Տոն Սբ. Աստվածածնի տուփի գյուտի
Ավանդության համաձայն` Սբ. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով, երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Սբ. Աստվածածին եկեղեցում եւ հաստատում Սբ. Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Նշման ամսաթիվը15.06.2008 |