1

fb you od

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ PDF Տպել Էլ.փոստ

Armenian 

Սիրելի հայրենակիցներ,  2015 թվականը կարևոր և առանցքային է ողջ հայության համար. լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից հայոց բնօրրանում իրականացված հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի հայրենազրկման 100-րդ տարելիցը: Աշխարհասփյուռ հայությունը տասնամյակներ շարունակ հանուն արդարության պայքարի իր ձայնն է բարձրացրել ոճրագործության ճանաչման, դատապարտման և հատուցման պահանջով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հայությանը կոչում է զինվորագրվել միասնության, ազգային արժեքների և հայ ինքնության պահպանման, դրանց զարգացման ու տարածման, Հայ արդար դատի, Մայր Հայրենիք Հայաստանի և Արցախի անվտանգության գործին:  100-րդ տարելիցը նաև կոչ է մեր ժողովրդի զավակներին՝ շարունակել խաղաղ, համերաշխ բարեկամությունը այլ ժողովուրդների ու կրոնական համայնքների հետ՝ նրանց ներկայացնելով Օսմանյան Թուրքիայի կողմից իր բնիկ հայրենիքում հազարամյակներով ապրող և արարող հայության դեմ կատարված ոճրագործության իսկությունը: Միջազգային հանրության կողմից ժամանակին Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ու չդատապարտելը հետագայում բերեց այլ ժողովուրդների ցեղասպանությունների և տառապանքների:  Համայն հայությունը երախտապարտ է այն բարի ժողովուրդներին ու երկրներին, ովքեր կիսեցին հայության վիշտն ու ցավը, ապավեն եղան, ճանաչեցին և դատապարտեցին Մեծ Եղեռնը:  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նպատակով, 2014 թվականի գարնանը Վիրահայոց թեմի Առաջնորդարանի և Վրաստանում ՀՀ դեսպանության առաջարկով ձևավորվեց հանձնախումբ, որին անդամագրվեցին Վրաստանի հայ հասարակության կողմից ճանաչված և հարգված մտավորականներ, պետական, հասարակական և հոգևոր գործիչներ: Հանձնախումբը այս ամիսներին ունեցել է ժողովներ, որոնց ժամանակ քննարկվել են ապագա ծրագրերն ու գործունեության ոլորտները:  Նոյեմբեր ամսին ընդունած որոշման համաձայն, հանձնախումբը հորդորում է Վրաստանում բնակվող հայորդիներին՝ կազմել Հայոց ցեղասպանության ընդունմանը, դատապարտմանը և հատուցմանն ուղղված ծրագրեր և ինքնուրույն իրականացնել դրանք: Հանձնախումբը հանդես կգա որպես նախատեսվող ծրագրերի համակարգող և աջակցող:  Սիրելի հայրենակիցներ, ձեր ծրագրերը կարող եք ներկայացնել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել +995 2546411 հեռախոսահամարով:  
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ  ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

հայտարարություն  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)