1

fb you od

Դիլիջանի «Փոքրիկ երգիչներ»-ի առաջին համերգը ծննդավայրից դուրս PDF Տպել Էլ.փոստ

dilijan 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրի շրջանակներում ստեղծված «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գործում է համայնքային կենտրոնի հովանու ներքո և ընդամենը երկու տարվա կենսագրություն ունի: Սակայն այս կարճ ժամանակամիջոցում երգչախումբը ելույթներով հանդես է եկել Դիլիջանի բոլոր մշակութային միջոցառումների ժամանակ, օր-օրի ավելի հարստացնելով և կատարելագործելով իր երգացանկը: Երգչախմբի համերգների շրջանակը ընդարձակելու նպատակով, որոշվեց ելույթ ունենալ նաև Թբիլիսիում:

Ընթերցել...
 
Թումանյանական ցերեկույթ Բաթումի Ալեքսանդր Մանթաշովի անվան կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

Batumi 

2016 թվականի մայիսի 22-ին տոնական տեսք էր ստացել Վիրահայոց թեմի Բաթումիի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը: Տեղի ստեղծագործական խմբերի համախմբված ուժերով գեղեցիկ միջոցառումը նվիրված էր Հովհաննես Թումանյանի հիշատակին: Կենտրոնի ասմունքի և թատերական խմբերի ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանի ղեկավարությամբ կազմակերպված միջոցառմանը ընդգրկվել էին «Աղբյուր» երգչախումբը խմբավար Ռուզաննա Հովհաննիսյանի և «Հեղնար» պարային խումբը պարուսույց Մերինե Պողոսյանի գլխավորությամբ:

Ընթերցել...
 
«Պոեզիայի ժամ» Վիրահայոց թեմի «Գրիգոր Նարեկացի» մեկօրյա դպրոցում PDF Տպել Էլ.փոստ

poeziai jam 

2016 թվականի մայիսի 20-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում հերթական միջոցառումն էր: Այն կոչվում էր «Պոեզիայի ժամ» և նախաձեռնել էր Թեմի կրթության բաժնի «Գրիգոր Նարեկացի» մեկօրյա դպրոցը՝ ուսուցչուհի Թամարա Գաբոյանի գլխավորությամբ: Բեմահարթակում դպրոցի առաջին և երկրորդ դասարանների սաներն էին, իսկ դահլիճում տեղեր էին զբաղեցրել թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչները, պոեզիայի սիրահարները:

Ընթերցել...
 
«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի 2015-16 ուս. տարվա հունձքը PDF Տպել Էլ.փոստ

104 

Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն այս տարի կունենա 16 շրջանավարտ:

Ընթերցել...
 
Պահպանենք նախնիների հիշատակը Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

vera 

Թբիլիսի քաղաքի Վերեի գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի 30-ականներին և ի սկզբանե եղել է միայն հարուստ և ազնվական ծագում ունեցող մարդկանց հուղարկավորման վայր: Գերեզմանատանը հանգչում են հայ հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք զգալի ներդրում են մտցրել քաղաքի կյանքի տարբեր ոլորտների զարգացման գործում: Գերեզմանատան մոռացված տապանաքարերը այսօր էլ շարունակում են երևելի մնալ իրենց դամբարանային վեհությամբ և սոցիալական ազնվատոհմ կարգավիճակով:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 121 122 123 124 125 126 127 128 129 130 Հաջորդ > Վերջ >>

Page 128 of 280