1rus

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը ներկայացրեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդին PDF Печать E-mail
Новости

A112019 թվականի ապրիլի 5-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում հանդիսավորապես տեղի ունեցավ առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի բարիգալստյան հանդիսությունը: Հանդիպումը տեղի ունեցավ ջերմ և սիրո մթնոլորտում, որը ցույց է տալիս եկեղեցու, ժողովրդի, ղեկավարության և հասարակության միասնությունը, որը ձևավորվել է թեմակալ առաջնորդի, հոգևոր դասի և պաշտոնեության միասնական աշխատանքի շնորհիվ:

Հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել առաջնորդական փոխանորդության հոգևոր դասը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալցիխեի շրջանային ժողովի պատգամավոր Համբարձում Բաբոյանը, 56252855 2163045853777783 7750929206220947456 oշրջանային վարչության սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Ռուբեն Կարապետյանը, Ախալքալաքի, Ախալցիխեի, Նինոծմինդայի, Ասպինձայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, մտավորականներ, հասարակական գործիչներ, փոխանորդության պաշտոնեությունն ու կրթամշակութային կենտրոնների տնօրենները:
56242688 2163045433777825 5034408725608136704 o

Իր ներկայությամբ ընդունելությունը պատվել էրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանն ու Սամվել Մանուկյանը Թբիլիսիում գտնվելու պատճառով չէին ներկայացել, բայց իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքերն էին փոխանցել նորանշանակ առաջնորդին: Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հյուրերին ներկայացրեց նորանշանակ փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանին, ով պատվավոր պաշտոնը ստանձնում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, նաև հավաքվածներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու սերը և նշեց, որ ջավախահայությունը մշտապես Վեհափառ Հայրապետի խնամքի և ուշադրության կենտրոնում է: Այնուհետև Վազգեն Սրբազանը հավաքվածներին ներկայացրեց Հայր Սուրբի անցած հոգևոր գործունեությունն ու կրթական ուղղին և նրան բնորոշեց որպես գործունյա, պատասխանատու և ծառայասեր հոգևորականի, մաղթեց հաջողություններ առաջնորդական փոխանորդի պատվավոր առաքելության մեջ:56382705 2163047270444308 5443024724374323200 o

56310299 2163046670444368 5173222429392109568 oՍրբազան Հայրն իր գնահատանքը հղեց երկարամյա փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանին, ով իր ծառայությունը փոխառաջնորդությունում իրականացրեց դժվար ժամանակահատվածում:

Թեմակալ առաջնորդը նաև իր օրհնությունը փոխանցեց ղեկավարությանը, հոգևոր դասին և մտավորականներին, հասարակական գործիչներին, ովքեր աջակցել են փոխանորդության կայացմանը և աշխատանքների իրականացմանը:

Այնուհետև Հոգեշնորհ Տեր Մաղաքիան իր որդիական երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին՝ սույն ծառայությունը վստահելու համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց թեմակալ առաջնորդին և հոգևոր դասին ջերմ ընդունելության համար: Նա նաև ողջունեց ներկաներին և համոզվածություն հայտնեց, որ միասնական ուժով կկարողանան իրականություն դարձնել ջավախահայության հոգևոր կյանքի վերազարթոնքի երազանքն ու տեսիլքները:

Ապա խոսքով հանդես եկան ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ու Նինոծմինդայի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը: Նրանք շնորհավորեցին Հոգեշնորհ Հայր Սուրբին և համոզմունք հայտնեցին, որ Ջավախքում հոգևոր առումով իսկապես կլինի վերազարթոնք: