1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Հովնան մարգարեի հիշատակության օր

 

Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է: Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին: Սակայն նա անմիջապես չի հետեւում Տիրոջ պատգամին: Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ: Սարսափահար Հովնանն աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո  Աստծո կամոք ազատվում  բանտարկությունից: Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին` Հովնանը մեկնում է Նինվե: Սկսելով իր քարոզը` նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին: Ունկնդիր լինելով Հովնանի մարգարեությանը, սպասվածին հակառակ, Նինվեի բնակիչները` մեծից մինչեւ փոքր, անգամ թագավորը պահք են պահում եւ ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի քաղաքը վերահաս կործանումից: Հովնան մարգարեի այս օրինակը հետագայում Հիսուսը ներկայացնում է աստվածային նշան հայցող փարիսեցիներին: Հայ Առաքելական Եկեղեցում Հովնան մարգարեի հիշատակության օրը մշտապես նշվում է Առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:

Նշման ամսաթիվը

19.01.2008
06.02.2009
29.01.2010
18.02.2011
03.02.2012
25.01.2013
13.02.2014
30.01.2015
22.01.2016
10.02.2017
26.01.2018
15.02.2019
07.02.2020
29.01.2021
11.02.2022
03.02.2023
26.01.2024
13.02.2025
30.01.2026
22.01.2027
11.02.2028
26.01.2029
15.02.2030