշտված սլաքաձև են: Խորանի երկու կողմում ուղղանկյուն հատակագծով ավանդատներն են[8]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Խ. Խուցեան, Թիֆլիսի Ս. Ստեփանոս Կուսանաց անապատի պատմությունը, Թիֆլիս, 1914, էջ 16, 87-88, Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 74:

[2] Խ. Խուցեան, նշվ. աշխ., էջ 16, 58-60:

[3] Խ. Խուցեան, նշվ. աշխ., էջ 70:

[4] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թթ. 58-61:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3792, թ. 4-ի շրջ.-6:

[6] Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան, 1997, էջ 526:

[7]Ս. Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 26:

[8]Էջմիածին, 2009/Զ/, Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը էջ 72:

ՎԵՐԱՅԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

verai surb khach 1 Թիֆլիսի Վերա թաղամասում գտնվող համանուն գերեզմանոցի տարածքում կառուցված Վերայի Սբ Խաչ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 40-50-ական թվականներին, հիմնականում մեծահարուստ Դավիթ Թամամշևի միջոցներով, իսկ եկեղեցու շուրջը ստեղծված գերեզմանատանն էլ հետագայում ամփոփվել են թիֆլիսահայ պատվավոր քաղաքացիների և հասարակական գործիչների աճյունները[1]:

Համաձայն Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդում պահպանվող արխիվային վավերագրերի` եկեղեցին ունեցել է այգի, ինչպես նաև այլ անշարժ կալվածքներ: Թեմի եկեղեցիների 1915-1916 թվականների տեղեկագրի համաձայն` նրան են պատկանել երկու սենյակ, տարեկան մայր գումարը կազմել է 178 ռ. 67 կոպեկ արծաթով, եկամուտը` 291 ռ. 13կ.[2]: Առկա են նաև մի շարք փաստաթղթեր եկեղեցապատկան այգու վարձակալության, վարձակալների և գերեզմանոցի վերաբերյալ[3]:verai surb khach 2

20-րդ դարի սկզբների եկեղեցու միաբան է հիշատակվում Նիկողայոս քհն. Բավեյանցը[4]:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Սբ Խաչ եկեղեցին, Սբ Նշան և Էջմիածնեցոց Սբ Գևորգ եկեղեցիների հետ միասին, 1928 թվականին կնքվում է իշխանությունների կողմից, սակայն 1930 թվականին դարձյալ վերադարձվում ծխական համայնքներին[5]:

1988-ական թվականներից սկսվում է Վերայի Սբ Խաչ եկեղեցու վրացականացման գործընթացը: Նույն թվականին վերջին եկեղեցին փակվում է, իբրև թե վերանորոգվում է, որից հետո այն վրացականացվում է և վերանվանվում Սբ Պանտելեյմոն[6]:

 

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 32:

[2] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795 /մաս 3/, թ. 292 շրջ.-293:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3276, թ. 1, 19, 23 և շրջ.; գ. 2466, թ. 4-6, 14 և շրջ.:

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3262, թ. 100:

[5] Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Երևան, 1997, էջ 526:

[6] Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 32:

ՉՈՒՂՈՒՐԵԹԻ (ԶԱՌԻՎԱՅՐԻ) ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ

chughureti surb karapet 1 Սբ Կարապետ եկեղեցին գտնվել է Թիֆլիսի Չուղուրեթ կոչված թաղամասի հարավային փորակի աջ կողմում (Խեթագուրովի փ.): Նշված թաղամասում հայկական երեք եկեղեցի է եղել, որոնցից մեկն էլ Ս. Կարապետն է: Եկեղեցու կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ: Ըստ Էգն. Իոսելիանու՝ այն հիմնադրվել է 1400 թվականին, մոքալաք Ղազազովի կողմից, սակայն հայ հետազոտող Պ. Մուրադյանը, հիմք ընդունելով Թիֆլիսի հայոց եկեղեցիների ցանկերից մեկի հաղորդած տվյալները, եկեղեցու հիմնադրման հավանական տարեթիվ է նշում 1705 թվականը[1]: Վերջինս կասկածի տակ է առնում Իոսելիանու հաղորդածը, քանի որ հիշյալ ժամանակաշրջանում Չուղուրեթ թաղամասի վերաբերյալ հիշատակություններ առկա չեն:chughureti surb karapet 2

Եկեղեցու վերաբերյալ հիշատակությունների կարելի է հանդիպել նաև Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում: Մասնավորապես եկեղեցու անունն առկա է թեմի եկեղեցիների 1841 թվականի տեղեկագրում, ըստ որի եկեղեցու մայր գումարը կազմել է 239 ռ. 91 կ. արծաթով: Ունեցել է նաև 201 սաժեն հողատարածք[2]:

Սբ Կարապետ եկեղեցու վրացականացման աշխատանքները սկսվեցին 1980-ական թվականներից: Յուրացման սկզբում նախ քանդվում է եկեղեցու բարձր բեմը, որի կենտրոնում կանգնեցված վեմ քարը դեն է նետվում: Վերջինս կրում էր ոմն Պլատոն աբեղայի հիշատակումով 1882 թվականի նվիրատվական հայերեն արձանագրություն: 1990-ական թվականներին սկսվեցին յուրացման վերջին աշխատանքները, որոնք ավարտվեցին 1991 թվականին զանգակատան ոչնչացումով[3]: Վրացականացված եկեղեցին վերանվանվել է «Բոլոր սրբերի»:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 78:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802/ մաս 1/ թ. 97 շրջ.-98:

[3] Ս. Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 27:

ՁՈՐԱԲԱՇԻ (ԳԱՆՁԱԿԵՑՈՑ) ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

dzorabashi surb gevorg 1 Թիֆլիսի Ձորաբաշի Սբ Գևորգ եկեղեցու (Մետեխյան վերելք, Ջորբենաձե փ. 1) հիմնադրման թվական է հիշատակվում 1600 թվականը, հիմնադիրներ`16-րդ դարի վերջերին Հավլաբարում հաստատված գանձակեցի հայերը[1]: Եկեղեցու վերաբերյալ բազմաթիվ հիշատակություններ են առկա Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում, որոնք փաստում են եկեղեցու հայկական լինելը:

Այսպես` 1877-1878 թվականների թեմի եկեղեցիների կալվածքների տեղեկագրի համաձայն` Ձորաբաշի Սբ Գևորգ եկեղեցուն են պատկանել dzorabashi surb gevorg 2վարձակալման տրված մեկ խանութ, 5 սենյակ, 2 խոհանոց[2]: 1885-1886 թվականների տեղեկագրի համաձայն` եկեղեցին ունեցել է 2 սրբազնագործ հոգևորական, 1685 ծխական[3]: 20-րդ դարի առաջին տասնամյակի թեմի եկեղեցիների տեղեկագրում դարձյալ առկա է հիշատակություն եկեղեցու անվան և կալվածքների մասին[4]: Պահպանվել են նաև եկեղեցու 1860-1870-ական թվականների չափա­բերական մատյանները[5]:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին, ի թիվս քաղաքի մյուս հայկական եկեղեցիների, կնքվեց և փակվեց իշխանությունների կողմից: 1928 թվականին այն արդեն դադարեցրեց իր գործունեությունը[6]: 1980-ական թվականների վերջերին եկեղեցու տանիքն արդեն կիսափուլ վիճակում էր:

1990-ական թվականներին Ձորաբաշի Սբ Գևորգ եկեղեցին ևս վրացականացվեց: 1995 թվականին այն վերջնականապես խոնարհվեց[7]: 1997 թվականի հուլիսի 2-ին իսպառ ավերված եկեղեցու տեղում կատարվեց կառուցվելիք վրաց եկեղեցու հիմնօրհնեքը[8]: Այժմ եկեղեցու տեղում կառուցվել է նոր վրացական եկեղեցի և անվանվել «Դավիթ Նախավկա»:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] Ս. Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 25:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 101 շրջ.-102:

[3] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 20:

[4] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795 /3/, թ. 291 շրջ.-292:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2351-2366:

[6] Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան 1997, էջ 526:

[7] Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 25:

[8] Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ XII:

ԲԵԹՂԵՀԵՄԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

betghehem 2Թբիլիսիի Բեթղեհեմի Սբ Աստվածածին եկեղեցու (Քարափի թաղ, Նարիկալա ամրոցի ստորոտ) հիմնադրման հստակ տարեթիվը հայտնի չէ: Եկեղեցու գոյության մասին ամենավաղ հիշատակությունը թվագրվում է 1437 թվականով[1]: Հայտնի է, որ եկեղեցին սկզբնապես հիմնարկվել է՝ որպես մատուռ: Հիմնադիր է հիշատակվում Տեր Գրիգորը, ով Բեթղեհեմից հող է բերել հիմնարկեքի համար, որտեղից էլ այն ստացել է իր անվանումը[2]:

Եկեղեցու հիմնադրման մասին տեղեկություններ է հաղորդում նաև վրաց հեղինակ Էգն. Իոսելիանին` տարեթիվ համարելով 1500 թվականը[3]: Գյուտ քհն. Աղանյանցը իր` Թիֆլիսի հայկական եկեղեցիների վերաբերյալ կազմած պատմական տեղեկանքներում նշում է, որ 1500 թվականը իրականում հիմնանորոգման թվականն է[4] : Եկեղեցին վերակառուցվել է նաև 1746 թվականին[5]:

Բեթղեհեմի Սբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ առկա են մի շարք հիշատակություններ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող Վրաստանի և betghehem 1Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում, որոնցից ամենավաղը թվագրվում է 1814 թվականով: Նշված վավերագրում եկեղեցու քահանաներ են հիշատակվում Տեր Հովհաննես Տեր Մկրտիչովը, Տեր Մեսրոպ Տեր Գրիգորովը, Տեր Մխիթար Տեր Ստեփանովը[6]: Եկեղեցու անունն առկա է նաև 1837 թվականի թեմի եկեղեցիների կալվածքների ցուցակներում, համաձայն որի` այն զանազան եկեղեցական իրերից զատ ունեցել է նաև անշարժ կալվածքներ[7]: 1915-1916 թվականների մեկ այլ տեղեկագրի տվյալներով` եկեղեցին ունեցել է 2 խանութ, վարձակալման տրված երկու տուն, ուխատավորների համար նախատեսված 12 սենյակ[8]:

Արխիվային վավերագրերի շարքում պահպանվել են նաև եկեղեցու` 1860-70-ական թվականների չափաբերական մատյանները[9], ինչը, ի թիվս մյուս փաստերի, ևս վկայում է եկեղեցու հայկական լինելը:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին հայտնվում է ազատ եկեղեցականների ձեռքին[10], իսկ 20-րդ դարի վերջին վրացական իշխանությունների նախաձեռնած հիմնովին վերանորոգման պատրվակով վերացվում են եկեղեցու պատերին առկա շուրջ երեք տասնյակ հայերեն արձանագրությունները, ինչպես նաև 1501, 1679, 1711 թվականների խաչքարերը: Արդյունքում եկեղեցին վրացականացվում է և վերանվանվում «Զեմո (Վերին) Բեթլեհեմ» ( 1990-1993թթ.):

Ճարտարապետություն. Քառամույթ բազիլիկա է: Մույթերը ութանիստ են, միջին նավն ունի թաղակիր կամարներ: Թեք տեղանքի պատճառով հարավից մուտք չունի, ճակատները դրսից խորշեր չունեն[11]: Ըստ Էգն. Իոսելիանու նկարագրության` եկեղեցին կառուցված է սրբատաշ քարից, ունեցել է երեք խորան. միջինը` Աստվածածնի, հյուսիսայինը` Գրիգոր Լուսավորչի, հարավայինը` Հովանու Մկրտչի[12]:

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ԺԵ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մաս Ա, Եր. 1955, էջ 384:
[2] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 69:
[3] Պ. Մուրադյան, նշվ. աշխ., էջ 232-233:
[4] ՀԱԱ, ֆ. 332, ց. 1, գ. 102, թ. 5:
[5] П. М. Мурадян, Армянская эпиграфика Грузии, Тбилиси, 1988, с. 34:
[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3792, թ. 2-3:
[7] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 27-35:
[8] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795 /մաս 3/, թ. 287 շրջ.-288:
[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2178-2194:
[10] Վավերագրեր Հայ կեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան, 1997, էջ 526:
[11] Էջմիածին, 2009/ Զ/, Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, Էջ 73:
[12] Պ. Մուրադյան, նշվ. աշխ., նույն տեղում:

Թբիլիսիի Բեթղեհեմի Սբ Աստվածածին եկեղեցու (Քարափի թաղ, Նարիկալա ամրոցի ստորոտ) հիմնադրման հստակ տարեթիվը հայտնի չէ: Եկեղեցու գոյության մասին ամենավաղ հիշատակությունը թվագրվում է 1437 թվականով[1]: Հայտնի է, որ եկեղեցին սկզբնապես հիմնարկվել է՝ որպես մատուռ: Հիմնադիր է հիշատակվում Տեր Գրիգորը, ով Բեթղեհեմից հող է բերել հիմնարկեքի համար, որտեղից էլ այն ստացել է իր անվանումը[2]:

            Եկեղեցու հիմնադրման մասին տեղեկություններ է հաղորդում նաև վրաց հեղինակ Էգն. Իոսելիանին` տարեթիվ համարելով 1500 թվականը[3]: Գյուտ քհն. Աղանյանցը իր` Թիֆլիսի հայկական եկեղեցիների վերաբերյալ կազմած պատմական տեղեկանքներում նշում է, որ 1500 թվականը իրականում հիմնանորոգման թվականն է[4] : Եկեղեցին վերակառուցվել է նաև 1746 թվականին[5]:

Բեթղեհեմի Սբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ առկա են մի շարք հիշատակություններ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում, որոնցից ամենավաղը թվագրվում է 1814 թվականով: Նշված վավերագրում եկեղեցու քահանաներ են հիշատակվում Տեր Հովհաննես Տեր Մկրտիչովը, Տեր Մեսրոպ Տեր Գրիգորովը, Տեր Մխիթար Տեր Ստեփանովը[6]: Եկեղեցու անունն առկա է նաև 1837 թվականի թեմի եկեղեցիների կալվածքների ցուցակներում, համաձայն որի` այն զանազան եկեղեցական իրերից զատ ունեցել է նաև անշարժ կալվածքներ[7]: 1915-1916 թվականների մեկ այլ տեղեկագրի տվյալներով` եկեղեցին ունեցել է 2 խանութ, վարձակալման տրված երկու տուն, ուխատավորների համար նախատեսված 12 սենյակ[8]:

            Արխիվային վավերագրերի շարքում պահպանվել են նաև եկեղեցու` 1860-70-ական թվականների չափաբերական մատյանները[9], ինչը, ի թիվս մյուս փաստերի, ևս վկայում է եկեղեցու հայկական լինելը:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին հայտնվում է ազատ եկեղեցականների ձեռքին[10], իսկ 20-րդ դարի վերջին վրացական իշխանությունների նախաձեռնած հիմնովին վերանորոգման պատրվակով վերացվում են եկեղեցու պատերին առկա շուրջ երեք տասնյակ հայերեն արձանագրությունները, ինչպես նաև 1501, 1679, 1711 թվականների խաչքարերը: Արդյունքում եկեղեցին վրացականացվում է և վերանվանվում «Զեմո (Վերին) Բեթլեհեմ» ( 1990-1993թթ.):

            Ճարտարապետություն. Քառամույթ բազիլիկա է: Մույթերը ութանիստ են, միջին նավն ունի թաղակիր կամարներ: Թեք տեղանքի պատճառով հարավից մուտք չունի, ճակատները դրսից խորշեր չունեն[11]: Ըստ Էգն. Իոսելիանու նկարագրության` եկեղեցին կառուցված է սրբատաշ քարից, ունեցել է երեք խորան. միջինը` Աստվածածնի, հյուսիսայինը` Գրիգոր Լուսավորչի, հարավայինը` Հովանու Մկրտչի[12]:

 

 

Վիրահայոց թեմ 

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն


[1] ԺԵ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մաս Ա, Եր. 1955, էջ 384:

[2] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 69:

[3] Պ. Մուրադյան, նշվ. աշխ., էջ 232-233:

[4] ՀԱԱ, ֆ. 332, ց. 1, գ. 102, թ. 5:

[5] П. М. Мурадян, Армянская эпиграфика Грузии, Тбилиси, 1988, с. 34:

[6] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3792, թ. 2-3:

[7] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 27-35:

[8] ՀԱԱ, ֆ. 56, ց. 15, գ. 795 /մաս 3/, թ. 287 շրջ.-288:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2178-2194:

[10] Վավերագրեր Հայ կեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան, 1997, էջ 526:

[11] Էջմիածին, 2009/ Զ/, Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, Էջ 73:

[12] Պ. Մուրադյան, նշվ. աշխ., նույն տեղում: