Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի)
Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի, ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այս եկեղեցին Սիոնի վերնատունն է համարվում, որտեղ Հիսուս Քրիստոսը հաստատեց Հաղորդության խորհուրդը: Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ: Նշման ամսաթիվը03.04.2008 |