Շինվերանորոգչական աշխատանքներ Սուրբ Նշան եկեղեցու բակում |
|
|
|
Հայտարարություններ
|
Սուրբ Նշան եկեղեցին գտնվում է Սուլթնիշնիս 6 հասցեում (նախկինում՝ Հակոբյան)։ Այն զուտ հայկական եկեղեցի է, որն ունի հուշարձանի կարգավիճակ և գտնվում է Վրաստանի Հուշարձանների պահպանության դեպարտամենտի ենթակայության ներքո։ Հուշարձանի պահպանման պատասխանատվությունը կրում են Վրաստանի մշակույթի նախարարությունը և Հուշարձանների պահպանության պետական դեպարտամենտը։ Վիրահայոց թեմը, հետամուտ լինելով Վրաստանում հայկական մշակութային ժառանգության պահպանության և դրա հետ կապված խնդիրների վեր հանման հարցերին, հայ հավատացյալների կողմից բարձրացված մտահոգությանը, նամակով դիմել է Վրաստանի Հուշարձանների պահպանության պետական կոմիտե և ահազանգել Թբիլիսիի քաղաքապետարան, մի քանի օր առաջ Սուրբ Նշան հայկական եկեղեցու բակում փորման աշխատանքներ սկելու կապակցությամբ։ Թեմը պաշտոնական նամակով դիմել էր պատկան մարմիններին, որպեսզի վերահսկողություն իրականացվեն իրենց մասնագետների կողմից և ձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ նշելով, որ եկեղեցու տարածքում իրականացվող աշխատանքները կարող են վնասել եկեղեցու՝ առանց այն էլ ճաքած և վնասված հիմքերն ու պատերը, հնագիտական շերտը և եկեղեցու բակում գտնվող գերեզմանները։ Վիրահայոց թեմը, փարատելով հայ հավատացյալների մտահոգությունը, տեղեկացնում է, որ քաղաքապետարանի համապատասխան բաժնը տեղում ուսումնասիրելով հարցը, արձանագրել է, որ վնասվել է եկեղեցու բակով անցնող կոմունիկացիոն ցանցը և իրականացվում են վերանորոգման աշխատանքներ Կրծանիսի վարչական շրջանի կողմից ։
|