Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օր
Աթանագինե եպիսկոպոսը ծնվել է Սեբաստիա քաղաքում, քրիստոնյա ծնողների ընտանիքում: «Վարք Սրբոցը» պատմում է, որ իր աղոթքով և ավազանով հաղթելով քաղաքի բնակիչներին նեղություն պատճառող մի վիշապի՝ Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից նշանակվում է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ նա իր 10 աշակերտների հետ ատյան է տարվում: Նրանք բոլորն էլ հրաժարվում են կուռքերին զոհ մատուցել եւ գլխատվելով նահատակվում: Սբ.Գրիգոր Լուսավորիչը, որ մինչ Տրդատ արքայի մոտ ծառայության անցնելն ամուսնացած էր Աթանագինեի քրոջ՝ Մարիամի հետ, Կեսարիայից վերադառնալիս նրա մասունքները Սբ. Հովհաննես Մկրտչի նշխարների հետ Հայաստան է բերում և թաղում Տարոն գավառի Գլակա վանքում: Հայ Առաքելական Եկեղեցին Աթանագինե եպիսկոպոսի հիշատակը տոնում է երիցս: Նշման ամսաթիվը08.08.2008 |