1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Սբ. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

 

Այս անունները քրիստոնեական ծագում ունեն և հունարեն հաջորդաբար նշանակում են` իմաստություն, հավատ, հույս և սեր:

Սոփիան ազնվական ընտանիքի զավակ էր եւ բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա լիովին նվիրում է Աստծուն: Լինելով Քրիստոսի ջերմեռանդ հետեւորդ` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում են միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոփիայի աղջիկներից մեկին եւ կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` ասելով. «Մենք քրիստոնյա ենք եւ կուսությունը ոսկուց եւ մարգարտից ավելի թանկ ենք համարում»: Երիտասարդը վրդովվելով` իր բողոքն է հայտնում ժամանակի կայսեր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց, կանչում է երեք աղջիկներին եւ պահանջում կուռքերին զոհ մատուցել: Սակայն մանկուց դաստիարակված լինելով Հիսուս Քրիստոսի պատվիրաններով` աղջիկներն ընդդիմանում են կայսրին` հաստատ մնալով իրենց հավատին: Այդ ժամանակ կայսրն ավելի է բարկանում` հրամայելով գլխատել նրանց: Իսկ նրանց մայրը` Սոփիան հավաքում է զավակների մարմիններն ու հողին հանձնում: Ինքն էլ աղոթում է Աստծուն, որ Բարձրյալն օր առաջ իր հոգին վերցնի, որպեսզի միանա իր սիրասուն դուստրերին: Աստված լսում է մոր աղաչանքները և Սոփիան խաղաղությամբ ավանդում է հոգին:

Նշման ամսաթիվը

17.07.2008
06.08.2009
29.07.2010
10.02.2011
02.08.2012
25.07.2013
06.02.2014
30.07.2015
21.07.2016
02.02.2017
26.07.2018
07.02.2019
06.08.2020
29.07.2021
03.02.2022
03.08.2023
25.07.2024
06.02.2025
30.07.2026
22.07.2027
03.02.2028
26.07.2029
07.02.2030