1rus

fb you od

Հիշում ու աղոթում ենք PDF Печать E-mail

57409 300060786777407 1375225299 o

1988 թվական, դեկտեմբերի 7, տեղական ժամանակով 11-անց 41 րոպե:

Ութ բալ ուժգնությամբ երկրաշարժը մեկ ակնթարթում Հայաստանը վերածեց աղետի գոտու՝ ընդգրկելով Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը, որտեղ ապրում էր 1 մլն. մարդ: Աղետի հետևանքով տուժեց 21 քաղաք ու շրջան, 342 գյուղ, զոհվեց 25 հազար մարդ, մոտ 20 հազարն ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ, անօթևան մնաց 514 հազար մարդ:

   Ավերիչ երկրաշարժի 24-ամյա տարելիցի օրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում անցկացվեց սգո պատարագ (Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին փակ է վերանորոգման պատճառով):

460848 300061100110709 579300978 o

Պատարագը մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սգո պատարագներ և հիշատակի միջոցառումներ մատուցվեցին նաև Բաթումիում, Ախալքալաքիում, Նինոծմինդայում, Ախալցիխեում, Ծալկայում ու Վրաստանի հայաբնակ մյուս վայրերում: