Հիշում ու աղոթում ենք |
1988 թվական, դեկտեմբերի 7, տեղական ժամանակով 11-անց 41 րոպե: Ութ բալ ուժգնությամբ երկրաշարժը մեկ ակնթարթում Հայաստանը վերածեց աղետի գոտու՝ ընդգրկելով Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը, որտեղ ապրում էր 1 մլն. մարդ: Աղետի հետևանքով տուժեց 21 քաղաք ու շրջան, 342 գյուղ, զոհվեց 25 հազար մարդ, մոտ 20 հազարն ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ, անօթևան մնաց 514 հազար մարդ: Ավերիչ երկրաշարժի 24-ամյա տարելիցի օրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում անցկացվեց սգո պատարագ (Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին փակ է վերանորոգման պատճառով): Պատարագը մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սգո պատարագներ և հիշատակի միջոցառումներ մատուցվեցին նաև Բաթումիում, Ախալքալաքիում, Նինոծմինդայում, Ախալցիխեում, Ծալկայում ու Վրաստանի հայաբնակ մյուս վայրերում: |