Սիրելի հայրենակիցներ, 2015 թվականը կարևոր և առանցքային է ողջ հայության համար. լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից հայոց բնօրրանում իրականացված հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի հայրենազրկման 100-րդ տարելիցը: Աշխարհասփյուռ հայությունը տասնամյակներ շարունակ հանուն արդարության պայքարի իր ձայնն է բարձրացրել ոճրագործության ճանաչման, դատապարտման և հատուցման պահանջով: